#ArsenBabayan
391 subscribers
241 photos
67 videos
6 files
143 links
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան
Download Telegram
Մեկնարկել է դեպի ԱԳՆ երթը
👏5
Հարգելի՛ հայրենակիցներ

Հունիսի 10-ին, ժամը՝ 14.00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում (Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք, 10 շենք) նշանակված է Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննվելու է նրան ազատ արձակելու կամ քաղբանտարկյալի կարգավիճակում բանտարկված պահելը շարունակելու հարցը:

Մամիկոն Ասլանյանը պնդելու է, որ բոլոր դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային։

Ես ներկա եմ լինելու սպասվող դատական նիստին:
👍5
Ոստիկանության մուրճով կեղծիքը

Ոստիկանությունը հունիսի 3-ին իր վայրագություններն արդարացնելու նպատակով մի տեսանյութ տարածեց, որում, իբր, երևում է, թե ինչպես են ցուցարարները քարերով, երկաթյա ձողերով և մուրճով վնասում ոստիկանության ծառայողներին։ Այդ տեսանյութում, բնականաբար, որևէ կադր չեք կարող գտնել խոշոր քարերի կամ մետաղական ձողերի։ Ամենածանր և վտանգավոր առարկան, որ կարողացել են ցույց տալ, եղել է կապրոնե դատարկ շշերը։

Բայց ոստիկանությունը դիմեց մի ակնհայտ կեղծիքի։ Տեսանյութում դանդաղացրած կադրով ցույց է տալիս և խոսքով փորձում է հանրությանը համոզել, թե իբր կադրում երևացող առարկան մուրճ է։ Հենց սա էլ հնարավորություն տվեց վահագնալեքսանյաններին հանրային ելույթներում անդադար ստել, թե իբր ցուցարարները զինված են եղել մուրճերով և ակցիան, իբր, չի եղել խաղաղ։

Նշված կադրի անզեն ուսումնասիրությունն անգամ հստակ վկայում է, որ պատկերված առարկան մուրճ չէ, քանի որ գոյություն չունի շուրջ 1.5 մետր ձողով այդքան փոքր մուրճ։ Ձեռքում երբևէ մուրճ բռնած ցանկացած մարդու ծիծաղ է առաջացնում, երբ կադրում տեսանելի այդ առարկան մուրճ են անվանել։ Տեսանյութից պատճենված լուսանկարում ինքներդ կարող եք համոզվել, որ ցուցադրված առարկան ունի երկար պոչ։

Իսկ ի՞նչ առարկա է դա։ Բոլորդ էլ տեսել եք, որ արժանապատվության երթին մասնակցում են բազմաթիվ հաշմանդամներ, նրանցից շատերը ձեռնափայտով։ Հենց այդ մարդկանցից մեկին, երբ ոստիկանության համազգեոստով հանցագործները տապալեցին ասֆալտին ցուցարարներից մեկը վերցրեց նրա ձեռնափայթտը և փորձեց պաշտպանվել ոստիկանական վայրագություններից։ Ի դեպ, այդ պահին արդեն բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանության կողմից կրակված ժամկետանց արկերից ստացել էին բեկորային վնասվածքներ։
👍201🥰1
Ամենասովորական ձեռնափայտն է
👍16😁4
Տելեգրամյան ալիքս արդեն ունի ուղիղ 700 բաժանորդ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր հետևորդներին:
16👍11👏1
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակ քաղաքի նստավայրում քիչ հետո սկսվելու է Վանաձորի հաղթող քաղաքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի գործի առաջին նիստը:

Մենք ակնկալում ենք, որ դատարանն այսօր ազատ կարձակի Մամիկոն Ասլանյանին:
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մամիկոն Ասլանյանն արդեն դատական նիստերի դահլիճում է
Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից:
👍192
Երեկ, մինչ Սպիտակ քաղաքի դատարանում քննվում էր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի գործը, իշխանությունը քաղաքական բանտարկման ենթարկեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին:

Քիչ առաջ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և ընկեր Բագրատն ազատվել է բանտարկությունից:

Ուրախ եմ, որ դեռևս կան արդարադատություն իրականացնող դատավորներ:
👍12
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։ 

Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։ 

Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:

Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել:
👍14
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը «Սորոսի հիմնադրամ» անվանումը ստացած կազմակերպության հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով դիմել են դատարան:

Փաստաբանները միաժամանակ միջնորդել են, որպեսզի մինչև դատական գործի քննության ավարտը, նկատի ունենալով նշված գրասենյակի պետականաքանդ գործունեությունը, որպես հայցի ապահովման միջոց արգելվի այդ գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այս գործն ինձ հատկապես հետաքրքրիր է հենց ապահովման միջոցի կիրառման առում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս վարչական դատարանը Վանաձոր համայնքի Ավագանուն ապօրինաբար նույն միջոցի կիրառմամբ արգելել է ընտրել համայնքի ղեկավար:

Եթե Վանաձորի դեպքում դատարանի արգելանքի հետևանքով քայքայվում է համայնքը, ապա Սորոսի գրասենյակի նկատմամբ արգելանքի միջոց չկիրառելը, ըստ փաստաբանների, կարող է քայքայել Հանրապետությունը:
👍9👏1
Քիչ առաջ հասարակական-քաղաքական գործիչ, գյումրեցի Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ անհայտ անձինք գիշերը մտել են Արթիկ քաղաքի վետերանների միության շենք, վնասել են գույքը, այրել են ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։

Այս առնչությամբ ծայրահեղ անհրաժեշտ եմ համարում, որպեսզի իրավապահ մարմինները խիստ սեղմ ժամկետներում բացահայտեն ոճրագործներին և ենթարկեն պատասխանատվության։ Ծայրահեղ անհրաժեշտություն եմ համարում, քանի որ լուրջ կասկածներ ունեմ, որ ոճրագործները ադրբեջանցիներ են, որոնք տեղակայվել են Հայաստանի Հանրապետությունում և նրանցից սպասելի է ավելի մեծ վտանգներ։

Կասկածներս հիմնված են այն հանգամանքի վրա, որ որևէ հայ իրեն այդպիսի արարք թույլ չէր տա։
😱6
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Դատարանը որոշեց Ասլանյանին դեռևս պահել քաղբանտարկյալի կարգավիճակում:

Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի:
👍52