Հայաստանն այսօր
919 subscribers
22.6K photos
7.27K videos
7 files
85K links
Download Telegram
«Ուժեղ Հայաստան»-ը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է անվտանգային և այլ մարտահրավերների հարցեր

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթական համակարգի զարգացման և այլ հարցեր։

Կարապետյանը վերահաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատրաստակամությունը՝ զարգացնելու այնպիսի միջազգային գործընկերություններ, որոնք հիմնված են Հայաստանի ժողովրդի շահերի և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա և նպաստում են իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանող «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանից անձամբ ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը։

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը կայացել է օգոստոսի 17-ին՝ Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ուսանողի համար նախատեսվել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Ընտրության ընթացքում կարևորվել են ոչ միայն առաջադիմությունը, այլև երիտասարդների նպատակները, կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ապագայի տեսլականը։Կարապետյանի խոսքով՝ երիտասարդների կրթությանն ու ձեռքբերումներին ուղղված նման ծրագրերը շարունակական են լինելու։

«Մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին և ամեն ինչով փորձելու ենք ընդառաջեել, օգնել, հիմնական ուղղությունը լինելու է մշակույթին, կրթությանն օգնելը»,- ասել է նա։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/education/1116762/
Media is too big
VIEW IN TELEGRAM
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։

Նա 6։0 հաշվով հաղթել է իրանցի Իլյա Ալիխանիին։

Սա Հայաստանի երրորդ մեդալն է Բրատիսլավայի մրցաշարում։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1116786/
Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանին, որը ներկայումս ապրում և մարզվում է Հայաստանում։

Մենամարտն ավարտվել է 3։3 հաշվով՝ Տեր-Մաթևոսյանի օգտին։

Բրատիսլավայում ընթացող մրցաշարում Հայաստանն այժմ ունի չորս մեդալ՝ ոսկե, արծաթե և երկու բրոնզե։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1116786/
1
ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հայտնում են կուսակցությունից։

Նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2
14-ամյա Տիգրան Համբարձումյանը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է Մագնուս Կարլսենին

ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Տիգրան Համբարձումյանը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան

Մրցաշարը կայացել է օգոստոսի 18-ին։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/sport/1116794/
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելուն։

«Այս անձանց կողմից արված հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ կամ նրա հարաբերությունները Հանրապետության հետ», - հայտարարության մեջ նշել է ՌԴ Ագն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ռուսական կողմը կապահովի իր քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ պատմությունները մշտապես առկա են Ադրբեջանի տեղեկատվական տարածքում։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/region/1116809/
1
Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 3-ից մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը և արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։

Պապոյանը նշել է, որ մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/economics/1116816/
Ֆրանսիան հայտնել է երկու իրանցի դիվանագետների արտաքսման մասին

Ֆրանսիան մտադիր է մոտ ապագայում արտաքսել երկու իրանցի դիվանագետների՝ ի պատասխան Թեհրանում Ֆրանսիայի դիվանագիտական ​​առաքելության երկու աշխատակիցների ձերբակալման, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հուլիսի 19-ին հայտարարել է Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետների ձերբակալման մասին։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1116827/
ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 19-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1116695/
⛅️Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 19-ին

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 19-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +32-34 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։ Սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 12-15 մ/վ։

Արցախում կանխատեսվում է մինչև +30 աստիճան տաքություն։

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1116723/
Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 19-ին` ըստ հայաստանյան բանկերի

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/economics/1116832/
Իրավապահները 2025 թվականի դեկտեմբերից սկսած մի քանի անգամ մտել են Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների տները, բերման ենթարկել և ծեծի ենթարկել նրանց, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ այդ գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ տեղի երիտասարդությունը փորձել է կանխել բնակավայրում թմրամիջոցների իրացումը։

Քննիչներն ու ոստիկանները խուզարկությունների և բերման ենթարկելու համար որպես հիմք են օգտագործել մի քրեական վարույթ, որի հետ համայնքի բնակիչները որևէ առնչություն չեն ունեցել։

Թերթի փոխանցմամբ՝ տուժածները դիմել են մարզային և Երևանի բժշկական հաստատություններ, որտեղ արձանագրվել են նրանց մարմնական վնասվածքները։
Մելիքսեթ Պողոսյանը ցանկանում է Գորիսի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն դառնալ․ ԶԼՄ

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/politics/1116834/
Իրանը դիտարկում է Եվրոպայում թիրախներին հարվածելու հնարավորությունը. ԶԼՄ

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/world-2/1116842/
«Ծնկաչոք չենք»․ Բաքվի բանտից Դավիթ Բաբայանը հայտնել է ՄԻԵԴ դիմելու մասին

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1116869/
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարման հարցը դեռ քննարկվում է ԶԼՄ

ՔՊ-ն չի ցանկանում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը փոխանցել «Ուժեղ Հայաստանին», գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ աղբյուրների՝ իշխանական շրջանակներում, միաժամանակ, կասկածներ են հնչում, թե որքանով արդյունավետ կարող է «Ուժեղ Հայաստանը» ղեկավարել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ հաշվի առնելով խմբակցության քաղաքական դիրքավորումը։ ՔՊ-ում նրանց մի մասին ավելի շատ ռուսամետ, քան եվրոպամետ հայացքների կրող են համարում։

Բացի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից՝ մյուս հանձնաժողովների դեպքում իշխանությունը պատրաստ է ընդունել դրանք որպես ընդդիմությանը տրված պաշտոններ, գրել է թերթը։
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանին կարող է փոխարինել Արամ Ղազարյանը․ ԶԼՄ

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/society/1116859/
1
ԵՊՀ ամբիոնի վարիչը կաշառքի գործով տնային կալանքի է ենթարկվել

Մանրամասն՝ https://armeniatoday.am/hy/law/1116891/