ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն
100 subscribers
2 photos
4 links
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ ալիքը
Download Telegram
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է փորձագիտական քննարկում «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչև մարտավարություն» թեմայով։

Քննարկման ընթացքում տարածաշրջանով զբաղվող առաջատար մասնագետ արևելագետները ներկայացնելու են Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության ռազմավարական ու մարտավարական մոտեցումների առանձնահատկությունները նախընտրական շրջանում։

Միջոցառմանը ելույթ են ունենալու թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Քննարկումը տեղի է ունենալու մայիսի 25-ին, ժամը 18։30-ին «Անի Գրանդ» հյուրանոցում։
Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել armadvancedstudies@gmail.com էլ. փոստի հասցեին։

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
❤6👍3
ArmStudies.am - Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է փորձագիտական քննարկում «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչև մարտավարություն» թեմայով։ Քննարկման ընթացքում տարածաշրջանով զբաղվող առաջատար…
Մայիսի 25-ին տեղի ունեցավ «Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի» կազմակերպված «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչև մարտավարություն» թեմայով քննարկումը։
Քննարկման ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է, ուստի կարող եք ծանոթանալ թե՛ մասնագետ արևելագետների ելույթներին և թե հարց ու պատասխանին։

Հիմնական ելույթները.

▪️«Պաշտոնական Բաքվի տեղանվանական պատերազմը» - բ.գ.թ., պրոֆեսոր Վ. Ոսկանյան (06։20-19։57)

▪️ «Ի՞նչի մասին է «Արևմտյան Ադրբեջանը» - պ.գ.թ., դոցենտ Վ. Գեղամյան (20։18-34։01)

▪️ «Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառները և պատրանքային խաղաղության գինը» - բ.գ.թ., դոցենտ Ա. Տոնոյան (34։10-47։14)

▪️ «Թուրքական ռազմավարության մարտավարական դրսևորումները և նախընտրական Հայաստանը» - պ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Մելքոնյան (47։28-55։53)

Հարց ու պատասխան (56։00-01։45։00)

Հասանելի է նաև «Մեդիամաքս» գործակալության բավական մանրամասն անդրադարձը։

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
❤5👏2🥰1
«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն կազմակերպում է «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով աշխատաժողով, որի շրջանակներում քննարկվելու են «Թրամփի ուղի» (TRIPP) անունը կրող աշխարհաքաղաքական ծրագրի էությունը, դրա առաջ բերած տարածաշրջանային նոր իրողությունները, ինչպես նաև դրանցից բխած ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար։

Աշխատաժողովին իրենց վերլուծություններով հանդես են գալու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Քննարկման մոդերատորը պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։

Աշխատաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Երևանի կենտրոնում (հստակ վայրը կուղարկվի գրանցված մասնակիցներին)։

Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով, իսկ հարցերի դեպքում կարող եք գրել armadvancedstudies@gmail.com էլ. փոստի հասցեին։

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
❤9👍1
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպված «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով աշխատաժողովը։

Միջոցառման ամբողջական տեսագրությունն արդեն հասանելի է, ուստի կարող եք ծանոթանալ թե՛ խոսնակների ելույթների (ստորև time-coder-ներ են), այնպես էլ հարց ու պատասխանի բաժնին։

Հիմնական ելույթներ.

▪️«Հայտնի» ու «անհայտ» TRIPP-ը - պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռ. Մելքոնյան (37։34 - 53։34)

▪️TRIPP. ապագայի ո՞ր ուղին է ընտրում Հայաստանը - արտակարգ և լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ա. Այվազյան (54։09 - 01։14։44)

▪️Իրանական մտորումներ - ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խ. Շիրղոլամի (01։14։50 - 01։39։48)

Հարց ու պատասխան (01։39։57 - 02։33։50)

Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն |
@armstudies
❤11👏2