Ճանապարհային դեպարտամենտ
1.67K subscribers
1.91K photos
644 videos
172 links
Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում
Հեռ.՝ +374 10 562533
Download Telegram
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են։ Շուրջօրյա հերթապահություն է կատարվում հանրապետության բոլոր տարածաշրջաններում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Արման Խաչատրյանը, Սերժիկ Պետրոսյանը հետեւում են իրականացվող աշխատանքների ընթացքին։

Նշենք, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ճանապարհային նշանների ձողերի բարձրությունը 1.5մ է։ Ձյունն ու բքի բերվածքները Ապարանի տարածաշրջանում գրեթե ամբողջությամբ ծածկել են նշանների ձողերը։
😱3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մ-2, Սիսիանի տարածաշրջան։ «Զանգեր» կոչվող հատված։ Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են ուժգին քամու պայմաններում։
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման, ինչպես նաև Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը։
4👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան, ճանանարհի երթևեկելի մասի լայնացում🌬️🌬️
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մ-9, Սիսիան-Գորիս, Գորիսի տարածաշրջան:

Սյունիքում և ՀՀ մյուս մարզերում ճանապարհների մաքրման աշխատանքներն ընթանում են 24-ժամյա գրաֆիկով։
👍5
🔹Ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման, ինչպես նաև Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը, որոնք մշակվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։
🔹Դիլիջանի թունելի կառուցման նախագծով նախատեսվում է գործող թունելին զուգահեռ կառուցել ԵՄ ստանդարտներին և 2-րդ տեխնիկական կարգի ավտոճանապարհին համապատասխանող 2.36կմ նոր թունել։ Գործող թունելը կվերափոխվի տարհանման թունելի, որը յուրաքանչյուր 500 մետրում կապ կունենա նոր թունելի հետ։ Նոր թունելը նախատեսված է կահավորել անհրաժեշտ բոլոր ժամանակակից ինժեներական, անվտանգային և ավտոմատ կառավարման համակարգերով։
🔹Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման նախագծի շրջանակում նախատեսվում է հիմնանորոգել թունելի երեսարկը, ջրահեռացման համակարգը, մայթերն ու երթևեկելի հատվածը, ստեղծել վթարային կանգառների համար նախատեսված գրպանիկներ, շարունակել և ավարտին հասցնել անավարտ տարհանման թունելի կառուցումը։ Վերջինս ԵՄ ստանդարտներին համապատասխան կտրամադրի արտակարգ իրավիճակներում տարհանման հնարավորություն յուրաքանչյուր 500 մետրում։
👍51
Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սյունիքի մարզի ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների մասին է պատմում «Սյունիք» հեռուստաընկերության ռեպորտաժը։
👍31
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Արման Խաչատրյանը, Սերժիկ Պետրոսյանն այսօր ՀՀ տարբեր ուղղություններով հետևել են միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Բոլոր տարածաշրջաններում ճանապարհների սպասարկում իրականացնող ընկերությունները կատարել են ձնամաքրման, աղ-ավազով մշակման, երթևեկելի մասի լայնացման և այլ աշխատանքներ։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։
3👍1