Ճանապարհային դեպարտամենտ
1.47K subscribers
1.71K photos
488 videos
153 links
Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում
Հեռ.՝ +374 10 562533
Download Telegram
💨Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անվտանգությունից ելնելով և սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհը սպասարկող կազմակերպությունն իրականացնում է ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ամփոփում են անցնող տարին։ 2️⃣0️⃣2️⃣5️⃣ թվականը պատասխանատու աշխատանքի, ձեռքբերումների, բազում մարտահրավերների ու դրանց լուծման տարի էր։ 🎄

2025-ին Ճանապարհային դեպարտամենտի ամբողջ թիմը պատվով ու նվիրումով կատարեց իր մասնագիտական պարտքը, գիտելիք, սեր ու ջանք ներդրեց իր գործում, որի արդյունքները վայելում են մեր հարյուրհազարավոր քաղաքացիներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին՝ կադրում ու կադրից դուրս, հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Ցանկանում ենք քաջառողջություն, ամուր կամք, սեր, բարեկեցություն ու համերաշխություն ընտանիքներին։

2️⃣0️⃣2️⃣6️⃣ թվականին ավելի մեծ գործեր ունենք անելու։
7👍4🎄2
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 16:50-ի դրությամբ, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, Անիի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք և Սևանից մինչև Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
👍1
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ (ձնամաքրում, ճանապարհների մշակում աղ-ավազով)։ Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։

Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։

Հիշեցնենք նաև, որ զանգահարելով շուրջօրյա գործող 010-56-25-33 հեռախոսահամարին՝ կարող եք օպերատիվ ինֆորմացիա ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ։
👍5
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ։
🎊Մաղթում ենք, որպեսզի 2026 թվականը բոլորի ընտանիքներին պարգևի առողջություն, բարօրություն, սեր ու ջերմություն։ 2026-ը թող լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի։
15💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ամանորի գիշերը միջպետական և հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակել են ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները։
👍4
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։
Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը շարունակում են 24-ժամյա ռեժիմով։
Հարգելի վարորդներ, կոչ ենք անում լինել առավել զգոն։
👍5
Հունվարի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երեւան-Գյումրի ճանապարհի 94-րդ կմ-ում։ Ճանապարհը մաքրվում է ձյան ծածկույթից ու մշակվում աղ-ավազով։
👍7
Հունվարի 1-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
👍3
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։ Լանջիկ-Մաստարա հատվածում ճանապարհն անցանելի է, մշակված աղ-ավազով։ Շրջայցերը տարբեր ճանապարհահատվածներ շարունակվում են։

Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները և սպասարկող ընկերություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ իրականացնելով ճանապարհների մաքրում և մշակում աղ-ավազի խառնուրդով։
👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածն է։ Կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
👍2
Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշտարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:
👍3
‼️Ուշադրություն
Հունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
😱4👍1
‼️Ուշադրություն
Հունվարի 2-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ամբողջ գիշեր շարունակվել են միջպետական եւ հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները։
👍41
Հունվարի 2-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
😱2👍1