ՀԱՅԻԶՄ
5.72K subscribers
424 photos
448 videos
1 file
56 links
Download Telegram
ԱՅՍՕՐ✍️ ծնվել է Վահագն Դավթյանը։
1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ է ծնվել Վահագն Դավթյանը ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռապան էր և օգնում էր ընտանիքին։
🔽
Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 1981-1990 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին։ Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
❤2
«Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս, երեսդ մի՛ դարձրու ինձանից. Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը, այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ»։ Սաղմոս 101:2-3։ Բարի գիշեր։
❤4👍2
ԱՅՍՕՐ- Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումը (Խաղողօրհնեք)։ Ժամը 11:00-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Պատարագի տեղի կունենա խաղողօրհնեքի կարգ։

Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

«Մա՜յր սրբության և առագաստ երանության, տաճա՜ր խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Փրկչի համբարձումից 12 տարի անց հենց այս խոսքերով ողջունեց Սբ. Մարիամին Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով` այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։
🔽
❤4
Ասաց. «Ուրա!խ եղիր, բերկրյա՜լդ, Տերը քեզ հետ է», և տվեց արմավենու ճյուղեր` որպես աշխարհին հաղթելու նշան: Եվ հրեշտակը նրան կանչեց Ձիթենյաց լեռ, ուր նա սովոր էր աղոթել, և Տիրամայրը ելավ գնաց այնտեղ: Դարձյալ նրան երևաց հրեշտակը և ասաց. «Ուրա!խ եղիր, բերկրյա՜լդ, քանզի Միածին Որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը: Մի՜ մնա մահվան այդ գավառի մեջ, քանզի անմահ կյանքի արժանացար, քանզի հաղթության նշան կանգնեցրիր, հրեաներից բազում չարչարանք կրեցիր: Արդ, չարչարանքներիդ վախճանը եկավ, ավարտվեցին տառապանքներդ: Անցան տրտմություններդ, ժամանեց ուրախությունը: Հանգիստը պատրաստված է, կառուցված է լույսի խորանը, հարդարված` փառքի աթոռը: Այժմ ե´կ և հանգիստ առ բազում տառապանքներիցդ: Եվ վայելի՜ր Ինձ հետ` Իմ փառքը տեսնելով, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ամենն ասելուց հետո հրեշտակը նրան տվեց հաղթության պսակն ու երկինք բարձրացավ:

Երբ Ս. Աստվածածինը տուն վերադարձավ, ուժգին դղրդաց ու շարժվեց ողջ տեղանքը, և ինքնիրեն վառվեցին բազում լույսի ջահեր: Տիրամայրը պատվիրեց կանչել իր ազգականներին ու հարևաններին և ասաց նրանց. «Մարե՜ք բոլոր ջահերն ու եկե՜ք, որ լսեք ինձ»: Եվ պատմեց նրանց Աստծո մեծագործություններից: Մինչ այսպես խոսում էր նրանց հետ, եկավ Կույսի հոգևոր որդին` Հովհաննեսը, ողջույն տվեց իր ծնողին: Եվ քանի որ կանայք տրտմությամբ էին լցված, հարցրեց, թե ինչն է պատճառը: Իսկ Ամենասրբուհին զվարթ դեմքով և բերկրյալ սրտով ամբողջությամբ պատմեց հրեշտակի երևալու և իր` Վերին Արքայություն կանչվելու մասին: Եվ երբ Հովհաննեսը լսեց, արտասվելով ողբում, հառաչում էր` իր հոգևոր մորից որբանալու պատճառով: Եվ հանկարծ որոտում ու դղրդյուն եղավ, և սրբազան առաքյալների դասերը, միասնաբար, ամպերով բարձրանալով, հավաքվեցին Տիրամոր տանը` ըստ այն խոսքի, թե`«Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17. 37):

Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Ննջելուց հետո երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Հրեշտակների բանակներն էլ իջնելով դասակցում են նրանց, և սուրբ առաքյալները երկնավորների խմբերի հետ ողբաձայն սաղմոսներ են ասում, քաղցր ու անուշ եղանակներով: Երուսաղեմը լցվում էր նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով, և խառնիճաղանջ բազմություն էր հավաքվում նրանց շուրջ՝ տեսնելու այդ հրաշալիքը:
🔽
❤3
Այդ ժամանակ սատանան լցրեց հրեաներին մոլորության ոգով, և նրանք չար նախանձով դեմ ելան, որպեսզի խորտակեն դագաղը և գցեն սուրբ մարմինը գետին, սակայն կուրությամբ պատուհասվեցին: Մի քահանա՝ Սոփոնիա անունով, մեկնեց իր ձեռքերը և ուժգին հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գետին գցել, բայց նրա ձեռքերն արմունկներից հատվեցին, կախվեցին դագաղից, իսկ նա թավալգլոր ընկավ գետին: Սակայն նա զղջաց, խոստովանեց և խնդրեց գթալ իրեն։ Դրանից հետո առաքյալները աղաչեցին սուրբ Աստվածածնին և նրանից Ծնվածին՝ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Պետրոսը վերցնելով Սոփոնիայի հատված ձեռքերը, դրանք մոտեցրեց նրան, և ձեռքերն անմիջապես միացան մարմնին: Ապա տվեց նրան բրաբիոնի ոստերից, որպեսզի դնի հրեաների խավարած աչքերին, և ովքեր հավատում էին, նրանց աչքերը բացվում էին և գնում էին առաքյալների ետևից՝ փառավորելով սուրբ Կույս Մարիամին:

Այդ օրը խավարյալները հավատալով լուսավորվեցին, և բազում հրեաներ ու հեթանոսներ Քրիստոսով մկրտվեցին:
Ապա առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր, ինչպես նրանց Տերն էր պատվիրել: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո, առավոտյան, անմարմինների բանակներն իջան գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աստվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց փառքի աթոռին՝ Իր աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ. ԽԴ 10): Դրանից հետո առաքյալներն այլևս չլսեցին հրեշտակների ձայներ սուրբ Կույսի գերեզմանից, քանզի նա կատարելապես հարություն առավ:
Փառավորվեց Աստվածածին Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և վերափոխվեց միշտ կույս Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպել է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտել, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին:
❤6
Սուրբ Աննա եկեղեցի: Երևանի կենտրոնում՝ հին ու նոր ճարտարապետության սահմանագծին, կանգնած Սուրբ Աննա եկեղեցին առանձնանում է իր նրբագեղությամբ ու խաղաղ մթնոլորտով։

Եկեղեցին կառուցվել է 2011–2015 թվականներին և օծվել 2015 թվականին։ Այն նվիրված է Սուրբ Աննային՝ Սուրբ Կույս Մարիամի մորը, և գտնվում է XIII դարի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ։

Այս երկու եկեղեցիների հարևանությունը Երևանի կենտրոնում ստեղծում է յուրահատուկ տեսարան․ մի կողմում՝ միջնադարյան փոքրիկ սրբավայր, մյուսում՝ ժամանակակից հայկական եկեղեցաշինության գեղեցիկ օրինակ։
🔽
❤3
Սուրբ Աննայի ճարտարապետության մեջ պահպանվել են հայկական ավանդական եկեղեցաշինության տարրերը՝ տուֆե քար, գմբեթ, կամարներ և խաչաձև հորինվածք։ Եկեղեցու ներքին տարածքը նույնպես աչքի է ընկնում իր պարզությամբ ու լուսավորությամբ։

Հատկապես գեղեցիկ է եկեղեցին երեկոյան, երբ լուսավորվում են նրա քարե պատերը, իսկ շրջակայքի հին շենքերի ու ծառերի ֆոնին այն ստանում է առանձնահատուկ մթնոլորտ։

Սուրբ Աննան այսօր Երևանի այն սրբավայրերից է, որտեղ մի վայրում հանդիպում են հին Երևանի պատմությունն ու ժամանակակից քաղաքի շունչը։

Երբեմն ամենագեղեցիկ պատմությունները հենց այդպիսի վայրերում են՝ մի քանի քայլ հեռավորության վրա, բայց դարերի տարբերությամբ։
❤3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչո՞վ է վանքը տարբերվում եկեղեցուց։
❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շնորհակալ եմ Աստված… 🙏🏻
❤5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վահանավանք նաև Հովհաննավանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանում: Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին:
❤5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոգևոր Հայաստան 🙏🏻
👍4❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խաղաղության իրական արժեքը գիտի միայն նա, ով տեսել է պատերազմը
👍3❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի զրկիր ինձ Տեր պաշտպանությունից քո, որպեսզի թշնամին չգրավի ինձ և չկոտորի…
❤8
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հրաշալի հիշողություններ
Հայաստան - 70-ականներ
❤7👍2