ՀԱՅԻԶՄ
5.69K subscribers
424 photos
448 videos
1 file
56 links
Download Telegram
🙏Օրվա աղոթք

Արարիչ,
Վերստին բացեցիր աչքերս,
գիշերն անցավ և Քո լույսը նորից ծագեց,
ինչպես նշան, որ Քո գթությունը երբեք չի սպառվում։

Ողորմի՛ր ինձ Տեր, Քո մեծ ողորմությամբ,
Քանզի Դու ես ողորմության օվկիանոսը,
որից հոսում է կյանքի ջուրը և մաքրում հոգու և մարմնի տկարությունները։

Տեր իմ,
կարոտ եմ Քո խաղաղությանը,
Երբևէ չեմ մտածում, թե ինչքան մեծ կարող են լինել նեղություններս,
Բայց գիտեմ, թե որքան մեծ ես Դու Քո անչափելի ողորմությամբ և օգնությամբ։

Քանի դեռ շնչում եմ, ես կանչում եմ Քեզ,
Ողորմիր և ապրեցրու...

Ամեն
❤16
«Սկեսուրից նեղացած հարսի պես կարող ենք թքել ամեն ինչի վրա ու ժամ առաջ դուրս գալ «Մեծ տնից»: Հայավարի կլինի…
Էստեղ մենք հորական տանից բան ունենք բերած: «Մեծ տունը» մեր ունեցվածքը բաժանել է սրան-նրան: Ինքը բաժանել է, ինքն էլ թող հետ տա: Էս ո՞ւր ենք թողնում-գնում…
Զավթողի մտքինն էլ հենց դա է՝ խռովենք, մեր ինչքը մնա իրեն…»

Սոս Սարգսյան
❤20
🙏Օրվա աղոթք
5 մարտի

Հո՛ր անսահման Իմաստություն` Միածին Որդի Աստծո,
այսօրվա պարզ ու խաղաղ ժամին
սրտով դառնում եմ դեպի Քեզ՝
Պահպանիր ինձ անզգույշ խոսքերից և մեղսածին գործերից։
Թող չարի որևէ սերմ արմատ չնետի իմ ներսում և թող ոչ մի խորհուրդ, որ Քեզանից չէ, չթափանցի իմ հոգուց ներս։

Ողորմի՛ր, Տե՛ր,
Քո արարածներին, քանզի ամեն մի շունչ Քո ձեռքի ստեղծագործությունն է։
Պահի՛ր աշխարհը Քո խաղաղության լույսով, օրհնի՛ր տկարներին, բժշկի՛ր հիվանդներին, մխիթարի՛ր վշտաբեկներին և զորացրու աղոթողներին։

Քեզ վսեմ փա՛ռք, այժմ և միշտ,
և հավիտյանս հավիտենից

Ամեն
❤22
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
❤13
Օրվա աղոթք
7 մարտի

Բարիք կամեցող Տե՛ր կամարար,
մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ
առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի.
Եվ ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս

Ամեն

Սուրբ Ներսես Շնորհալի
❤7
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս ձեռքերը միայն ծաղիկ չեն բռնել 💐

Հայ կնոջ ձեռքերում կա և՛ քնքշություն, և՛ հոգատարություն, և՛ այն լուռ ուժը, որ սերնդեսերունդ տուն է պահում 🇦🇲

Շնորհավոր Մարտի 8 ❤️
❤23
ԱՂՈԹՔ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեցինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որնրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ ևմիշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:



Հովհաննես Գառնեցի
❤17
🙏Օրվա աղոթք
10 մարտի

Սիրո Աստվա՛ծ,
Ծնրադրում եմ Քո առաջ՝ խոնարհ սրտով և խաղաղ հոգով։
Ամուր պահիր ինձ Տեր Քո սիրո և խաղաղության մեջ։

Տե՛ր,
Քո Խաչով պահպանի՛ր ինձ այսօր ամեն չարից, քո Արյամբ լվա՛ իմ մեղքերը,
Քո Հոգով առաջնորդի՛ր ինձ դեպի ճշմարիտ խաղաղություն

Ամեն
❤5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՄԻ ԲԱՆԱԿ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ՀԱՂԹԵԼ Է ՄԱՀՎԱՆ ՎԱԽԸ'
ԱՆՊԱՐՏԵԼԻ է ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ.
❤8
Տե՛ր, մի՛ թող ինձ հեռանալ Քո պատվիրանների սիրուց և առաքինի վարքից, այլ հորդորի՛ր առավելանալ արդարության բոլոր գործերում, առանց մեղքի և խափանման ծառայել Քեզ` կյանքիս բոլոր օրերը սրբությամբ և արդարությամբ վարելով Քո առջև:

Մի՛ մատնիր ինձ, Տե՛ր, մեղքերի տենչանքին, աչքերի քնին ու մտքի ցանկությանը, այլ պարսպի՛ր երկյուղով և փրկի՛ր ամենահնար չար դևերից և աշխարհիկ զբոսանքներից:

Մի՛ հապաղիր տալ ինձ հոգու փրկություն և սիրո ջերմություն, կերակրի պարկեշտություն և մարմնի ժուժկալություն, հորդաբուխ արցունքներ ու անդադար աղոթք, խոնարհություն, հնազանդություն և հուսալից համբերություն:

Սուրբ Եփրեմ Ասորի
❤11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հովհաննես Շիրազի հիշատակը նաև խոսքի ուժի և հայրենիքի սիրո հիշատակ է։
Նրա պոեզիան հավերժ կմնա հայ ժողովրդի սրտում։
👍11❤3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քղի գավառի Ճերմակ գյուղի եկեղեցին
❤13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայոց Այբուբենի Ծնունդը
👍7❤5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվ եթե մի բան ցամաքելու է, թող ժողովրդի արցունքը լինի դա
👍10❤6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մարտի 30-ից սկսվում է Ավագ Շաբաթը
❤9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
և դուռը կբացվի ամեն բախողի համար 🙏🏻
🙏26👍4❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ծաղկած ծիրանենիները Բիբլիական Արարատի ֆոնին 🙏🏻♥️
❤28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի Անմահ Արքաները
❤5