This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայ ազգի ոգին, կամքը և արժանապատվությունը…
ՀԱՅԻԶՄ
Photo
Սեպտեմբերի 20-ը ՀՀ Ազգային Հերոս Վազգեն Առաջին Վեհափառի ծննդյան 118-րդ ամյակն է:
Ծնվել է Բուխարեստում` որպես Կարապետ Աբրահամի Պալճյան: Սեպտեմբերի 23-ին մկրտվել է, որից հետո տրվել է նաև երկրորդ` Լևոն անունը և վերանվանվել է Լևոն-Կարապետ Պալճյան: Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է Բուխարեստի հայկական, ապա` գերմանական պետական ուսումնական հաստատություններում: 1931-37թթ սովորել է Ռումինիայի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում: 1942թ. Ռումինիայի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրապյանի մահից հետո, ընտրվել է արժանի հաջորդ: 1943թ. Աթենքում ձեռնադրվել է քահանա` վերանվանվելով Վազգեն և ստանալով վարդապետական աստիճան: 40-օրյա պահեցողության շրջանից հետո, մատուցել է իր անդրանիկ պատարագը, որից հետո ընտրվել է թեմի առաջնորդական տեղապահ: 1948թ. ռումինահայ թեմի պատգամավորական ժողովը Վազգեն վարդապետին ընտրել է առաջնորդ, իսկ մայիսի 23-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, նրան շնորհվել է ծայրագունության աստիճան: 1951թ. Վազգեն ծայրագույն վարդապետին շնորհվել է եպիսկոպոսական աստիճան, իսկ 1954թ.` Էջմիածնի եպիսկոպոսական ժողովում, գերագույն խորհրդի անդամ: 1955թ. սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովի նիստում, Վազգեն եպիսկոպոս Պալճյանը ընտրվել և դարձել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսը: Նրա ավանդը հայ եկեղեցաշինության և հայ հոգևոր դասի համախմբման գործում շատ մեծ է եղել: 1956թ. նրա նախաձեռնությամբ վերակառուցվել են Հայաստանի և արտասահմանի հայկական եկեղեցիներ և հոգևոր կենտրոններ: 1958թ. Վեհափառը նախաձեռնել և կազմավորել է մոտ 15 հայկական նոր թեմեր ամբողջ աշխարհում: Նրա այցելությունները եղել են Եվրասիայից մինչ Հարավային Ամերիկայի հայկական հոգևոր կենտրոններ: 1962թ. Վեհափառի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ: 1991թ., ՀՀ ԳԱԱ որոշմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Մեծ է եղել Վեհափառ հոր նպաստը Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորների գոտեպնդման գործում: Նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին ՀՀ առաջին նախագահը և խորհրդարանը: Մեծագույն ավանդ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում: Ազգային և հոգևոր արժեքների պահպանության, զարգացման գործում դրսևորած նվիրումի և մատուցած բացառիկ ծառայությունների համար, 1994թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչումն ու հայրենիքի առաջին շքանշանը շնորհվում է Նորին Վեհափառությանը: 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվել է Երևանի հայրապետական իր առանձնատանը:

❤3
Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները,
Եվ շատերն իմ դեմ ելան։
Շատերն իմ մասին ասում էին.
«Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։
Բայց դու, ո՜վ Տեր, իմ օգնականն ես,
Իմ փառքն ես և գլուխս բարձր պահողը։
Ես ամբողջ ձայնով Տիրոջն աղոթեցի,
Եվ նա լսեց ինձ իր սուրբ լեռից։
Պառկեմ քնեմ, թե արթնանամ,
Տերն իմ պահապանն է։
Ես չեմ վախենա նրանց բյուրավոր զորքերից,
Որոնք, շուրջս բոլորած, պաշարել են ինձ։
Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված,
Որովհետև դու հարվածեցիր բոլորին,
Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի,
Եվ մեղավորների ատամները կփշրես։
Տիրոջից է փրկությունը.
Քո օրհնությունը թող քո ժողովրդի վրա լինի։
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

👍2❤1
Բարի լույս։ Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: «Պատարագը սքանչելի և փրկագործ խորհուրդ է հաղորդության՝ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անմահացուցիչ մարմնի և արյան, որը եկեղեցու պաշտոնյաների միջոցով սրբագործվելով, նվիրվում է Հայր Աստծուն հաղորդության արժանացածների մեղքերի քավության ու թողության համար»: Մատթեոս կաթողիկոս։
❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կոմիտաս վարդապետի տունը