ՀԱՅԻԶՄ
5.72K subscribers
424 photos
448 videos
1 file
56 links
Download Telegram
Շառլ Ազնավուրը՝ Գանձասարում: «Հպարտ եմ Արցախում առաջին անգամ գտնվելու համար: Կաղոթեմ, որ վերջինը չլինի»:

2009 թ. մայիսի 17
❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
❤2
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Photo
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրառում է կատարել որդու ծննդյան օրվա առիթով.

«Ալբե՛րտ, տղաս…

Այսօր դու պետք է նշեիր քո 25-ամյակը։

Այս օրը պետք է լիներ իսկական տոն՝ քո կողքին, քո ժպիտով, քո ձայնով ու քո ներկայությամբ։ Պետք է հավաքվեինք, շնորհավորեինք քեզ, գրկեինք, ծիծաղեինք ու միասին նշեինք քո կյանքի այս գեղեցիկ օրը։
Բայց այսօր ես կանգնած եմ քո առաջ՝ առանց քեզ։

Եվ երևի ամենադժվարն այն է, որ այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց այլևս չեմ կարող լսել քո պատասխանը։ Չեմ կարող տեսնել քո ժպիտը, լսել ձայնդ կամ ևս մեկ անգամ գրկել քեզ։

Եթե այսօր կողքիս լինեիր, ամեն ինչ ուրիշ կլիներ։ Գուցե ես այսքան բառ չէի փնտրի։ Գուցե պարզապես կգրկեի քեզ ու կասեի՝

«Շնորհավոր ծնունդդ, տղաս»։

Այսօր ես ուզում եմ քեզ հիշել ոչ միայն ցավով, այլև այն ամբողջ սիրով, որ դու թողել ես մեր կյանքում։ Քո ապրած տարիները մեզ համար դարձան մի ամբողջ կյանք՝ լի հիշողություններով, ջերմությամբ, հպարտությամբ ու կարոտով։

Հիշում եմ քո ձայնը, ժպիտը, քայլերը, հայացքը։ Հիշում եմ այն ամենը, ինչ քեզ դարձնում էր հենց քեզ՝ իմ Ալբերտը, իմ տղան։

Շատ կուզենայի մեկ անգամ էլ աչքերիդ նայել ու ասել այն ամենը, ինչ գուցե չհասցրեցի ասել:

Դու չհասար քո 25-ամյակին…

Բայց քո ապրած ու չապրած տարիների մեջ այնքան կյանք կար, այնքան սեր, բարություն ու լույս, որ քեզ ճանաչողները մի ամբողջ կյանք էլ ապրեն՝ չեն կարողանա մոռանալ քեզ։

Քո կյանքը կարճ եղավ, տղաս, բայց քո թողած հետքը՝ ոչ։

Դու ապրում ես այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր քեզ ճանաչել ու սիրել են։ Ապրում ես քո թողած բարության մեջ, քո խոսքերի, գործերի ու արժեքների մեջ։ Ապրում ես այն ճանապարհի մեջ, որը մենք շարունակելու ենք քո անունով ու քո հավատով։

Ես ուզում եմ, որ մի օր գալիք սերունդներին կարողանանք պատմել քո մասին։ Պատմել ոչ միայն այն մասին, թե ինչ եղավ, այլ՝ ով էիր դու։ Ինչի՞ն էիր հավատում։ Ինչի՞ համար էիր կանգնում։ Ի՞նչ երազանքներ ունեիր։ Ի՞նչ հետք թողեցիր այս աշխարհում։

Չեմ ուզում, որ քո անունը մնա միայն հիշողության մեջ։

Ուզում եմ՝ այն ապրի մարդկանց սրտերում, մեր ժողովրդի հիշողության մեջ և այն արժեքների մեջ, որոնց դու հավատում էիր։

Քեզնով հպարտանալը ինձ համար այլևս պարզապես հպարտություն չէ։

Դա իմ կյանքի մի մասն է։

Դա իմ սրտի մի մասն է։

Դա այն ուժն է, որով ես շարունակելու եմ ապրել։

Կյանքում կան որոշումներ, որոնք ես կայացրել եմ առանց քեզ։ Որոշումներ, որոնք ժամանակին մենք միասին պիտի կայացնեինք։ Չգիտեմ՝ դեռ քանի ճանապարհ կհասցնեմ անցնել, քանի բան իրականացնել, բայց մի բան գիտեմ՝ իմ ուսերին նաև քո թողած ճանապարհը շարունակելու պատասխանատվությունն է։

Ես չեմ կարող քեզ վերադարձնել։

Չեմ կարող փոխել անցյալը։

Բայց կարող եմ խոստանալ, որ քեզ չեմ թողնի լռության մեջ։ Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ։ Քո ապրած կյանքը չեմ թողնի միայն ցավի ու կորստի պատմություն դառնալ։

Քո կյանքը սեր էր։

Քո կյանքը հետք էր։

Քո կյանքը շարունակություն է։

Եվ քանի դեռ ես շնչում եմ, քո անունը հնչելու է։

Այսօր, որքան էլ սիրտս ցավի, որքան էլ այս օրը ուրախության փոխարեն արցունքներով լցված լինի, ես ուզում եմ քեզ շնորհավորել։

Շնորհավոր ծնունդդ, տղաս։

Շնորհավոր 25-ամյակդ, Ալբե՛րտ։

Ես քեզ կարոտում եմ, տղաս։

Ամեն օր։

Ու գիտեմ՝ որքան էլ տարիներ անցնեն, որքան էլ կյանքը առաջ գնա, այս կարոտը երբեք չի ավարտվելու։ Որովհետև հայրն իր որդուն չի մոռանում։ Չի մոռանում նրա ձայնը, ժպիտը, քայլերը, հայացքը։ Չի մոռանում «պապա»-ն։

Ես քեզ միշտ եմ կարոտելու։

Ու միշտ եմ քեզ սիրելու։

Բայց այդ կարոտի հետ միասին ես տանելու եմ նաև քո լույսը։

Քանի դեռ ես կամ՝ դու ապրելու ես իմ մեջ։ Բայց դու միայն իմ մեջ չես ապրելու, տղաս։ Դու ապրելու ես քեզ սիրողների սրտերում, քո թողած բարության մեջ, քո անունը հիշող յուրաքանչյուր մարդու մեջ։

Դու այստեղ ես։

Դու մեզ հետ ես։

Դու ապրում ես։

Սիրում եմ քեզ, տղաս։

Միշտ։
❤2
ԳԱՆՁԱԿԻ ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆ 1232 թվականին ձեռագիրը ձեռք բերեցին և Արցախ բերեցին Գանձասարի վանքի երկու քահանա եղբայրներ՝ Ղարաբաղի հոգևոր մայրաքաղաքը։ Ի դեպ, գլխավոր տաճարը՝ վանքի թագադրող փառքը, իսկական ճարտարապետական ​​գոհարը, դեռևս կառուցման փուլում էր. այն ավարտվեց 1238 թվականին։Հավատքով գրված մեր ավետարանները իրենց կյանքով են ապրում, ճանապարհորդելով երկրներն ու ժամանակները, իսկ ինչ որ տազիկ շատերին փորձում է հունից հանել․․․․ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ 800 տարի եղել է, կա ր մի այդքան էլ կլինի։
❤4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայ ազգի ոգին, կամքը և արժանապատվությունը…
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բժշկիր ինձ Տեր…
ՀԱՅԻԶՄ
Photo
Սեպտեմբերի 20-ը ՀՀ Ազգային Հերոս Վազգեն Առաջին Վեհափառի ծննդյան 118-րդ ամյակն է:

Ծնվել է Բուխարեստում` որպես Կարապետ Աբրահամի Պալճյան: Սեպտեմբերի 23-ին մկրտվել է, որից հետո տրվել է նաև երկրորդ` Լևոն անունը և վերանվանվել է Լևոն-Կարապետ Պալճյան: Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է Բուխարեստի հայկական, ապա` գերմանական պետական ուսումնական հաստատություններում: 1931-37թթ սովորել է Ռումինիայի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում: 1942թ. Ռումինիայի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրապյանի մահից հետո, ընտրվել է արժանի հաջորդ: 1943թ. Աթենքում ձեռնադրվել է քահանա` վերանվանվելով Վազգեն և ստանալով վարդապետական աստիճան: 40-օրյա պահեցողության շրջանից հետո, մատուցել է իր անդրանիկ պատարագը, որից հետո ընտրվել է թեմի առաջնորդական տեղապահ: 1948թ. ռումինահայ թեմի պատգամավորական ժողովը Վազգեն վարդապետին ընտրել է առաջնորդ, իսկ մայիսի 23-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, նրան շնորհվել է ծայրագունության աստիճան: 1951թ. Վազգեն ծայրագույն վարդապետին շնորհվել է եպիսկոպոսական աստիճան, իսկ 1954թ.` Էջմիածնի եպիսկոպոսական ժողովում, գերագույն խորհրդի անդամ: 1955թ. սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովի նիստում, Վազգեն եպիսկոպոս Պալճյանը ընտրվել և դարձել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսը: Նրա ավանդը հայ եկեղեցաշինության և հայ հոգևոր դասի համախմբման գործում շատ մեծ է եղել: 1956թ. նրա նախաձեռնությամբ վերակառուցվել են Հայաստանի և արտասահմանի հայկական եկեղեցիներ և հոգևոր կենտրոններ: 1958թ. Վեհափառը նախաձեռնել և կազմավորել է մոտ 15 հայկական նոր թեմեր ամբողջ աշխարհում: Նրա այցելությունները եղել են Եվրասիայից մինչ Հարավային Ամերիկայի հայկական հոգևոր կենտրոններ: 1962թ. Վեհափառի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ: 1991թ., ՀՀ ԳԱԱ որոշմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Մեծ է եղել Վեհափառ հոր նպաստը Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորների գոտեպնդման գործում: Նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին ՀՀ առաջին նախագահը և խորհրդարանը: Մեծագույն ավանդ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում: Ազգային և հոգևոր արժեքների պահպանության, զարգացման գործում դրսևորած նվիրումի և մատուցած բացառիկ ծառայությունների համար, 1994թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչումն ու հայրենիքի առաջին շքանշանը շնորհվում է Նորին Վեհափառությանը: 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվել է Երևանի հայրապետական իր առանձնատանը:
❤3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վիլյամ Սարոյան
❤3