Ազգային ճակատ
14.1K subscribers
3K photos
1.83K videos
1 file
785 links
Ազգային դաշտի միասնական տեղեկատվական հարթակ
Download Telegram
⚡️Մենք բոլորս կալանավայրում ենք գտնվում, ամսի 12-ը՝ նոր մարտի 1-ը վկա, ինչը խարան է ստախոսի ճակատին։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Մեզ սպառնացել են զենքով ու բանտերով, աշխատանքից ազատելով, արցախցիներին թիրախավորելով, բայց մենք ցույց ենք տվել, որ բոլոր այդ սպառնալիքների վրա թքած ունենք։

Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները։

Գառնիկ Դանիելյան

@armnationalfront
⚡️Այս մարդիկ ցույց են տվել, որ իրենք կապ չունեն հայ ժողովրդի հետ։ Իրենք մեր մեջ մշտապես սերմանում են ատելություն ու այդ պատճառով հատուկ թիրախավորում են մեր արցախցի քույրերին ու եղբայներին։

Սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն։

Գառնիկ Դանիելյան

@armnationalfront
⚡️Հերթական անգամ ՔՊ-ականները մեզնից փախան, նրանք չեկան ու քվորում չապահովեցին։ Նրանք փախան այն ժողովրդից, ում ասում էին այս դուռը ձերն է ու երբ ուզեք, քացով կբացեք։

Գառնիկ Դանիելյան

@armnationalfront
⚡️Եռաբլուրում մեր հերոսների առաջ լուռ երդվել ենք պայքարը շարունակել մինչև հաղթական ավարտը։

Գառնիկ Դանիելյան

@armnationalfront
⚡️Հունիսի 12-ը նույն Մարտի մեկն է, ուղղակի այն մարդն էր բեմից բացակայում, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով, երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս փառավորվում է։

Բայց այդ մարդը նույն գործողությունը, նույն կերպով ու ոգով իրագործեց նաև այսօր, բայց գտնվելով այս պարիսպներից ներս։

Միակ մեղավորը ստախոսն է, Նիկոլ Փաշինյան անունով։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Ես մինչև ամսի 12-ը փորձել եմ ոստիկաններին տարանջատել ներդրված խուլիգանական խմբերից։

Բայց չէ, ի՞նչ գնահատական կարող ես տալ այն մարդուն, որը վահանով հարվածում է իր դիմացը կանգնած աղջկա գլխին։

Ես վիրավորված ոստիկաններին էլ եմ տեսել, որոնք չնչին վնասվածքներ ունեին ու պատշգամբում կանգնած ծիծաղում էին, իսկ այդ վնասվածքները հավանաբար ստացել էին իրենց իսկ անփութության պատճառով։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Նրանք, ովքեր լուռ են այսօր, այդպես լուռ էլ կմնան ողջ կյանքում՝ գերված, ստրկացած, ծնկած, առանց պատվի ու արժանապատվության։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Այս մարդիկ մարդասպաններ են, հոգով են սպանում, ֆիզիկապես են հարձակվում, բայց ամեն ինչ մեզ են վերագրում։ Դրանցից մեկին մոտ օրերս դատի ենք տվել, իրավական ճանապարհով ամենավերջին պատժին արժանացնելու համար։

Երեկ էլ Հ1 կոչված թյուրիմացությամբ ամբողջ օրվա ընթացքում անկենսագիր ու իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ հարձակվել էին կաթողիկոսի վրա, իսկ մեր մասին ասում էին՝ երևի իրենց պատվիրատուների պահանջը չեն կատարել, դրա համար ջղաձգումների մեջ են։ Ես իրենց միշտ խորհուրդ եմ տվել հայելի պահել: Ձեր պատվիրատուներին էլ գիտենք, ձեր տերերին էլ ու ձեզ տված ամեն մի լուման էլ։ Գիտենք նաև ձեր կողմնորոշումները, բայց ոչ գաղափարական, այլ մնացած ուղղություններով։

Ի դեպ, բոլոր Հ1-ի գովազդատուները հայտնաբերվելու են ու հանրային պախարակման ենթարկվեն, որ աջակցում են թշնամական խողովակ դարձած այդ միջոցին։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Շաբաթ օրը մեծ երիտասարդական հավաք ենք ունենալու

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Առաջիկա օրերին կայցելենք նաև մարզեր: Մեր շարժումը պետք է ծավալվի ողջ Հայաստանի տարածքով։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են։

Բագրատ Սրբազան

@armnationalfront
⚡️Բաղրամյան պողոտան այս պահին

@armnationalfront
⚡️Հանրահավաքը Բաղրամյան պողոտայում շարունակվում է

@armnationalfront