ArmLur.am
16.6K subscribers
14.6K photos
4.06K videos
5 files
13.6K links
Օբյեկտիվ, օպերատիվ լուրեր «ժողովուրդ» լրատվականից
Download Telegram
Շարժման ևս 16 անդամ իրավապահների տեսադաշտում է․ քրեական վարույթներ
Երևանում և Գեղարքունիքի մարզում գազ չի լինի
Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին. ՀՀ ԱԽ քարտուղար
‼️Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի հայ ռեժիսոր Կարեն Շահնազարովին։

Նա մեղադրվում է երկրի դեմ «զինված ագրեսիան արդարացնելու» մեջ։
Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան մտցնել 12,1 կգ մարիխուանա և 4,42 կգ կոկաին. ՊԵԿ
📌ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է

🔻ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը Նիդերլանդների վարչապետի պաշտոնից հեռացած Մարկ Ռյուտեն է։

🔻Նա գործառույթները կստանձնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը կլրանա՝ Դաշինքը տասը տարի ղեկավարելուց հետո։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մրցավարն արևահարվել ու կորցրել է գիտակցությունը Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ
Էրդողանն անդրադարձել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշմանը
Հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
📌Մախաչկալան ջրի տակ է անցնում հորդառատ անձրեւների պատճառով

Որոշ տարածքներում ավտոմեքենաները դժվարությամբ են շարժվում:
«Վոլնըրթ» ընկերությունը ՀՀ-ի դեմ 1․2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել

Ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Կառավարության քաղաքական արշավի պատճառով, որի նպատակը կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելն էր:
Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:

Ծրագրի մասնակից ուսանողները կխրախուսվեն պետության կողմից:
ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

«Մենք երկու գործընթացները տեսնում ենք տարբեր ուղիներով: Կան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Մենք սրանց ուղղությամբ տարբեր կերպ ենք աշխատում:

Այո, կարող է լինել որոշակի փոխկապակցվածություն: Բայց մեր մոտեցումը հեևյալն է․ եթե լուծելու երկու բարդ բանաձևեր կան, ու դուք այդ բարդ բանաձևերը միացնում եք, ապա լուծումն ավելի դժվար կլինի: Այսպիսով, դրանք պետք է բաժանել»,–ասել է Գրիգորյանը:
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն է հանձնել ԼՂ-ն Ադրբեջանին

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կարող ենք տեսնել հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներն ու ելույթները։ Դրանց մեջ կա այդ հարցերի պատասխանները։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,- ասել է Կարասինը։