ArmLur.am
16.5K subscribers
11.3K photos
3.21K videos
5 files
10.4K links
Օբյեկտիվ, օպերատիվ լուրեր «ժողովուրդ» լրատվականից
Download Telegram
📌«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:
Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»:

Երևանի քաղաքապետարան
📌Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել:

▫️Հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Հրաձգություն է տեղի ունեցել: Ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

▫️ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության:

▫️Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:

ՀՀ ԱԱԾ
Ինչու՞ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ չունեն գաղտնիության թույլտվություն․ ովքեր են նրանք․ նոր մանրամասներ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Արցախը տալով ոչ մի բան չի պրծնելու». Անաիս Սարդարյան
📌32 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղայում հայերի ջարդերն ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են:

▫️Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանորեն սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։

ՀՀ ԱԳՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պայթել է Արշակունյաց պողոտայի արագաչափը:
📌Այսօր Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 2000-րդ պարեկային շրջայցը սահմանին։

Առաքելության առաջադրանքն է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հայկական հատվածում տիրող իրավիճակի մասին:

«Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 օպարետիվ գրասենյակներից»,- ասվում է առաքելության Ֆեյսբուքի էջում։
📌Հայաստան է ժամանում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է հավելյալ 33 մլն դոլար ներդնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրն ավելացնելու, ՀՀ ներդրումային միջավայրը բարելավելու համար։

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուեր
21 պայմանագրից 16-ը մեկ անձից գնման ընթացակարգով է ձեռք բերվել․ 27 մլն դրամ Արդարադատության նախարարության սպասարկման համար․«Ժողովուրդ»

Մանրամասներ
Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին․ 3 մլն 850 հազար դրամի ջուր Ազգային Ժողովի համար.«Ժողովուրդ»
Մանրամասներ
Արարատ Միրզոյանի դատն է եղել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլև մարդ է սպանում. Փաշինյանը խաբել է. Մաս 197. «Ժողովուրդ»

Մանրամասներ
Ուր են անհետացել խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչները․ «Ժողովուրդ»

Մանրամասներ
📌Սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում ապրիլի 11-ին՝

🌖 Ցերեկ +14 +16
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +10 +12