Armeniannews.Info
155 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Գռզո՞ն է հուշել «Նավակ ճոճողին»

«Նավակ ճոճողը» մի բարեողջույնախառը ստատուս է հրապարակել՝ խորհուրդ տալով «Արցախի Հանրապետության այն բնակիչներին, որոնք ներկայումս ներգրավված են Երևանի՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին» գնալ ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել Արցախում, քանի որ նախ՝ կեղծիք է ՔՊ-ին Արցախը հանձնելու համար մեղադրելը, ապա՝ բողոքի ակցիաները խանգարում են ՀՀ բյուջեի ավելացմանը: «Երբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականը, որին դուք չեք ընտրել, դուք վիրավորում եք հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, նաև նսեմացնում եք Արցախի համար պայքարի գաղափարը, է՛լ չեմ ասում, որ խոչընդոտում եք ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը և աշխատանքը, որի շնորհիվ էլ ձևավորվում է ՀՀ բյուջեն»,-հայտարարել է Վիլենը:

Գռզո՞ն է հուշել Վիլենին ստատուսի բովանդակությունը: Հարցը բնավ անտեղի չէ՝ հաշվի առնելով փողի ու եկամտի հանդեպ Գռզոյի կրքոտ պաշտամունքն ու տարատեսակ վիլենների վրա նրա ունեցած ազդեցությունը: Փաստորեն՝ երկրի վարի գնալը՝ հեչ, փողը՝ մեջ, հա՞: Ընդ որում՝ մեջ՝ նաև արցախցիների նսեմացման գնով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «դուք չեք ընտրել» արտահայտությունը: Եթե իրենք չեն ընտրել «Նավակ ճոճողի» իշխանոթունը, բա ինչո՞ւ է ՔՊ-ականների «նավաստի» Նիկոլը կործանում Արցախցիների ճակատագիրն այն դեպքում, երբ ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրավասու չէ Արցախի ու արցախցիների անունից բանակցություններ վարել: Բանակցություններ վարելու իրավունք չուներ, իսկ հիմա արցախահայերին հայկական ծագմամբ ադրբեջանցի սարքելու իրավասություն ունի՞: Կամ գնան Արցախում ցույց անեն, որ ի՞նչ անեն, եթե Միշելը Նիկոլի հետ է հանդիպում, այլ ոչ թե Արայիկ Հարությունյանի:

Բայց Վիլենին ամենաշատը փողն է հուզում, քաղաքացիների կողմից վճարվող հարկերը, որոնցից գոյանում է բյուջեն, իսկ դրանից էլ՝ վիլենների ջեբի ծախսը: Ընդ որում՝ բացառապես ջեբի ծախսը, քանի որ ստացած պարգևավճարները սրանց համար է՛լ թիվ չեն. տղերքը հաստացել են, թրփշացել՝ բռնելով գռզոյանալու ճանապարհը:
Անունդ մեռնի հա…

Ալխաս անուն լսե՞լ էիք: Պարզվում է՝ նման էկզոտիկ անվամբ մի կին արմատ կա ՔՊ-ակաների շարքերում, որը, ԱԺ ամբիոնից հաթաթա տալով ընդդիմությանը, մեղադրել է ատելության տարածման, մատաղ սերնդի համար վատ օրինակ լինելու, ընդդիմադիր կանանց ու գործիչներին՝ հայ կնոջ կերպարի աղավաղման, հայրենավաճառության, բիրտ ուժի կիրառման վերաբերյալ կեղծ փաստեր ներկայացնլու, արհեստածին օրակարգ առաջ մղելու համար:

Տեսնես սրա նմաններն ի՞նչ են մտածում, երբ նման տեքստեր են հորինում: Ոչ մի էքսպրեսիա, ոչ մի էմոցիա, տո ոչ էլ մի կարգին նորություն: Հիմա որ ցույցերի մասնակից կանանց կամ ընդդիմադիրներին մեղադրեցիր հայ կնոջ կերպարի աղավաղման համար, Ալխա՛ս, դրանից Դավոյան Արփին համեստ հայ կնոջ կերպարն առա՞վ, կամ որ խոսում ես հայրենավաճառության մասին, դրանից Միշելի հայտարարությունը հայանպաստ դարձա՞վ, թե՞ ատելութան տարածման համար ընդդիմությանն ուղղված մեղադրանքներն օգնելու են, որ կոծկվի վերջին 4 տարվա իշխանական քարոզը, որի առանցքը հայատյացությունն է՝ շաղախված թրքահաճությամբ:

Ալխասն այս պատմության մեջ, իհարկե, ընդամենը որպես փչացած ռադիո է հանդես գալիս, և մտածել, թե տեքստի բովանդակությունը բացառապես նրա սրտից ու մտքից բխածն է, սխալ կլիներ: Տեքստա, գրել են, տվել են ձեռքն ու ասել՝ գնա, բարբաջիր: Սա էլ, կամերայի առաջ վերջապես երևալու ու ինքն իրեն պատգամավոր զգալու ձգտմամբ, կանգնել-կարդացել է՝ չհասկանալով՝ ինչ է ասում: Ի գիտություն Ալխասի տեքստը գրողներին՝ այդ ծեծված, հիմնազուրկ ու չափազանց ձանձրալի նոթերը հանրության վրա թողնում են հակառակ ազդեցություն: Մի՛ արեք, ուղղակի մի՛ արեք:

Անունդ մեռնի հա…
Սյամոյի երկրորդ պետական դավաճանությունը

Ինչպես հայտնի է դարձել, Սյամոյի խմբակցությունը Արցախի հարցով ԱՀ խորհրդարանի խմբակցությունների հայտարարությանը չի միացել: Հայտարարությունը, որով ԱՀ խորհրդարանականները փորձել էին կոշտ կեցվածք դրսևորել կոնկրետ Միշելի հայտարաության առթիվ՝ վերահաստատելով, որ մերժում են ցանկացած որոշում, հայտարարություն ու պրոցես, որով ինչ-որ կերպ կասկածի տակ կառնվի Արցախի՝ Արդբեջանի կազմից դուրս դրվելը, փաստորեն, Սյամոյի սրտով չի եղել՝ մեկի, ով, ինչպես հայտնի է, վերջերս հրաժարվել էր նաև մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ փաստի առաջ կանգանցնելով նույն Անդոնին, որն այդպես էլ չէր կարողացել հոդաբաշխ բացատրություն ներկայացնել կատարվածին:

Բաբայանի խմբակցության այսպիսի կեցվածքը դժվար է անսպասելի որակել, քանի որ միանալով հայտարաությանը՝ Սյամոն հարցականի տակ էր դնելու սեփական կենսագրության առնվազը վերջին 4 տարին: 4 տարի Նիկոլի հետ ձեռք ձեռքի տված՝ Արցախի տակն են փորել, պայմանավորված պատերազմի են գնացել ու միասին արցախահայության մի ստվար հատվածի տնավեր են դարձրել: Հիմա միանա Միշելին սաստող հայտարարությանը, որ ի՞նչ անի:

Մյուս կողմից՝ կարծես թե պարզ է դառնում, թե ինչն է ստիպել Սյամոյին հեռանալ նաև Անդոնի գլխավորած հանձնաժողովից ու անէանալ. չի ցանկանում ծպտուն հանել պատերազմի օրերին եղած-չեղածի մասին, չի ցանկանում լյուստրացիա իրականացնել՝ Նիկոլի դիմակը չպատռելու համար, քանի որ դրանով առաջին հերթին իր դիմակն է պատռվելու. սրանք «իրար բերան թքած ունեն»:

Հայտարարությանը չմիանալը թերևս կարելի է գնահատել որպես երկրորդ անգամ իրականցված պետական դավաճանություն՝ չբացառելով երրորդը, չորրոդը, հինգերորդը…
44-օրյա պատերազմի ու պարտության հանգամանքները «ջրում» են

ԱԺ-ում ելույթի ժամանակ Անդոնը հայտարարել է, թե քանի որ 44-օրյա պատերազմի ծավալը մեծ է, 6 ամիս հետո 1 տարի էլ է անհրաժեշտ լինելու: ՔՊ-ական Բաբոն էլ թե՝ քննիչ հանձնաժողովները չեն կարող արդյունավետ աշխատել, ուզում է 6 ամիս լինի, ուզում է՝ 2 տարի. դրա համար կան օբյեկտիվ պատճառներ:

Ընդհանուր առմամբ ՔՊ-ականների կողմից դրսևորվող կեցվածքը՝ կապված հարցի հետ, բավական տարակուսելի է. ինչպես ասում են, հույս չեն տալիս: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ հայ հանրությունն ու հատկապես այն շերտը, որին անմիջականորեն առնչվել է պատերազմը, հույսը կարող է կտրել՝ կատարվածի օբյեկտիվ պատկերը ստանալու հարցում: Եթե գործը չսկսած՝ արդեն իսկ խոսում են անբեկանելի արդյունքների հասնելու անիրատեսության մասին ու իրար են ուտում՝ չկարողանալով հստակեցնել անգամ ժամկետներն, ապա հավանական է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում այդպես էլ ճշմարտությունը մինչև վերջ «ջրի երես դուրս չգա», ինչն, իհարկե, սպասելի կլինի. մարդասպանին հանձնարարել սեփական հանցագործության բացահայտումը, մեղմ ասած, անհեռանկարային բան է:

Պատահական չէ, որ ընդդիմությունն ի սկզբանե մերժել էր Անդոնին՝ ելնելով հենց վերոհիշյալ տրամաբանությունից: Անդոնի բանուգործի անունն այդ հանձաժողովում մի բան է՝ կոծկել պատերազմի հանգամանքներն ու պարտության իրական պատճառները՝ հարկ եղած դեպքում շառը գցելով քաղաքական հակառակորդների ու գեներալտիտետի վրա:

Ուզո՞ւմ ես թաղել գործը, հանձաժողով ստեղծիր…
Բարձրագույնի հերն էլ անիծած

Մեր իրականության նոնսենսային երևույթներից մեկն էլ այն է, որ երկիրն այսօր ղեկավարում են մարդիկ, որոնք ոչ միայն համապատասխան կենսագրություն ու աշխատանքային փորձ չունեն, այլև նույնիսկ՝ մի բարձրագույնի դիպլոմ: Այդ առումով բացարձակ չեմպիոնն, իհարկե, Նիկոլն է, որի կյանքի բանուգործի անունն եղել է պատվերով հոդված գրելն ու շանտաժով սրանից-նրանից փող «քերելը»: Ա՛յ այդպես փող քերելով էլ եկավ-դարձավ «թագավոր»:

Պարզվում է՝ «թագուհի» դառնալու նկրտումներ է դրսևորել ու իր ուզածին հասել նաև Նիկոլի կուսակից, ՔՊ հիմնադիր անդամբ Եղիազարյան Գայանը: Նիկոլի հետ սրա ունեցած ընդհանրությունները ոչ միայն քաղաքական են, այլև՝ կենսագրական. Նիկոլի պես սա էլ բարձրագույն կրթություն չունի:

Մեկնաբանելով այդ փաստը՝ Գայանը հայտարարել է, թե դա իրեն չի խոչընդոտելու՝ որպես ԱԺ պատգամավոր ծառայելու ի շահ պետության: Գայանը, որ խորհրդարանում է հայտնվում Բեղլոյան Անուշի փոխարեն, ունի ընդամենը միջնակարգ կրթություն, աշխատել է տնտեսական ընկերությունում ու քարերի արտադրամասում, տուրիստական գործակալությունում:

Նա, իհարկե, հնչեղ, բայց արմատապես սխալ հիմնավորում է ընտրել՝ արդարացնելու իր՝ԱԺ-ում հայտնվելը. եթե մարդը ՔՊ-ական է, է՛լ ի՞նչ պետությանը ծառայելու մասին կարող է խոսք լինել: Այսօր ընդամենը մի պրոցես է ընթանում. Նիկոլը երկիրը թուրքին է տալիս: Եվ ինչպե՞ս է այդ դեպքում պատրաստվում Գայանը ծառայել պետությանն ու հանրությանը, կասեցնելո՞ւ է գահավիժումը:

Ցավոք, նման դեպքերն արժեզրկում են «բարձրագույն կրթություն» ասվածը: Ինչո՞ւ պետք է մարդը տասնամյակներով «գլուխ ջարդի», սովորի, մասնագիտանա կամ գիտության մեջ մտնի, եթե առանց այդ ամենի էլ հնարավորություն կա՝ ասենք դառնալու Նիկոլի պատգամավորը:

Չնայած ՔՊ-ականներից ո՞վ է Գայանից լավը, «Նավակ ճոճո՞ղը», թե՞ Պապոյան Գևորը. բոլորը մի սանրի կտավ են:
Ահա թե երբ կվերադառնան գերիները

Խոսելով գերիների հարցի վերաբերյալ՝ Նիկոլը խորհրդարանում հայտարարել է՝ գերեվարվածների հարցը քաղաքական պրոցեսների համար նախապայման դարնձնելուն ինքը դեմ է. հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարց են, և հումանտիտար հարցերն առանց քաղաքական փոխկապակցվածության իրենք իրենցով ավելի մեծ կշիռ ու նշանակություն ունեն: «Ընդհակառակը՝ երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ ընդհակառակը՝ կնվազեցնենք»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Նիկոլի տրամաբանությունն, իհակե, «ֆենոմենալ» է: Հարց՝ ինչի՞ց է ենթադրվում, որ եթե գերիների հարցը դառնում է բացառապես հումանիտար հարց՝ զերծ քաղաքականությունից, ապա «կիրթ» Ալիև Իլհամը աճապարելու է հետ վերադարձնել տասնյակ հայ գերիներին իրենց տներ: Միշե՞լն է այդ մասին հուշել Նիկլոին, թե՞ Ալիևն է հասկացնել տվել իր սրտի ուզածը: Լա՛վ, Արցախը հանձնում էիք, գոնե դրա դիմաց մի քանի գերի հետ բերել տայիք՝ հեչ չէ սեփական PR-ի համար, որ երկրի ներսում գոնե ինչ-որ բան ունենայիք՝ ցույց տալու ու Արցախը ծախելն «արդարացնելու»: Թե՞ ոմանց թվում է՝ ժամանակից աշխարհն այնքան մարդասեր ու հայասեր է դարձել, որ հանուն Նիկոլի թրաշի միշելները պետք է վիզ դնեն ու Ալիևին ստիպեն գերիներին հետ վերադարձնել:

Բայց չի բացառվում, որ նույն Նիկոլի համաձայնությամբ գերիների վերադարձը կազմակերպխվի այն բանից հետո, երբ վերջապես կկնքվի բաղձալի խաղաղության պայմանագիրը՝ հավերժ թաղելով հայկական Ղարաբաղի հարցը: Ա՛յ այդ ժամանակ է, ըստ էության, լինելու գերիների հարցի լուծումը, որ Նիկոլն ինքն իրեն ինչ-որ բանով գոնե արդարացնի՝ հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնելով» ու հայտարարելով՝ վերջ թշնամանքին:
Ծովիկի պասը՝ Նիկոլին

ՔՊ-ի Ծովիկը, մեղադրելով ընդդիմությանը՝ ՔՊ-ի «ժողովրդավար» իշխանությունը բռնապետական համարելու համար, հարց-պաս է տվել Նիկոլին՝ նրան հնարավորություն տալով սեփական տեսակետն արտահայտել խնդրի վերաբերյալ:

Ի պատասխան՝ Նիկոլը մի անեկդոտ է պատմել՝ վերագրելով այն ընդդիությանն ու հայտարարել, թե ժողովրդավար լիենելու կապակցությամբ միջազգային գործընկերներն իրենց այնքան շատ են գովում, որ նույնիսկ սրտնեղում են:

Ակնհայտ է, որ Նիկոլը լկտիանում է և լկտիանում է բավական արագորեն: Ըստ երևույթին՝ եվրոպաներում են նրան դուխ տվել ու ուղարկել՝ ծաղրելու Արցախի փրկության համար փողոց դուրս եկած ընդդիմադիրներին: Բայց Նիկոլը ծաղրում է ոչ միայն այն պատճառով, որ փորձում է ձևացնել, թե ընդդիմության շարժումն իր համար վտանգավոր չէ, այլ այն պարզ պատճառով, որ ինքն իր գործն, ըստ իրեն, հանգիստ արել-ավարտել է՝ Արցախի սուբյեկտայնությունը մեջտեղից հանելով ու փոխարենը աթոռին կառչելու «դաբրո» ստանալով:

Մյուս կողմից՝ Նիկոլին, անշուշտ, ինքնավստահություն են ներշնչել նաև միջազգային հանրության որոշ հայաստանյան ներկայացուցիչներ, որոնք, չնայած երևանյան փողոցներում իրագործվող բռնությանը, շտապել էին ՔՊ-ի պարագլխին ժողովրդավար հռչակել՝ մոտավորապես հայտարարելով, թե ժողովրդավարությունը նույնպես զոհեր է պահանջում. ընդդիմության հանրահավաքները Նիկոլի կուրատորների կողմից ընկալվել էին որպես մարտահրավեր՝ ժողովրդավարությանն, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է:

Այս իրավիճակում Նիկոլի պատասխանը պետք է տա հանրությունը՝ միանալով ընդդիմության շարժմանը: Նիկոլը տվյալ պարագայում ծաղրում է ոչ թե ընդդիմությանն, այլ հասարակության գիտակից, հայրենասեր հատվածին՝ մոտավորապես «ի՞նչ կարաք, որ ինչ անեք» տրամաբանությամբ:

Պե՞տք է հանդուրժել սա: Երբե՛ք
«Կասմանաֆտը»

Նիկոլն ազգին «ավետիս» է հայտնել՝ Կառավարության նիստում տեղեկացնելով, որ նախօրեին ԱՄՆ Կանվերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Իր հերթին հետարքիր է ստացվել ոչ անհայտ Չախոյան Տարոնի՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալի «քոմենթը»՝ տեղի ուենցածին: «Հիմա մենք փորձում ենք վերականգնել և լրացնել այն բացերը, որոնք ոմանց պատճառով թույլ են տրվել տարիներ առաջ։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար»,- Նիկոլի գլուխն էր գովացել Տարոնը:

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե տվյալ իրադարձությունը սեփական PR-ի համար չօգտագործեր՝ այդ ընթացքում մանկլավիկներին նմանօրինակ անհեթեթ ստատուսներ պատվիրելով:

Ինչ խոսք՝ իրադարձությունը նշանակալի է, միայն թե հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր չէ՞ր տիեզերքը «նվաճել» պատերազմից առաջ այն դեպքում, երբ նման հնարավորություն եղել է՝ ասենք արբանյակներ վարձակալելու ձևով: Հայաստանը պատերազմի օրերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ իսկապես պետք էին արբանյակները, ունեցե՞լ է վարձակալած արբանյակներ: Օրինակ՝ նույն Ադրբեջանը այդ առումով բացարձակապես չի խեղճացել՝ նախապես վարձակալելով, օրինակ, ֆրանսիական արբանյակներից մեկը կամ մի քանիսը: Եթե Նիկոլն, այսօր հղում անելով Սերժ Սարգսյանին, հայտարարում է, թե իբր պատերազմն անխուսափելի էր, ապա ինչո՞ւ չարեց ամեն ինչ՝ ոչ թե հիմա, երբ, ըստ էության, Հայաստանի հարցերը լուծված են, այլ այն ժամանակ «կանսերվաների կոկոշներից» ազատվելու համար: Չնայած ի՞նչ տիեզերք, ընդամենը պետք էր նախկինների՝ զինատեսակների գնման պլանը մեկին՝ մեկ կյանքի կոչել,և հնարավոր կլիներ չեզոքացնել նույն անօդաչուների գործոնը առնվազը մասամբ, եթե ոչ ամբողջությամբ:

Մյուս կողմից՝ հարց է, թե ի՞նչ արդյունավետությամբ է գործելու կամ ո՞ւմ է ինֆորմացիա մատակարարելու արբանյակն, եթե Հայաստանի «աչքը» դեռ Նիկոլն է: Չի բացառվում՝ Ադրբեջանի ու Թուքիայի գործն են հեշտացնում՝ «Մի ձեռքը ձեռք է լվում, եկուսը՝ երես» տրամաբանությամբ:
Օղբաթ «էկոնոմիստը»

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վկայակոչելով ինչ-որ տոկոսային ցուցանիշներ՝ նախարարը հայտարարել է, թե այն տնտեսական աճը, որի մասին խոսում է, իրական աճն է՝ տնտեսական աճ, որ մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն, ըստ Քերոբյանի, կազմել է 9.4%: Ընդ որում՝ վեջերս գազանանոց այցելած Վահանը միաժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում աշխատաշուկայում աշխատատեղերի աճի մեծ մասը ՏՏ ոլորտում է։

Քերոբյանն, իհարկե, «ֆենոմեն» է հատկապես վատը՝ լավ տեսնելու, լույսը՝ խավար նկատելու և, իհարկե, սեփական շեֆին «ջրից չոր դուրս բերելու» հարցերում: Միայն թե այդ ֆենոմենալ կարողությունները կարող են ազդել բացառապես նիկոլական զոմբիների վրա, որոնք, ինչպես հայտնի է, ոչնչի առաջ չընկրկելով, առիթ են փնտրում՝ «վոժդին» փառաբանելու:

Հիմա Քերոբյանի ասածը ո՞րն է: Վերջին ամիսների ընթացքում շարքային քաղաքացին հարստացե՞լ է: Ինչի՞ հաշվին, վիվարոներում խաղադրույքներ կատարելո՞ւ, թե՞ ասենք Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներին, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հենց ՏՏ ոլորտն են ներկայացնում, վարձակալական հիմունքներով անշարժ գույք վստահելով: Այն, որ աշխատաշուկան աշխուժանում է գրեթե բացառապես ՏՏ-ի հաշվին,արդեն իսկ խոսում է տնտեսության ռախիտության մասին: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ աճն էլ տեղի է ունեցել ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխվելու շնոհիվ, որ, ի դեպ, խիստ ժամանակավոր բնույթ է կրում: Այսիքն՝ տնտեսական աշխուժությունը շատ առումներով հենց Հայաստան ռուսների ներգաղթով է պայմանավորված,այլ ոչ թե Քերոբյանի տաղանդներով:

Բայց ո՞ւմ է դա հուզում. կարևորը տվյալ մոմենտին հնչեղ թվեր արտաբերելն է՝ չիմանալով էլ՝ ինչ են դրանք իրենցից ներկայացնում:
Ծովիկի սեռը

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ արձագանքելով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանն առնչվող հարցին՝ կապված առաջիկայում ընդդիմության օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ (խոսքը Արցախի և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հետ կապված ընդդիմության հայտարարության նախագծի մասին է)՝ ՔՊ-ական Ծովիկը դիտողություն է արել թե՝ Սաղաթելյանի խոսքը պետք է ամբողջությամբ մեջբերել: «Նա ասել էր՝ եթե տղա եք, եկե՛ք, մասնակցե՛ք։ Փոխանցեմ նրան, որ նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա՝ եթե Սաղաթելյանը տղա էր, ապա ո՞ւր էր այս ողջ ընթացքում, այդ թվում այն ժամանակ, երբ ծափերով ՔՊ-ն ճանապարհեց իրենց ընկերներին ԱԺ դահլիճից։ Որտե՞ղ էր նա։ Է՛լ չասեմ մնացած նիստերը, որոնցից նա բացակայում է»,-վրդովված ձայնով հայտարարել է Նիկոլի Ծովը:

Թեման սեռականացնելու Ծովիկի փորձերն, իհարկե, յուրատեսակ նորարարություն են: Փաստորեն՝ պետք է «նկատել», որ ՔՊ-ի Ծովիկը ո՛չ սեռափոխված տրանսվեստիտ է, ո՛չ էլ՝ գլխին պարիկ քաշած տղամարդ. բնական կին արմատ է՝ այլոց սեռը կասկածի տակ առած:

Իսկ թե ինչ է կոնկրետ ցանկացել սեփական սեռական օրգանների ձևն ու բնույթն ընդգծող իր առակով ասել Ծովիկը, մի փոքր անհասկանալի է: Նա ակնհայտորեն մնացել է Նիկոլի՝ սեփական թերարժեքությունից բխած ծափերի տակ ու չի ցանկանում սթափվել, հասկանալ, որ ընդդիմությանը (Իշխան Սաղաթելյանը տվյալ պարագայում ընդդիմության հավաքական կերպարն է) տղամարդ չլինելու համար մեղադրանքներ ներկայացնելն անշնորհակալ գործ է. եթե ծովիկ լինեին, ապա իրենց փափուկ կաբինետները չէին թողնի ու փողոց չէին ելնի՝ պաշտպանելու հայ ժողովրդի շահերը նույն ծովիկների ոտնձգություններից: Այնինչ Ծովիկի տրամաբանությունը բոլորովին հակառակն է. ըստ նրա՝ Նիկոլի համար ավելորդ գլխացավանք չստեղծելն է տղամարդկությունը:

Տղամադրկությունն, իհարկե, լայն հասկացություն է, ու դա հեց այն է, ինչից զուրկ են բավական մեծ թվով ՔՊ-ականներ, եթե ոչ բոլորը. Հեյդարովիչը՝ վկա:
Կոմպլեքսավորված «եղոն»

Օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում ՔՊ-ական ԵՂՈյան Արմանը հանդես է եկել մի ինքնաարդարացնող «բացառիկ հայտնագործությամբ»: Մեջբերելով Արմեն Ռուստամյանի՝ ԱԺ-ում հնչեցրած խոսքերն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, հայտարարել է. «Շատերը կասեն՝ սա լեզվի սայթաքում է, բայց… Ոչ թե հանձնել… Որ թողնում ես, ուրեմն՝ այնտեղ կա հիմա, որ թողնում ես: Եթե հանձնում ես, ուրեմն՝ քոննա, որ հանձնում ես: Տարբերություն, չէ՞, կա: Ուրեմն՝ ջանք չես գործադրում՝ հանելու համար: Մեղադրանքը փոխվումա, չէ՞: Պետքա շատ հստակ լինել մեղադրանքների մեջ»:

ԵՂՈյանի հայտարարությունն, իհարկե, բացարձակ նոնսենս է և հետևանք է թերևս առաջին հերթին ունեցած կոմպլեքսների ու դրանց տակ մնալու: Հիմա կոնկրետ ի՞նչ է ուզում ասել եղոյության յուրահատուկ տարատեսակ դարձած այս ՔՊ-ականը: Իբր Նիկոլն Արցախը չի՞ հանձնել իր գործընկեր «կիրթ» Իլհամին: Ի գիտություն ԵՂՈյան Արմանի՝ Արցախի խնդրի շուրջ բանակցային ողջ պրոցեսի իմաստը, էությունը եղել է Ադրբեջանի կազմում հայությանը չթողնելը՝ դե յուրե: Այսինքն՝ Արցախը դե յուրե չի եղել Հայաստանինը, բայց դե ֆակտո եղել է արցախցիներինն ու հանդիսացել անկախ միավոր, իսկ հայկական կողմն էլ բանակցել է, որպեսզի դե ֆակտո գոյություն ունեցող ռեալներն ամրագրվեն դե յուրե, ու գրանցվի հայկական կողմի հաղթանակը: Այդ իմաստով, այո՛, Նիկոլը հանձնել է Արցախն ու արցախցիներին՝ սառույցի վրա գրելով նրանց ինքնորոշման իրավունքը՝ հաստատված Մադրիդում ընդունված հայտնի փաստաթղթով: Նիկոլի մեղքը բանակցային ժառանգությունը ջուրը գցնելն էր, պատերազմ հրահրելը այն դեպքում, երբ, ինչպես ինքն էր խոստովանել, առանց պատերազմի էլ կարող էին հարցը լուծել՝ ստանալով նույն արդյունքը (իհարկե, այստեղ էլի է Նիկոլը կեղծել, քանի որ արդյունքը շատ ավելի լավը կլիներ, քան հիմա է):

Այնպես որ՝ անիմաստ լեզվավարժանքներով զբաղվել պետք չէ. դրանից իրականությունը չի փոխվում, ՔՊ-ի մեղքը չի փոքրանում:
Չստացված «կրուտիտ»

Վերջերս տված իր հարցազրույցներից մեկում Արսենյան Գուգոն նախկիններին մեղադրել է ներկաներին վատ բանակ ժառանգություն թողնելու համար՝ հենց դրանով պայմանավորելով 44-օրյա պատերազմի արդյունքները: «Մեր զինված ուժերի գործունեության արդյունավետությունը արձանագրվեց էն փաստով, որ մենք կորցրեցինք պաշտպանական մեր բոլոր բնագծերը, 4000 մոտ երիտասարդ զոհվեց, և Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն էլ, որպեսզի կանխի հետագա կատասրոֆան, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,-մասնավորապես՝ ասել էր ՔՊ-ի Գուգոն:

Գուգոն, իհարկե, նոր բան չի հորինել՝ կրկնելով արդեն իսկ վաղուց հորինված ու ՔՊ-ական պրոպագանդայի մեխերից մեկը դարձած կեղծ թեզը: Խնդիրն այստեղ այլ է. օրինակ՝ Գուգոն հետևո՞ւմ է իր վերադասի հայտարարություններին, տեղյա՞կ է, թե վերջինս տարբեր առիթներով ու տարբեր ժամանակահատվածներում ինչ հայտարարություններով է հանդես եկել, որոնք զրոյացնում են Գուգոյի «կրուտիտի» ամբողջ էֆեկտը:

Ով-ով,բայց Գուգոն պետք է որ լավ իմանար ասենք 2019թ.-ի մայիսի 28-ի Նիկոլի ելույթում տեղ գտած այն շեշտադրումները, որոնցով ՔՊ-ականների տերը գովաբանել էր իրեն ժառանգություն թողնված բանակն ու հռչակել՝ տարածաշրջանում եղանակ ստեղծող գործոն: Սրան զուգահեռ հարկ է հիշեցնել նույն Գուգոյին 44-օրյա պատերազմին նախորդած տավուշյան մարտերից հետո վագոններով բաժանված մեդալներն ու ազգային հերոսների թվի կտրուկ աճը՝ զուգորդված բանակի հասցեին շռայլված գովաբանական խոսքերով: Ճիշտ է այդ ամենն արվում էր պրիմիտիվ PR-ի նպատակներով,բայց դե ամեն ինչի համար պետք է գոնե մի փոքր հիմք…

Հետևաբար՝ եթե վատն էր բանակն, իսկ նախկիններն այն ուղղակի զրոյացրել էին, ապա ինչո՞ւ էր գովաբանումՆնիկոլն այդ բանակը, ի՞նքն էր այդպիսին դարձրել մեկ տարվա ընթացքում:

Իրականում խոսելու տեղ գուգոներն ուղղակի չունեն, և սա այն դեպքերից է, երբ ցանկացած «կրուտիտ» աշխատում է ՔՊ-ակաների դեմ:

Ոչ թե հայոց բանակն է պարտվել, այլ ուղղակի Նիկոլն է գնացել թշնամու հետ գործարքի՝ մեջքից դանակը խրելով բանակի թիկունքը:
Պետք է պատրաստվել վատթարագույնին

Միշելի տխրահռչակ հայտարարությունից հետո Հայաստանում ու Արցախում բարձրացած աղմուկն իշխանությունների համար որոշակի վտանգներ է առաջ բերել. առանց այն էլ հիասթափված հանրությունը կարող է է՛լ ավելի մեծ ծավալով մասնակից դառնալ ընդդիմության պայքարին, ինչն էապես կվտանգի ՔՊ-ականների ընտրած կյանքի ուղին:

Այս օրերին թե՛ մամուլ սպրդող տեղեկությունները, թե՛ պետական պրոպագանդայի կողմից շեշտադրվող մտքերը և թե՛ Նիկոլի ու նրա թիմակիցների՝ Բրյուսելում կատարվածի վերաբերյալ անձնական քոմենթները, որոնցում իշխանության ներկայացուցիչները փորձում են դիստանցիա պահպանել Միշելի տերմինաբանությունից ու այն համարել որպես նրա անձնական մեկնաբանություն (պնդում են, թե Նիկոլը չի հրաժավել Արցախի կարգավիճակից, այլ ընդամենը տեղի է ունեցել հարցի հետաձգում), գալիս են փաստելու, որ իշխանությունների մոտ առկա է համարձակության պակաս, որոշակի խուճապ, որը ցրելու արդյունավետ ձևը դեռ չեն կարողանում գտնել:

Իշխանական մեկնաբանությունները՝ Միշելի հայտարարությանը միամիտներին կարող են թվալ բալասան, սակայն իրականում միանգամայն հավանական է, որ գործ ունենք մեկ այլ՝ շատ ստոր երևույթի հետ:

Իշխանությունները խոստանում են ժողովրդի թիկունքում չստորագրել որևիցե կասկածելի փաստաթուղթ: Ներկայիս չքմեղանքը միտված է հենց նման տպավորություն գործելուն՝ չնայած շատ հնարավոր է, որ իրականում Նիկոլն ուղղակի շուստրիություն է անում՝ Ալիևի հետ բռնած գործն իր ավարտին հասցնելու համար՝ նույն ժողովրդի թիկունքում: Այսինքն՝ մի գեղեցիկ օր, ինչպես Շուշիի հանձման օրը, Նիկոլը կարող է բունկերից «լայվ» մտնել ու «ավետել» Ալիևի երազանքի իրականացումը՝ նախօրոք հայտարարելով «Արցախը հայաստան է, և վե՛րջ»-ի պես մի բան: Ու գործընթացն, ըստ երևույթին, հենց այդ ուղղությմաբ էլ շարժվում է, ուստի՝ պետք է պատրաստվել վատթարագույնին ու հակաքայլ մտածել:
Եղոյի աշակերտուհին

Պարզվում է՝ Նիկոլի «եղոն» կարճ ժամանակհատվածում հետևորդներ է ձեռքբերել:

Մասնավորապես՝ ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում հնչած ճշտող հարցին, թե արդյոք Արցախի հարցում համամի՞տ է իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ՝ օրերս պատգամավոր դարձած միջնակարգ կրթությամբ Գայանե Եղիազարյանն, ակնհայտորեն ազդված թիմակից Եղոյան Արմանի՝ վերջերս ծնած «տիտանական» գաղափարից, ասել է. «Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմո՞ւմ էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե Արցախը մերն է, մերն է, բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաև Արևմտյան Հայաստանը, որովհետև մեր պապերի տունն է եղել և համարում ենք որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն և իրավական փաստեր»:

Նկատենք, որ վերջերս էլ Եղոյանն էր նմանատիպ մի միտք արտահայտել. իբր Արցախն երբ է եղել մերը, որ մի հատ էլ Նիկոլը հանձնի:

Փաստորեն՝ նոր «կրուտիտ» է հասունանում ՔՊ-ականների շարքերում, որը յուրատեսակ դրսևորում է ստանում կոնկրետ օրերս պատգամավոր դարձած ՔՊ-ական տիկնոջ բերանում: Սրանք կոչ են անում Արցախը դասել կորսված Վանի ու Մուշի կողքին՝ համակերպվելով հիմա էլ մեր հայրենիքի արցախյան հտվածի կորստի հետ: Ասել կուզի՝ Արցախը կիսելու է Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, և ինչպես այնտեղ երիտթուրքերը ցեղասպանություն իրականացրեցին, նույնն էլ սպասվում է արցախցիներին, և այդ ամենը՝հանուն «աշխարհի հասարակության»: Ահա սա է ոչ բարով ՔՊ-ականի ասածը:

«Մեղադրելու չէ. վերջ կունենա, կուգա ու կերթա…»:
Ի՞նչ է նախազգուշացնում Լավրովը Նիկոլին

ՌԴ արտգործնախարար Լավրովը, որ Մոսկվայում ընթացող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի XXXVIII նիստին Արևմուտքին մեղադրել է ամբողջ ռուսական աշխարհին տոտալ պատերազմ հայտարարելու համար, կրկին անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները կան: Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, ինչը ենթադրում է տեղեկության փոխանակում կենսաբանական ծրագրերի զարգացան մասին:

Հայաստանը հայտարաում է, որ խնդիր չի տեսնում ռուսական կողմի հետ համագործակցութան հարցում, բայց Լավրովի հաճախակիացած հայտարարությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն, այնուամենայնիվ, հարցեր ունի տալու ԱՊՀ երկրներին ու նաև ՀՀ-ին: Հարցի շուրջ համագործակցության պատրաստակամության մակադակով է,ըստ էության, Մոսկվան նաև չափելու այս կամ այն ԱՊՀ երկրի իրական վերաբերմունքն իր նկատմամբ: Այսինքն՝ հարցը ոչ թե համաձայնագրեր կնքել-չկնքելն է, այլ՝ դրանց կենսունակությունը:

Լավրովի խոսքերին, ի դեպ շտապել են արձագքնել ՀՀ որոշ արևմտամետ իրավապաշտպաններ՝ «իզգոյ Ռուսաստանին» կոշտ տոնով մեղադրելով «փուչիկ թեմա» արծարծելու համար,ինչը իհարկե, կարելի է նաև գնահատել որպես Նիկոլին ուղղված հանձնարարություն՝ չշեղվելու ասենք միշելյան օրակարգից՝բացի այն, որ այդպիսով արտահայտում են Արևմուտքի տեսակետը՝ հարցի վերաբերյալ:

Նիկոլն, իհարկե, ճարպիկ է ու դեռևս կարողանում է մանևրել: Ճիշտ է՝ դա անում է բացառապես հայության կենսական շահերի հաշվին, բայց սեփական աթոռը կարողանում է պահպանել: Գնալով, սակայն, համաշխարհային ազդեցութան բևեռների միջև «այրվում են կամուրջները», իսկ դա նշանակում է, որ Նիկոլի կոմպլեմենտարիզմը կարող է և չաշխատել հատկապես մի փուլում, երբ ընդդիմության պայքարը մարման փուլ այդպես էլ չի մտնում: Դա կարող է որպես հավելյալ լծակ ծառայել նույն ՌԴ-ի ձեռքին՝ ստիպելու Նիկոլին հնազանդվել:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բացառված չէ, որ Նիկոլի համար որոշակի «զեղչեր» արվեն, քանի որ Նիկոլն իրենց այս փուլում շատ է պետք. հայ-թուրքական բարեկամություն դեռ պետք է հասատել, Արցախը փաստաթղթով ոչնչացնել,դուրս գալ ռուսական ծիրից և այլն:
Ալիևն անկառավարելի է դառնում

Ալիևը բավական հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել՝ այցելելով Կովսականի շրջան: Հայ-ադրբեջանական բուռն պրոցեսի ֆոնին Ալիևը, մասնաոապես, հայտարարել է, թե միջազգային իրավունքը չի գործում. այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը: «Մենք ցանկանում ենք, որ ապագայում ոչ ոք չխառնվի մեր գործերին: Դրա կարիքը չկա։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել։ Թող մեզ ոչ ոք չսովորեցնի, խորհուրդ չտա: Դա ավելորդ է»,-ասել է Ալիևն ու արձանագրել, որ իրենք շարունակում են զինվել ու զարգանալ՝ «ազատ ապրելու» համար:

Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե Ալիևի խոսքերի հասցեատերը Նիկոլն է, սակայն հաշվի առնելով այն, որ Նիկլոն այսօր, ըստ էության, Ալիևի ոչ մի «հա»-ին «չէ» չի ասում, ուստիև Նիկոլին հաթաթաներ տալու կարիք Իլհամն ուղղակի չունի: Ալիևը սաստում է համաշխարհային ուժային կենտրոններին՝ հայտարարելով, որ այսուհետ ադրբեջանական բանակն է որոշելու այդ երկրի սահմանները, քանզի «ջունգլիների օրենքն» է գործում աշխարհում: Ալիևն, ըստ էության, ակնարկում է Ուկրաինայում տեղի ունեցողը: Իբր եթե մեծերն են ուժով հարցեր լուծում, իրենք էլ կարող են հարցեր լուծել: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նրա այս հանդուգն հայտարարությունը հնչում է բրյուսելյան հանդիպումից ու Միշելի վիճարկելի հայտարարությունից հետո, ինչը բոլորովին պատահական չէ, և Ալիևն առաջին հերթին փորձում է արագորեն ու օրինականորեն դե յուրե ամրակգրել այն, ինչ ձեռք է բերել դե ֆակտո պատերազմի արդյունքում:

Մյուս կողմից՝ տեսանելի է, որ որոշակիորեն նաև հող է նախապատրաստվում՝ արդեն իսկ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում գործելու՝ «Ուժն է ծնում իրավունք» պատճառաանությամբ:

Անհանգստացնո՞ւմ է սա Նիկոլ վաչապետին կամ նախարար Սուրիկին: Ոչ թե անհանգստացնում է, այլ՝ ուրախացնում…
Թուրքիայի պատվերը՝ Զարեհ Սինանյանին

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Վանում կոտորած, ավեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում բացի այն, որ վճռակամորեն հերքել է Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելը,միաժամանակ կոչ է արել կանխել «հայկական սփյուքի» ռադիկալ հատվածների՝ հայ-թուրքական պրոցեսին վնաս հասցնող գործունեությունը:

Այս թուրքից առաջ էլ մյուս թուրքը՝ Չավուշօղլուն էր վերջերս հանդես եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ռադիկալները՝ Հայաստանում, Սփյուռքը՝ դրսում վնաս են հասցնում հայ-թուրքական հաշտեցման պրոցեսին:

Ըստ էության ականատես ենք դառնում ուղղակի-անուղղակի կերպով Թուքիայի կողմից աառաջ քաշվող նախապայմաններին այն դեպքում, երբ, օրինակ, Ռուբինյան Ռուբոն չի վարանում կրկնել, որ նախապայմաններ չկան բանակցություններում: Թուրք պաշտոնյայի մեսիջը հետևյալն է՝ եթե ցանկանում եք կարգավորել հարաբերություններն, ապա զսպեք Սփյուռքին ու մի՛ տլպացեք՝ ուղեղներիցդ հանելով «ցեղասպանություն» եզրույթը: Ընդ որում՝ նկատվում է Թուրքիայի ձգումը՝ բանակցությունների հնարավոր ձախողման մեղքը հայկական կողմի վրա բարդելու. իբր իրենք բարի են,իսկ հայերը՝ ռևանշիստներ:

Մյուս կողմից անկասկած է, որ Նիկոլն ու նրա մանկլավիկ Սինանյան Զարեհը՝ Սփյուռքի հարցերով զբաղվողն ու այն ներսից քանդողը, հստակորեն ընկալել են թուրքի մեսիջը. գլենդելահայ Զարեհը հետայսու է՛լ ավելի ջանասիրությամբ է քանդելու «հայկական աշխարհը»՝ ամեն գնով պառակտելով այն: Այս իմաստով թուրքի պատվերն ուղղակիորեն ուղղված է Սինանյան Զարեհին, որն, ի դեպ, արդեն իսկ ապացուցել է իր «պիտանելիությունը»:
ՔՊ-ի հերթական ինքնաբացահայտումը

ՔՊ-ն մի խայտառակ հայտարարություն է տարածել՝ կապված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հետ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։ Իրենք իրենց ու իրենց ծնած «ժողովրդավարությունը» փառաբանելով՝ հայտարարել են թե չեն տրվի ընդդիմության քաղաքական շանտաժին, չեն մասնակցի արտահերթ նիստին. իբր ընդդիմությունը հարցն օգտագործում է ներքաղաքական նպատակներով՝ դրա հետ մեկտեղ չունենալով օրակարգ ու ռեալ առաջարկ:

Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ականները հրաժարվում են նման օրակարգով ԱԺ-ում ընդիմության հետ քննարկում անցկացնել: Թուրքական թեման սրանց համար յուրատեսակ տաբու է, ինչն, ի դեպ, բնական է՝ հաշվի անելով ՔՊ-ի ձեռագիրն ու թողած հետագիծը: Հասկանալի է, թե ինչու չեն մասնակցում. թուրքին ասեն լավ, անմիջապես կվառվեն, ասեն վատ, Էրդողանն ու Ալիևը կսաստեն ու կսաստեն այնպես,որ Նիկոլի թրաշը մի րոպեում կթափվի: Եվուրեմն՝ շառից, փորձանքից հեռու:

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է այս իշխանությունների իրական էությունը, կառավերալիության աստիճանն ու դրա աշխարհագրությունը: Անշուշտ, կարդարանան, թե չեն ցանկանում հարված հասցնել հայ-թուրքական ու հայ- ադրբեջանական «խաղաղության օրակարգերին», բայց դե առնվազը մտքից հաշմանդամ պետք է լինել՝ չհասկանալու՝ ինչն ինչոց է. պետություն ենք կորցնում:
«Անալիտիկը»

«Երեք մոտեցում կա էլի: Մի մոտեցումն, երբ որ դու իրականացնում ես քո գործունեությունը միայն ամբոխահաճո լոզունգներով, ամբոխահաճո տրամադրությունները սպասարկելով: Երկրորդ մոտեցումը դա, երբ որ դու իրականացնում ես կարծիքների փոխանակում, որը որ հիմնվածա քո գնահատակնների վրա, և երրորդը՝ երբ որ դու սթափ և անալիտիկ վերլուծական մտածելակերպ… Մենք երրորդի և երկրորդի կողմնակիցն ենք…»,-ահա այսպես է արտահայտվել ՔՊ-ական Արսենյան Գուգոն՝ խոսելով իրենց կողմից ՀՀ պետական շահերի սպասակման մասին՝ հատկապես ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը:

«Անալտիկ» Գուգոն ակնհայտորեն ստում է ու ստում է բավական ռսպիաբար. Հայաստանի նորանկախ պատմության մեջ ավելի ինքնասածի, ավանակի համառություն դրսևորող ու որևէ մեկի կարծիքը հաշվի չառնող կառավարություն երբեք գոյություն չի ունեցել՝ նամանավանդ թշմանիների ամբիցիաների բավարարման առումով:Պրինակ՝ ո՞ւմ կարծիքն է հաշվի առնում Գուգոն, երբ Հայաստանից օտարում է Արցախը, Ադրբեջանին ու Անկարային պրակտիկորեն հավասարեցնում ասենք Վրաստանին, հայերին էլ մեղադրում տարածաշրջանում ատելություն բորբոքելու համար: Միակ սուբյեկտը, որի կարծիքն այսօր հաշվի է առնվում, թուրքն է:

Իսկ «անալիտիկի» պնդումները, թե իրենք կողմ չեն ամբոխահաճութանը, բացարձակապես մերկապարանոց են, և վկան Փաշինյանի իշխանության առնվազն առաջին երկու տարին է. գալով իշխանության ամբոխահաճո լոզունգներ ու կարգախոսներ շահարկելով ու չարաշահելով՝ Նիկոլը իշխանությունը վերցնելուց հետո նույնպես, ըստ էության, շարունակեց իր այդ քաղաքականությունը՝ նպատակ ունենալով, իհարկե, թմրեցնել հայ հասարակության զգոնությունն՝ Արցախը «բարով-խերով» հանձնելու համար: Արդյունքում ոչ ոք չպատկերացրեց, որ այդքան «թափանցիկ» Նիկոլը, որը նույնիսկ կառավարական առանձնատան զուգարաններն էր նկարում ու տարածում սոցիալական ցանցերում, կարող է ողջ ազգին «գցել»՝ Հայաստանը Չայզամի ու Էյվազլի դարձնելով:
Երազախաբ եղած Տարոնը

Վանեցյանի՝ Եվրոպա մեկնելը՝ պայմանավորված առողջական վիճակով, իսկական էյֆորիա է առաջ բերել իշխանական թիմում՝ ստեղծելով քաղաքական երազախաբության տպավորություն: Մասնավորապես՝ Նիկոլի մոտ ստատուսչի աշխատող Չախոյան Տարոնն է մի գրառմամբ հանդես եկել՝ ոգևորվելով ու հրճվելով, թե բա՝ իրականում առողջական վիճակը կապ չունի, Վանեցյանը փախչել է և այլն՝ եզրակացնելով, թե իբր պատճառն ընդդիմության պայքարի ձախողումն է:

Տարոնն, իհրակե, բացառիկ ֆանտաստ է, ուտոպիստ, որ իր աբսուրդային եզրահանգումներով փորձում է Նիկոլին ապացուցել սեփական գոյության իմաստը. շեֆին հույս է տալիս, թե իբր հեսա-հեսա ընդդիմությունը նահանջում է, շե՛ֆ ջան,սաղ լավա լինելու:

Տարոնին, իհարկե, կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով հատկապես Նիկոլի հոգեվիճակն այս օրերին, սակայն ակնհայտ է, որ Տարոնի ջանքերը ոչ միայն ապարդյուն են՝ չեղածն եղածի տեղ մատուցելու, այլև՝ վտանգավոր և վտանգավոր հենց իր համար:

Հիմա երբ Վանեցյանը մի մեկ-երկու օրից վերադարձավ ու շարժումն է՛լ ավելի մեծ թափ հավաքեց, Տարոնն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է Նիկոլի մոտ արդարանալու,գրածի տակից դուրս գալու: Բա որ Նիկոլն էլ գժված բռնի ու Տարոնին ս****ր անի՝ իրեն անիմաստ հույս տալու հիմքով, սիրուն կստացվի՞:

Իրականում Տարոնի ոգևորությունը մատնում է իշխանությունների վախը, քանի որ եթե չվախենային, Վանեցյանի ամեն մի շարժով այսքան չէին ոգևորվի: Իսկ վախի աղբյուրը տվյալ պարագայում ոչ թե Վանեցյանն է կամ մեկ ուրիշն, այլ արթնացող ժողովուրդը:

Տարոնների հետհաշվարկը սկսված է:
Նազարյան Լենայի մարդը սպառնում է

Նազարյան Լենայի մարդը, հաստատելով Սիմոնյան Ալենի ավելի վաղ արած սպառնալից հայտարարությունը՝ կապված ընդդիմադիր պատգամավորներին բացակայության հիմքով պատժելու հետ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարել է. «Բացականերն այնքան շատ են ոմանց, որ միգուցե զրկվեն պատգամավորական մանդատից: Կա օրենք, և մենք պարտավոր ենք շարժվել օրենքով: Այստեղ չկա կամայականության հարց, այնպիսի հարց չէ, որ կարող ես ասել՝ արժե ներել: Եթե ես նույնիսկ կարծեմ, որ պետք է ներել, օրենքով պետք է շարժվել, այս մասով ես էլ եմ վճռական»:

Բաբայան Նարեկն, իհարկե, միայն իր անձնական տեսակետը չէ, որ հայտնում է: Ըստ երևույթին ՔՊ-ի ներսում մտածում են՝ ինչպես անել, որ ընդդիմադիր պայքարը մարի, պայքարի առաջնորդներն էլ զրկվեն խորհրդարանական մանդատներից՝ քաղաքական պրոցեսների վրա նվազ ազդեցություն ունենալու հույսով: Կարճ ասած՝ ծրագրում են բացակայության հիմքով զրկել մանդատներից, որ փողոցային շարժումը կամա-կամաց մարի:

Իհարկե, դեռևս վաղ է՝ միանշանակորեն պնդելու, թե բացակայության հիմքով ընդդիմադիր պատգամավորներին կզրկեն մանդատից, և գուցե նմանօրինակ սպառնալիքների բուն նպատակն ընդդիմութանը փողոցից խորհրդարան վերադարձնելն է նույն հույսով, սակայն եթե նույնիսկ նման հանդուգն քայլի գնան էլ, իշխանությունները չեն հասնելու իրենց առջև դրված նպատակին:

Բանն այն է, որ փողոցում խմորվող պայքարի մասսայականությունը պայմանավորված չէ շարժման առաջնորդների պատգամավոր լինել-չլինելով: Կա հստակ հասարակական պահանջ, կենսական խնդիր, և այդ խնդրի լուծման փնտրտուքով է, որ հանրութան մի ստվար հատված ամենօրյա ռեժիմով ցույցեր ու երթեր է անում: Այո՛, պատգամավորական մանդատն շարժման առաջնորդների համար որոշակի լծակ ապահովում է, բայց այն ինքնանպատակ չէ ու կյանքի իմաստ էլ չէ: Եթե ընդդիմությունը պետք է կատարի ընտրություն մանդատազրկութան ու պայքրաի շարունակականոթյան միջև, ապա ընտրությունն ավելի քան ակնհյատ է,և այն երկրորդ տարբերակի օգտին է:

Այնպես որ՝ Լենայի մարդը կարող է հանգիստ Սիմոյան Ալեն ցիտել. միևնույնն է՝ վերջաբանը հայտնի է: