ArmDaily
345 members
26 photos
2.91K links
Մեզ հետ՝ մեկ քայլ առաջ
Download Telegram
to view and join the conversation
Երբ քո վրա ականանետային արկ է ընկնում՝ դիմակը վերջին բանն է, որի մասին կմտածես. Դանիել Իոաննիսյանը վարակվել է COVID 19-ով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը վարակվել է կորոնավիրուսով։ ArmDaily.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ըստ ամենայնի՝ Արցախում է վարակվել ու դրա պատճառով ստիպված եղավ վերադառնալ Արցախից։
«Արդեն Երևանում հաստատվեց փաստը, սակայն արդեն ապաքինվել եմ։ Այսօր արդեն 2-րդ թեստն եմ հանձնել, հույս ունեմ՝ սա էլ բացասական կգա։ Թող ինձ ներեն բոլորը, բայց երբ քո վրա ականանետային արկ է ընկնում՝ դիմակը վերջին բանն է, որի մասին կմտածես, երբ հրետանակոծության, ռմբակոծության տակ ես, դիմակի մասին մտածելը բարդ է։ Այո, ինչ-որ դեպքերում՝ մարդաշատ տեղերում փորձում էինք դիմակ կրել, բայց այնտեղ հիմա պատերազմ է, որտեղ կարելի է մահանալ շատ ուրիշ պատճառներից, որտեղ պետք է վազել, ֆիզիկական ինչ-որ բան անել՝ դիմակ կրելը իրատեսական չէ։ Պատերազմի ժամանակ ո՞վ է նայում կորոնավիրուսին, ում մոտ ջերմություն կամ բարդացումներ են լինում՝ դիմում են, ում մոտ բարդացումներ չկան, չեն էլ դիմում։ Ես էլ բուժօգնության չեմ դիմել, մի օր ջերմել եմ, դրանից էլ ենթադրել եմ, որ գուցե վարակվել եմ, այս պահին Արցախի առողջապահական համակարգն ուրիշ առաջնային աշխատանքներ ունի»։

Նա նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարած ՀԿ-ն Արցախում հիմնականում աշխատում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների դեպքերի բացահայտման, փաստագրման և հրապարակման ուղղությամբ։ «Այս առումով՝ մի շարք կարևոր փաստեր ենք հավաքագրել Արցախում։ Միաժամանակ, փաստերի ստուգման հարթակը, որի հիմնական առաքելությունը ապատեղեկատվության դեմ պայքարն է, fact checking ենք ենթարկում ադրբեջանական միջազգային և տեղական մի շարք հրապարակումներ և, ըստ այդմ՝ պայքարում այդ տեղեկատվության դեմ հիմնականում Ադրբեջանում, բայց գեներացված ապատեղեկատվության դեմ»։

Նա նշեց, որ պատերազմական հանցագործությունների դեպքերը հիմնականում համընկնում են ՄԻՊ-ի արձանագրած դեպքերի հետ։ «Կան դեպքեր, երբ մենք ֆիքսել ենք, իրենք չեն ֆիքսել, բայց մենք ենք իրենց փոխանցել, կան դեպքերը, երբ հակառակն է։ Դրանց ընթացքը տարբեր բնույթի է լինելու, մի շարք կազմակերպություններ, օրինակ «Բաց հասարակության հիմնադրամները», «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորյան գրասենյակը» աշխատում են ու փաստեր են հավաքում ՄԻԵԴ ներկայացնելու, մի շարք դեպքերում դրանք հրապարակելու և աշխարհին Ադրբեջանի իրական երեսը ցույց տալու համար են»։
https://armdaily.am/?p=112070&l=am
Ինչ հնարավորություններ ունի հայերի կողմից խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն (տեսանյութ, լուսանկարներ)

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:
ArmDaily.am-ը «Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը» շարքում այս անգամ անդրադառնում է Bayraktar TB2 ԱԹՍ-ին։

Ինչ է Bayraktar TB2-ը

Bayraktar TB2-ը մարտավարական զինված համակարգ է՝ ԱԹՍ, որը մշակվել և արտադրվել է Baykar ընկերության կողմից։ Ունի շատ բարդ դիզայն, որն ապահովում է բոլոր լուծումները, որոնք կարող են անհրաժեշտ լինել օպերատորին մեկ ինտեգրված համակարգում: Համակարգը բաղկացած է Bayraktar TB2 / UAV զինված հարթակից, վերգետնյա կառավարման կայանից, տվյալների վերգետնյա տերմինալից, հեռավոր ցուցադրման տերմինալից, գեներատորային եւ կցվող մոդուլներով առաջադեմ բազայից: Շնորհիվ Բայքարի տեխնոլոգիական կուտակման և հնարավորությունների, ամբողջ համակարգը կատարվում է ինքնուրույն։

https://armdaily.am/?p=112102&l=am
Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը

Հոկտեմբերի 21.10:08

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:
https://armdaily.am/?p=109518&l=am
Հայաստանում երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է:
https://armdaily.am/?p=112168&l=am
Մերոնք զինվորական խաղ են խաղացել՝ «ծիտիկ-ծիտիկ մոտ արի, քեզ տամ կորեկ ու գարի» մոտիվներով. Կոռնիձորի Արո

Ադրբեջանական կողմը հռթիռներով աշխատում է դիպուկահարի կարգավիճակով, տեխնիկական զինվածության առումով, իհարկե, անհավասար մարտեր են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ով այս օրերին Արցախի հյուսիս արևելյան հատվածում է։

«Թշնամին օգտագործում է հրթիռահրետանային խոցումային, մինամյոտային, արկակոծումային զենքեր, կասետային ռումբերը իր համար դարձել են շարքային գնդակներ, իսկ դրանք արգելված զենքեր են։ Մեր վիրավորները հիմնականում հենց կասետային ռումբերից են, որը հայր, որդի, մայր կամ էլեկտրոցանց չի հարցնում, խոցում է ինչ պատահի, լավ տղա ես՝ պաշտպանվի, բայց դրանից պաշտպանվելն էլ հեշտ գործ չէ, որովհետև կարող է ընկնել այն ծակի մեջ, որտեղ թաքնված է մարդը։ Դրան գումարած ԱԹՍ-ները, որոնք ուղեցույց են, էկրան են և ամեն ինֆորմացիա հաղորդում են։ Հակառակոդի առավելությունն, իհարկե, գերառավելություն է, սակայն օգտագործած պոտենցիալի հասցրած վնասը 0.1 տոկոսն է այն վնասի, որ կարող են հասցնել այն զինատեսակները, որ նա կիրառում է։ Խոսքը թե մարդկային, ֆիզիկական պոտենցիալի ոչնչացման մասին է, թե տեխնիկայի, թե ենթակառուցվածքներին ու ռազմական շինություններին հասցված վնասի առումով։ Կարող ենք ասել, որ ունենք հակառակորդ, որը լավ զինված է ու կարողանում է լավ «կնոպկա» սեղմել, բայց չունենք հակառակորդ, որը կարող է «կնոպկա» սեղմել ու հաղթական արշավ սկսել»։
https://armdaily.am/?p=112191&l=am
Վերջին տվյալներով խոցվել է հակառակորդի ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ,- տեղեկացնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցերը տապալած նախկին պետական պաշտոնյաները պետք է պարզապես լռեն. Զոյա Թադևոսյան

Ես կարծում եմ, որ ցանկացած ոք, հատկապես վերջին 20 տարիներին մեր երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցերը տապալած պետական պաշտոնյաները, որոնք, իհարկե, իրենց քմահաճույքով էին դարձել պետական պաշտոնյաներ, պետք է պարզապես լռեն, նրանց լավագույն մեկնաբանությունը կլինի լռությունը, քանի որ անդրադառնալ ու ռետրոանալիզ անել անցած ժամանակաշրջաններին՝ այսօր դրանց ժամանակը չէ, այսօր իրավիճակն այլ է, և հնարավոր է, որ այն, ինչ ասում է Փաշինյանը՝ շատ ավելի ճիշտ է ասում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին տված հարցազրույցին, որտեղ Սարգսյանը, մասնավորապես, նշել էր, որ Փաշինյանը գերադասել է բանակցությունները սկսել զրոյական կետից։

«Դրա որոշողն էլ Փաշինյանն է ու այն անձինք, ովքեր ունեն պատասխանատվություն։ Որովհետև անցյալն այլևս վերևականգնելի չէ, անցյալը անցյալ է, պետք է առաջնորդվենք ներկա իրավիճակում ձևավորված շատ հանգամանքներով և մեր հնարավորությունները լավ գնահատենք, այս պարագայում մենք կարող ենք ունենալ շատ իմաստուն լուծումներ։ Առհասարակ, ես կարծում եմ, որ ցանկացած թեմայի շուրջ, երբ խոսում ենք, հատկապես այնպիսի լրջագույն թեմայի շուրջ, ինչպիսին պատերազմն է և դրան հաջորդող խաղաղության խնդիրը։ Պետք է շատ լուրջ լինենք, լավատեսորեն տրամադրվենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պատասխանատվություն չկրող տարբեր անձանց կարծիքների գեներացիան կարող է խանգարել։

«Պետք է ավելի զուսպ լինենք, լռենք և տեսնենք, թե ինչ ճանապարհով խնդրի լուծումը կտանեն պատասխանատու քաղաքական ուժերը, այս ընթացքում ես աշխատել եմ ընդհանրապես կարծիք չհայտնել, և դա ավելի ճիշտ է, քանի որ յուրաքանչյուրս առաջնորդվում ենք մեր սեփական էմոցիաներով, իրավիճակի նկատմամբ մեր էմոցիաները ավելի գլուխ են բարձրացնում, իսկ սառնասրտորեն և հաշվենկատ պետք է լինի պետական քաղաքական այրերի մոտեցումը»։
https://armdaily.am/?p=112211&l=am
ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 62 զինծառայողների անունները

Պաշտպանության բանակը այսօր՝ հոկտեմբերի 21–ին հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 62 զինծառայողների անունները։

Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ.

Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ.

Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ.

Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ.

Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ.

Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ.

Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ.

Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ.

Շիրինյան Արգիշտի Սուրենի, ծնվ. 2002թ.

Գրիգորյան Արտակ Սեյրանի, ծնվ. 2002թ.

Հարությունյան Մելիք Երեմի, ծնվ. 1998թ.

Մելքոնյան Վահե Անդրանիկի, ծնվ. 1996թ.

Զաքարյան Էդգար Սամվելի, ծնվ. 1981թ.

Մելքոնյան Շմավոն Արթուրի, ծնվ. 1998թ.

Սարգսյան Սեդրակ Գորիկի, ծնվ. 1983թ.

Մելքումյան Սերգեյ Սեյրանի, ծնվ. 2000թ.

Բաբայան Արման Արթուրի, ծնվ. 1998թ.

Բաբայան Հարութ Ռաֆայելի, ծնվ. 1991թ.

Մկրտիչյան Մհեր Կամոյի, ծնվ. 1993թ.

Պետրոսյան Արմեն Գևորգի, ծնվ. 1995թ.

Պահեստազորային Ազատյան Արման Արարատի, ծնվ. 1983թ.

Հակոբյան Միշա Արծրունու, ծնվ. 2001թ.

Աղախանյան Վահան Արմենի, ծնվ. 2000թ.

Այվազյան Ազատ Արմենի, ծնվ. 2000թ.

Հախվերդյան Արսեն Արմենի, ծնվ. 2001թ.

Գասպարյան Արտակ Նվերի, ծնվ. 2000թ.

Արթենյան Սիմոն Խաչիկի, ծնվ. 2001թ.

Ալեքսանյան Սևակ Արթուրի, ծնվ. 2000թ.

Սարգսյան Նարեկ Հարությունի, ծնվ. 2001թ.

Հովհաննիսյան Արամ Արմենի, ծնվ. 2000թ.

Կասոյան Մամիկոն Սոսիկի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Էրիկ Արտակի, ծնվ. 2001թ.

Գեղամյան Ժիրայր Արթուրի, ծնվ. 2000թ.

Բարոյան Գոռ Անդրանիկի, ծնվ. 2000թ.

Սերոբյան Վիրաբ Բենիկի, ծնվ. 2001թ.

Պահեստազորային Պետրոսյան Իշխան Թովուզի, ծնվ. 1977թ.

Ստեփանյան Բաբկեն Խաչիկի, ծնվ. 1992թ.

Սարգսյան Մարտիկ Սեյրանի, ծնվ. 1996թ.

Գալստյան Արմեն Ռազմիկի, ծնվ. 1982թ.

Նորավարդյան Վարդան Գրիգորի, ծնվ. 1993թ.

Մանուկյան Արման Սամվելի, ծնվ. 1998թ.

Գրիգորյան Գեղամ Հակոբի, ծնվ. 1980թ.

Մուրադյան Մովսես Ռուդիկի, ծնվ. 1990թ.

Աղախանյան Սերգեյ Սուրիկի, ծնվ. 1992թ.

Հունանյան Գրիգոր Արշակի, ծնվ. 1986թ.

Ալեքսանյան Հայկ Սամվելի, ծնվ. 1991թ.

Մարտիրոսյան Ջոնիկ Վաղինակի, ծնվ. 1974թ.

Քոչարյան Յուրիկ Հակոբի, ծնվ. 1999թ.

Այվազյան Կարեն Լյուդվիգի, ծնվ. 1982թ.

Մկրտչյան Արեգ Ժերմիկի, ծնվ. 2001թ.

Սարկիսյան Գոռ Նորայրի, ծնվ. 2002թ.

Հակոբյան Սպարտակ Իշխանի, ծնվ. 2002թ.

Հովհաննիսյան Ժորա Սերժիկի, ծնվ. 1996թ.

Մանուկյան Նարեկ Ռուստամի, ծնվ. 1999թ.

Խաչատրյան Դավիթ Հովնանի, ծնվ. 1991թ.

Լալաբեկյան Սերգեյ Սամվելի, ծնվ. 1997թ.

Հակոբյան Թաթուլ Տիգրանի, ծնվ. 1994թ.

Հովհաննիսյան Համլետ Աշոտի, ծնվ. 1994թ.

Նորոյան Վալոդյա Անդրանիկի, ծնվ. 1998թ.

Աշոտյան Աշոտ Արմանի, ծնվ. 2000թ.

Վարդանյան Ալեն Տիգրանի, ծնվ. 2001թ.

Ասատրյան Արտավազդ Ոսկանի, ծնվ. 2001թ.
Իսկ դու ով ես, որ քաղաքացուն հարցնես, թե ինչ է արել նա Արցախի համար

Այս օրերին փողոցներում, սոցցանցերում, էկրաններից հանրությանը ուղարկվող մեսիջներից մեկը հետեւյալն է՝ իսկ դու ինչ ես անում հայրենիքի/Արցախի համար։
Իսկ թե հայ ժողովուրդը տարիներ շարունակ ինչեր է արել Արցախի համար, դա մի ամբողջ պատմություն է, ազգային-ազատագրական պայքար։ Օրհասական պահերին ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել համախմբվելու եւ ամենաթանկը՝ կյանքը, Արցախին նվիրաբերելու պատրաստակամությունը։

Այսօր մեր զինվորները պայքարում են թշնամու դեմ իրենց կյանքի գնով, իսկ թիկունքում գտնվողները փորձում են առավելագույնն անել Արցախի համար։ Պատահական չէ, որ այս օրերին բազմաթիվ պատմությունների մասին ենք լսում, թոշակառուն իր թոշակն է փոխանցում զինվորին, որով պետք է ապրեր ամբողջ ամիս, մեկ ուրիշը՝ տուն գնելու վաղեմի երազանքը իրականացնելու համար հավաքած գումարը, երրորդը՝ աշխատանքից ստացած ողջ հասույթը եւ այսպես շարունակ։

Ժողովրդի մեծ մասը՝ ամեն մեկը իր չափով, իր հնարավորությունների շրջանակում, փորձում է օգնել Արցախին, եւ սա տեսնում ենք ամեն քայլափոխի։

Հավաքագրվող օգնությունների, իրականացվող դրամական փոխանցումների, կամավորական ահռելի աշխատանքի ֆոնին, ընդունենք, որ գեղեցիկ չէ ամեն երկրորդի մոտ կարդալ՝ «մունաթ-պահանջ-հաշվետվություն»՝ իսկ դու ինչ ես անում Արցախի համար։

Նախ առաջին՝ դու ով ես, որ հարցնես ՀՀ քաղաքացուն, թե ինչ է անում Արցախի համար։
Երկրորդ՝ այն, ինչ անում է, միգուցե գերադասում է գաղտնի պահել, ոչ թե լուսանկարել եւ տարածել։ Երրորդ՝ հայ ժողովուրդը մշտապես արել եւ ամեն ինչ անում է Արցախի համար։

Չարտագաղթելով, իր աշխատանքը լավագույնս կատարելով, հարկեր վճարելով, օրինապահ քաղաքացի լինելով, ամուր հայկական ընտանիք ստեղծելով, շատ երեխաներ ունենալով եւ նրանց հայրենասեր դաստիարակելով, հայրենիքը շենացնելով, բոլոր դժվարություններին, խնդիրներին դիմակայելով, իրեն բաժին հասած ոչ հեշտ կյանքից չբողոքելով, ընտանեկան սուղ բյուջեից տնտեսելով եւ Արցախ ուղարկելով, սակայն այդ մասին ֆեյսբուքում չգրելով....եւ այսպես շարունակ։ Սրանից ավել՝ ի՞նչ կարող է անել հայ մարդը Արցախի եւ Հայաստանի համար։

Ի դեպ, դեռեւս նախկին իշխանությունը՝ այն ժամանակվա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ, ամբողջ քաղաքը զարդարել էին «Իսկ դու ինչ ես արել Արցախի համար» գրությամբ պաստառներով։ Դրանք վատ արձագանք էին ստացել հանրության շրջանում, հեղափոխությունից հետո՝ 2018թ մայիսին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ դրանք հեռացվեցին։ «Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլեւս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:
Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է եւ մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից»,- գրել էր նախարարը։

Հուսով ենք՝ իշխանությունները չեն հրաժարվել քաղաքացու հետ շփման իրենց սկզբունքներից, թույլ չեն տա իրենց հետ աֆիլացված կամ չաֆիլացված անձանց նմանօրինակ քարոզչություն տանել։
https://armdaily.am/?p=112242&l=am
Օրինակ վերցրեք Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներից, մոռացեք ձեր հակասությունները պատերազմի ժամանակ

Առաջին անգամ պատմության մեջ աննախադեպ հանդիպում է եղել։ Երբեմնի քաղաքական հակառակորդները, միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը, մեղադրանքները հնչեցրած անձինք հանդիպել են։

Այո, երբ սահմանին պատերազմ է եւ որոշվում է մեր ազատության, անկախության, ապրել-մեռնելու հարցը, կարող են եւ պետք է հանդիպեն Հայաստանի նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։
Այս հանդիպումը վաղուց էր հասունացել, գուցե շատ դեպքեր այլ զարգացումներ ունենային, եթե նախկին եւ ներկա ղեկավարները միմյանց ոչնչացնելու չափ չատեին։
https://armdaily.am/?p=112261&l=am
Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը

Հոկտեմբերի 22. 09:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
https://armdaily.am/?p=109518&l=am
Այսօր ընթանում են համայնքային կամավորական ջոկատների ստեղծման աշխատանքներ. Հայկ Չոբանյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և նշեց, որ ղարաբաղյան հարցը դիվանագիտական ճանապարհով լուծում չունի։ Նա նշեց, որ պետք է զենք վերցնել և կռվով պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները։ Նա բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց կազմել ջոկատներ, որոնք պետք է լինեն ԳՇ-ի հսկողության տակ և մեկնեն առաջնագիծ։ Երեկոյան մարզպետները, քաղաքապետերը ֆեյսբուքյան իրենց էջերով տեղեկացրեցին, որ կամավորագրվում են՝ մեկնելու հայրենիքը պաշտպանելու։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ մարզպետարանում քննարկում է տեղի ունեցել բոլոր համայնքապետերի մասնակցությամբ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ համաձայն վարչապետի կոչի զինվորագրվելու. «Այս ստորաբաժանումները պետք է լինեն ԳՇ-ի կառավարման տակ, ինչպես հայտարարել է պարոն վարչապետը։ Ես և բոլոր համայնքապետերը արդեն հայտարարել ենք կամավորագրման մասին և այսօր ընթանում է համայնքային կամավորական ջոկատների ստեղծման աշխատանքներ»։

Դիտարկմանը՝ եթե մարզպետները, համայնքապետերը գնում են առաջնագիծ, արդյոք համայնքների, մարզերի կառավարման խնդիր չի՞ առաջանալու, մարզպետն ասաց, որ մեկնաբանություն չի տալու։
https://armdaily.am/?p=112331&l=am
Ամեն ինչը կկազմակերպվի այնպես, որ համայնքների կառավարման տեսանկյունից որևէ խնդիր չառաջանա. Տիգրան Պետրոսյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և նշեց, որ ղարաբաղյան հարցը դիվանագիտական ճանապարհով լուծում չունի։ Նա նշեց, որ պետք է զենք վերցնել և կռվով պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները։

Նա բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց կազմել ջոկատներ, որոնք պետք է լինեն ԳՇ-ի հսկողության տակ և մեկնել առաջնագիծ։ Երեկոյան մարզպետները, քաղաքապետերը ֆեյսբույքան իրենց էջերով տեղեկացրեցին, որ կամավորագրվում են՝ մեկնելու հայրենիքը պաշտպանելու։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացը սահուն կերպով ընթանում է. «Մեր բոլոր տեսակի ռեսուրսները՝ մարդկային և ոչ մարդկային, մենք մոբիլիզացրել ենք զորահավաք իրականացնելու ժամանակ։ Թե մարզպետարանները, թե համայնքապետարանները շատ ակտիվ ներգրավվածություն են ունեցել։ Այս փուլում պատրաստված լինելու կոչի մասին է խոսքը, որ բոլորը ցանկացած պահի պատրաստ լինեն հայրենիքը պաշտպանելու համար։ Այդ ամեն ինչը կկազմակերպվի այնպես, որ համայնքների կառավարման տեսանկյունից որևէ խնդիր չառաջանա։ Այս պահին բոլոր կամավորների հերթագրումն է գնում, համապատասխան փուլեր կան և կաշխատենք այնպես անել, որ որևէ համայնք, որևէ օղակ չմնա առանց համապատասխան գործառույթ իրականացնելու։ Ես արդեն տվյալներս ներկայացրել եմ Շիրակի մարզպետարանում՝ կամավորագրվելու համար»։
https://armdaily.am/?p=112336&l=am
Ռոբերտ Քոչարյանը Երևանում է. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին АrmDaily.am-ին տեղեկացրեց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ռոբերտ Քոչարյանը Երևանում է, ինչ որ մարդիկ հորինել են»,- ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ hayeli.am-ը գրել էր, որ նախկին նախագահը մեկնել է Մոսկվա։ Մեզ հետ զրույցում երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ տեղյակ չէ։
https://armdaily.am/?p=112354&l=am
Ես սիրում եմ ամեն ինչ ասել 100 տոկոս վստահ լինելով. Պավլիկ Մանուկյանը նորից կմեկնի առաջնագիծ

Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը պատրաստվում է մի քանի օրից դարձյալ մեկնել առաջնագիծ։

«Մոտակա օրերս կմեկնեմ առաջնագիծ։ Այս պահին ոչինչ չունեմ ասելու, ինչ կար, արդեն ասել եմ, իմ ուսապարկն ասելու մասով դատարկել եմ։ Ելք միշտ էլ կա, վիճակի մասին կգնամ, կգամ, նոր կասեմ: Ես սիրում եմ ամեն ինչ ասել 100 տոկոս վստահ լինելով»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը։
https://armdaily.am/?p=112364&l=am
Հիմա 1991 թ-ը չէ, երբ Հայաստանը չուներ զինուժ և հակառակորդի դեմ ջոկատներով էր կռվում. Հայկ Նահապետյան

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բաներ է խառնել, հիմա 1991 թ-ը չէ, երբ Հայաստանը չուներ զինուժ և հակառակորդի դեմ ջոկատներով էր կռվում։ Հիմա ՀՀ-ն ունի զինուժ, որն ունի ստորաբաժանումներ, որոնք ենթարկվում են Գլխավոր շտաբին, որտեղ կա զորահավաքային վարչություն, այդ վարչությունը զորակոչում է պահեստային բոլոր զինծառայողներին։ Այսինքն, այդ կառույցը թիկունքում գտնվող ռեզերվիստներին, ըստ անհրաժեշտության, համապատասխան մարզումներից հետո ուղարկում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, բայց դրանք ջոկատներով չեն կռվում։ Միգուցե, ոմանք դեռ հեղափոխական էյֆորիայից դուրս չեն գալիս։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, թե անհրաժեշտ է ձեւավորել կամավորական ջոկատներ՝ նվազագույնը 30 հոգի, ընտրել հրամանատար, դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

«Ինչ վերաբերում է կամավորական ջոկատներին, ապա սահմանամերձ բնակավայրերում տղամարդիկ մեծամասամբ պայմանագրային զինծառայողներ են, և արդեն վաղուց ՊՆ վերահսկողության տակ զորամասերում իրենց մասնագիտական պարտքն են կատարում։ Այն անձինք, ովքեր դեռ չեն զորակոչվել՝ նրանց պետք չէ ոչինչ բացատրել։ Նրանք իրենց անելիքը գիտեն։ Հիմա ասենք, որ Էջմիածնի քաղաքապետը զինվորագրվում է, դրա իմաստն ու նպատակը ո՞րն է։ Զինվորական գործը մասնագիտություն է, եթե այդ անձը այդ մասնագիտությանը չի տիրապետում, եթե զինվորական չէ, բայց հրաշալի կառավարիչ է՝ այդ մարդը ինչ ջոկատ պետք է սարքի գնա՝ չունենալով ոչ համապատասխան գիտելիք կամ փորձառություն։ Այսինքն, մենք ի՞նչ, այդ մարդկանց ուղարկում ենք կրակի բերա՞ն»։
https://armdaily.am/?p=112374&l=am
Ինչ հնարավորություններ ունի DANA ինքնագնաց հրետանային կայանքը (տեսանյութ, լուսանկարներ) 👇🏻👇🏻

Երեկ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

ArmDaily.am-ը «Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը» շարքում այս անգամ անդրադառնում է DANA ինքնագնաց հրետանային կայանքներին։

Ինչ է DANA ինքնագնաց հրետանային կայանքը
DANA-ն ինքնագնաց հրետանային զենք է, այն նաեւ հայտնի է որպես ShKH vz. 77 (ինքնագնաց հաուբիցա մոդելի 77) անվամբ, արտադրվում է Չեխոսլովակիայում (այժմ Սլովակիա)։ 1970-ական թվականներին շահագործման հանձնելուց հետո այն դարձել է 152 մմ ինքնագնաց հրետանային թնդանոթի առաջին անիվային հրանոթը, որը օգտագործվել է սպառազինության մեջ։ Այն հիմնված է փոփոխված chassis 8x8 Tatra 815 հետ գերազանց անցնում է կոշտ տեղանքով. Ներկայումս նա գտնվում է Չեխիայի, Լիբիայի, Լեհաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Սլովակիայի սպառազինության մեջ ։

Ի տարբերություն մյուսների, անիվային տրանսպորտային միջոցներն առավել շարժունակ են, իսկ նրանց վնասվելու դեպքում համեմատաբար քիչ գումար է պահանջվում։

DANA-ի անձնակազմը բաղկացած է մեխանիկ - վարորդից (ղեկավարում է հիդրոստաբիլիզատորները) եւ առաջի խցիկում նստած հրամանատարից, նշանառուից (փոխանցում է զենքը եւ կրակ բացում) եւ լիցքավորողի օպերատորից (ընտրում է համապատասխան քանակությամբ վառոդային լիցքեր) ՝ աշտարակի ձախ կողմում, որը լիցքավորում է (սահմանում է արկերի պատիճները) ՝ աշտարակի աջ կողմում:
https://armdaily.am/?p=112376&l=am
Ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին թե տղամարդ, պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու. Համբարձում Մաթևոսյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և նշեց, որ ղարաբաղյան հարցը դիվանագիտական ճանապարհով լուծում չունի։ Նա նշեց, որ պետք է զենք վերցնել և կռվով պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները։ Նա բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց կազմել ջոկատներ, որոնք պետք է լինեն ԳՇ-ի հսկողության տակ և մեկնել առաջնագիծ։ Երեկոյան մարզպետները, քաղաքապետերը ֆեյսբույքան իրենց էջերով տեղեկացրեցին, որ կամավորագրվում են՝ մեկնելու հայրենքիը պաշտպանելու։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ մարզում արտահերթ նիստ են անցկացրել, քննարկումներ են արել. «Դրանից հետո առանձին-առանձին համայնքապետերի հետ հանդիպում ենք ունեցել և անհատապես աշխատում ենք բոլոր համայնքների հետ, ոչ միայն համայնքի ղեկավարի ներկայությունն ապահովելու համար, այլ նաև համայնքից այլ կամավորների ներգրավելու համար։ Շատ ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին, թե տղամարդ, քանի որ մարզում ունենք նաև 3 կին համայնքապետ, և նույնիսկ իրենք պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու։ Մենք արդեն կամավորագրվել ենք, այս պահին աշխատում ենք ցուցակների վրա, տարբեր համայնքներից մարդկանց հոսք կա։ Շատ կարճ ժամանակում ցուցակները պատրաստ կլինեն և վերջնական պատկերն ունենալուց հետո հաջորդ քայլը այն է, որ գնանք զինկոմիսարիատներ՝ փաստաթղթերը հանձնելու, վերապատրաստվելու և դրանից հետո սպասել ցուցումների։ Գործընթացը բնականոն հունով, շատ բարձ տրամադրությամբ շարունակվում է»։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք համայնքների ղեկավարների, մարզպետների առաջնագիծ գնալով կառավարման համակարգը չի տուժի, մարզպետը նշեց, որ բոլոր պաշտոնյաններն օրենքով սահմանված կարգով ունեն տեղակալներ, աշխատակազմի ղեկավարներ. «Մարդիկ, ովքեր պատրաստ են, կոմպետենտ են այս դժվարին օրերին թիկունքը պահելու։ Հիմա ես հանդիսանում եմ մարզի քաղպաշտպանության ղեկավարը և իմ հիմնական գործառույթների մեջ մտնում է մոբիլիզիացիոն աշխատանքներ կազմակերպելը և առաջնագծի թիկունքը համալրելը։ Իսկ երբ մենք կլինենք այնտեղ, մեր տեղը կլինեն տեղակալները, որոնք մարզի հարցերով կզբաղվեն»։
https://armdaily.am/?p=112394&l=am
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել են ևս 40 զինծառայողներ։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 874 է։

Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ. 1987թ.

Բալասանյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 1985թ.

Գրիգորյան Վանիկ Առաքելի, ծնվ. 1984թ.

Սահակյան Գառնիկ Ռոբերտի, ծնվ. 1985թ.

Մարդանյան Հայկ Ռոմիկի, ծնվ. 1979թ.

Բաբաջանյան Ալեքսեյ Ալեքսեյի, ծնվ. 1978թ.

Գևորգյան Արթուր Ռուբիկի, ծնվ. 1980թ.

Կիրակոսյան Արմեն Ասատուրի, ծնվ. 1984թ.

Մելքոնյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1989թ.

Շախմուրադյան Հակոբ Մանվելի, ծնվ. 1995թ.

Կիրակոսյան Արթուր Ավետիսի, ծնվ. 1977թ.

Ավետիսյան Արսեն Սահակի, ծնվ. 1985թ.

Դավթյան Գագիկ Խաչատուրի, ծնվ. 1977թ.

Թադևոսյան Վաղարշակ Հարությունի, ծնվ. 1981թ.

Ղանադյան Շահեն Լավրենտի, ծնվ. 1978թ.

Մկրտչյան Սարգիս Ֆելիքսի, ծնվ. 1994թ.

Սարգսյան Արշալույս Գագիկի, ծնվ. 1996թ.

Պահեստազորային Հաջինյան Հովհաննես Աշոտի, ծնվ. 1981թ.

Հովսեփյան Արթուր Սոսի, ծնվ. 1987թ.

Ղուլարյան Արամ Վազգենի, ծնվ. 1992թ.

Պահեստազորային Ամիրխանյան Մխիթար Մարտիկի, ծնվ. 1989թ.

Էդիլյան Արայիկ Արարատի, ծնվ. 1995թ.

Խաչատրյան Մայիս Վազգենի, ծնվ. 1987թ.

Ենոքյան Արտակ Սամվելի, ծնվ. 2000թ.

Եսայան Վաշիկտոր Գրիշայի, ծնվ. 1986թ.

Գրիգորյան Արմեն Գագիկի, ծնվ. 1988թ.

Հովհաննիսյան Հրանտ Արարատի, ծնվ. 1991թ.

Սիմոնյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 1987թ.

Անդրեասյան Ժիրայր Սուլիկոյի, ծնվ. 1977թ.

Մարտիրոսյան Արմեն Սեյրանի, ծնվ. 1987թ.

Միսակյան Արկադի Տիգրանի, ծնվ. 1985թ.

Կարապետյան Հարություն Համլետի, ծնվ. 1996թ.

Գոգորյան Արեն Ալեքսանդրի, ծնվ. 1991թ.

Գասպարյան Սիրեկան Ահարոնի, ծնվ. 1994թ.

Վարոսյան Ավետիք Արսենի, ծնվ. 1990թ.

Օհանյան Վախթանգ Աղվանի, ծնվ. 1996թ.

Պահեստազորային Գուլինյան Նվեր Ժորայի, ծնվ. 1996թ.

Պահեստազորային Առուշանյան Էդուարդ Հրանտիկի, ծնվ. 1972թ.

Սրապիոնյան Արման Արտակի, ծնվ. 1999թ.

Հակոբյան Դավիթ Գագիկի, ծնվ. 2000թ.
Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա

Սոցկայքերն այսօր քաղաքական գործիչների համար դարձել են ժողովրդի հետ ուղիղ կապի կարևոր օղակներից մեկը։ Սոցկայքերի դերն այս կամ այն գործիչի ծավալած գործունեության մեջ ակտիվանում է հատկապես որոշակի իրադարձությունների բերումով։ 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն արդեն հատել է 1 մլն-ի շեմը։ Այս պահին նրա էջն ունի 1 003 249 հետևորդ և 733 223 հավանում։ Փաշինյանի էջի հետևորդների թիվը նրա պատգամավոր եղած ժամանակ՝ մինչ 2018թ-ի ապրիլը, չէր գերազանցում 10 հազարը։ 
Պատերազմական այս օրերին թռիչքաձև աճում են ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջի հետևորդները։ Եթե մինչ պատերազմը վերջինիս հետևորդների թիվը չէր գերազանցում 100 հազարը, ապա այժմ ունի գրեթե 450 հազար հետևորդ։ 

Այսօր օրերին աճել է նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ևս վեջինիս էջն ակտուալ դարձավ հատկապես հայ օգտատերերի մոտ։ Այս պահին Հովհաննիսյանը ունի գրեթե 590 հազար հետևորդ։ 

https://armdaily.am/?p=112398&l=am