Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
Remote աշխատանքի հնարավորեւթյուն ծրագրավորման ոլորտի կրտսեր մասնագետների համար 2 ընկերություններում 📢

👾 Liss Solution-ը փնտրում է   կրտսեր (Junior) վեբ ծրագրավորողի իսկ Outstaff Your Team ընկերությունը՝ կրտսեր Python ծրագրավորողի։

Երկու աշխատանքների համար էլ պահանջվում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում 💼

▫️Ինչպես նաև անգլերենի լավ իմացություն

📍Երկու աշխատանքներն էլ հեռավար են։

Outstaff Your Team-ը գտնվում է Գյումրիում։

Հաստիքներին մանրամասն ծանոթանալ և դիմել կարող եք  այս հղումներով 👇🏻

Junior Java Developer

Junior Python Developer
8🔥1
💕Եթե մտածում էիք, թե Tech-ում ռոմանտիկա չկա, մենք եկել ենք հակառակը ապացուցենք։ 

Պատկերացրել ենք, թե ի՞նչ կլիներ, եթե ծրագրավորման լեզուներն ու մեր մնացած դասընթացները հարաբերությունների մեջ լինեին 🤍
23🔥7
👾Ինչպե՞ս ինտեգրել AI-ը, IoT-ը, Blockchain-ը աշխատանքի մեջ։

👀Կիրառել դրանք ամենօրյա թասքերի ավտոմատացման համար․
օրինակ՝
- Կիրառել AI tool-եր՝ ամբողջական հետազոտության՝ research-ի համար
- Օգտագերծել IoT smart սարքավորումները՝ տվյալներ հավաքագրելու, տվյալները վերլուծելու, խմբավորելու համար
- Կատարել աշխատանքի տեխնիկական մասը արագ և արդյունավետ՝ գեներացնող tool-երի օգնությամբ

🔮Ստեղծել անվտանգ միջավայր՝ տվյալների պահպանման կամ փոխանցման  համար.
Blockchain-ը հնարավորություն կտա ապահովել թափանցիկություն. այն կարող եք օգտագործել անվտանգ աշխատանքի, տվյալների ապահով փոխանցման համար։

💡Բարձրացնել աշխատանքի որակը և կատարել այն ավելի պրոդուկտիվ
Օգտագործեք նորարարությունները ժամանակը ճիշտ կառավարելու և առաջադրանքների համակարգված լուծման համար։

Ավելի շատ AI tool-եր իմանալու համար անցի՛ր այս հղումով։
6👍1🔥1
Գիրք նվիրելու օրվա բոլորիս երազանքների wish-list-ը 🙃
❤‍🔥13😁9🔥1😍1
🎧Ի՞նչ պոդքասթներ լսել tech ոլորտի մասին։ Մենք 5 հետաքրքիր տարբերակներ ենք առաջարկում 👇

▫️ Pivot - Պոդքասթի ընթացքում լրագրող Կարա Սվիշերը և New York University-ի պրոֆեսոր Սքոթ Գելուեյը խոսում են tech ոլորտի նորություններից ու խնդիրներից։

▫️Clockwise - Ընդամենը 30 րոպե տևողությամբ tech զրույցներ՝ տեխնիկական ոլորտի 4 փորձառու մասնագետների կողմից։ Արդեն ունի 536 էպիզոդ։

▫️Code Story - Եթե սիրում եք լսել հիմնադրման և հաջողության պատմություններ, ուրեմն այս մեկը հաստատ կսիրեք։ Պոդքասթն ունի 537 էպիզոդ, թողարկվում է շաբաթական մեկ անգամ։

▫️ 99% Invisible - 99% դեպքերում մենք չենք տեսնում այն, ինչ թաքնված է իրական դիզայնի ետևում. եթե անգամ դիզայներ չեք, պոդքասթի վարող Ռոման Մարսը այնքան տարված է խոսում արվեստի, դիզայնի և tech-ի մասին, որ հաստատ կլսեք առանց շեղվելու։

▫️Darknet Diaries - Դե իսկ այս մեկը կրիմինալ պատմությունների սիրահարների համար։ Tech ու մութ hacking պատմություններ, բացահայտումներ և այլն. պոդքասթը թողարկվում է ամիսը 2 անգամ, բայց ապահովում է ամսվա ինտրիգը:
👍129🔥1
🧠 Ինպե՞ս կարող են օգնել AI գործիքները վաճառքի մասնագետին բարձրացնել արդյունավետությունը՝

🟣 հնարավորություն կտան կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ
🟣 կօգնեն ավտոմատացնել աշխատանքի զգալի մասը
🟣 կօգնեն իրականացնել ճշրգիտ կանխատեսումներ

🔗 Գործիքակազմին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://bootcamps.aca.am/aiforsalesreg

#aitools #armeniancodeacademy #aitoolset2024
👍43🔥1
🤖 ChatGPT-ի հետ լավ հարաբերությունների հիմքում լավ պրոմպտերն են (հուշումները, ուղղորդող հարցերը, բացատրությունները և այլն)։

Դե իսկ «Ինչպե՞ս գրել լավ պրոմպտ» հարցի պատասխանները շատ են․
Օրինակ՝ Semrush-ը 195-ից ավելի տարբերակ է առաջարկում լավ պրոմպտերի համար։

Իսկ մենք առաջարկում ենք օգտվել մի քանի կարևոր հուշումներից հարցեր գրելիս 👇🏻

▫️ Խնդիրը բաժանել մասերի, եթե ասելիքը շատ է
▫️ Գրել օրինակներ, նկարագրել, թե ինչ կոնտեքստում եք օգտագործելու պատասխանը
▫️ Տալ հրահանգներ, թե ինչպիսին լինի կամ չլինի պատասխանը, (օրինակ` the answer should be short)
▫️ Նշել ձևաչափը, որով ուզում եք ստանալ պատասխանը
▫️ Ուղղել, եթե սխալ է պատասխանը, խնդրել վերաձևակերպել և նշել, թե կոնկրետ ինչն է սխալ
▫️ Իդեալական արդյունքի համար էլ՝ սովորեցնել գրել ձեր ոճով
👍65🔥1
Ի՞նչ դիտել այս շաբաթ-կիրակի՝ tech-ի մասին 📽

🎞 Silicon Valley (2014-2019) համարվում է կոմեդիա ժանրի մեր ժամանակի լավագույն սերիալներից մեկը։ Սիլիկոնային հովտի սարկաստիկ նմանակումն է, որ հաստատ արժի նայել ազատ ժամանակ։

🎬 Severance (2022-մինչ օրս)
Եթե գոնե մի անգամ մտածել եք, որ տանը ուզում եք չմտածել աշխատանքի մասին, սերիալը կհետաքրքրի հաստատ։ Այն պատմում է բժշկական միջամտության մասին, որի միջոցով մարդու աշխատանքային հիշողությունը պետք է կապ չունենա աշխատանքից դուրս կատարվողի հետ։

📺 WeCrashed (2022)
Այս մեկն էլ, եթե ուղղակի տեխնիկական ընկերության ներքին անցուդարձն է հետաքրքիր։ Այն մինի-սերիալ է WeWork tech ընկերության ներսում կատարվող ինտրիգային դեպքերի մասին
❤‍🔥125🆒2🔥1😎1
💻 Fast Bank-ում մի քանի թափուր հաստիքներ կան tech մասնագետների համար, որ կհետաքրքրեն ձեզ

💡 Junior Machine Learning Engineer
💡 Mid Machine Learning Engineer
💡 Mid Level QA Engineer

💼 Բոլոր հաստիքների համար ընդհանուր պայման է ծրագրավորման կամ մաթեմատիկական ոլորտում մասնագիտական կրթությունը

💼 Աշխատանքները մշտական են՝ ամբողջ դրույքով

Դիմելու և պայմանների մասին իմանալու համար անցեք հղումներով
👍41