Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
UX/UI դիզայն tool-եր, որոնց պետք է ծանոթ լինեն Junior UX/UI դիզայներները 2024-ին

💡Արագ ու պրոդուկտիվ աշխատելու համար՝ Figma Plugin-ներ.

Ամենատարբեր գործառույթներ կատարող փլագինները կօգնեն քեզ դիզայն գործընթացի բոլոր հարցերում՝ ստվերներից մինչև UX տեքստերի կազմում ու խմբագրում։

Այստեղ կարող ես ծանոթանալ բոլոր փլագիններին, նորություններին ու դրանց գործառույթներին։

💻Նախատիպներ (Prototype-ներ) ստեղծելու համար՝ Invision, Adobe XD, Sketch, Framer.

Դե իսկ եթե այս 4-ը ծանոթ լինեն կամ փնտրես ավելին, կան բազմաթիվ  այլ տարբերակներ։

🔮Ոգեշնչվելու համար՝ Behance, Dribbble, Awwwards, Mobbin.

Եվ էլի տասնյակ վեբ-կայքեր, որոնք քեզ կտան հնարավորություն ծանոթանալ այլ դիզայներների աշխատանքներին, best practice-ներին ու սովորել տեսնելով։
🆒43👍2🔥1🤓1
💡Երբևէ մտածե՞լ ես, որ եթե դուռը բանալիով փակելուց հետո նաև ծափ տաս, հետո չես տանջվի՝ փակե՞լ էիր, թե՞ ոչ։

Հենց այս նույն տրամաբանությամբ է աշխատում մեկից ավելի զգայարանների օգնությամբ սովորելու տեխնիկան՝multisensory learning-ը։

Մեթոդի հիմքում այն փաստն է, որ մենք շատ ավելի լավ ենք ֆիքսում ինֆորմացիան, եթե ընկալում ենք այն մեկից ավելի զգայարանների միջոցով.

Օրինակ՝ կարդացածը ավելի լավ կտպավորվի, եթե կարդալուն զուգահեռ՝
Խզբզեք
Մատով շոշափեք գիրքը, 
Ծամոն ծամեք
Քայլեք
Հոտավետ մոմ դնեք տարածքում և այլն

Մի խոսքով՝ կարդալուն զուգահեռ ակտիվացնեք լսողական, տեսողական, շոշափելիքի, համի ու հոտառության զգայարանները։ 🖇

🧠Մեթոդի բացատրությունը շատ պարզ է.
Մեր ուղեղը ինֆորմացիան տեղավորում է սինապսների մեջ, և որքան շատ կապեր ստեղծվեն մեկ ինֆորմացիայի համար, այնքան ավելի լավ կտպավորվի։

👀Մի խոսքով՝ մեկ սինապսը ունենում է միևնույն ինֆորմացիայի մասին մի քանի ասոցիացիա և վերջ. սովորածդ տպավորված է լինում ուղեղումդ մի քանի ձևերով։
37👍5🆒4🔥2
Remote աշխատանքի հնարավորեւթյուն ծրագրավորման ոլորտի կրտսեր մասնագետների համար 2 ընկերություններում 📢

👾 Liss Solution-ը փնտրում է   կրտսեր (Junior) վեբ ծրագրավորողի իսկ Outstaff Your Team ընկերությունը՝ կրտսեր Python ծրագրավորողի։

Երկու աշխատանքների համար էլ պահանջվում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում 💼

▫️Ինչպես նաև անգլերենի լավ իմացություն

📍Երկու աշխատանքներն էլ հեռավար են։

Outstaff Your Team-ը գտնվում է Գյումրիում։

Հաստիքներին մանրամասն ծանոթանալ և դիմել կարող եք  այս հղումներով 👇🏻

Junior Java Developer

Junior Python Developer
8🔥1
💕Եթե մտածում էիք, թե Tech-ում ռոմանտիկա չկա, մենք եկել ենք հակառակը ապացուցենք։ 

Պատկերացրել ենք, թե ի՞նչ կլիներ, եթե ծրագրավորման լեզուներն ու մեր մնացած դասընթացները հարաբերությունների մեջ լինեին 🤍
23🔥7
👾Ինչպե՞ս ինտեգրել AI-ը, IoT-ը, Blockchain-ը աշխատանքի մեջ։

👀Կիրառել դրանք ամենօրյա թասքերի ավտոմատացման համար․
օրինակ՝
- Կիրառել AI tool-եր՝ ամբողջական հետազոտության՝ research-ի համար
- Օգտագերծել IoT smart սարքավորումները՝ տվյալներ հավաքագրելու, տվյալները վերլուծելու, խմբավորելու համար
- Կատարել աշխատանքի տեխնիկական մասը արագ և արդյունավետ՝ գեներացնող tool-երի օգնությամբ

🔮Ստեղծել անվտանգ միջավայր՝ տվյալների պահպանման կամ փոխանցման  համար.
Blockchain-ը հնարավորություն կտա ապահովել թափանցիկություն. այն կարող եք օգտագործել անվտանգ աշխատանքի, տվյալների ապահով փոխանցման համար։

💡Բարձրացնել աշխատանքի որակը և կատարել այն ավելի պրոդուկտիվ
Օգտագործեք նորարարությունները ժամանակը ճիշտ կառավարելու և առաջադրանքների համակարգված լուծման համար։

Ավելի շատ AI tool-եր իմանալու համար անցի՛ր այս հղումով։
6👍1🔥1
Գիրք նվիրելու օրվա բոլորիս երազանքների wish-list-ը 🙃
❤‍🔥13😁9🔥1😍1
🎧Ի՞նչ պոդքասթներ լսել tech ոլորտի մասին։ Մենք 5 հետաքրքիր տարբերակներ ենք առաջարկում 👇

▫️ Pivot - Պոդքասթի ընթացքում լրագրող Կարա Սվիշերը և New York University-ի պրոֆեսոր Սքոթ Գելուեյը խոսում են tech ոլորտի նորություններից ու խնդիրներից։

▫️Clockwise - Ընդամենը 30 րոպե տևողությամբ tech զրույցներ՝ տեխնիկական ոլորտի 4 փորձառու մասնագետների կողմից։ Արդեն ունի 536 էպիզոդ։

▫️Code Story - Եթե սիրում եք լսել հիմնադրման և հաջողության պատմություններ, ուրեմն այս մեկը հաստատ կսիրեք։ Պոդքասթն ունի 537 էպիզոդ, թողարկվում է շաբաթական մեկ անգամ։

▫️ 99% Invisible - 99% դեպքերում մենք չենք տեսնում այն, ինչ թաքնված է իրական դիզայնի ետևում. եթե անգամ դիզայներ չեք, պոդքասթի վարող Ռոման Մարսը այնքան տարված է խոսում արվեստի, դիզայնի և tech-ի մասին, որ հաստատ կլսեք առանց շեղվելու։

▫️Darknet Diaries - Դե իսկ այս մեկը կրիմինալ պատմությունների սիրահարների համար։ Tech ու մութ hacking պատմություններ, բացահայտումներ և այլն. պոդքասթը թողարկվում է ամիսը 2 անգամ, բայց ապահովում է ամսվա ինտրիգը:
👍129🔥1
🧠 Ինպե՞ս կարող են օգնել AI գործիքները վաճառքի մասնագետին բարձրացնել արդյունավետությունը՝

🟣 հնարավորություն կտան կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ
🟣 կօգնեն ավտոմատացնել աշխատանքի զգալի մասը
🟣 կօգնեն իրականացնել ճշրգիտ կանխատեսումներ

🔗 Գործիքակազմին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://bootcamps.aca.am/aiforsalesreg

#aitools #armeniancodeacademy #aitoolset2024
👍43🔥1
🤖 ChatGPT-ի հետ լավ հարաբերությունների հիմքում լավ պրոմպտերն են (հուշումները, ուղղորդող հարցերը, բացատրությունները և այլն)։

Դե իսկ «Ինչպե՞ս գրել լավ պրոմպտ» հարցի պատասխանները շատ են․
Օրինակ՝ Semrush-ը 195-ից ավելի տարբերակ է առաջարկում լավ պրոմպտերի համար։

Իսկ մենք առաջարկում ենք օգտվել մի քանի կարևոր հուշումներից հարցեր գրելիս 👇🏻

▫️ Խնդիրը բաժանել մասերի, եթե ասելիքը շատ է
▫️ Գրել օրինակներ, նկարագրել, թե ինչ կոնտեքստում եք օգտագործելու պատասխանը
▫️ Տալ հրահանգներ, թե ինչպիսին լինի կամ չլինի պատասխանը, (օրինակ` the answer should be short)
▫️ Նշել ձևաչափը, որով ուզում եք ստանալ պատասխանը
▫️ Ուղղել, եթե սխալ է պատասխանը, խնդրել վերաձևակերպել և նշել, թե կոնկրետ ինչն է սխալ
▫️ Իդեալական արդյունքի համար էլ՝ սովորեցնել գրել ձեր ոճով
👍65🔥1