Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
🚀Աշխատանքի հնարավորություն EPAM Systems-ից.

👩🏼‍💻 Հաստիք՝ Junior Java Cloud Engineer
Դրույքը՝ լրիվ
🎯 Պահանջներ՝
- Java-ի գիտելիքներ
- Java framework-ներով վեբ հավելվածներ ստեղծելու փորձ
- ծանոթ լինել տվյալների բազաների համակարգերին և SQL-ներին
- Cloud computing-ի հմտություններ ( e.g., AWS, Azure, Google Cloud Platform)
- հասկանալ software development-ի մեթոդոլոգիաներն ու պրոցեսները
- գրավոր և բանավոր անգլերենի B1+ իմացություն
- ունենալ սովորելու և աճելու մոտիվացիա ու ցանկություն
📌Այլ`
Եթե ​​դուք նոր եք սկսել խորանալ այս տեխնոլոգիաների մեջ, կազմակերպությունը պատրաստ է առաջարկել մի քանի ամսյա ուսուցողական ծրագիր՝ աջակցելու ձեր աճին:

Դիմելու և մանրամասների համար անցի՛ր այս հղումով:
🆒62
ACA-ի քո նախընտրած կուրսի ընդունելության քննություններին պատրաստվելը կարող է սթրեսային լինել, եթե չգիտես, թե ինչ ակնկալել քննությանը: 😶‍🌫️

Կարևորելով ընդունելության սահուն ընթացքը՝ մենք ձեզ համար նախապատրաստել ենք ACA-ի քննական cheatsheet: 🤩

📥 Ներբեռնի՛ր անվճար քննական cheatsheet-ը մի քանի վայրկյանում՝

http://bootcamps.aca.am/examcheatsheet
🆒11
Ո՞վ է ուզում դառնալ...
ACA-ի կանոններով 🤓

Անցի'ր հղումով և պարզի'ր, թե ինչ գիտես ACA-ի մասին։ 🧐

Արդյունքներով կիսվի'ր մեկնաբանություններում։

Հղումը՝ https://bit.ly/3TJU94B
#armeniancodeacademy
2
🔥Մեր գործընկեր STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։

🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։

📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
😍6👍5🆒1
💡Գիտեի՞ր, որ ՏՏ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու համար տեխնիկական հմտություններ ունենալը բավարար չէ, եթե չունես անհրաժեշտ soft skill-եր:

Արի' ուսումանսիրենք ամենաշատ պահանջվող soft skill-երը.

🗣Հաղորդակցում: Թոփում գրավոր և բանավոր հաղորդակցման հմտությունն է։ Բարդ տենխնիկական կոնցեպտները պարզ և հասկանալի բացատրելը կրիտիկական է և՛ ներքին, և՛ արտաքին հաղորդակցման մեջ:

🌀Ճկունություն: ՏՏ կազմ.-երը փնտրում են մասնագետներ, ովքեր ճկունորեն հարմարվում են փոփոխություններին և արագ սովորում նոր տեխնոլոգիաներով աշխատել անհրաժեշտության դեպքում:

🎯Քննադատական մտածողություն: Հաճախ շեշտվում է քննադատական և վերլուծական մտածողության միջոցով խնդիրների լուծման հմտությունը, ինչպես նաև կրեատիվ մոտեցումը պրոցեսին:

🧩Թիմային աշխատանք: Կարևորվում են թիմային աշխատանքի և համագործակցության հմտությունները տարբեր անձնային որակներ ունեցող թիմակիցների հետ աշխատելու համար:

🚀Առաջնորդություն և նորարարություն: Անգամ եթե հաստիքը ղեկավար թիմում չէ, առաջնորդության պոտենցիալ և նորարարական գաղափարներ ունենալը կարևորվում է:
👍15🕊2
🔥Շտապե'ք միանալ մեր Business Development Deep Dive ծրագրին, որի նպատակը բիզնես զարգացման/վաճառքի ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացումն է։

Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս + 3 ամիս անհատականացված մենթորշիփ

💻Ֆորմատը՝ հիբրիդային (օնլայն և օֆլայն)

🇺🇸Լեզուն՝ անգլերեն

🔗 Մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել այս հղումով:
8👍2🆒1
🔥Միանգամից երկու աշխատանքի հնարավորություն ACA-ից։

🎯Այս պահին ունենք երկու ազատ հաստիքներ ծրագրերի կառավարման և հաճախորդների սպասարկման թիմերում:

🧩Եթե համապատասխանում ես պահանջներին և ցանկանում ես ունենալ աշխատանք, որը կսիրես, անձնային աճի հնարավորություններ ու այս ամենին նպաստող միաջավայր, ապա բաց մի՛ թող հնարավորությունը:

Շտապի՛ր միանալ մեր թիմին:

☑️Ծրագրերի կառավարման մասնագետ

☑️Հաճախորդների սպասարկման մասնագետ

Սիրով սպասում ենք քեզ 💙
😍8👍4
Արհեստական ​բանականությամբ աշխատող օգտակար գործիքակազմ Software Engineer-ների համար 🧠

Ուսումնասիրելով 2024 թվականի ամենապահանջված գործիքները՝ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք անհամեմատ կարագացնեն, կհեշտացնեն և ավելի էֆեկտիվ կդարձնեն ձեր աշխատանքը։ 💪

🔗 Ամբողջական ինֆորմացիան այստեղ:
👾42👍1
🔥ՎՃԱՐՈՎԻ պրակտիկայի 3 հնարավորություն Munich Ventures-ից:

🇺🇸 Բոլոր հաստիքների ընդհանուր պահանջն է անգլերենի գերազանց իմացությունը:

Պրակտիկաների տևողությունը` 4 ամիս

💻 Ֆորմատը՝ հիբրիդային (օնլայն և օֆլայն)

🔗 Յուրաքանչյուր հաստիքի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

- Project Manager Intern

- Marketing intern

- Fullstack (Laravel/Vue.js) intern

Հաջողություն ենք մաղթում 😊
11
🤩 Ուզո՞ւմ ես tech թիմի հետ tech լեզվով շփվել կամ ստանալ կարիերայի նոր հնարավորություններ tech-ում։

Միացի‘ր մեր 2-շաբաթյա ԱՆՎՃԱՐ դասընթացին և բարելավի‘ր ոլորտի մասին քո գիտելիքները։🔥

🔗 Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցի’ր այս հղումով:
🔥10👍1
💭Ինչպե՞ս և որտե՞ղ հետևել տեխնոլոգիական ոլորտի նորություններին և թրենդներին․

👀Հետևել Tech կայքերի ու հարթակների

Եթե անգամ հարցնեք Google-ին, թե ի՞նչ նորություն կա Tech-ում, կստանաք պատասխան։

Բայց ամեն օր հարցնելու գործը հեշտացնող բազմաթիվ կայքեր ու հարթակներ կան, որոնց բաժանորդագրվելը կտա ձեզ նորություններ, թրենդներ, հոդվածներ և Tech-ի հետ կապված ամեն ինչ։ Դե օրինակ՝ Engadget , Techcrunch , The Verge , Digital Trends և այլն ։

📲Հաջորդ տարբերակը սոցցանցերն են
Tech ոլորտի բազմաթիվ ինֆլյուենսերներ ամեն օր կիսվում են մասնագիտական նորություններով ու թրենդներով։ Դե իսկ թե ու՞մ և ինչու՞ հետևել, կարող եք ծանոթանալ այստեղ ։

Հիանալի տարբերակ է նաև Tech իվենթների հետևելն ու մասնակցելը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։ Միջոցառումների, ֆորումների, փառատոնների մասնակցելը ոչ միայն ինֆորմացիա, այլլև նոր կապեր ու ծանոթություններ կտա։
🔥5😍32
UX/UI դիզայն tool-եր, որոնց պետք է ծանոթ լինեն Junior UX/UI դիզայներները 2024-ին

💡Արագ ու պրոդուկտիվ աշխատելու համար՝ Figma Plugin-ներ.

Ամենատարբեր գործառույթներ կատարող փլագինները կօգնեն քեզ դիզայն գործընթացի բոլոր հարցերում՝ ստվերներից մինչև UX տեքստերի կազմում ու խմբագրում։

Այստեղ կարող ես ծանոթանալ բոլոր փլագիններին, նորություններին ու դրանց գործառույթներին։

💻Նախատիպներ (Prototype-ներ) ստեղծելու համար՝ Invision, Adobe XD, Sketch, Framer.

Դե իսկ եթե այս 4-ը ծանոթ լինեն կամ փնտրես ավելին, կան բազմաթիվ  այլ տարբերակներ։

🔮Ոգեշնչվելու համար՝ Behance, Dribbble, Awwwards, Mobbin.

Եվ էլի տասնյակ վեբ-կայքեր, որոնք քեզ կտան հնարավորություն ծանոթանալ այլ դիզայներների աշխատանքներին, best practice-ներին ու սովորել տեսնելով։
🆒43👍2🔥1🤓1
💡Երբևէ մտածե՞լ ես, որ եթե դուռը բանալիով փակելուց հետո նաև ծափ տաս, հետո չես տանջվի՝ փակե՞լ էիր, թե՞ ոչ։

Հենց այս նույն տրամաբանությամբ է աշխատում մեկից ավելի զգայարանների օգնությամբ սովորելու տեխնիկան՝multisensory learning-ը։

Մեթոդի հիմքում այն փաստն է, որ մենք շատ ավելի լավ ենք ֆիքսում ինֆորմացիան, եթե ընկալում ենք այն մեկից ավելի զգայարանների միջոցով.

Օրինակ՝ կարդացածը ավելի լավ կտպավորվի, եթե կարդալուն զուգահեռ՝
Խզբզեք
Մատով շոշափեք գիրքը, 
Ծամոն ծամեք
Քայլեք
Հոտավետ մոմ դնեք տարածքում և այլն

Մի խոսքով՝ կարդալուն զուգահեռ ակտիվացնեք լսողական, տեսողական, շոշափելիքի, համի ու հոտառության զգայարանները։ 🖇

🧠Մեթոդի բացատրությունը շատ պարզ է.
Մեր ուղեղը ինֆորմացիան տեղավորում է սինապսների մեջ, և որքան շատ կապեր ստեղծվեն մեկ ինֆորմացիայի համար, այնքան ավելի լավ կտպավորվի։

👀Մի խոսքով՝ մեկ սինապսը ունենում է միևնույն ինֆորմացիայի մասին մի քանի ասոցիացիա և վերջ. սովորածդ տպավորված է լինում ուղեղումդ մի քանի ձևերով։
37👍5🆒4🔥2
Remote աշխատանքի հնարավորեւթյուն ծրագրավորման ոլորտի կրտսեր մասնագետների համար 2 ընկերություններում 📢

👾 Liss Solution-ը փնտրում է   կրտսեր (Junior) վեբ ծրագրավորողի իսկ Outstaff Your Team ընկերությունը՝ կրտսեր Python ծրագրավորողի։

Երկու աշխատանքների համար էլ պահանջվում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում 💼

▫️Ինչպես նաև անգլերենի լավ իմացություն

📍Երկու աշխատանքներն էլ հեռավար են։

Outstaff Your Team-ը գտնվում է Գյումրիում։

Հաստիքներին մանրամասն ծանոթանալ և դիմել կարող եք  այս հղումներով 👇🏻

Junior Java Developer

Junior Python Developer
8🔥1
💕Եթե մտածում էիք, թե Tech-ում ռոմանտիկա չկա, մենք եկել ենք հակառակը ապացուցենք։ 

Պատկերացրել ենք, թե ի՞նչ կլիներ, եթե ծրագրավորման լեզուներն ու մեր մնացած դասընթացները հարաբերությունների մեջ լինեին 🤍
23🔥7
👾Ինչպե՞ս ինտեգրել AI-ը, IoT-ը, Blockchain-ը աշխատանքի մեջ։

👀Կիրառել դրանք ամենօրյա թասքերի ավտոմատացման համար․
օրինակ՝
- Կիրառել AI tool-եր՝ ամբողջական հետազոտության՝ research-ի համար
- Օգտագերծել IoT smart սարքավորումները՝ տվյալներ հավաքագրելու, տվյալները վերլուծելու, խմբավորելու համար
- Կատարել աշխատանքի տեխնիկական մասը արագ և արդյունավետ՝ գեներացնող tool-երի օգնությամբ

🔮Ստեղծել անվտանգ միջավայր՝ տվյալների պահպանման կամ փոխանցման  համար.
Blockchain-ը հնարավորություն կտա ապահովել թափանցիկություն. այն կարող եք օգտագործել անվտանգ աշխատանքի, տվյալների ապահով փոխանցման համար։

💡Բարձրացնել աշխատանքի որակը և կատարել այն ավելի պրոդուկտիվ
Օգտագործեք նորարարությունները ժամանակը ճիշտ կառավարելու և առաջադրանքների համակարգված լուծման համար։

Ավելի շատ AI tool-եր իմանալու համար անցի՛ր այս հղումով։
6👍1🔥1