Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
Իսկ դու հետևու՞մ ես OpenAI-ում տեղի ունեցող նորություններին

- OpenAI-ի հիմնադիրները կղեկավարեն Microsoft ընկերության ԱԲ հետազոտական խումբը,- հայտարարել է Microsoft-ի տնօրեն Սաթյա Նադելլան։


Օրեր առաջ OpenAI-ի տնօրենների խորհուրդը աշխատանքից հեռացնում է համահիմնադիր, գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին։ Նրա հետ ընկերությունից հեռանում է համահիմնադիր, նախագահ Գրեգ Բրոքմանը։


Ըստ տնօրենների խորհրդի՝ Ս.Ալթմանը ոչ միշտ է անկեղծ եղել խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարել է նրան կատարել պարտականությունները։ Իր միկրոբլոգում Ալթմանը գրել է, որ OpenAI-ում անցկացրած ժամանակը անձամբ իր համար հեղաշրջող է եղել, հուսով է՝ մի փոքր էլ աշխարհի համար։

Ավելի ուշ՝ ներդրողների և գործընկերների բողոքներից հետո, տնօրենների խորհուրդը որոշում է բանակցել Ալթմանի հետ և ետ կանչել նրան։ Ըստ The Verge-ի` Ալթմանը երկակի էր տրամադրված առաջարկին և փոփոխություն է ցանկանում ընկերության ղեկավար կազմում։

Այսօր հայտնի դարձավ, որ OpenAI-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Էմմեթ Շեարը։ Իսկ Ալթմանի պաշտոնը տրվում է տեխնիկական գծով տնօրեն Միրա Մուրատիին։
17
🔍 Synergy-ն փնտրում է սկսնակ Systems Engineer-ի։

👨‍💻 Հաստիք՝ Junior Systems Engineer
⚙️ Հմտություններ՝ Linux,Windows օպերացիոն համակարգերի և Nginx, IIS, and containerization-ի իմացություն
〰️ Այլ պահանջներ՝ անգլերենի լավ իմացություն։

🔗 Դիմելու համար անցի՛ր այս հղումով։
🔥3
👥 Թե ինչպես երկու հայ ընկեր հիմնեցին մոտ 10 մլրդ արժողությամբ միջազգային տեխնոլոգիական ServiceTitan ընկերությունը։

Ամերիկահայ Արա Մահդեսյանը և Վահե Կուզոյանը քոլեջից հետո` 2012 թ.-ին, միավորվում են հիմնելու ServiceTitan-ը՝ ունենալով պարզ, բայց դժվարին նպատակ. հեշտացնել իրենց հայրերի տնային սպասարկման բիզնեսը։ Իսկ տարիներ անց նրանց ընկերությունը պատասխանատու է դառնում տնային ծառայությունների ողջ ինդուստրիայի վերափոխման համար:

🔧 ServiceTitan-ը առաջինն էր, որ առաջարկեց առևտրի ոլորտի փոխակերպման ամբողջական լուծումներ։ Այն cloud-based հարթակ է, որն աջակցում է տնային ծառայություններ մատուցող ընկերություններին պարզեցնել գործընթացները, բարելավել սպասարկման որակը և զարգացնել բիզնեսը։

Forbes-ի կողմից ճանաչվելով top cloud ընկերություններից մեկը, նրանք կիրառում են ոլորտի խորը գիտելիքներն ու տեխնիկական փորձը՝ մշակելու լուծումներ, որոնք ուժ են տալիս ձեռնարկատերերին զարգանալու և բիզնեսներն ընդլայնելու համար։

Դե ինչ, ոգեշնչե՞ց պատմությունը: Միացիր ServiceTitan-ի թիմին՝ գտնելով քեզ համապատասխան հաստիքը այստեղ։
14
⏱️ Իսկ գիտե՞ս, որ ժամանակի արդյունավետ կառավարման գաղտնիքը աշխատանքը ոչ թե ըստ ժամերի բաշխելն է, այլ՝ ըստ լոլիկների։
Կմտածես՝ ինչ կապ ունի լոլիկը աշխատանքի արդյունավետության հետ։

🍅 Pomodoro Technique-ը ժամանակի կառավարման հայտնի մեթոդ է՝ կենտրոնացած աշխատանքային սեսիաների վրա, հաճախակի կարճ ընդմիջումներով՝ կենտրոնացումը խթանելու և մտավոր հոգնածությունը կանխելու համար:

👨‍🎓Այն մշակվել է 1980թթ. վերջին՝ ուսանող Francesco Cirillo-ի կողմից, ով դժվարությամբ էր կենտրոնանում իր առաջադրանքների վրա։ Լինելով գերծանրաբեռնված՝ նա ինքն իրեն խնդրեց ընդամենը 10 րոպե տրամադրել կենտրոնացած սովորելուն։ Մարտահրավերից ոգևորված, գտավ լոլիկի (🇮🇹 pomodoro) տեսքով խոհանոցային թայմեր. այդպես ծնվեց Pomodoro տեխնիկան։

Ինչպե՞ս է աշխատում այն։

📝 Կազմի՛ր to-do list և ձե՛ռք բեր թայմեր

🍅 Սահմանի՛ր 25 րոպե և կենտրոնացի՛ր մեկ առաջադրանքի վրա մինչև թայմերը զանգի:
🍅 Երբ սեսիան ավարտվի, նշի՛ր մեկ լոլիկ և գրանցի՛ր՝ ինչ կատարեցիր։
🍅 Ապա վայելի՛ր 5 րոպե ընդմիջում։
🍅 4 լոլիկ նշելուց հետո, կատարի՛ր ավելի երկար՝ 15-30 րոպե ընդմիջում։
28👍2
📝 Ի՞նչ կապ կա Project Management-ի և հնագույն հրաշալիքների միջև

Գիտեի՞ք, որ Project Management մասնագիտությունը ծագել է դեռևս մեր թվարկությունից առաջ՝ Եգիպտական բուրգերի և Չինական Մեծ պատի կառուցման շրջաններում: Այժմ այն դարձել է խաղի կանոններ փոխող մասնագիտություն՝ տարբեր ոլորտներում։

🧑‍💻 Project Manager-ը թիմի հաջողությունների հետևում կանգնած մաեստրոն է, ով ուղղորդում է թիմակիցներին նախագծերի պլանավորման, իրականացման և ավարտի բարդ գործընթացներում։ Հենց սա է նրա գլխավոր դերը, որը պահանջում է մի շարք հմտությունների համադրություն՝ լավ հաղորդակցման, առաջնորդության, կազմակերպչական և այլն։

Project Management-ի ամենամեծ առավելությունն այն է, որ նա արագացնում է գործընթացները, բարձրացնում արդյունավետությունը և հասնում նշված նպատակներին՝ կոնկրետ ժամկետում:


📈 Անկախ նրանից՝ պատմական գլուխգործոց է ստեղծվում, թե թվային նորարարություն, Project Management-ը դինամիկ զարգացող մասնագիտություն է։

Հետաքրքրե՞ց։ Կարող ես անցնել IT Project Management-ի դասընթացներ ACA-ում։ Մանրամասների համար այցելի՛ր այստեղ։
7👍4
SPEED Dating Yandex-ի մասնագետների հետ 🚀

5 րոպե տևողությամբ անհատական զրույցներ, որի ընթացքում կարող ես տալ քեզ հետաքրքրող բոլոր հարցերը Frontend-ի, Backend-ի, Product Design-ի կամ Data Analytics-ի վերաբերյալ, փոխանակել փորձով ու գիտելիքներով ոլորտի ավագ և առաջադեմ մասնագետների հետ:

⌛️ Օր և ժամ՝ 12:00, դեկտեմբերի 10
📍 Վայր՝ Հակոբ Հակոբյան 3, ACA

𝗦𝗽𝗲𝗲𝗱 𝗗𝗮𝘁𝗶𝗻𝗴-ի հիմնական ուղղությունները՝
Frontend
Backend
Product Design
Data Analytics

Տևողություն՝ 3 ժ (2ժ speed dating + networking)
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 5 ր

👨‍🎓 Միջոցառմանը կարող ես մասնակցել, եթե ACA-ի ուսանող կամ շրջանավարտ ես։

📣 Լեզու՝ անգլերեն կամ ռուսերեն

🎟 Մուտքը միայն գրանցումով: Գրանցվել կարող ես այստեղ։
6🆒21👍1
🚀 Internship-ի հնարավորություն SuperAnnotate-ում

💼 Category - Recruiter
🔹Job responsibilities - recruitment operation processes for AI Data Training Experts and more
📝 Դիմելու համար այցելիր այստեղ:


#ACAJobs #Internship #Recruiter
4
🚀Աշխատանքի հնարավորություն Junior Manual QA Engineer-ների համար:

👩🏼‍💻 Հաստիք՝ Manual QA Engineer
Դրույքը՝ լրիվ, բայց հեռավար և ճկուն գրաֆիկով
🎯 Պահանջներ՝
- առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ
- Jira կամ Qase համակարգերով աշխատելու փորձ
- գրավոր և բանավոր ռուսերենի գերազանց իմացություն
💰Աշխատավարձ՝ 150.000-200.000 դրամ

Դիմելու համար անցի՛ր այս հղումով:
7
📚 Մեր անվճար ռեսուրսների շարքում այս անգամ կարող եք գտել Project Management-ի ռեսուրսները:

Այստեղ կգտնես ճանապարհային քարտեզ, գրքեր, հոդվածներ և տեսանյութեր Project Management-ի վերաբերյալ։

🔗 Նյութերը ստանալու համար անցիր հղումով՝ https://bit.ly/4anpQGz
6
Հերթական անվճար ռեսուրսը՝ ACA-ից 📚

Այս անգամ ռեսուրսների շարքում տեղ են գտել Java-ի անվճար ռեսուրսները:

Այստեղ կգտնես ճանապարհային քարտեզ, գրքեր, հոդվածներ և տեսանյութ Java ծրագրավորման լեզվի վերաբերյալ։

🔗 Նյութերը ստանալու համար անցիր հղումով՝ https://bootcamps.aca.am/javaresources
5🆒2
🚀Աշխատանքի հնարավորություն EPAM Systems-ից.

👩🏼‍💻 Հաստիք՝ Junior Java Cloud Engineer
Դրույքը՝ լրիվ
🎯 Պահանջներ՝
- Java-ի գիտելիքներ
- Java framework-ներով վեբ հավելվածներ ստեղծելու փորձ
- ծանոթ լինել տվյալների բազաների համակարգերին և SQL-ներին
- Cloud computing-ի հմտություններ ( e.g., AWS, Azure, Google Cloud Platform)
- հասկանալ software development-ի մեթոդոլոգիաներն ու պրոցեսները
- գրավոր և բանավոր անգլերենի B1+ իմացություն
- ունենալ սովորելու և աճելու մոտիվացիա ու ցանկություն
📌Այլ`
Եթե ​​դուք նոր եք սկսել խորանալ այս տեխնոլոգիաների մեջ, կազմակերպությունը պատրաստ է առաջարկել մի քանի ամսյա ուսուցողական ծրագիր՝ աջակցելու ձեր աճին:

Դիմելու և մանրամասների համար անցի՛ր այս հղումով:
🆒62
ACA-ի քո նախընտրած կուրսի ընդունելության քննություններին պատրաստվելը կարող է սթրեսային լինել, եթե չգիտես, թե ինչ ակնկալել քննությանը: 😶‍🌫️

Կարևորելով ընդունելության սահուն ընթացքը՝ մենք ձեզ համար նախապատրաստել ենք ACA-ի քննական cheatsheet: 🤩

📥 Ներբեռնի՛ր անվճար քննական cheatsheet-ը մի քանի վայրկյանում՝

http://bootcamps.aca.am/examcheatsheet
🆒11
Ո՞վ է ուզում դառնալ...
ACA-ի կանոններով 🤓

Անցի'ր հղումով և պարզի'ր, թե ինչ գիտես ACA-ի մասին։ 🧐

Արդյունքներով կիսվի'ր մեկնաբանություններում։

Հղումը՝ https://bit.ly/3TJU94B
#armeniancodeacademy
2
🔥Մեր գործընկեր STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։

🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։

📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
😍6👍5🆒1
💡Գիտեի՞ր, որ ՏՏ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու համար տեխնիկական հմտություններ ունենալը բավարար չէ, եթե չունես անհրաժեշտ soft skill-եր:

Արի' ուսումանսիրենք ամենաշատ պահանջվող soft skill-երը.

🗣Հաղորդակցում: Թոփում գրավոր և բանավոր հաղորդակցման հմտությունն է։ Բարդ տենխնիկական կոնցեպտները պարզ և հասկանալի բացատրելը կրիտիկական է և՛ ներքին, և՛ արտաքին հաղորդակցման մեջ:

🌀Ճկունություն: ՏՏ կազմ.-երը փնտրում են մասնագետներ, ովքեր ճկունորեն հարմարվում են փոփոխություններին և արագ սովորում նոր տեխնոլոգիաներով աշխատել անհրաժեշտության դեպքում:

🎯Քննադատական մտածողություն: Հաճախ շեշտվում է քննադատական և վերլուծական մտածողության միջոցով խնդիրների լուծման հմտությունը, ինչպես նաև կրեատիվ մոտեցումը պրոցեսին:

🧩Թիմային աշխատանք: Կարևորվում են թիմային աշխատանքի և համագործակցության հմտությունները տարբեր անձնային որակներ ունեցող թիմակիցների հետ աշխատելու համար:

🚀Առաջնորդություն և նորարարություն: Անգամ եթե հաստիքը ղեկավար թիմում չէ, առաջնորդության պոտենցիալ և նորարարական գաղափարներ ունենալը կարևորվում է:
👍15🕊2
🔥Շտապե'ք միանալ մեր Business Development Deep Dive ծրագրին, որի նպատակը բիզնես զարգացման/վաճառքի ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացումն է։

Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս + 3 ամիս անհատականացված մենթորշիփ

💻Ֆորմատը՝ հիբրիդային (օնլայն և օֆլայն)

🇺🇸Լեզուն՝ անգլերեն

🔗 Մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել այս հղումով:
8👍2🆒1
🔥Միանգամից երկու աշխատանքի հնարավորություն ACA-ից։

🎯Այս պահին ունենք երկու ազատ հաստիքներ ծրագրերի կառավարման և հաճախորդների սպասարկման թիմերում:

🧩Եթե համապատասխանում ես պահանջներին և ցանկանում ես ունենալ աշխատանք, որը կսիրես, անձնային աճի հնարավորություններ ու այս ամենին նպաստող միաջավայր, ապա բաց մի՛ թող հնարավորությունը:

Շտապի՛ր միանալ մեր թիմին:

☑️Ծրագրերի կառավարման մասնագետ

☑️Հաճախորդների սպասարկման մասնագետ

Սիրով սպասում ենք քեզ 💙
😍8👍4
Արհեստական ​բանականությամբ աշխատող օգտակար գործիքակազմ Software Engineer-ների համար 🧠

Ուսումնասիրելով 2024 թվականի ամենապահանջված գործիքները՝ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք անհամեմատ կարագացնեն, կհեշտացնեն և ավելի էֆեկտիվ կդարձնեն ձեր աշխատանքը։ 💪

🔗 Ամբողջական ինֆորմացիան այստեղ:
👾42👍1
🔥ՎՃԱՐՈՎԻ պրակտիկայի 3 հնարավորություն Munich Ventures-ից:

🇺🇸 Բոլոր հաստիքների ընդհանուր պահանջն է անգլերենի գերազանց իմացությունը:

Պրակտիկաների տևողությունը` 4 ամիս

💻 Ֆորմատը՝ հիբրիդային (օնլայն և օֆլայն)

🔗 Յուրաքանչյուր հաստիքի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

- Project Manager Intern

- Marketing intern

- Fullstack (Laravel/Vue.js) intern

Հաջողություն ենք մաղթում 😊
11
🤩 Ուզո՞ւմ ես tech թիմի հետ tech լեզվով շփվել կամ ստանալ կարիերայի նոր հնարավորություններ tech-ում։

Միացի‘ր մեր 2-շաբաթյա ԱՆՎՃԱՐ դասընթացին և բարելավի‘ր ոլորտի մասին քո գիտելիքները։🔥

🔗 Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցի’ր այս հղումով:
🔥10👍1
💭Ինչպե՞ս և որտե՞ղ հետևել տեխնոլոգիական ոլորտի նորություններին և թրենդներին․

👀Հետևել Tech կայքերի ու հարթակների

Եթե անգամ հարցնեք Google-ին, թե ի՞նչ նորություն կա Tech-ում, կստանաք պատասխան։

Բայց ամեն օր հարցնելու գործը հեշտացնող բազմաթիվ կայքեր ու հարթակներ կան, որոնց բաժանորդագրվելը կտա ձեզ նորություններ, թրենդներ, հոդվածներ և Tech-ի հետ կապված ամեն ինչ։ Դե օրինակ՝ Engadget , Techcrunch , The Verge , Digital Trends և այլն ։

📲Հաջորդ տարբերակը սոցցանցերն են
Tech ոլորտի բազմաթիվ ինֆլյուենսերներ ամեն օր կիսվում են մասնագիտական նորություններով ու թրենդներով։ Դե իսկ թե ու՞մ և ինչու՞ հետևել, կարող եք ծանոթանալ այստեղ ։

Հիանալի տարբերակ է նաև Tech իվենթների հետևելն ու մասնակցելը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։ Միջոցառումների, ֆորումների, փառատոնների մասնակցելը ոչ միայն ինֆորմացիա, այլլև նոր կապեր ու ծանոթություններ կտա։
🔥5😍32