Armenian Code Academy
2.4K subscribers
155 photos
6 videos
217 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
💡Ինչո՞ւ է մեզ թվում, թե ամեն ինչ հասկացել ենք՝ TikTok-ի հոլովակ կամ AI-ի պատասխան տեսնելիս

Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ մարդը դիտում է բարդագույն գիտական երևույթի 1 րոպեանոց սիրուն անիմացիան կամ կարդում ԱԲ-ի սահուն տեքստը, և նրա ուղեղում միանգամից դոֆամին է արտադրվում։ Նրան թվում է, թե ինքն արդեն ամեն ինչ յուրացրել է։

Սա պարզապես հաճելի զգացողություն չէ, այլ կոգնատիվ խաբկանք՝ «Հայտնագործության պատրանքը» (The Illusion of Epiphany):

Դրա իմաստն այն է, որ երբ տեղեկատվությունը մեզ է հասնում առանց ջանքերի, սահուն ու գեղեցիկ փաթեթավորմամբ, ուղեղը շփոթում է «ինֆորմացված լինելը» «գիտելիք ունենալու» հետ։ Սակայն հենց փորձում ենք այդ նույն նյութը հիշողությամբ վերարտադրել կամ կոդ գրել, պատրանքը կորչում է, ու բախվում ենք իրականությանը։

Սա ուղղելը կարևոր է երկու պատճառով`

🔹Եթե սովորում եք, պատրաստ եղեք, որ իրական կրթությունը պահանջում է «ցանկալի դժվարություն»։ Եթե պրոցեսը չափազանց հեշտ է, ուրեմն ուղեղը չի լարվումկ և ոչինչ չի հիշելու։ Փակեք էկրանը ու փորձեք նյութը բացատրել ինքներդ ձեզ։
🔹Եթե ստեղծում եք EdTech պրոդուկտներ՝ միայն գեղեցիկ UI/UX-ով ու խաղերով մի սահմանափակվեք։ Օգտատիրոջը տվեք ակտիվ մտածելու և սեփական ուղեղով լուծումներ գտնելու (Active Recall) հնարավորություն, այլ ոչ թե պատրաստի պատասխաններ։
🔥9👍21
💡Ինչո՞ւ է փորձառու մասնագետներին երբեմն թվում, թե իրենց բացատրածը բոլորի համար ակնհայտ է

Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ senior մասնագետը կամ դասախոսը սկսնակին բացատրում է մի բարդ հասկացություն (ասենք՝ կոդի կառուցվածք կամ մարքեթինգային ստրատեգիա), օգտագործում է իրեն հարազատ տերմիններն ու անցնում առաջ։ Նրան թվում է, թե ինքն ամեն ինչ շատ պարզ ու մատչելի դասավորեց, իսկ դիմացինը պարզապես պիտի վերցնի ու անի։

Սա միշտ չէ, որ վատ բացատրելու խնդիր է։ Շատ հաճախ այստեղ աշխատում է մի հետաքրքիր կոգնիտիվ երևույթ՝ «Գիտելիքի անեծքը» (The Curse of Knowledge)։

Պարզ ասած՝ երբ մենք արդեն լավ գիտենք որևէ բան, շատ դժվար է հիշել, թե ինչ էր, երբ դեռ չէինք հասկանում դա։ Ուղեղը կարծես մոռանում է սկսնակի վիճակը և սկսում է ենթադրել, որ դիմացինն էլ նույն բազային գիտելիքն ունի։
Դրա համար է, որ փորձառու մարդուն երբեմն իսկապես թվում է, թե ամեն ինչ շատ պարզ բացատրեց։ Իր տեսանկյունից դա պարզ է։ Բայց սկսնակի համար կարող են բացակայել մի քանի կարևոր «միջանկյալ աստիճաններ», որոնք իր համար արդեն անտեսանելի են դարձել։

Ի՞նչ անել սրա հետ առօրյայում.

🔥 Եթե նոր ես սովորում կամ նոր ես թիմում
Եթե զգում ես, որ դիմացինը բացատրում է, բայց դու դժվարանում ես՝ մի ձևացրու, թե հասկացար։ Շատ նորմալ է ասել․
«Կարո՞ղ ես մի քիչ ավելի պարզ կամ օրինակով բացատրել»։
Հաճախ խնդիրը քո կարողությունների մեջ չէ։ Պարզապես դիմացինը մոռացել է, թե ինչպիսին է թեման առաջին անգամ լսելը։

💻 Եթե արդեն mentor, senior կամ ղեկավար դիրքում ես
Մի վստահիր քո սեփական «ինտուիցիային»։
Եթե քեզ թվում է, որ առաջադրանքը, բացատրությունը կամ սարքած պրոդուկտը լիովին հասկանալի են, փորձիր ցույց տալ մեկին, ով թեմային նոր է կամ junior մակարդակի է։ Հենց իրենց տված «պարզ» հարցերն են ամենաազնիվ feedback-ը։
Շատ հաճախ այն, ինչ մեզ ակնհայտ է թվում, ուրիշի համար դեռ լրիվ նոր լեզու է։
❤‍🔥62🆒1
Ժողովուրդ, եկեք մի պահ անկեղծանանք։ Ո՞րն է աշխատանքային կամ սովորելու ամենամեծ «միֆը», որին երկար ժամանակ հավատացել եք, բայց իրականում դա ձեզ միայն սթրես է տվել։

Օրինակ՝ «եթե օրական 8 ժամ չես սովորում, արդյունք չես ունենա» կամ «իսկական պրոֆեսիոնալները երբեք գործերը հետ չեն գցում ու վերջին վայրկյանին չեն անում»։

Ձեր տարբերակը ո՞րն է։ Ի՞նչ սուտ եք բացահայտել ձեզ համար, որից հետո ավելի հանգիստ եք շնչում։ Գրեք մեկնաբանություններում 👇
2❤‍🔥2
Բոլոր նրանց համար, ովքեր կարևոր պլանները միշտ հետաձգում են «հաջորդ շաբաթվան», «հաջորդ եղանակին» կամ «ամսի 1-ին»...

Այսօր օրացույցը մեզ բացառիկ «3-ը 1-ում» համադրություն է նվիրել.
✔️ Շաբաթվա առաջին օրը
✔️ Ամսվա առաջին օրը
✔️ Ամռան առաջին օրը

Եթե կա մի գաղափար, նախագիծ, սովորություն կամ նպատակ, որը երկար ժամանակ է, ինչ հետաձգում եք, հենց հիմա լավագույն պահն է սկսելու համար:

Գուցե սա ընդամենը օրացուցային պատահականություն է։ Իսկ գուցե հենց այն նշանն է, որին սպասում էիք՝ վերջ տալու «հետո կսկսեմ»-ներին։
16❤‍🔥1
Ի՞նչ կստանանք Yandex Armenia-ի ինթերնշիփի ընթացքում ✏️

Առաջին հերթին՝ իրական աշխատանքային փորձ բիգթեք-ում։ Ոչ սիմուլյացիաներ ու ուսումնական առաջադրանքներ, այլ նախագծեր, որոնք ազդում են միլիոնավոր օգտատերերի կյանքի վրա։ Բեքենդի փորձնկաները աշխատում են բարձր բեռնվածությամբ համակարգերի հետ և փնտրում են Yandex Go-ի ծառայությունների զարգացման նոր ուղիներ։

Մանրամասներ ուղղությունների, ընտրության փուլերի և բոլոր պայմանների մասին՝ քարտերում։

Հասցրեք դիմել հղումով:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤‍🔥321
🚀 Վեբինար՝ Քո հնարավորությունները խաղային ոլորտում

Խոսելու ենք Game Dev ոլորտի հնարավորությունների, սկսնակների համար հեռանկարային ուղղությունների և կարիերայի ճիշտ ուղի ընտրելու մասին։

🔸Խոսնակներ՝ Նարեկ Աղեկյան և Անժելա Գալստյան
🔸Ամսաթիվ՝ Հունիսի 17, 18:00
🔸Ձևաչափ՝ Օնլայն

🔗 Մանրամասներ և գրանցում
🔥1😎1
🚀 Գործնական workshop՝ AI-ը HR ոլորտում
Թեմա՝ Ինչպե՞ս սկսել առանց
ռիսկե
րի

Խոսելու ենք HR-ում արհեստական բանականության անվտանգ կիրառման, տվյալների պաշտպանության և գործնականում էֆեկտիվ prompt-եր (հրահանգներ) կազմելու մասին։ Կլինի նաև թիմային աշխատանք։

🔸Ամսաթիվ՝ Հունիսի 24, 15:00 - 19:00
🔸Ձևաչափ՝ Օֆլայն (Հակոբ Հակոբյան 3, Երևան)
🔸Մասնակցություն՝ Դոնացիոն համակարգով (սկսած $10-ից, որն ուղղվելու է Տեխնոլոգիական կրթության հիմնադրամին)

🔗 Մանրամասներ և գրանցում
1
🚀 Acba Tech Meetup | AI, Engineering & the Future of Banking

Խոսելու ենք այն մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը (AI), ինժեներական մտածողությունն ու թվային համակարգերը փոխում բանկային ոլորտի ապագան։ Ծրագրում՝ 4 գործնական ելույթ, խորքային քննարկումներ և networking:

🔸Ամսաթիվ՝ Հունիսի 26, 17:30 - 21:00
🔸Ձևաչափ՝ Օֆլայն (Synergy Business Center, Արմենակ Արմենակյան 2/5, Երևան)
🔸Մասնակցություն՝ Անվճար՝ գրանցման հաստատմամբ (տեղերը սահմանափակ են)

🔗 Մանրամասներ և գրանցում
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեր գործընկեր Yandex Armenia-ի կարևոր ծրագրով ենք եկել կիսվելու 🚀

Հերիք է գաղափարը մտքում պահել, ժամանակն է այն իրականացնել 🌟

Yandex Armenia Startup Accelerator-ը ստեղծվել է հենց դրա համար։ Ծրագիրը կօգնի ձեր գաղափարը վերածել իրական, աշխատող արտադրանքի։ Դիմել կարող են այն ուսանողները, ասպիրանտները և հետազոտական թիմերը, որոնք ունեն գաղափարներ AI-ի, ռոբոտաշինության և այլ ոլորտներում։

Ծրագրի ընթացքում դուք հասանելիություն կստանաք Yandex Cloud-ի ռեսուրսներին և քովորքինգ Երևանի կենտրոնում, ինչպես նաև մենթորական աջակցություն մեր ընկերության առաջատար փորձագետներից, ովքեր զարգացնում են մեր ծառայությունները Հայաստանում և այլ երկրներում, և միջազգային խոշոր աքսելերատորների խորհրդատուներից։

Հայտերի ընդունումը՝ մինչև հուլիսի 30։ Անցեք հղումով՝ ձեր հայտը թողնելու համար 🗺
5
Մեր գործընկեր Yandex Armenia-ն հրավիրում է Back to Back բեքենդ կոնֆերանսին՝ ստեղծված ինժեներների կողմից՝ ինժեներների համար։

Latency-ի աճ, անսպասելի bottleneck-ներ, մասշտաբավորման խնդիրներ ու ճարտարապետական որոշումներ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են ազդել համակարգի աշխատանքի վրա․ եթե այս մարտահրավերները ձեզ ծանոթ են, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է։

Երևանյան հանդիպման հիմնական ուղղությունը կլինի «Architecture & Performance»-ը՝ նվիրված արտադրողականությանը, ճարտարապետական մոտեցումներին և պրոդակշնում հանդիպող իրական խնդիրներին։

Բանախոսներն են՝

📌 Բրյուս Մոմջան — Postgres Evangelist և փոխնախագահ
Թեմա՝ «WAL-ի զարմանալի աշխարհը»

📌 Մոնս Անդերսոն — Solution Architect, Exness
Թեմա՝ «2⁶⁴-ից անդին․ բաշխված իդենտիֆիկատորների ալգորիթմների ժամանակակից մոտեցումները»

Մասնակիցները հնարավորություն կունենան նաև անմիջականորեն շփվելու միջազգային փորձագետների հետ, ովքեր ամեն օր աշխատում են բեքենդ համակարգերի նախագծման և զարգացման վրա։

📅 Օգոստոսի 1
📍 Երևան, օֆլայն ձևաչափ
💻 Հասանելի կլինի նաև առցանց հեռարձակում
🌐 Միջոցառման լեզուն՝ անգլերեն

Գրանցվե՛ք հղումով․ տեղերի քանակը սահմանափակ է։

@yndxarmenia
5
🚀 Հերթական հիանալի հնարավորությունը մեր գործընկեր Yandex Armenia-ից

Հուլիսի 27-ից 31-ը տեղի կունենա AI Agents Security Week առցանց ինտենսիվը՝ Yandex School of Data Analysis-ի աջակցությամբ։

Եթե ծրագրավորման ընթացքում օգտագործում եք AI գործակալներ և մոդելներին հասանելիություն եք տրամադրում ձեր ֆայլերին, այս ինտենսիվը ձեզ համար է։

Կխոսենք՝
🔹 AI գործակալների և LLM-ների տարբերությունների,
🔹 հարձակումներից ու տվյալների արտահոսքից պաշտպանության,
🔹 DeepSeek-ի, Microsoft Bing-ի և Amazon-ի AI համակարգերում հայտնաբերված սխալների մասին։

📌 Ձևաչափը՝ 5 YouTube տեսադաս՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։
Վերջնական առաջադրանքը կատարելու դեպքում կստանաք վկայական։

📅 Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 27
💻 Մասնակցությունն անվճար է։

🔗 Գրանցման հղում՝ https://agentsecurityweek.yandex.com/
😎4
🌍 Վաղը՝ 19:30-ին, AIESEC in Armenia-ն կանցկացնի տեղեկատվական հանդիպում։

Երբևէ մտածե՞լ եք արտերկրում կամավորություն անելու, մասնագիտական պրակտիկա անցնելու կամ միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերելու մասին։

Միացե՛ք AIESEC in Armenia-ի տեղեկատվական հանդիպմանը և բացահայտե՛ք միջազգային հնարավորությունների աշխարհը։

Հանդիպման ընթացքում կխոսենք՝
արտերկրում կամավորական ծրագրերի,
🌍 միջազգային փոխանակման հնարավորությունների,
💼 մասնագիտական պրակտիկաների և աշխատանքի հնարավորությունների,
🤝 տարբեր մշակույթների հետ ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու մասին։

Դուք կիմանաք՝
• ինչպիսի՞ ծրագրեր է առաջարկում AIESEC-ը,
• ո՞վ կարող է մասնակցել,
• ինչպե՞ս դիմել ծրագրերին,
• ինչպես են իրականացվում փոխանակման ծրագրերը,
• ինչպես կարող է միջազգային փորձը նպաստել ձեր անձնական և մասնագիտական զարգացմանը։

📅 Ամսաթիվ՝ 04 August, 2026
🕒 Ժամ՝ 19:30-20:30
💻 Ձևաչափ՝ Առցանց
🔗 Հղում` https://meet.google.com/xqz-wryg-qka
7