Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
🤔 Արհեստական Բանականությունը կարողանում է նաև մտքեր կարդալ

Նյարդային ինտերֆեյսները այլևս գիտաֆանտաստիկա չեն։ Neuralink և Synchron ընկերությունները մշակում են ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսներ (BCI), որոնք կարող են բառացիորեն ընթերցել ձեր մտքերը։
🌟Պատկերացրեք, որ կարող եք կառավարել ձեր հեռախոսը, գրել էլ. նամակներ կամ խաղալ վիդեոխաղեր՝ պարզապես մտածելով։
👀43👍2🔥2😁2😭1
VXSoft-ը փնտրում է արագ արձագանքման թիմի ծարգրավորողի (technical support) 🧑‍💻

Գլխավոր պահանջներից են՝
- Համակարգչային գերազանց գիտելիքները,
- Հաճախորդների տեխնիկական սպասարկման որոշակի փորձը,
- Խնդիրների լուծման, բանավոր և գրավոր հաղորդակցության ամուր հմտություններ և այլն

- դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10

Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն
hr@vxsoft.com էլ. հասցեին
4
GOOGLE-ի աշխատանքի 5-րոպե դադարեցումը հանգեցրեց համաշխարհային ինտերնետային տրաֆիկի 40% նվազեցման 🌍📉

Քանի՞ անգամ եք մտածել, թե որքան կարևոր է GOOGLE-ը համաշխարհային ինտերնետի համար: 2013 թվականին տեղի ունեցավ մի պատահար, որը ցույց տվեց, թե որքան կախված է ամբողջ ինտերնետը այս ընկերությունից։

Մոտ 5 րոպե GOOGLE-ի բոլոր հիմնական ծառայությունները՝ GOOGLE Search, Gmail, YouTube և այլ ծառայություններ, դադարեցին աշխատել:

Այս ընդհատման հետևանքով համաշխարհային ինտերնետային տրաֆիկը նվազեց մոտ 40%-ով:
13😱3🤔1
🚀Հայաստանի տեխնոլոգիական շուկայի տարեկան վերլուծությունը պատրաստ է։

⚡️ Մեծ ոգևորությամբ ձեզ ենք ներկայացնում Armenian Tech Market Insights 2025-ը, որում վերլուծվել, համեմատվել և ամփոփվել են բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ տեխնոլոգիական շուկայում նախորդ տարվա ընթացքում։

🔍 ACA-ի, Step Consulting-ի և Technological Education Foundation-ի համատեղ վերլուծության արդյունքում ստացել ենք ոլորտի համապարփակ պատկերը՝ առանձնացնելով զարգացման միտումները և ոլորտի այժմյան առաջատարներին։

💡 Անկախ նրանից՝ ներդրող եք, գործատու թե մասնագետ, հետազոտությունը կտա ձեզ կարևոր տեղեկատվություն՝ Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտի մասին։

👉 Տեսնել վերլուծությունը
9🔥2👍1🆒1
Աշխատանքի հնարավորություն՝ որպես Sales Outreach Specialist GoPeak-ում։

Պահանջվող Հմտություններ՝

-Բարձր հաղորդակցման հմտություններ։
-Հետևողականություն
-Google Sheets-ի և database management-ի բազային գիտելիքներ։
-SEO և թվային մարքեթինգի բազային գիտելիքներ (նախընտրելի է)։
-Python ծրագրավորման լեզվի գիտելիքները կդիտվեն, որպես առավելություն։

Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով
2
Ինչու պետք չէ օգտագործել “Password123” (և ինչ օգտագործել դրա փոխարեն)

🔓Հաքերները գերհնարավորություններ չունեն, նրանք ուղղակի օգտվում են թույլ գաղտնաբառերից։ Եվ զարմանալի է, որ մարդիկ դեռ օգտագործում են password123, qwerty և նմանատիպ հաջորդականությամբ գաղտնաբառեր։

🚨 Ի՞նչն է վտանգավոր

-Թույլ գաղտնաբառը հաքերը կարող է կոտրել 1 վայրկյանից էլ քիչ ժամանակում։
-Տվյալների արտահոսքերի 81%-ը տեղի է ունենում թույլ կամ գողացված գաղտնաբառերի պատճառով։
-2024-ի ամենատարածված գաղտնաբառերը 123456, password և admin-ն են եղել։

Եթե կարծում եք, որ ձեր ծննդյան տարեթիվը կամ շան անունը անվտանգ գաղտնաբառ է, ապա հիշեք՝ սոցիալական մեդիայի օգնությամբ դրանք գուշակելը հաքերների համար բավականին հեշտ գործ է։

🧐 Ինչպե՞ս պաշտպանվել

-Միացրեք two-factor authentication (2FA)
Նույնիսկ եթե ինչ-որ մեկը գողանա ձեր գաղտնաբառը, առանց հավելյալ պաշտպանության մուտք գործել չի կարողանա։
-Օգտագործեք գաղտնաբառերի կառավարիչ (Password Manager)
Դուք չեք կարող հիշել տասնյակ բարդ գաղտնաբառեր, բայց 1Password-ը կամ Bitwarden-ը կարող են անել դա ձեր փոխարեն։

Խուսափեք այս սխալներից👇

🚫 Մի կրկնեք նույն գաղտնաբառը տարբեր կայքերում։
🚫 Մի օգտագործեք պարզ հաջորդականություններ՝ abcd, 1234։
🚫 Մի գրեք ամբողջական բառեր, հաքերներն արդեն ունեն գործիքներ դրանք գուշակելու համար։

Ժամանակն է ստուգել ու փոխել ձեր գաղտնաբառերը 🚀
14🔥4👍3
1991-ին Թիմ Բերներս-Լին ստեղծեց աշխարհում առաջին վեբ կայքը, և այն մինչ օրս հասանելի է օնլայն։ Կայքը կարող եք տեսնել info.cern.ch հասցեով և այնտեղ բացատրվում է, թե ինչպես է աշխատում World Wide Web-ը (WWW)։

Այս անչափ պարզ, տեքստային էջը դարձավ վեբ կայքերի ստեղծման սկիզբը և հենց այստեղից սկսվեց համաշխարհային ցանցի հեղափոխությունը։ 🚀💻
👍73😱3
🖇️Միացե՛ք JetBrains Java Night-ին՝ Tagir Valeev-ի հետ՝ Java Champion, OpenJDK-ի ներդրող և <<100 Java սխալներ և ինչպես դրանցից խուսափել>> գրքի հեղինակ։

🔎Երեկոյի ընթացքում կուսումնասիրենք իրական Java կոդի հատվածներ՝ սխալներով և կքննարկեք, թե ինչպե՞ս կարող են ժամանակակից գործիքներն ու տեխնիկան օգնել ձեզ խուսափել նմանատիպ խնդիրներից։

Անկախ նրանից՝ դուք Java ծրագրավորող եք, թե աշխատում եք այլ OOP լեզուներով, ինչպիսիք են C#-ը կամ C++-ը, այս միջոցառումը ձեզ կտա գործնական խորհուրդներ՝ ավելի մաքուր և անսխալ կոդ գրելու համար։
📌Գրանցվելու համար անցեք 👉 հղումով
🔥53❤‍🔥1
🚀 Սովորի՛ր անվճար և ստացի՛ր աշխատանքի հնարավորություն:

STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։

🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։

տևողություն՝ 1 ամիս
գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00
ֆորմատ՝ օֆֆլայն

📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

❗️ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Ապրիլի 14
9❤‍🔥2
Միացեք TeamViewer-ին՝ որպես QA Engineer Intern 📌

Սա հիանալի հնարավորություն է արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունում գործնական փորձ ձեռք բերելու համար:

Հիմնական պահանջներ👇
- Սովորել եք Computer Science բաժնում
- Հիմնական QA գիտելիքներ
- MacOS/բջջային հեռախոսների թեստավորման փորձը առավելություն է
- Մեծ հետաքրքրություն կոդավորման/սկրիպտավորման նկատմամբ

🔗Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղումով
2👍1
Առաջին վերբեռնված լուսանկարը ինտերնետում մեմ է եղել

Մինչ աշխարհը դեռ չէր լսել TikTok-ի, մեմերի կամ նույնիսկ Google-ի մասին, մի խումբ կին գիտնականներ՝ ատլասե զգեստներով, բեմ էին բարձրացել ու պատահմամբ պատմություն էին կերտել։
1992-ին, համաշխարհային ցանցի ստեղծող Թիմ Բերներս-Լին փորձարկում էր, թե ինչպես կարելի է ինտերնետային էջում պատկեր վերբեռնել։ Այդ նպատակով նա վերցրեց "Les Horribles Cernettes" խմբի լուսանկարն ու բեռնեց վեբ էջում։

Ովքե՞ր էին նրանք

Նրանք իրենց անվանում էին "Les Horribles Cernettes"։ Թարգմանաբար՝ «Սարսափելի CERN-ցիները»։
Փոփ խմբակ, որի անդամները աշխատում էին կամ կապված էին աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկի՝ CERN-ի հետ։
10🆒4😁1
Հե՜յ
Այսօր հետաքրքիր Quiz ենք պատրաստել մի ընկերության մասին, որի անունը լսել է յուրաքանչյուր ծրագրավորող

Խոսքը JetBrains-ի մասին է 🔥

Եկեք հասկանանք՝ ինչքանո՞վ եք ծանոթ ընկերությանը👇🏻
❤‍🔥8
Ո՞րը JetBrains-ի պրոդուկտներից չէ։
Anonymous Quiz
16%
IntelliJ IDEA 💡
26%
PyCharm 🐍
58%
Visual Studio Code 💻
JetBrains-ի առաջին գրասենյակը որտեղ էր գտնվում։
Anonymous Quiz
43%
Պրահա, Չեխիա 🇨🇿
21%
Մոսկվա, Ռուսաստան 🇷🇺
36%
Մյունխեն, Գերմանիա 🇩🇪
Ո՞ր ծրագրավորման լեզուն է ստեղծվել  JetBrains-ի կողմից։
Anonymous Quiz
56%
Kotlin 🧡
26%
Rust 🦀
18%
Swift 🍏
JetBrains-ի սկզբնական անվանումն էր...
Anonymous Quiz
20%
CodeMinds
13%
Astrum Software
68%
JetBrains (միշտ էլ այդպես է եղել)
Դե իսկ հիմա՝ կարևոր լուրը 🔥

Ապրիլի 22-ին ACA-ը, JetBrains-ի հետ համատեղ անցկացնում է Java Night meetup-ը ⚡️
Սա անփոխարինելի փորձառություն է ոլորտի առաջատար ընկերության ներկայացուցիչ Տագիր Վալեևին լսելու և մասնագիտական նոր գիտելիք ստանալու համար։

Մուտքը ազատ է, բայց հասցրե՜ք գրանցվել 🫣
❤‍🔥91
Բացահայտի’ր քեզ INKOMPASS ինթերնշիփի հետ 🔥

Philip Morris International-ը հայտարարում է INKOMPASS եզակի ինթերնշիփ ծրագրի մեկնարկը Հայաստանում, որը հնարավորություն կտա բացահայտել ինքդ քեզ՝ փորձելով իրական աշխատանքային մարտահրավերներ և շփվելով բազմազան աշխատանքային մշակույթների հետ։

🧠 Ինթերնշիփի ընթացքում դու կունենաս հնարավորություն՝
- աշխատելու իրական բիզնես նախագծերի վրա ու ձեռք բերելու հմտություններ, որոնք կգործեն ամենուր
- ստեղծելու միջազգային կապեր ու ցանց
- ստանալու անհատական feedback ու մենթորություն

🖇️Ինթերնշիփը վճարվող է՝ 6 ամիս տևողությամբ
🖇️Ինթերններ այս տարի ընդունվելու են հետևյալ բաժիններում՝

- Իրավաբանություն
- Մարքեթինգ
- Ֆինանսներ և հաշվապահություն
- Փորձարարական ինժեներիա / Լաբորատոր տեխնիկ
- Նորարարությունների կառավարում / Նախագծերի կառավարում
- Համակարգերի ու գիտելիքի կառավարում
- Պլանավորում
- Մեքենայական ուսուցում / Արհեստական բանականություն / Սերնդային ԱԲ (GenAI)
- Տվյալների վերլուծություն
- Տվյալների ինտեգրման ինժեներիա
- Վիճակագրական տվյալների վերլուծություն

🚀 Ինթերնշիփերին կարող են դիմել բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև 2023/2024թ․ շրջանավարտները։

Անհրաժեշտ է՝
Գերազանց տիրապետել հայերենի և լավ՝ անգլերենի
Պատրաստ լինել սովորել, զարգանալ ու սկսել կարիերա

🎯Դիմելու համար Լրացրու’ առցանց դիմումը՝ ԱՅՍՏԵՂ
7👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մտածե՞լ ես թվային մարքեթինգի մասնագետ դառնալու մասին 🫣
📢 Ճիշտ ժամանակն է անել առաջին քայլն ու մասնակցել դասընթացի ACA-ում։

Ինչու՞ հենց այս դասընթացը 👇
- Այն կազմված է 5 բլոկներից ու տալիս է ամբողջական պատկերացում թվային մարքեթինգի մասին ( Introduction to Digital Marketing, SEO, Content Marketing, PPC, SMM)։
- Յուրաքանչյուր բլոկի նյութը ներկայացնում է տվյալ ուղղությամբ մասնագիտական հարուստ փորձ ունեցող դասախոսը
- Հիմնական ուղղություններից բացի դասընթացը ներառում է լրացուցիչ դասախոսություններ՝ Email Marketing-ի, Influencer Marketing-ի և CV Creation-ի մասին։

🔥Սա հիանալի հնարավորություն է, որ 3 ամսում ձեռք բերես անհրաժեշտ գիտելիքներն ու սկսես կարիերադ մարքեթինգում։

Դիմի’ր դասընթացին 👉 ԱՅՍՏԵՂ
🆒4👍21