Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
ACA-ի ուսանող աղջիկները պատմել են իրենց անցած ուղու, խոչընդոտների ու նպատակների մասին
15❤‍🔥63
Internship-ի հնարավորությամբ Full-Stack Development դասընթաց՝ Munich Ventures-ի և ACA-ի կողմից 🚀
⚡️Մեկնարկում ենք 3 ամիս տևողությամբ դասընթաց՝ internship-ի հնարավորությամբ՝ նախատեսված սկսնակ ծրագրավորողների համար, ովքեր ունեն Computer Science-ի և JavaScript-ի հիմնային գիտելիքներ։

📌Դասընթացը կենտրոնանում է PHP-ի, Laravel-ի, Vue.js-ի հիմնական սկզբունքների վրա։

Ինչու՞ դիմել ծրագրին 👇
▫️Կզարգացնես հմտություններդ ու կունենաս մասնագիտական աճ
▫️Կունենաս մինչև 100% կրթաթոշակ ստանալու հնարավորություն
▫️Լավագույն ուսանողների համար Internship՝ պրակտիկ փորձ ձեռք բերելու համար

📌 Ձևաչափը՝ հիբրիդային
Տևողություն՝ 3 ամիս, շաբաթական 7 ժամ
🗣 Լեզու՝ հայերեն

Բաց մի՛ թող հնարավորությունը. դիմի՛ր և զարգացրո՛ւ հմտություններդ իրական նախագծերի օգնությամբ 🎯

Գրանցման հղումը 👉 https://bootcamps.aca.am/munichventures
5
Deep Origin Challenge-ը վերադարձել է։ Միացեք մարտահրավերին Երևանի գրասենյակում՝ մեկ օր անցկացնելու առողջ մրցակցության և համագործակցության մթնոլորտում՝ ստեղծելով արդյունավետ մեքենայական ուսուցման մոդելներ փոքր թիմերով։ Մրցանակային ֆոնդը մինչև $3000 է։ Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու արհեստական բանականության և դեղագործական հետազոտությունների ոլորտի նորարար առաջնորդներին։
⚛️Ուշադրություն․ քիմիայի խորքային գիտելիքներ ունենալը պարտադիր չէ, սակայն շեշտը դրվելու է մոլեկուլային մոդելավորման վրա՝ օգտագործելով AI։
Վերջնաժամկետը՝ մարտի 16։ Գրանցվեք հիմա։👉 https://www.deeporigin.com/events/deep-origin-challenge-2025
3🔥3
AI-ի «Հալյուցինացիաները». երբ արհեստական բանականությունը ստեղծում է կեղծ տեղեկատվություն
Արհեստական բանականությունը (AI) արագորեն փոխում է բովանդակության ստեղծման գործընթացը, բայց այն միշտ չէ, որ տալիս է ճշգրիտ տեղեկատվություն։ Երբեմն AI-ն կարող է ստեղծել համոզիչ, բայց իրականությունից հեռու բովանդակություն, ինչն էլ հայտնի է որպես AI հալյուցինացիա։

🔹 Ինչպե՞ս է դա տեղի ունենում
AI մոդելները սովորում են մեծածավալ տվյալներից՝ հիմնվելով դրանց մեջ եղած օրինակների վրա։ Սակայն, եթե տվյալները թերի կամ կողմնակալ են, մոդելը կարող է ստեղծել հավանական թվացող, բայց սխալ արդյունքներ։

🔹 Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել
⚠️ Կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն լրատվամիջոցներում
⚠️ Սխալ ախտորոշումներ բժշկական ոլորտում
⚠️ Մոլորեցնող կամ անճշտություն պարունակող AI-ով գեներացված հաշվետվություններ

🔹 Ինչպե՞ս կարելի է պայքարել այս երևույթի դեմ
Մշակողները շարունակում են կատարելագործել AI մոդելները՝ նվազեցնելու սխալների հավանականությունը, սակայն 100%-անոց հուսալիության հասնելը դեռևս բարդ խնդիր է։
7
🖥Chartrics Software Solutions LLC-ում պահանջվում է QA Specialist։

📌Պահանջվող որակավորումները`
-1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
-Ծրագրային ապահովման թեստավորման մեթոդների և SDLC-ի լավ հասկացում
-C# ծրագրավորման լեզվի, Selenium-ի և SQL-ի իմացությունը ցանկալի է
-Ուժեղ վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ
-Շարունակական զարգացման ձգտում՝ սովորելով, կիրառելով և աճելով

Մանրամասների համար անցեք 👉 հղումով
4
🤔 Արհեստական Բանականությունը կարողանում է նաև մտքեր կարդալ

Նյարդային ինտերֆեյսները այլևս գիտաֆանտաստիկա չեն։ Neuralink և Synchron ընկերությունները մշակում են ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսներ (BCI), որոնք կարող են բառացիորեն ընթերցել ձեր մտքերը։
🌟Պատկերացրեք, որ կարող եք կառավարել ձեր հեռախոսը, գրել էլ. նամակներ կամ խաղալ վիդեոխաղեր՝ պարզապես մտածելով։
👀43👍2🔥2😁2😭1
VXSoft-ը փնտրում է արագ արձագանքման թիմի ծարգրավորողի (technical support) 🧑‍💻

Գլխավոր պահանջներից են՝
- Համակարգչային գերազանց գիտելիքները,
- Հաճախորդների տեխնիկական սպասարկման որոշակի փորձը,
- Խնդիրների լուծման, բանավոր և գրավոր հաղորդակցության ամուր հմտություններ և այլն

- դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10

Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն
hr@vxsoft.com էլ. հասցեին
4
GOOGLE-ի աշխատանքի 5-րոպե դադարեցումը հանգեցրեց համաշխարհային ինտերնետային տրաֆիկի 40% նվազեցման 🌍📉

Քանի՞ անգամ եք մտածել, թե որքան կարևոր է GOOGLE-ը համաշխարհային ինտերնետի համար: 2013 թվականին տեղի ունեցավ մի պատահար, որը ցույց տվեց, թե որքան կախված է ամբողջ ինտերնետը այս ընկերությունից։

Մոտ 5 րոպե GOOGLE-ի բոլոր հիմնական ծառայությունները՝ GOOGLE Search, Gmail, YouTube և այլ ծառայություններ, դադարեցին աշխատել:

Այս ընդհատման հետևանքով համաշխարհային ինտերնետային տրաֆիկը նվազեց մոտ 40%-ով:
13😱3🤔1
🚀Հայաստանի տեխնոլոգիական շուկայի տարեկան վերլուծությունը պատրաստ է։

⚡️ Մեծ ոգևորությամբ ձեզ ենք ներկայացնում Armenian Tech Market Insights 2025-ը, որում վերլուծվել, համեմատվել և ամփոփվել են բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ տեխնոլոգիական շուկայում նախորդ տարվա ընթացքում։

🔍 ACA-ի, Step Consulting-ի և Technological Education Foundation-ի համատեղ վերլուծության արդյունքում ստացել ենք ոլորտի համապարփակ պատկերը՝ առանձնացնելով զարգացման միտումները և ոլորտի այժմյան առաջատարներին։

💡 Անկախ նրանից՝ ներդրող եք, գործատու թե մասնագետ, հետազոտությունը կտա ձեզ կարևոր տեղեկատվություն՝ Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտի մասին։

👉 Տեսնել վերլուծությունը
9🔥2👍1🆒1
Աշխատանքի հնարավորություն՝ որպես Sales Outreach Specialist GoPeak-ում։

Պահանջվող Հմտություններ՝

-Բարձր հաղորդակցման հմտություններ։
-Հետևողականություն
-Google Sheets-ի և database management-ի բազային գիտելիքներ։
-SEO և թվային մարքեթինգի բազային գիտելիքներ (նախընտրելի է)։
-Python ծրագրավորման լեզվի գիտելիքները կդիտվեն, որպես առավելություն։

Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով
2
Ինչու պետք չէ օգտագործել “Password123” (և ինչ օգտագործել դրա փոխարեն)

🔓Հաքերները գերհնարավորություններ չունեն, նրանք ուղղակի օգտվում են թույլ գաղտնաբառերից։ Եվ զարմանալի է, որ մարդիկ դեռ օգտագործում են password123, qwerty և նմանատիպ հաջորդականությամբ գաղտնաբառեր։

🚨 Ի՞նչն է վտանգավոր

-Թույլ գաղտնաբառը հաքերը կարող է կոտրել 1 վայրկյանից էլ քիչ ժամանակում։
-Տվյալների արտահոսքերի 81%-ը տեղի է ունենում թույլ կամ գողացված գաղտնաբառերի պատճառով։
-2024-ի ամենատարածված գաղտնաբառերը 123456, password և admin-ն են եղել։

Եթե կարծում եք, որ ձեր ծննդյան տարեթիվը կամ շան անունը անվտանգ գաղտնաբառ է, ապա հիշեք՝ սոցիալական մեդիայի օգնությամբ դրանք գուշակելը հաքերների համար բավականին հեշտ գործ է։

🧐 Ինչպե՞ս պաշտպանվել

-Միացրեք two-factor authentication (2FA)
Նույնիսկ եթե ինչ-որ մեկը գողանա ձեր գաղտնաբառը, առանց հավելյալ պաշտպանության մուտք գործել չի կարողանա։
-Օգտագործեք գաղտնաբառերի կառավարիչ (Password Manager)
Դուք չեք կարող հիշել տասնյակ բարդ գաղտնաբառեր, բայց 1Password-ը կամ Bitwarden-ը կարող են անել դա ձեր փոխարեն։

Խուսափեք այս սխալներից👇

🚫 Մի կրկնեք նույն գաղտնաբառը տարբեր կայքերում։
🚫 Մի օգտագործեք պարզ հաջորդականություններ՝ abcd, 1234։
🚫 Մի գրեք ամբողջական բառեր, հաքերներն արդեն ունեն գործիքներ դրանք գուշակելու համար։

Ժամանակն է ստուգել ու փոխել ձեր գաղտնաբառերը 🚀
14🔥4👍3
1991-ին Թիմ Բերներս-Լին ստեղծեց աշխարհում առաջին վեբ կայքը, և այն մինչ օրս հասանելի է օնլայն։ Կայքը կարող եք տեսնել info.cern.ch հասցեով և այնտեղ բացատրվում է, թե ինչպես է աշխատում World Wide Web-ը (WWW)։

Այս անչափ պարզ, տեքստային էջը դարձավ վեբ կայքերի ստեղծման սկիզբը և հենց այստեղից սկսվեց համաշխարհային ցանցի հեղափոխությունը։ 🚀💻
👍73😱3
🖇️Միացե՛ք JetBrains Java Night-ին՝ Tagir Valeev-ի հետ՝ Java Champion, OpenJDK-ի ներդրող և <<100 Java սխալներ և ինչպես դրանցից խուսափել>> գրքի հեղինակ։

🔎Երեկոյի ընթացքում կուսումնասիրենք իրական Java կոդի հատվածներ՝ սխալներով և կքննարկեք, թե ինչպե՞ս կարող են ժամանակակից գործիքներն ու տեխնիկան օգնել ձեզ խուսափել նմանատիպ խնդիրներից։

Անկախ նրանից՝ դուք Java ծրագրավորող եք, թե աշխատում եք այլ OOP լեզուներով, ինչպիսիք են C#-ը կամ C++-ը, այս միջոցառումը ձեզ կտա գործնական խորհուրդներ՝ ավելի մաքուր և անսխալ կոդ գրելու համար։
📌Գրանցվելու համար անցեք 👉 հղումով
🔥53❤‍🔥1
🚀 Սովորի՛ր անվճար և ստացի՛ր աշխատանքի հնարավորություն:

STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։

🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։

տևողություն՝ 1 ամիս
գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00
ֆորմատ՝ օֆֆլայն

📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

❗️ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Ապրիլի 14
9❤‍🔥2
Միացեք TeamViewer-ին՝ որպես QA Engineer Intern 📌

Սա հիանալի հնարավորություն է արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունում գործնական փորձ ձեռք բերելու համար:

Հիմնական պահանջներ👇
- Սովորել եք Computer Science բաժնում
- Հիմնական QA գիտելիքներ
- MacOS/բջջային հեռախոսների թեստավորման փորձը առավելություն է
- Մեծ հետաքրքրություն կոդավորման/սկրիպտավորման նկատմամբ

🔗Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղումով
2👍1
Առաջին վերբեռնված լուսանկարը ինտերնետում մեմ է եղել

Մինչ աշխարհը դեռ չէր լսել TikTok-ի, մեմերի կամ նույնիսկ Google-ի մասին, մի խումբ կին գիտնականներ՝ ատլասե զգեստներով, բեմ էին բարձրացել ու պատահմամբ պատմություն էին կերտել։
1992-ին, համաշխարհային ցանցի ստեղծող Թիմ Բերներս-Լին փորձարկում էր, թե ինչպես կարելի է ինտերնետային էջում պատկեր վերբեռնել։ Այդ նպատակով նա վերցրեց "Les Horribles Cernettes" խմբի լուսանկարն ու բեռնեց վեբ էջում։

Ովքե՞ր էին նրանք

Նրանք իրենց անվանում էին "Les Horribles Cernettes"։ Թարգմանաբար՝ «Սարսափելի CERN-ցիները»։
Փոփ խմբակ, որի անդամները աշխատում էին կամ կապված էին աշխարհի ամենահայտնի գիտական կենտրոններից մեկի՝ CERN-ի հետ։
10🆒4😁1
Հե՜յ
Այսօր հետաքրքիր Quiz ենք պատրաստել մի ընկերության մասին, որի անունը լսել է յուրաքանչյուր ծրագրավորող

Խոսքը JetBrains-ի մասին է 🔥

Եկեք հասկանանք՝ ինչքանո՞վ եք ծանոթ ընկերությանը👇🏻
❤‍🔥8