Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
Շնորհավո՜ր Վալենտին🤍
❤‍🔥242👍1
Փետրվարի 24-ին միացի’ր մեր օնլայն վեբինարին և ծանոթացի’ր IT Project Management մասնագիտությանը՝ ոլորտի փորձառու մասնագետ և մեր ուսանողների սիրելի դասախոս Սեբաստիայի հետ։

Ի՞նչ կսովորես վեբինարի ընթացքում

- Ինչպե՞ս դառնալ IT Project Manager
- Ո՞ր հմտություններն են առանձնացնում լավ մասնագետին միջինից
- Ի՞նչ քայլերից սկսել և ինչպե՞ս մուտք գործել ոլորտ առանց ժամանակ ու ռեսուրսներ վատնելու

📌 Սեբաստիան կպատասխանի նաև ձեր հարցերին՝ թե՛ մասնագիտության, թե՛ դասընթացի վերաբերյալ։

📅 Օր ու ժամ՝ փետրվարի 24, 19:00
📍Վայր՝ օնլայն (գրանցվելուց հետո կստանաք հղումը)
🔗 Գրանցման հղումը` https://bit.ly/4hGY37f
❤‍🔥43
Փետրվարի 22-ին՝ 16:00-ին ACA-ում կանցկացվի PostgreSQL Meetup-ը

💡FerretDB-ի համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Ալեքսեյ Պալաժչենկոյը կխոսի ‘’Using PostgreSQL’s Background Worker Processes For Fun and Profit’’ թեմայի շուրջ, կներկայացնի PostgreSQL-ը որպես գործընթացի վերահսկիչ օգտագործելու գործնական քայլերը՝ փոխարինելով systemd-ը:

🇺🇸 Meetup-ի անցկացման լեզուն՝ անգլերեն։

🗓️ Օրակարգ.
16:00 - Մուտք
16:15 - 17:00 - Ալեքսեյի ելույթը, հարց ու պատասխան
17:00 - 18:00 - Ծանոթություններ և հյուրասիրություն

📅 Փետրվարի 22, ժամը՝ 16:00
📍 Armenian Code Academy (Երևան, Հակոբ Հակոբյան 3)

Մանրամասների և գրանցման համար 👉🏻՝ https://www.meetup.com/armenia-postgresql-user-group/events/306189446/
3❤‍🔥2
📌 Ինչպե՞ս IT Project Management-ը դարձավ անփոխարինելի տեխնոլոգիական աշխարհում

IT նախագծերի կառավարումը (IT PM) միշտ չէ, որ կարևորվում էր։ Տեխնոլոգիաների վաղ շրջանում ծրագրային նախագծերը հաճախ ղեկավարվում էին քաոսային ձևով՝ ուշացումներ, բյուջեի գերազանցումներ և անհաջողություններ։ Սակայն ժամանակի ընթացքում բիզնեսները հասկացան, որ անհրաժեշտ է կառուցվածքային մոտեցում՝ բարդ նախագծերը ճիշտ կառավարելու համար։

🔹 1990-ականներին ծրագրային ապահովման զարգացումը արագացավ, բայց նախագծերի կառավարումը դեռևս կոշտ և անարդյունավետ էր՝ մեծապես հիմնված Waterfall մոդելի վրա։

🔹2001-ին Agile Manifesto-ն փոխեց ամեն ինչ՝ բերելով ճկուն մոտեցումներ, ինչպիսիք են Scrum և Kanban, որոնք ավելի հարմարեցված էին արագ փոփոխվող տեխնոլոգիաներին։

🔹 Թվային Տրանսֆորմացիայի Դարաշրջան (2010-ականներ - մինչ օրս) – Տեխնոլոգիան սկսեց բոլոր ոլորտներում գերիշխել, ինչը IT նախագծերի կառավարումը դարձրեց անհրաժեշտ հմտություն՝ cloud տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և արհեստական բանականության նախագծերը ճիշտ առաջնորդելու համար։

Այսօր IT նախագծերի կառավարումը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, որը երաշխավորում է, որ տեխնոլոգիական նախագծերը կավարտվեն ժամանակին, բյուջեի սահմաններում և համապատասխանեցված կլինեն բիզնեսի նպատակներին։ 🚀

Փետրվարի 24-ին միացի’ր մեր օնլայն վեբինարին և ծանոթացի’ր IT Project Management մասնագիտությանը՝ ոլորտի փորձառու մասնագետ և մեր ուսանողների սիրելի դասախոս Սեբաստիայի հետ։
6
Բաց դռների օր ACA-ում՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ համար🚀

🎓Դու դեռ չե՞ս կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում կամ հետաքրքրված ես տեխնոլոգիական ոլորտո՞վ։ Մեր բաց դռների օրը քեզ համար է!

👩‍🎓 Ու՞մ համար է նախատեսված՝ 14-18 տարեկան դպրոցականների
📅 Օր՝ Մարտի 2
Ժամ՝ 12:00-14:00
📍 Վայր՝ Armenian Code Academy, Հակոբ Հակոբյան 3

🔹 Ծրագիր՝
12:00-12:40 - Կարիերայի կողմնորոշման դասընթաց. ո՞ր մասնագիտություններ են պահանջված տեխնոլոգիական ոլորտում և ի՞նչ կարող ես սովորել ACA-ում
12:40-13:00 - Անհատական խորհրդատվություն և ընդունելություն մասնագիտական սենյակներում

🔸 Մասնագիտական սենյակներ՝

💻 Ծրագրավորման սենյակ - Python, JavaScript, C#
🎨 Non-tech սենյակ - UX/UI, Graphic Design, Project Management, Product Management

Գրանցվի’ր հիմա ու բաց մի թող հնարավորությունը՝ ստանալու ուղեցույց ապագայի մասնագիտության համար։

🖇️ Գրանցման հղումը՝ https://forms.gle/zz1yYCeJz2A5fziZ6

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, բայց պարտադիր գրանցումով 📌

Սիրով կսպասենք! 🚀
4👍2
🔥STATECS ընկերությունը սկսում է SAS լեզվի մեկամսյա ինթերնշիփ, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։

🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։

գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00
ֆորմատ՝ օֆլայն

📌Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Մարտի 3
2👍2🥰2
💸 Ամենաթանկ ծրագրային bug-ը՝ 500 միլիոն դոլար արժեցավ
1996 թվականին Եվրոպական Տիեզերական Գործակալությունը (ESA) թողարկեց Ariane 5 հրթիռը, որը պետք է դառնար նոր սերնդի հրթիռային համակարգերի խորհրդանիշը։ Սակայն, ընդամենը 37 վայրկյան անց այն պայթեց՝ միլիոնավոր դոլարներ կորուստի մատնելով։

Պատճա՞ռը։ Միայն մեկ ծրագրային bug։ Կոդում առկա էր թվերի փոխակերպման (floating-point conversion) խնդիր, որը հանգեցրեց թվային գերազանցման (overflow)։
Այս bug-ի հետևանքով ծրագրային ապահովումը խափանվեց, իսկ հրթիռը դուրս եկավ վերահսկողությունից՝ 500 միլիոն դոլար արժողությամբ կործանման պատճառ դառնալով։

Այս դեպքը դարձավ ծրագրային ապահովման ամենաուսուցողական դասերից մեկը, ապացուցելով, որ ծրագրավորման մեջ միայն մեկ փոքրիկ bug-ը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ 🚀🔥
15😭5👨‍💻1
Կարո՞ղ ես պատկերացնել մի ծրագրավորման լեզու, որը կառավարում է կայքեր, բջջային հավելվածներ, սերվերներ, արհեստական բանականություն, խաղեր ու նույնիսկ... տիեզերանավեր։ 🚀💡

Միգուցե արդեն կռահել էիր՝ խոսքը JavaScript-ի մասին է։

Ինչու՞ է JavaScript-ը ամենուր 🤯

Վեբ կայքեր – Քո այցելած գրեթե բոլոր կայքերը աշխատում են JavaScript-ով։
Բջջային հավելվածներ – React Native, Ionic, Flutter, թույլ են տալիս գրել բջջային հավելվածներ։
Սերվերային ծրագրավորում – Node.js-ը թույլ է տալիս նույն լեզվով գրել թե՛ frontend, թե՛ backend։
AI ու մեքենայական ուսուցում – TensorFlow.js-ը թույլ է տալիս աշխատել նեյրո ցանցերի հետ հենց բրաուզերում։
Խաղեր և VR – Three.js, Babylon.js ու այլ գրադարաններ տանում են JavaScript-ը 3D աշխարհ։

📌 1995-ին JavaScript-ը ստեղծվեց ընդամենը 10 օրում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ այն կդառնա աշխարհի ամենապահանջված լեզուն։ Մեկ ծրագրով կարելի է աշխատել տարբեր հարթակներում, ինչը խնայում է ժամանակը, ռեսուրսները ու դարձնում JavaScript-ը անփոխարինելի։

🙌🏻 Իսկ դու կարող ես սկսել սովորել JavaScript ՝ միանալով մեր մեկնարկող խմբին այստեղ
5
🖥Junior DevOps Engineer-ի թափուր հաստիք BostonGene Technologies-ում։

📌Հիմնական պահանջներից են՝
-Բակալավրի աստիճան՝ համակարգչային գիտությունների, ինժեներության կամ հարակից ոլորտում։
-Առնվազն 2 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ։
-Առաջադրանքների ավտոմատացման հմտություններ Bash և Python ծրագրավորման լեզուներով։
-Լինուքսի գերազանց իմացություն և նրա գործիքների վարժ կիրառում։
-Ինքնուրույն աշխատելու կարողություն և երկարաժամկետ հետազոտական առաջադրանքներով զբաղվելու պատրաստակամություն։

📍Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով
3😁1
🖥ENIAC-ը, առաջին ընդհանուր նշանակության համակարգիչը, որը կառուցվել է 1945 թվականին, կշռում էր 30 տոննա և զբաղեցնում էր 28մ քառակուսի տարածք: Այն աշխատում էր հիմնականում մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար և կարիք ուներ մեծ տարածքի ու հզորության:

🚀Այսօր, 70 տարի անց, սմարթֆոնները, որոնք միլիոնավոր անգամ ավելի արագ ու հզոր են, տեղավորվում են մեր գրպաններում: Նման տեխնոլոգիական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչքան արագ են զարգանում գիտությունը և տեխնոլոգիաները:
❤‍🔥6🔥5🦄1
👀 Մարդը օրական միջինում տեսնում է 4000-10,000 գովազդ!

Սոցիալական մեդիան, որոնողական համակարգերը և կայքերը անընդհատ մեզ են հրամցնում բովանդակություն, ինչի հետևանքով մեր ուղեղը սովորել է անտեսել գովազդների մեծ մասը։ Այս պատճառով է, որ ներգրավվածության վրա հիմնված մարքեթինգը (ինֆլուենսեր մարքեթինգ, պատմությունների միջոցով գովազդ, ինտերակտիվ բովանդակություն) դառնում է ավելի տարածված։ Բրենդները պետք է գրավեն օգտատերերի ուշադրությունը՝ այլ ոչ թե պարզապես <<գնեն>> այն։ 🚀📱
👍53😭1👀1👾1
Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի հետ իրականացվող «Ներդրումային գրագիտության զարգացում» նախագծի շրջանակում կազմակերպում ենք տեղեկատվական հանդիպումներ համալսարաններում, որտեղ կխոսենք մի շարք կարևոր թեմաներից`
-Ինչու՞ են ներդրումները կարևոր և ինչպե՞ս կատարել դրանք
-Ինչո՞ւ է «բարձի տակ պահած» գումարը ժամանակի ընթացքում կորցնում իր արժեքը
-Ի՞նչ ներդրումային գործիքներ կան և ինչպես ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր 📊
-Ինչպե՞ս կազմել ճիշտ ներդրումային պորտֆել
-Որտե՞ղ և ինչպե՞ս գնել արժեթղթեր

Ո՛չ ձանձրալի թվեր, ո՛չ «ավանդական» դասախոսություններ. պրակտիկ և ընկերական զրույց ներդրումների ու այս ոլորտի վերջին զարգացումների մասին։ Մի լավ շփվելու ու հարցեր տալու հնարավորություն էլ կունենանք:😎

Հանդիպում ենք՝
📍Բրյուսով-ում՝ Մարտի 5-ին, ժամը 12:00-ին, Նիստերի փոքր դահլիճ

📍ԵՊՀ-ում՝ Մարտի 6-ին, ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահ (գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ)

Խնդրում ենք պարզապես նախապես գրանցվել այս հղումներով՝ 👇🏻
🔗Բրյուսով - Գրանցման հղում

🔗ԵՊՀ - Գրանցման հղում
🥰53🙏1
📢 Spesna-ն փնտրում է QA մասնագետի՝ սկսնակ (junior) մինչև միջին (mid) մակարդակի:

Անհրաժեշտ որակներ👇🏻

- Մենուալ և ավտոմատացված թեստավորման հմտություններ (ավտոմատացման փորձ չունենալը էական չէ)
- Ուշադրություն մանրուքներին և վերլուծական մտածողություն
- Թիմում աշխատելու հմտություններ և ակտիվ մասնակցություն պրոցեսներին

Առաջարկվող առավելություններ👇🏻

- Սովորելու և աճելու հնարավորություն
- Բարյացակամ ու աջակցող թիմ
- Հետաքրքիր ու նորարարական նախագծեր

📩 Դիմելու համար՝ contact@spesna.com
🖇 LinkedIn-նյան էջ՝ Spesna
3
ACA-ի ուսանող աղջիկները պատմել են իրենց անցած ուղու, խոչընդոտների ու նպատակների մասին
15❤‍🔥63