Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
Channel created
🤖 Ո՞ր քաղաքում կանցկացվի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունների շարքն այս տարի։

📢 Tech Week 2023-ը այս տարի տեղի կունենա Վանաձորում: Նպատակը համայնքային զարգացումն է, փորձի փոխանակումը և երիտասարդների զինումը գիտելիքներով ու հմտություններով։

Միջոցառումներին կմասնակցեն հայկական ՏՏ և բիզնես ոլորտի ներկայացուցիչները, կքննարկեն տեխնոլոգիաների զարգացումները և մարզային զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը։ 🚀

Tech Week Vanadzor-ի կազմակերպիչները Zealous, The Crowdfunding Formula և The Factory ընկերություններն են։

📆 Երբ` Սեպտեմբերի 29 - Հոկտեմբերի 1
📍 Որտեղ` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
#ACATechNews #TechNews #TechWeek
31👍1
💼 Remi Soft փնտրում է #JavaScript սկսնակ ծրագրավորողի։

🏢 Կազմակերպություն` Remi Soft
👨🏻‍💻 Հաստիք` Junior JS Developer
📚 Սթեք` JS, HTML5, CSS3, Vue/React
〰️ Այլ պահանջներ` անգլերենի լավ իմացություն

🔗 Դիմելու համար` կարող եք անցնել այս հղումով:
#ACAJobs #JS
3🙏1
🍏📲 Ի՞նչ առավելություններ ունեն Apple-ի նոր պրոդուկնտները` iPhone 15, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max, Apple Watch և այլն։

🤩 Կայացավ Apple-ի Wonderlust ցուցադրությունը։

🟢 Ընկերության ամենասպասված նորությունը iPhone 15-ի նորարարություններն էին՝ լիցքավորիչի համար ընդհանուր ընդունված (USB-C) միակցիչին անցումը։

🟢 Ուշագրավ էր նաև սմարթֆոնի Dynamic Island-ի կտրվածքը՝ սենսորների ու տեսախցիկի մոդուլները տեղակայումը, որի միջոցով հնարավոր է իրականացնել զանգերի ընդունում, պատվերների վերահսկում և այլն:

🟢 Բավական մեծ փոփոխություններ են կրել նաև iPhone 15 pro-ն և pro max-ը՝ նոր Titanium Design ոճով, որը գերազանցում է նախորդներին իր արագությամբ և հզորությամբ, բայց միաժամանակ նաև ամենաբարակ և ամենաթեթև սմարթֆոնն է։

🟢Ցուցահանդեսին ներկայացվել են smart watch-երի նոր մոդելներ՝ թարմացված պրոցեսորներով, նոր հնարավորություններով և հզոր մարտկոցներով։

🟢Apple-ը նաև կներկայացրեց iOS օպերացիոն համակարգերի թարմացումները՝ iOS 17, iPadOS 17, macOS Sonoma և watchOS 10։
#ACATechNews #TechNews #Apple #Wonderlust
🔥31
🧠📕 Անվճար ռեսուրսներ Machine Learning-ով հետաքրքրվողների համար։

🗳 Շտապի՛ր ներբեռնել ճանապարհային քարտեզ, գրքեր, հոդվածներ և վիդեոկուրսեր, որոնք կօգնեն քեզ կատարել առաջին քայլերը մեքենայական ուսուցման ոլորտում։

🔗 Նյութերը ստանալու համար անցի՛ր հղումով։
#ACAResources #FreeResources
3🔥2
3️⃣ խորհուրդ, թե ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա: 🤓

1️⃣ Կազմի՛ր աշխատանքային պլան՝ ըստ ժամերի։
Սա առաջնահերթությունները տարանջատելու հրաշալի տարբերակ է, քանի որ այդ կերպ դու կկարողանաս ամենից կարևոր և կենտրոնացում շատ պահանջող գործերը պլանավորել առավոտյան թարմ ուղեղով։

2️⃣ Կարճ դադարներ
Երբ չես կարողանում կենտրոնանալ որևէ առաջադրանքի վրա, փորձի՛ր կարճ դադարներ վերցնել։ Մարդկային ուղեղը ունակ չէ ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացած պահել։ Իսկ աշխատասեղանին երկար նստելն ու շարունակաբար էկրանին նայելը կարող է հանգեցնել գերհոգնածության ու լեթարգիայի։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում վերցնել կարճ ընդմիջում՝ յուրաքանչյուր 60 րոպեն մեկ։

3️⃣ Մի՛ հետաձգիր առաջադրանքները
Մեզանից շատերն են հետաձգում առաջադրանքները վաղվան, ապա չկատարելով այն նորից հետաձգում են հաջորդ օրվան և այդպես շարունակ։ Հետաձգված առաջադրանքները մնում են մեր մտքում և խանգարում լիովին կենտրոնանալ այլ առաջադրանքների վրա։ Իսկ ինչպե՞ս խուսափել հետաձգելուց։ Սկսի՛ր կիրառել timeboxing-ի տեխնիկան՝ բախշելով աշխատանքային օրվա բոլոր անելիքներն ու առաջադրանքներն ըստ ժամերի։ Մեծ աշխատանքը բաժանի՛ր մասերի և յուրաքանչյուր կատարված փոքր առաջադրանքի համար պարգևատրի՛ր քեզ։ Դա կօգնի մոտիվացված մնալ և չհետաձգել անելիքները։

Այլ խորհուրդների համար, հետևեք մեր ալիքին։ 🙌
#ACACareerTips #CareerTips
4🦄1
🅰️ Փոխել աշխարհը՝ թվային անհատական փորձառություններով - #Adobe ընկերության կարգախոսն է։

🙌 Հիմնադրվելով 40 տարի առաջ՝ ընկերությունը նպատակ է սահմանել աշխարհը փոխել նորարարական պրոդուկտներով։ Adobe-ն առաջարկում է բեկումնային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս բոլորին պատկերացնել, ստեղծել և կյանքի կոչել յուրաքանչյուր թվային փորձառություն։

👨‍💻 👩‍💻 Ընկերությունն իր աշխատակիցներին ապահովում է բովանդակալից և հետաքրքիր աշխատանքով, մշտական ուսուցման և փորձառու մասնագետների ու տարբեր համայքների հետ աշխատելու հնարավորությամբ։ Adobe-ն առաջնորդվում է այն հիմնական արժեքներով, որոնք խթանում են որակը, ստեղծագործությունը և հնարավորությունները: Իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների մեծ փաթեթ։

Adobe Armenia-ն ունի մի շարք ազատ հաստիքներ, ծանոթանալու համար այցելեք այստեղ:
#employeroftheweek
5
💰Բարձր վարձատրվող, պահանջված և հետաքրքիր մասնագիտություն - Product Management.

👨‍💻Պրոդուկտ մենեջերը ակտիվ մասնակցություն է ունենում ոչ միայն պրոդուկտի ստեղծման այլև՝ մշակման բոլոր փուլերում։ Ռեսուրսների հաշվարկում, նպատակների սահմանում, հետազոտություններ հաճախորդների շրջանում, հիպոթեզերի ստուգում և մրցակիցների ուսումնասիրություն. սրանք պրոդուկտի մենջերի հիմանական գործառույթներն են։

🤸Սակայն, բացի տեխնիկական հմտություններից, այս մասնագիտացման մեջ այսօր շատ բարձր են գնահատվում փափուկ հմտությունները՝ ճկունություն, ստեղծագործ մտածելակերպ, խնդիրների լուծման կարողություն, հաղորդակցման լավ ունակություններ և համառություն։

🙌 Դե ինչ, եթե այս հատկանիշները տեսնում ես քո մեջ, ապա պրոդուկտ մենեջերի տեխնիկական հմտություններին տիրապետելը բարդ չի լինի։ Պրոդուկտ մենեջերի դասընթացներ կարող ես անցնել ACA-ում։ Մանրամասների համար անցի՛ր այս հղումով։

#ProductManagement
13
💼 Ինչպե՞ս գրանցել կարիերայի աճ

1️⃣ Դուրս արի հարմարավետության գոտուց

Նոր և բարդ առաջադրանքները մարտահրավերներ են, որոնց ընդունումը կօգնի բարելավել հմտությունները և կապահովի քո մասնագիտական աճը։ Դու կարող ես աշխատել այլ բաժինների թիմերի հետ, ստանձնել առաջնորդության պարտականություններ և դրանով նախապատրաստել քեզ որպես այլ level-ի մասնագետ։

2️⃣ Հանդիպի՛ր նոր մարդկանց

Նոր հնարավորությունները, ուղղորդումները և աճը կարող են գալ ցանկացած տեղից։ Օրինակ՝ եթե ժամանակավոր կամ կամավորական աշխատանք ես կատարում, գործընկերների հետ ստեղծած լավ հարաբերությունները կարող են տանել մշտական աշխատանքի կամ քո մասնագիտական այլ նպատակի իրականացմանը։

3️⃣ Գնա աշխատանքի ավելի վաղ

Եթե անգամ խնդիրներ կան աշխատավայրում կամ մոտիվացիայի պակաս, միևնույնն է գնա աշխատանքի առավոտյան ճիշտ ժամանակին և հասցրու կատարել բոլոր առաջադրանքներդ։ Քո այդ ջանքերը միանշանակ կգնահատվեն։

#ACACareerTips #CareerTips
10
💬Խորհուրդներ բիզնես առաջնորդներից

☑️ Ամենից դժվար գործերը արեք սկզբում:
Մեկ խորհուրդ արդյունավետության համար. ամենաբարդ և ամենից մարտահրավերային առաջադրանքը արեք օրվա առաջին հատվածում։
John Furneaux, Co-Founder & CEO of Hive


☑️ Տպեք Ձեր առաջադրանքները:
Վերանայեք Ձեր աշխատանքային օրագիրը ամեն շաբաթվա վերջում։ Տպեք այն թղթի վրա և կետ առ կետ անցեք առաջադրանքներով։ Այս քայլը պարզ կարտացոլի Ձեր ծախսած ժամանակը։
Scott Farquhar, Co-Founder & Co-CEO of Atlassian


☑️ Պարզեք Ձեր օրվա ամենից արդյունավետ աշխատանքային ժամը:
Հասկացեք, թե ինչպես է աշխատում Ձեր ուղեղը և օրվա որ ժամերին եք Դուք ավելի արդյունավետ։ Ես հրաժարվել եմ լանչի ժամերի հանդիպումից, քանի որ իմ պրոդուկտիվությունն այդ ժամերին դեռ շարունակվում է։
 Ryan Smith, Co-Founder of Qualtrics
7
Chartrics Software Solutions փնտրում է .Net (C#) սկսնակ ծրագրավորողի:

🏢 Կազմակերպություն՝ Chartrics Software Solutions
🧑‍💻 Հաստիք՝ Junior .Net Developer (C#)
📚 Սթեք՝ Full Stack Development with C#, Blazor, SQL
⚙️ Հմտություններ՝ C#, HTML5, CSS3, SQL, ASP.NET
〰️ Այլ պահանջներ՝ անգլերենի լավ իմացություն։

🔗 Դիմելու համար անցե՛ք այս հղումով:

#ACAJobs #NetDeveloper #dotnetdeveloper
5
👥 Մարդկանց հնարավորություն ընձեռել՝ ավելի արդյունավետ հաղորդակցվելու - Krisp ընկերության գլխավոր առաքելությունն է։

2017 թվականին երկու ընկեր հիմնադրում են 2Hz ստարտափը՝ նպատակ ունենալով ստեղծել AI-ով աշխատող տեխնոլոգիա (Krisp հավելվածը), մարդկային ձայնը կողմնակի աղմուկից տարանջատող նոր ու հեղափոխական ծրագիր։ Նրանք հավաքում են թիմ և հաջողությամբ սկսում գործունեությունը։

🎯 Krisp ընկերության և թիմի նպատակներից է մշտական աճն ու արագ զարգացումը։ Ամեն օր թիմը լուծում է այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում չեն եղել։ Սա տեղի է ունենում քրտնաջան աշխատանքի, մշտապես նոր բան սովորելու և առկա խոչընդոտները հաղթահարելու մեծ ցանկության շնորհիվ։
Krisp-ի ազատ հաստիքներին ծանոթանալու կամ թիմին միանալու համար այցելեք այստեղ։
9
🧠 Մեքենայական ուսուցումը տվյալների ու ալգորիթմների կիրառման միջոցով «սովորեցնում» է մեքենաներին սովորել և ինքնուրույն որոշումներ կայացնել։


Այժմ այն ամենաարագ զարգացող ուղղություններից է ամբողջ աշխարհում։
Իսկ վերջինիս մասնագետների աճող պահանջարկը պայմանավորված է հսկայածավալ տվյալներ վերլուծելու, կանխատեսումներ անելու և առաջադրանքների ավտոմատացման անհրաժեշտությամբ: Սա հնարավորություն է տալիս բիզնեսներին ձեռք բերել արժեքավոր տվյալներ և բարելավել արդյունավետությունը:
Մեքենայական ուսուցման դերը մեծ է բոլոր ոլորտներում՝ AI-ից մինչև սպասարկում։ Հասկանալով մեքենայական ուսուցման դերը՝ մի շարք ոլորտների ընկերություններ մեծ տեղ են տալիս դրան՝ գործընթացների պարզեցման, առաջադրանքների ավտոմատացման, հաճախորդների սպասարկման բարելավման և այլնի համար:
🔢 Եթե ունես մաթեմատիկական խորացված գիտելիքներ և ուժեղ տրամաբանություն, ապա կարող ես սկսել ուսումնասիրել մեքենայական ուսուցման ոլորտը։ ACA-ում դասընթացների վերաբերյալ մանրամասների կամ գրանցվելու համար անցի՛ր այս հղումով։
Իսկ եթե ունես գիտելիքների բազա կամ սկսնակ մասնագետ ես, կարող ես խորացնել քո գիտելիքները Advanced ML դասընթացի շրջանակներում։ Ընտրության փուլում լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կստանան մինչև 100% կրթաթոշակ։
4👍1
Ներկայացնում ենք ACA Navigator-ը՝ մասնագիտական կողմնորոշման անվճար դասընթաց 💼

Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել շուկայում առկա բազում մասնագիտական ուղղությունների մեջ։
Ի՞նչ հմտություններ են պետք տեխնոլոգիական ոլորտ մուտք գործելու համար։
Ինչպե՞ս կազմել գրագետ CV և LinkedIn profile։

Այս և այլ հարցերի պատասխանները կստանաս ACA Navigator թեմատիկ վեբինարներից բաղկացած դասընթացի ընթացքում։

տևողություն՝ 2 շաբաթ
📊 ֆորմատ՝ առցանց

🔗 Գրանցվելու համար անցիր հղումով:
❤‍🔥8👏1
💼 Ինչպե՞ս լինել պրոդուկտիվ աշխատավայրում

1️⃣ Կառավարի՛ր էներգիադ, ոչ թե ժամանակդ

Օրվա որոշ ժամերի մենք ավելի պրոդուկտիվ ենք։
Պարզելու համար քո պրոդուկտիվ ժամերը 1-2 շաբաթ պահի՛ր օրագիր և գրանցի՛ր՝ ինչպես ես զգում կամ կենտրոնանում աշխատանքային օրվա տարբեր ժամերին։ Պլանավորի՛ր բոլոր բարդ և կարևոր առաջադրանքները քո «ոսկե ժամերին»։ Սա կօգնի բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

2️⃣ Կազմի՛ր լավ to-do list

Եթե կազմել ես 25 կետ ունեցող to-do list, ապա օրվա վերջում բավարարված չես լինի քո առաջադիմությամբ։
Եղի՛ր իրատես։ Գրի՛ր 5-9-ը առաջադրանք և օրվա վերջում կունենաս 7 կատարված։ Միշտ առանձնացրու՛ օրվա ամենակարևոր և անհետաձգելի առաջադրանքը։

3️⃣ Հեռացրու՛ ուշադրությունը շեղող գործոնները

Աշխատավայրում էլ մեզ աշխատանքից շեղող հանգամանքները շատ են։ Դրանք կարող են լինել մեր կողմից կառավարելի և անկառավարելի։ Առաջինը հեռախոսից եկող ծանուցումներն են, երկրորդը՝ գրասեղանի մոտ հայտնվող կոլեգան։ Երկու դեպքում էլ կարելի է լուծում գտնել՝ անջատելով հեռախոսի ծանուցումները և դնելով ականջակալներ։


#ACACareerTips #CareerTips
19🆒3👍1