Armenian Code Academy
2.43K subscribers
151 photos
5 videos
210 links
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:
Download Telegram
👾Խաղեր, որ կօգնեն ձեզ զարգացնել ծրագրավորման հմտությունները

🍝 CSS Diner - խաղը սովորեցնում է CSS ընտրության բարդ կանոնները՝ HTML տարրերը ներկայացնելով որպես սննդի ափսեներ: Վերջում խաղացողը պետք է ընտրի ճիշտ սննդամթերքը աղյուսակից՝ գրելով համապատասխան CSS կոդը։

OH MY GIT! - այն կօգնի հեշտությամբ օգտվել git համակարգից

SQL Murder Mystery - խաղի ընթացքում պետք է բացահայտել մարդասպանին՝ SQL ճիշտ հարցումներ մուտքագրելու միջոցով։

👀 Vim Adventures - կօգնի սովորել ազատ տեքստային խմբագրիչ Vim-ի գլխավոր հրամանները։ Խաղի դեմո տարբերակն անվճար է, հետո՝ $25` կես տարվա համար։
8🔥4
💻 3 թափուր հաստիք BostonGene-ում՝ ինթերնշիփ անցնելու համար

BI/ Data Analyst (intern)
Back-End Engineer (intern)
Front-End Engineer (Intern)

Ընդհանուր պահանջների թվում են՝
✔️Կրթությունը համակարգչային գիտության կամ հարակից ոլորտներում
✔️Անգլերենի և ռուսերենի իմացություն
✔️Սովորելու, թասքերի մեջ ներգրավվելու պատրաստակամություն

Հաստիքները ամբողջ և կես դրույքներով են՝ սկսած շաբաթական 20 ժամ զբաղվածությունից

Ընկերության առաջարկած առավելություններին և դիմելու մանրամասներին ծանոթացեք կցված հղումներում։
8👍1🔥1
💻 3 կայք՝ ծրագրավորման մեջ նոր մարտահրավերներ հաղթահարելու համար

LeetCode - կայքում կգտնեք մրցույթներ ու չելենջներ, որ կօգնեն զարգացնել վերլուծական մտածողությունը, սովորել ու պատրաստվել tech հարցազրույցների։

👾 CodeWars - 3 ժամ՝ 30 խնդիրների լուծման համար. կայքը տալիս է մասնագիտական հմտությունները վարժությունների միջոցով զարգացնելու հնարավորություն։

✔️ Problem of the Day - Իսկ այստեղ կարող եք ամեն օր ստանալ նոր խնդիրներ ու գտնել դրանց լուծումը։
13
Մենք մեկնարկում ենք UX/UI դիզայնի նոր ձևաչափով դասընթաց ⚡️

Ի՞նչ կստանաս, եթե գրանցվես 👇🏻
- ամբողջական գիտելիք
- մասնագիտական ուղղորդում
- մենթորշիփ՝ ոլորտի լավագույններից
- պրոֆեսիոնալ պորտֆոլիո
- +8 ՆՎԵՐՆԵՐ ACA-ի կողմից

💻 ACA-ի UX/UI դիզայնի դասընթացի շրջանավարտները այժմ աշխատում են ավելի քան 100 ընկերություններում.
այնպես որ՝ սկսի'ր կառուցել կարիերադ այսօր 📈

🔗 Գրանցվիր այստեղ
9
#Jobs

🖇 Վարձատրվող 6-ամսյա Internship-ներ Philip Morris International-ում

💼 Internship-ների թափուր հաստիքները ընկերության մի քանի բաժիններում են (միջազգային հարաբերություններ, մշակույթ, հաղորդակցություն և այլն)՝ տարբեր նախագծերի հետ աշխատելու համար

Անհրաժեշտ պահանջներն են 👇

▫️Վարժ տիրապետել անգլերենին և գերազանց հայերենին,
🎓Ունենալ բարձրագույն կրթություն (լինել 2022-2023թթ-ների շրջանավարտ)
▫️Ունենալ սովորելու մեծ ցանկություն

Ծրագրի բոլոր մանրամասներին ծանոթանացեք և դիմեք այստեղ
6👌2
💤 Ով քնի, նա կաշխատի

🛏 Այն, որ լավ քնելը պրոդուկտիվ աշխատանքի գլխավոր պայմաններից է, հաստատ լսել եք։

Իսկ ո՞րն է գիտական բացատրությունը 👇🏻

😴Ամեն ինչ սկսվում է նրանից, որ ինչ-որ բան սովորելու, որպես գիտելիք ընկալելու և րոպեներ անց չմոռանալու համար մեզ երկարաժամկետ հիշողություն է պետք։

🧠 Իսկ երկարաժամկետ հիշողության առաջացման գործընթացի գլխավոր գործոններից մեկը մելատոնինն է՝ հորմոն, որ սինթեզվում է միայն քնի ժամանակ։

Եթե ավելի պարզ՝ չկա բավարար մելատոնին, չկան արագ ու հավեսով արված թասքեր։ 🥱
18❤‍🔥3🔥2👏2
🔥 100 ԱՆՎՃԱՐ դասընթաց քեզ համար

Ծրագրավորումից մինչև արվեստ, բիզնեսից մինչև անձնային զարգացում և ավելին:

🎯 Մեր հերթական անվճար նյութերի ցանկն այս անգամ հնարավորություն կտա գտնելու քեզ հետաքրքրող օնլայն ԱՆՎՃԱՐ դասընթացներ՝

- նոր մասնագիտական և անձնային հմտություններ զարգացնելու
- քեզ հետաքրքրող թեմաներն ուսումնասիրելու
- որևէ նոր մասնագիտություն ձեռք բերելու համար

🔗 Դե՛ ինչ՝ շտապի՛ր ներբեռնել այն. https://bootcamps.aca.am/freecourses
5🔥2
Մի քանի TED Talk-ներ tech ոլորտից, որ կարող եք դիտել` շաբաթը մոտիվացված ու նոր ինֆորմացիայով սկսելու համար 👀

1. Andrew NG - AI isn't the problem — it's the solution

2. Cathy O’Nail - The era of blind faith in big data must end

3. Daniela Rus - How AI will step off the screen and into the real world

4. Lucas Joppa - How to fix the "bugs" in the net-zero code

5. Matthew Carter - My Life in typefaces
👏9🔥32🆒1
🎯 We Construct-ում React.js և Node.js-ի ինթերնշիփի թափուր հաստիք կա

Տևողությունը՝ 3 ամիս

Պահանջվող հմտություններն են՝

-JavaScript-ի, HTML/CSS-ի, React.js և Node.js-ի ընդհանուր իմացություն
-Անգլերենի իմացություն
-Շարունակաբար սովորելու և թիմային աշխատանքի հմտություններ

Դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար՝ այստեղ
6👍2👎1
Armenian Code Academy
💤 Ով քնի, նա կաշխատի 🛏 Այն, որ լավ քնելը պրոդուկտիվ աշխատանքի գլխավոր պայմաններից է, հաստատ լսել եք։ Իսկ ո՞րն է գիտական բացատրությունը 👇🏻 😴Ամեն ինչ սկսվում է նրանից, որ ինչ-որ բան սովորելու, որպես գիտելիք ընկալելու և րոպեներ անց չմոռանալու համար մեզ…
«Եթե չքնեք, չեք հիշելու»-ն մաս 2 ունի, որը կոչվում է «եթե տխուր սովորեք, էլի չեք հիշելու» 🙃

🔮 Պատճառը սերոտոնինն է։ Ավելի ճիշտ՝ դրա չլինելը, երբ ուրախ չենք։
Աշխատում է այսպես.👇

եթե ուրախ ենք, սինթեզվում է սերոտոնին, որը քնած ժամանակ փոխվում ու դառնում է մելատոնին (կոչվում է ցիրկադային ռիթմ)։
🔁 Դե գիտեք՝ մելատոնինը պետք է, որ երկարաժամկետ հիշողություն ունենանք, իսկ սերոտոնինը փաստորեն պետք է, որ մելատոնին ունենանք։

Մի խոսքով՝ այս ամենից պետք է հիշել, որ եթե տխուր, վատ, բացասական էմոցիաներով կարդաք ինֆորմացիան, պրոդուկտիվ չի լինելու արդյունքը 👀
🔥22👏7🤔21👨‍💻1
💻 Synopsys-ը փնտրում է QA Engineer ինթերնի՝ OptoCompilier-ի թեստավորման շրջանակներում աշխատելու համար։

🖇️Հիմնական պահանջներն են՝

- Համակարգչային գիտության կամ հարակից ոլորտներում կրթություն
- Անգլերենի լավ իմացություն
- QA մեթոդոլոգիաների, գործիքների և գործընթացների իմացություն

Բոլոր մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար՝ այստեղ
2
Ready to launch your career in IT Project Management?
Join us on May 26th at 1 PM for an exciting seminar with Sebastia Isaghulyan!
Learn the ropes, get insider tips, and snag exclusive discounts and gifts.

Seats are limited, so reserve yours now! 👉🏻 https://forms.gle/g66bnvi4mcKQCZdbA
12👍1
Մի քանի պարզ հարթակ, եթե ծրագրավորող չեք, բայց կայքէջ է պետք ստեղծել

▫️Wix - բացի պարզ ու հասանելի գործիքակազմը, հնարավորություն է տալիս կայքը ստեղծելուց հետո SEO խորհրդատվություն ստանալ։ ՈՒնի բազմաթիվ անվճար հնարավորություններ, իսկ premium-ը՝ սկսած 16$-ից

▫️WordPress - Աշխարհում վեբկայքերի շուրջ 40%-ը ստեղծվել է WordPress-ով։ Այն User friendly է, պարզ ու շատ հարմար՝ բլոգների համար։

▫️Tilda - Շատ պարզ ու հարմար տարբերակ է Landing Page-երի, վեբկայքերի ու օնլայն շոփերի համար

▫️Framer - Եվս մի պարզ տարբերակ, որ հարմար է թիմային աշխատանքի համար

▫️Webflow- Այս մեկն էլ, եթե դիզայներ եք
4🔥3🤔1👌1🆒1
🤩 Get ready to immerse yourself in the world of game development at the PowerPlay: Game Dev Conf!

Who is this conf for?

🧩 Experienced developers looking to level up their skills and network with global leading companies of the market.
🧩 Those just beginning their journey into the world of game creation.
🧩 Game addicts who are passionate about games and eager to learn how they're actually made.

What to expect?

Insightful Talks: Gain valuable insights from industry pros sharing their experiences.
Hands-On Workshops/Case Studies: Dive deep into practical learning with interactive sessions.
Networking: Connect with like-minded developers and potential collaborators.
Plus, don't miss out on the chance to join a game tournament, play alongside experts, and have fun!

Date and time: June 2, 2024, 11AM-5PM
Location: Synergy Business Center

📌 Participation is by registration only. Hurry up and secure your spot now at: https://bit.ly/3w4siTg
6👍1
Ինթերնշիփի 15 թափուր հաստիքներ Align Technology-ում 💥

💻 Այս տարի ևս Align-ը tech ոլորտի սկսնակ մասնագետներին ընդունում է ինթերնշիփի՝ C++, BA, Infosec, Python, SQA,DevOps ուղղություններով։

✔️Ընտրության գործընթացը հետևյալն է՝
-CV-ների դիտարկում
-TA screening
-Offline hackathon
-Offline հարցազրույցներ

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։

Հաստիքների ցանկը 👇

- C++ - 1, 2, 3, 4
- SQA - 1, 2
- BA - 1, 2
- DevOps -1, Tooling
- InfoSec - 1
- Python 1, 2
8❤‍🔥5👍3
Որտե՞ղ գրել մասնագիտական հարցերը ծրագրավորման մասին, եթե ChatGpt-ն չգիտի (կամ ժամանակավորապես չի աշխատում🫢)

StackOverflow
Հարթակը ամենամեծերից է։ Ունի ավելի քան 100 մլն. օգտատեր ու ընդգրկում է ծրագրավորման բազմաթիվ ուղղություններ։

GitHub Discussions
GitHub-ի բազմաթիվ նախագծեր ևս ունեն բաց քննարկման հատվածներ։

Reddit 
Այստեղ r/programming, r/learnprogramming, r/coding և մի շարք այլ համայնքներում կարող եք բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնել։

Dev.to
Բացի հարցերից այստեղ նաև կարող եք կիսվել նախագծերով, գրել հոդվածներ և այլն։

Quora 
Ոչ միայն ծրագրավորման, այլև ցանկացած այլ ոլորտի մասին ունեցած հարցերի պատասխանները գտնելու համար։
❤‍🔥115👍1
Պատմության առաջին bug-ը ուղիղ իմաստով bug` բզեզ է եղել 🪰

💻 1947 թվականին Հարվարդի համալսարանի Mark II համակարգիչը սկսում է վատ աշխատել, իսկ երբ ինժեներները բացում են այն, տեսնում են, որ ներսում բզեզ (bug) կա։ Համակարգչային գիտնական Գրեյս Հոփերը խնդրի լուծումն անվանեց “debugging”՝ բզեզազերծում 🫣

Այս բզեզը դարձավ առաջին bug-ը, իսկ տերմինը մնաց՝ դառնալով ծրագրային խնդիրները կարճ անվանելու միջոց։
😁23👍6😎3
👾 Rockbite Games-ում Junior-Mid Java Developer-ի թափուր հաստիք կա:

Պահանջվող հմտություններից են 👇🏻

- Համակարգչային գիտության կամ հարակից ոլորտների կրթությունը
- Java-ի կամ OOP այլ ծրագրավորման լեզվի իմացությունը
- Սերը խաղային ոլորտի նպատմամբ և այլն

✔️ Դիմել և մանրամասներն իմանալ կարող եք այստեղ
🔥21
Հունիսի 20-ին, Yandex-ի հետ միասին, հրավիրում ենք DevOps-ի անչափ հետաքրքիր Meetup-ի՝ ​​Cloud-ի ծախսերի օպտիմալացման վերաբերյալ 🚀

💻 Meetup-ը կանցկացնի MentorcliQ-ի Staff Site Reliability Engineer Արտյոմ Կրիլովը։

🖇 Հանդիպմանը կծանոթանաք "Optimizing Cloud Cost" ռազմավարություններին՝ տեղում վերլուծելով օրինակներ։
Բացի այդ՝ սա հիանալի հնարավորություն է նոր գիտելիք ստանալու, մասնագիտական շփման շրջանակները ընդլայնելու և նոր կապերի համար։

🕒Սպասելու ենք հունիսի 20-ին
ժամը՝ 19:00-ին
📍Մոսկովյան 35 հասցեում (նորաբաց Yandex Hall-ում)
- Լեզուն՝ անգլերեն

Մուտքը ԱԶԱՏ է՝ նախապես գրանցումով ⚡️

Գրանցվեք այստեղ 👉🏻 https://lu.ma/xxhzsc8x
4🆒2🤓1
💻 Junior Data Analyst-ի թափուր հաստիք Siemens EDA-ում:

🖇 Հիմնական պահանջներից են՝

- Բարձրագույն կրթություն մաթեմատիկական, վերլուծական կամ հարակից ոլորտներում,
- Տվյալների վերլուծության հմտություններ և Python-ի իմացություն,
- Python-ի գրադարանների հետ աշխատանքային փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:

📍Ավելի մանրամասն հաստիքի մասին կարող եք կարդալ և դիմել այստեղ :
8👍3👎2
💻 Անվճար դասընթաց՝ արհեստական բանականությամբ և Machine Learning-ով հետաքրքրվողների համար։

Բաց մի’ թող դասընթացը, եթե՝

- Քեզ հետաքրքրում է մաթեմատիկայի, AI-ի և ML-ի կապը
- Ուզում ես իմանալ՝ ո՞ր բնագավառներում և ինչպե՞ս է կիրառվում ML-ը
- Ուզում ես լսել ոլորտի փորձառու մասնագետներին

Գրանցվի՛ր այստեղ 👉🏻 http://bootcamps.aca.am/ainavigator
7👍5❤‍🔥2