Կանչ
2.38K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Նախ ազգադավի ընտանեկան թերթոնը տեղեկություն է տարածում այն մասին, թե Ֆրանսիան ու Հայաստանը պայմանավորվել են Ռուսաստանի, Իանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ հետախուզական տեղեկություններ փոխանակել, հետո պետական համակարգը սկսում է հերքել այդ լուրը:

Այս հարցի հետ կապված Ռուսաստանում և Իրանում առաջացած նեգատիվ վերաբերմունքն այլևս հնարավոր չի լինելու շտկել: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի հերքումը որևէ մեկի համար գրոշի արժեք չունի: Հո ազգադավի ասածներն էլ չեն հերքելու: Ո՞վ չգիտի, որ Հայաստանի իշխանությունները փաստացի կռիվ են սկսել Ռուսաստանի, իսկ հիմա նաև Իրանի դեմ:

Իսկ ու՞մ համար է անհասկանալի այդ կռվի հետևանքները: Նոր պատերազմն արդեն թակում է Հայաստանի դուռը: Բոլոր կարմիր լույսերը վառված են: Ազգադավն ու Բաքվում նստած նրա տերը սկսել են Հայաստանի կործանման վերջին արարը: Իրավիճակը փրկելու մեր ժողովրդի ժամանակը շատ կարճ է:

@Կանչ
👍35😁2🤬21
Տռուսիկ Գագոն ստանձնել է հակառուսականության տարածման անպատվաբեր դերը, որովհետև Գագոյի թոռը մարդ է դանակահարել ու չի դատվել. քրեական գործը կարճվել է:

Տռուսիկ Գագոն լավ գիտի, որ ինքնիշխանությունը թաղել է ազգադավը, բայց ապուշ-ապուշ դուրս է տալիս, որովհետև Նիկոլը ստիպում է:

Ազգադավը մի կողմից Տռուսիկի «կլյուչնիկ» որդու վրա ունի քրեական գործ, մյուս կողմից՝ թոռան: Այս «կրյուչոկի» վրա կախված՝ Գագոն հակառուս է աշխատելու: Սա է ազգադավի հետ «գործ բռնելու» գինը, որը գագոներն ու մյուս ուսապարկերը մինչև վերջ վճարելու են:

@Կանչ
👍42😁2
Ազգադավը նախօրեին հանդիպել է իր խմբակցության կամակատարներին ու, ըստ ամենայնի, հանձնարարություններ տալու ընթացքում նաև պատասխանել է անողնաշարների որոշ հարցերի։

Բնականաբար, որևէ պաշտոնական տեղեկություն, բացի հանդիպման փաստից չի եղել (մեր ողջույնները բաց հասարակության ջատագովներին), բայց որոշ տեղեկություններ սպրդել են մամուլ։

Արդյունքում պարզվել է, որ ազգադավը խոստովանել է, որ Զելենսկու գալն իր սրտով էլ չի, բայց Մյունխենում դրել են իր դեմ, և ինքը չի կարողացել մերժել։ Միակ բանը, որ կարողացել է պահանջել, այն է, որ Զելենսկին Հայաստանի հետ միաժամանակ այցելի նաև Ադրբեջան։ Կստացվի դա, թե չէ, կերևա մոտ ապագայում, բայց արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից «Նիկոլն ու կամանդը» թողել են մի լաթի կտոր, որի վրա ամեն անցնողը ոտք է մաքրում։

ՀԳ. Ուշագրավն այն է, որ Նիկոլի փակ հանդիպումներից վերջին շրջանում հաճախ է արտահոսք լինում։ Սա նշանակում է, որ ազգադավի, իբր, մոնոլիտ իշխանությունն այլևս նախկինը չէ։ Ակնհայտ է, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են «սլիվ» անել՝ ենթադրաբար հուսալով, որ ապագայում կարող են ներում հայցել։ Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ «սլիվ» անողները հոգեբանորեն պատրաստ են նաև «նավից փախչել», ինչը էապես փոխում է ներքաղաքական լանդշաֆտը։

@Կանչ
👍572
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Զելենսկու այցի և դրա շուրջ ազգադավի ինտերպրետացիայի շուրջ:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Մյունխենում Նիկոլը կախվել է Շոլցի ունքերից, պնդել , թե իր գլխավորած Հայաստանը պատրաստ է շրխկացնել Ռուսաստանի դուռն ու հրապարակավ կողմնորոշվել դեպի Արևմուտք: Դիմացը Նիկոլը պահանջել է իշխանության հարատևում, ճնշում Ալիևի վրա ու անվտանգության երաշխիքներ:

Շոլցը ի պատասխան ասել է, որ Նիկոլը նախ պետք է ապացուցի իր կողմնորոշումն ու որպես դրա հրապարակային դրսևորում` Զելենսկուն հրավիրի ու հյուրընկալի Հայաստանում, երկրորդ` հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ազգադավը համաձայնել է ու սկսել է գործել:

Այս պատմությունը գուժում է չարաբաստիկ զարգացումներ: Բավական է ընդամենը հիշել, թե ինչպես էին ռուս զինվորականները արգելել եվրոպացի դիտորդների այցը «ինքնիշխան» Հայաստանի սահման, պարզ կդառնա, թե ինչ գրոշի արժեք ունեն եվրոպացիների կարողությունները: Իսկ Ուկրաինայի հետ պատահածը վկայում է «կողմնորոշում» կոչվող ավանտյուրայի հետևանքները:

@Կանչ
🔥21👍111
Մեր օրերի թիվ մեկ ռասիստ Ժոզեպ Բորելը (նա հայտարարել էր, որ Արևմուտքը եդեմական այգի է, իսկ մնացյալ աշխարհը՝ ջունգլի) Եվրախորհրդարանում ունեցած ելությում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա մասնավորապես ասել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն վստահեցրել է, որ Հայաստանը երբևէ այնքան մոտ չի եղել Եվրոպային, որքան այսօր։ Բորելը չի մասնավորեցրել, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլը։

Մինչդեռ Հայաստանն ուզուրպացրած ազգադավը կարող էր նկատի ունենալ, որ զինծառայողների աշխատավարձը վճարում է WizzAir-ին որպես սուբսիդիա, նա էլ իր հերթին էժան չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան, ինչի արդյունքում ՔՊ-ի բաշիբոզուկները այլևս եվրոպաներում են թրև գալիս։

Կարող էր այլ բան նկատի ունենալ՝ ինքը Հայաստանը դարձնում է Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարի պլացդարմ, և թքած ունի, որ դրա արդյունքում հայ ժողովուրդը կարող է իսպառ հայրենազրկվել։ Մի խոսքով՝ ոչ Բորելը, ոչ Նիկոլը չեն հստակեցրել Հայաստան-Եվրոպա աննախադեպ մերձեցման չափորոշիչներն ու դետալները։

Ընդամենը ասվել է, որ ի նշան ընդառաջ քայլի, Եվրոպան կարող է քննարկել վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Այսինքն՝ ոչ թե վիզաները կազատականացվեն, ոչ թե դրանց ազատականացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն, այլ ընդամենը կքննարկվի բանակցությունները մեկնարկելու հարցը։ Դրա դիմաց Եվրոպան հավանաբար կպահանջի-կպարտադրի բարեփոխումների մի լայն փաթեթ, որի բաղկացուցիչներից կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ռուսական բազայից հրաժարվելը։

Եթե Հայաստանն իր տնային աշխատանքը լավ կատարի, բորելի Եվրոպան խոստանում է շարունակել հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա պնդել է, որ Եվրոպան շարունակում է մերժել ուժի ցանկացած կիրառում։ Առայժմ պարզ չէ՝ Բորելն իր այս հայտարարությամբ Եվախորհրդարանի անդամներին է էշի տեղ դրե՞լ, թե՞ Հայաստանի հասարակությանը։

ՀԳ. Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, թե Եվրոպան կարող է անհանգստանալ արցախահայության իրավունքների համար, պետք է հիշեն, որ ընդամենը 30 տարի առաջ Խորվաթիան բռնի տեղահանել է Կրաինայի սերբ բնակչությանը, որի համար ոչ մի սանկցիայի չի ենթարկվել, իսկ այսօր ըստ Բորելի՝ Խորվաթիան «եդեմական այգու» մաս է, իսկ Սերբիան՝ «ջունգլի»։

@Կանչ
👍228🔥2
Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե Հայաստանի պաշտպանվելու ձևը դեմոկրատական երկիր լինելն է և դեմոկրատիաների ակումբի անդամ դառնալը (հեռու ավտորիտար Ռուսաստանից): Ավելին՝ Ալենն ասում է, որ Հայաստանն ավելի դեմոկրատական երկիր է, քան որոշ ԵՄ անդամ երկրներ:

Փաստորեն, ըստ այս ծաղրածուի՝ դեմոկրատական երկրում հնարավոր է ԱԺ նախագահի (սահմանադրութրամբ երկրորդ դեմքի) եղբոր կնոջը «հանիրավի» կամ «սխալմունքով» (ըստ Ալենի) կոխել ծակը և կանանց գաղութում օրեր շարունակ Կարիճ Լիլոյի նմանների ներքնաշորերը լվալ տալ: Եվ դա նորմալ է, այդպիսին է իսկական դեմոկրատիան:

Ի դեպ, Ալենի ճեպազրույցը լսեք ու դեմքին ուշադիր նայեք: Զըռում է, որ անասնական վախ կա մեջը:

@Կանչ
👍28🤬51🔥1
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Դավիթ Բալայանին ԱԺ-ում հարցերով կծմծում և «հարցախեղդ էր անում» մուտանտի դեմքով նիկոլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Մեր տեղեկություններով՝ նիկոլական մուտանտի պահվածքի պատճառներն անձնական են: Խնդիրն այն է, որ տարիներ առաջ Վալոդը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է եղել, իսկ Դավիթ Բալայանի հայրը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է:

Ստախոսության և շանտղության դրսևորումների համար Կիմ Բալայանը ՍԴ աշխատակազմի ներկայությամբ լեն սիլլա է հասցրել Վալոդին ու խոռոփել դեմքին, ինչից հետո մուտանտի աչքն ավելի է շլդիկացել: Ում հետաքրքիր է միջադեպի մանրամասնությունները, կարող է պարզել դեպքի ականատես ՍԴ նախկին անդամ Ֆելիքս Թոխյանից:

Հիմա նիկոլական մուտանտը ժամանակին մռթին կերած չափալախի և ըմբոշխնած խոռոփի համար վրեժ է լուծում Կիմ Բալայանի որդուց:

@Կանչ
🤬143
Դավաճանների իշխանությունը խոսում է այն մասին, թե Ռուսաստանը կարող է Ադրբեջանի ձեռքով նոր հարված հասցնել Հայաստանին և երկիրը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս:

Ալենն ու իր տերերը հայտարարում են, իբր նստած սպասում են, թե «հարվածը որ կողմից է լինելու»:

Իսկ մենք վստահ ենք, որ և՛ հարվածի ուղղությունը լավ գիտեն, և՛ հարվածողին, և՛ հարվածողի նպատակները, և՛ այդ ողջ կեղտոտ գործընթացից իրենց ստացվելիք անձնական օգուտը: Գիտեն, որովհետև իրենք են պայմանավորվել հարվածողի ու նրա տերերի հետ:

Ամեն ինչ շատ պարզ է. ազգադավի առջև Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու և երկիրը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման գոտի դարձնելու խնդիր է դրված: Արևմուտքը Թուրքիայի հետ այս հարցում վերջնական համաձայնության է եկել և հիմա ստիպում է ազգադավին գնալ նշված ճանապարհով:

Վերջինս չի դիմադրում և իր իշխանությունը պահելու խոստման դիմաց ամեն ինչ խելոք ծախում թշնամուն: Հընթացս էլ սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան: Դե բա հո իր տերերին չի՞ մեղադրելու:

Ի դեպ, մեր տեղեկություններով ազգադավի իշխանությունը ռեալ ահաբեկված է: Մտածում են, որ Ռուսաստանի դեմ սկսած արշավի պատասխանը կարող է ոչ քաղաքական լինել: Այլ խոսքերով՝ վախեում են, թե երկրում կարող է ահաբեկչություն կամ քաղաքական սպանություններ լինեն: Բայց իշխանություն պահելը դավաճանների համար այսպես, թե այնպես կյանքի-մահի հարց է: Ու այդ պայքարում նրանք ընտրել են թուրքի հարճը և ոչ թե ռուսի դաշնակիցը լինելու հեռանկարը:

@Կանչ
👍467😢2
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ընթացքում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քիչ առաջ պաշտոնապես հրավիրեց Թուրքիային ներգրավվել «տարածաշրջանային առաջնորդությանը»: Կլաարը նաև հայտարարեց, որ «Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման գործում»:

Եվրոպան փաստորեն բացում է խաղաքարտերը: Այն, ինչ այսօր հնչում է որպես հրավեր, իրականում վաղուց գոյություն ունեցող իրողություն է: Նախորդ գրառման մեջ մենք արդեն նշել ենք, որ Հարավային Կովկասում Թուրքիան ու Արևմուտքը միասնական ճակատով են հանդես գալիս: Հայաստանի իշխանություններն էլ վերածվել են այդ դաշինքի հլու հնազանդ կամակատարի:

Ճիշտ այն պահին, երբ Կլաարը Թուրքիային է հանձնում Հարավային Կովկասի՝ այդ թվում նաև Հայաստանի առաջնորդությունը, Ռուբեն Ռուբինյանը ռեվերանսներ է անում Սերդար Քըլըչին: Նա ասում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը: «Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական», - ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող լաման:

@Կանչ
🤬582😢2
Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Աբազյան Արմենն արդեն երկու շաբաթ է՝ աշխատանքի չի հաճախում:

Հիմնարկում տեղյակ չեն՝ Աբազը գործուղմա՞ն է, արձակուրդու՞մ է, թե՞ այլ պատճառներ կան: Ուշագրավ է, որ «ռադարներից Աբազի կորելը» հատկապես ջղաձգումներ է առաջացրել ազգադավի անմիջական շրջապատի մոտ:

@Կանչ
👍343
Մեր տեղեկություններով՝ ազգադավի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ռուսաստանին Հայաստանից վերջնականապես «պասլատ» անելու հարցը:

Քննարկվել է ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալու, ինչպես և հայ-ռուսական մեծ պայմանագիրը պաշտոնապես չեղարկելու, մեկ տարվա ընթացքում Հայաստանից 102-րդ ռազմաբազայի, Զվարթնոց օդանավակայանի, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը:

Նիստի մասնակիցներից դեմ են եղել (պատճառաբանել են, որ ստեղծվելիք մարտահրավերների տակից դուրս չենք գա) միայն փոխվարչապետ Գրիգորյան Մհերը և ԱԱԾ ներկայացուցիչը (Աբազը չի մասնակցել, գտնվելու վայրն անհայտ է):

@Կանչ
🔥22🤬8😁5👍2
«Ռուսաստանն իր գործնական քայլերում հաշվի կառնի հայկական իշխանությունների հայտարարությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այսպիսով հնարավոր բարձր մակարդակով և հնարավորինս դիվանագիտական փաթեթավորմամբ Մոսկվայից հասկացրել են, որ Հայաստանի իշխանությունները կարող են հանգիստ լեզվին տալ, իսկ գործնականում Ռուսաստանը կանի այն, ինչ իրեն է հարմար:

Խաղաղության խաչմերուկից «Եվրոպական տուպիկ» ընթացք վերցրած Նիկոլը պետք է նկատի ունենա, որ Եվրոպայի դուռը թակողների խցանումը հասնում է 10 բալի. Ալբանիայից մինչև Ուկրաինա հերթ են կանգնել, բայց դուռը բացող չկա:

Փոխարենը ռուսական արջը հերթի մեջ գտնվողներին գործնականում «պատժելու» կուրս է որդեգրել, որի դեմ գործուն միջոց պարզապես չկա: Եվ այս պարագայում միայն կատարյալ ապուշը կամ ակնհայտ դավաճանը կարող է Հայաստանն ուղղորդել դեպի Մոսկվայի ցասման դաշտ:

@Կանչ
👍69🤬4
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Կովկասում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Նախօրեին էլ ՌԴ նախագահ Պուտինն է մեկ ժամանոց հեռախոսազրույց ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր։

Թե ինչ գնահատականների կարող էր արժանանալ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը երկու այդ զրույցներում, հեշտ կարելի է կռահել Լավրովի նախօրեի հայտարարություններից։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազգադավի կառավարությունը հասել է իր նպատակին՝ մեր դաշնակիցները Հայաստանը սկսել են դիտարկել որպես խնդիր, եթե չասենք՝ սպառնալիք։

Երկու օր է ռուսական ողջ քարոզչամեքենան ակտիվ աշխատում է հայ հանրության հետ։ Սա, կարծես, վիճակը փրկելու վերջին փորձը լինի։ Մոսկվայում ուզում են հասկանալ՝ կա՞ Հայաստանում «աշխատելու մատերիալ»։ Բոլո՞րն են արդյոք այստեղ նիկոլի պես մտածում, թե՞ կան ուժեր, որ դեռ կարող են ադեկվատ վարքագիծ դրսևորել և կանգնեցնել Հայաստանը վերջնական կործանման տանող դավաճաններին։

Հայաստանի քաղաքական շրջանակները պետք է ընտրություն կատարեն՝ շարունակել պոպքորնով հետևել հայ-ռուսական հակամարտության ընթացքին, թե՞ ինչ-որ կերպ ցույց տալ, որ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և վճռական քայլերի դիմել։ Ժամանակ չկա։ Աշխարհաքաղաքական կենտրոններում որոշումներն արդեն կայացված են։

@Կանչ
👍52
Մինչ Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպանը տեսլականների տարբերության պատրվակով «թռնում է» ազգադավ իշխանության գրկից, Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Անթալիայում ելույթ է ունեցել ու, ըստ էության, Հայաստանին հստակ ուղերձ հղել՝ կամ կխաղաք մեր թելադրած կանոններով, կամ էլ՝ ձեր «խաչմերուկը» կդառնա փակուղի։

Այո, այո։ Նա բառացի ասել է. «Հուսով ենք, որ Երևանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից և փաստացի արգելափակում է «Զանգեզուրով» տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում»։ Նաև վստահեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը բխում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերից։

Փաստորեն՝ Ալիևը Էլչիբեկովի շուրթերով հասկացրել է, որ տարածաշրջանի երկրների միջև առկա է կոնսենսուս (բնականաբար, հայերի ու Հայաստանի շահերի հաշվին), իսկ եթե Նիկոլը փորձի ոչ տարածաշրջանային ուժերի ձեռքով ավանտյուրայի դիմել, դա շատ թանկ կարժենա թե Հայաստանի, թե հայ ժողովրդի վրա։

Այդ ընթացքում հայ ժողովուրդը էյֆորիայի մեջ է Միկի մկնիկի «Հայաստան այցելությամբ»։

@Կանչ
🔥26👍13🤬2
Սիմոնյան Ալենը ստատուս է ձոնել Արմքոմեդիին: Ալենը տեղյակ չէ, որ «ժողովրդավար» Հայաստանում Արմքոմեդին հեռարձակվում է միայն Youtube-ում, որևէ հեռուստաընկերություն չի համարձակվում եթեր տրամադրել Արմքոմեդիին:

Ալենը նաև չգիտի, որ նախկին իշխանությունների ժամանակ (երբ Նիկոլը Ծառուկյան Գագոյի փողերով թերթ էր պահում, իսկ Ալենը՝ Արսենյան Գուգոյի կավատն էր) Արմքոմեդին ամենաշատը բոցվում էր ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչի վրա:

Ըստ պտտվող խոսակցությունների՝ Ալենը Ամքոմեդիի մասին ստատուս է ձոնել այն բանից հետո, երբ Սիլաչիի «անուշ ապերները» պասլատ են արել խոշոր եղջերավորին: Գռզոն Ալենի անունից դիմել է Սիլաչիի «լավ տղերքին»՝ առաջարկելով 10.000 դոլարի դիմաց ծեծել Սերգեյին կամ Նարեկին:

«Անուշ ապերները» հրաժարվել են՝ պատճառաբանելով, թե Ալենը չի կարողանում տեր լինել նույնիսկ իր եղբոր կնոջը, որին Նիկոլը ծակը մտցրեց, ուր մնաց թե իրենց տեր լինի:

@Կանչ
👍56🔥6🤬21
ԱԱԾ-ն որոշել է Ադրբեջանին հանձնել փետրվարի 28-ին Հայաստան ներխուժած ադրբեջանցի դիվերսանտին։

Մեր տեղեկություններով, «բարի կամք դրսևորելու» համար Ալիևի վարչակազմը Հայաստանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հակառակ պարագայում սպառնալով հարձակում գործել Տեղ գյուղի ուղղությամբ տեղակայված մեր դիրքերի վրա։

Վերջնագիրը հայկական կողմին եվրոպացի դիտորդների միջոցով է փոխանցվել։ Մեր տեղեկություններով, սահմանային միջադեպերի կանխարգելման, իսկ իրականում՝ հայ-ադրբեջանական սահմանում թշնամու տոտալ վերահսկողություն սահմանելու նպատակով, ադրբեջանցիները նույն եվրոպացի դիտորդների միջնորդությամբ հանդիպում են պահանջել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ։ Նախնական պայմանավորվածությամբ հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ի կեսօրին։

@Կանչ
🤬62👍41
Մեր տեղեկություններով Ռուսաստանը որոշել է սառեցնել Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը։

Սկզբնական փուլում արգելքը կկիրառվի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ապրանքաշրջանառության վրա։ Հայ վարորդներն արդեն իսկ տեղեկացվել են, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը նրանց համար փակ է լինելու։

Այս մասին նախապես տեղեկացվել են, որպեսզի ՌԴ տարածքում եղած բեռնաատարները հասցնեն մինչև մարտի 7-ը դուրս գալ Ռուսաստանից։

Ըստ ամենայնի, այս որոշումը պայմանավորված է ազգադավի «խաղաղության խաչմերուկով», որի նպատակը ոչ թե հայ ժողովրդի ու Հայաստանի համար տևական ու արժանապատիվ խաղաղություն ապահովելն է, այլ՝ Հայաստանը հակառուսական պլացդարմի վերածելը։

Ռուսներն, իրենց հերթին իմանալով այս մասին, փորձում են փափուկ գործիքներով ազդել Նիկոլի իշխանության վրա. նրանց հաշվարկով, այսպես կոչված, «ֆուռ քշող» 5-6 հազար հայ վարորդներին անեկամուտ ու ձեռնունայն թողելը՝ գումարած հազարավոր արտադրողների համար ռուսական շուկայի փակելը, կարող են լուրջ սոցիալական ցնցումներ առաջ բերել, և հայ հասարակությունն, իբր, մի փոքր միտք կանի՝ արդյոք արժե Նիկոլի խելքին ընկնել ու «Ուկրաինա2.0» դառնալ։

@Կանչ
👍59🤬53
Պարզվում է ազգադավն իր ենթակաների հետ մաքսիմալ ազնիվ է ու չի թաքցնում մտադրությունները։ Նա անցած շաբաթ հրավիրած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ոչ միայն ՔՊ-ականներ, այլև կառավարության ոչ կուսակցական ներկայացուցիչները, մանրամասն պարզաբանել է, թե ինչպես է ուզում երկրի ընթացքը 180 աստիճանով շուռ տալ ու «շատ կարճ ժամկետում» փոխել աշխարհաքաղաքական վեկտորը։

Արդեն հայտնել ենք, որ այս ավանտյուրային դեմ են եղել ուժային նախարարներն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (նրանք հավանաբար առաջիկայում կազատվեն զբաղեցրած պաշտոնից), իսկ ահա մյուսները հնազանդ լսել են ազգադավի ելույթն ու գլուխները կախ հայտնել հավատարմություն։ Նիկոլի մոտիվները պարզ են՝ նա իր ազնվությամբ փորձում է հնարավոր (գործնականում՝ անխուսափելի) բացասական հետևանքների համար կոլեկտիվ պատասխանատվություն սահմանել։

Թե ո՞րն է ստրկամիտ իշխանավորների՝ հավատարմություն հայտնելու մոտիվը, գիտությանը պարզ չէ։

Բոլոր դեպքերում կան կասկածներ, որ ստրկամիտների որոշ հատվածի մոտ գանգատուփի պարունակությունն աշխատում է, և նրանք փորձում են գոնե ինֆորմացիոն արտահոսքերով կանխել իրենց պատասխանատու նշանակելու գործընթացը։ Դրա արդյունքում էլ հայտնի է դառնում, որ Նիկոլը հայտնել է, թե մտադիր է ռուսներին «պասլատ» անել՝ պահանջել 102-րդ ռազմաբազայի արագ դուրսբերում, որին, իբր, պետք է արագ փոխարինեն ֆրանսիացիները։ Ազգադավն ուղիղ չի ասել, բայց ակնակրել է, որ Ֆրանսիայից սպառազինության ներկրումը հենց այդ նպատակն է հետապնդում. արտաքուստ զենքի վաճառք է ներկայացվում, բայց իրականում Ֆրանսիան հոգ է տանում իր ապագա բազայի կարիքները։

@Կանչ
👍29🤬10😢61
Ազգադավի կառավարությունը «նոր փողի» աղբյուր է գտել։ Մեր տեղեկություններով իշխանությունները որոշել են հարկել նաև գյուղատնտեսության ոլորտը։

Ընդ որում, հարկվելու են ոչ միայն մեծ ֆերմերային տնտեսությունները, այլև իրենց տան բակերում միրգ-բանջարեղեն աճեցնող քաղաքացիները։ Ազգադավն արդեն հանձնարարել է իր թիմակիցներին գյուղացիներին հարկելու հարմար մեխանիզմ մշակել։ Խնդիրը հիմնականում վերաբերվում է տնամերձ այգիների հարկմանը։ Ըստ ամենայնի, Կառավարությունը կանգ կառնի տարեկան ֆիքսված հարկ կիրառելու տարբերակի վրա։

Ի դեպ, մեր տեղեկություններով, կառավարական միջանցնքներում այս առիթով նոր հումորներ են ծնվել։ Ասում են՝ հեղափոխությունը տուգանքի «մատերիալը» հարկելու «մատերիալի» վերածեց։

Իսկ առավել «սրամիտներին» խորհուրդ ենք տալիս հաշվել՝ Նիկոլի իշխանությունն է ավելի շատ հարկեր դրել հայ ժողովրդի վրա, թե՞ արաբական, իսկ հետո նաև մոնղոլ-թաթարական ու թուրքական լուծը։

@Կանչ
🤬44😢5👍31
Մեր տեղեկություններով՝ ֆրանսիական սպառազինության մատակարարման (զրահապատ «վիլիսները չէ») մասին «սլուխները» հատուկ տարածվում է ազգադավի հրահանգով:

Նիկոլի «պրոպագանդիստական տրյուկով» պետք է պատրանք ստեղծել (գաղտնիության և խորհրդավորության շղարշի ներքո), թե մեծ ծավալների ֆրանսիական տեխնիկա է գալիս Հայաստան, և Գյումրիից ռուսական 102-րդ բազայի դուրս գալու հաջորդ իսկ օրը ֆրանսիական տեխնիկան է հայտնվելու այդ վայրում:

Ազգադավի հրահանգով այս սուտը բացի պաշտոնականից, տարածվելու է բոլոր հնարավոր միջոցներով:

@Կանչ
🤬44👍51
Մեր տեղեկություններով՝ անցած երկուշաբթի օրը Աշոտ Աղաբաբյանը հանդիպել է ազգադավի շրջապատի մարդկանց և ստոր գործարք է առաջարկել:

«Հրազդան» մարզադաշտը չպետականացնելու, այնուհետև Գռզոյին չփոխանցելու դիմաց Բուռնաշն առաջարկել է «Շաքար Սիլվա» աշխատել Նիկոլի մոտ և հրահանգավորված ցուցմունքներ տալ ցանկացածի դեմ՝ ՀՀ նախկին նախագահներից մինչև ազգադավին ոչ հաճո գործարարներ ու զորահրամանատարներ:

@Կանչ
🤬59😁43👍2