Կանչ
2.38K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանատները արցախցիներին թալանելու նոր ձև են գտել։ Այսպես, մեր տեղեկություններով, ԱՄՆ-ում գտնվող արցախցիներին Մակունցի աշխատակիցներն հորդորում են մինչ Հայաստան գալը դեսպանատան միջոցով փոխեն իրենց անձնագրերը։

Բոլոր այն արցախցիներին, ովքեր մտածում են Հայաստան գալ և այստեղ փոխել իրենց անձնագրերը, դեսպանատան աշխատակիցները խաբում են, թե հնարավոր է չկարողանան Հայաստան մուտք գործել և հորդորում են հյուպատոսական ծառայության միջոցով փոխել իրենց անձնագրերը՝ բնականաբար դրա համար վճարելով բավական կլորիկ գումար։

Ընդ որում, անձնագիր փոխելու գործընթացը կարող է մի քանի ամիս տևել։ Իսկ եթե մարդը շտապում է կամ չի ցանկանում այդքան երկար սպասել, ապա դրա համար կա արդեն այլ «գնացուցակ», որի մեծ մասը սովորական կաշառք է։

Ահա այսպեսի ոչ բարդ սխեմաներով են Մակունցն ու իր «դիվանագետները» մասնակցում ազգադավի՝ արցախցիների դեմ տարվող սև գործին։ Խաբեություն և կողոպուտ։

@Կանչ
🤬461😢1
Ռուսաստանին դավաճանած օդաչու Մաքսիմ Կուզմինովին Իսպանիայում գտել են սպանված: Այս պատմության դասերը երկուսն են:

Սա վկայում է, որ իրեն հարգող պետությունը վերջ-առաջ պատժում է դավաճաններին` լինի դա ներպետական օրենսդրությամբ ու ընթացակարգերով, թե «լեռների օրենքով»:

Այսինքն` պետք է լինել լիահույս, որ մենք վաղ թե ուշ կունենանք նախանձախնդիր ու պատվարժան պետություն, և բոլոր դավաճաններն այսպես թե այնպես պատասխան կտան իրենց արարքների համար:

Երկրորդ դասը շատ ավելի կարևոր է: Կուզմինովի դեպքը ցույց է տալիս, որ դավաճանները ոչ մի տեղ հարգի չեն: Նույնիսկ` դավաճանության գնորդի մոտ:

Տեղեկություններ կան, որ անունը փոխած ու, իբր, անվտանգ կոնսպիրացիայի մեջ եղած Կուզմինովին «սլիվ» են արել հենց տերերը` բրիտանական հետախուզությունը:

Ըստ ամենայնի, Մի-6-ում որոշել են, որ Կուզմինովն արդեն իսկ ծառայությունը մատուցել է ու նրա հետագա «պահպանումը» անիմաստ ֆինանսական կորուստ է: Ըստ այդմ` որոշվել է նրան «ծախել» ռուսներին:

Ասել է թե` բոլոր դավաճանները նաև պետք է ականջներին օղ անեն, որ իրենց թվացյալ տերերը իրենց անպետք դառնալուն պես դադարելու են «տեր լինելուց» ու «սլիվ» են անելու:

Մի խոսքով` Կուզմինովն իր ողջույններն է հղում մի խումբ հայերի, որոնք մի ազգադավի ծափերի ներքո ազգայինն ուրանալու պար են բռնել:

@Կանչ
👍101🔥74
Ազգադավի «ալիֆրանգի» հայտարարությունները մի բաժակ ջրում փոթորիկ են բարձրացրել:

Նիկոլն ընդամենը ասել է, «Հայաստանն ըստ էության սառեցրել է մասանակցությունը ՀԱՊԿ-ին»: Այսինքն ոչ մի բան էլ չի ասել, պարզապես ձևակերպման շնորհիվ հնարավորություն է տվել, որ հակառուսները «կայֆից մեռնեն», իսկ պրոռուսները «քլնգեն»:

Ռուսաստանից նույնիսկ պաշտոնապես արձագանքել են, որ Հայաստանից պաշտոնական նամակ չի եղել: Բայց ինչու պետք է լինի, եթե ազգադավը ասել է` «ըստ էության»:

Նիկոլի ասածը հայերեն թարգմանած նշանակում է` «նեղացած ենք, ինադ ենք արել, հավաքներին չենք գնում, զորավարժություններին չենք գնում..., բայց չենք կարա թռնենք»:

Այնպես որ անիմաստ քննարկումների կարիք չկա, մանավանդ որ անվտանգության հարցում էական գործիքը հայ-ռուսական պայմանագիրն է, ոչ թե ՀԱՊԿ-ը: Հենց պայմանագրով է կարգավորվում ՌԴ ռազմաբազայի ու սահմանապահների գործունեությունը Հայաստանում:

Ի դեպ, վերը նշված արտահայտությունից հետո ազգադավը հատուկ շեշտել է, որ Հայաստանը ռուսական ռազմաբազան հանելու մտադրություն չունի:

Նիկոլն անշուշտ կարող է ստել, ինչպես հաճախ եղել է, բայց այս թեմայով հրապարակավ որևէ բան չի ասել, որից կարելի է ուրախանալ, կամ տխրել: Քամի է` արել է...

@Կանչ
😁18👍144😢1
Մի քանի օր առաջ մենք արդեն գրել ենք այն մասին, որ Արևմուտքը ազգադավին ցանկանում է վերածել ընգդծված հակապուտինյան գործչի: Նոր Սաակաշվիլի, որը պետք է «պատռի Պուտինի դիմակը» և ցույց տա, թե ինչ մեծ սպառնալիք է Ռուսաստանը հարևան երկրների համար:

Ազգադավը համաձայնվել է ստանձնել այդ դերը և արդեն գործի է անցել: Ֆրանսիական հեռուստատեսությանը տված նրա սկանդալային հարցազրույցը այդ ներկայացման առաջին արարն էր: Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցը նույնպես այդ ծրագրի մասն է:

Շատ շուտով մենք կրկին կտեսնենք ազգադավին արևմտյան առաջատար լրատվամիջոցների էջերում ու ամենաբարձ հարթակներում: Դա է այն գինը, որը կվճարի ազգադավը Հայաստանում իշխանություն պահելու համար:

Իսկ թե ինչ գին կվճարի Հայաստանը դրա համար, կտեսնենք մոտ ապագայում՝ Սյունիքում:

@Կանչ
😢21👍18🤬8
Մեր տեղեկություններով, այս ընթացքում ԱՄՆ-ի գլխավորությամբ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ընթանում են ինտենսիվ քառակողմ բանակցություններ։ Մեզ հայտնի դարձավ, Բաքու-Երևան-Անկարա-Վաշինգտոն քառանկյան մեջ Հայաստանին ներկայացնում է տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը։

Հիշենք, որ Ժիրայր Լիպարիտյանն արդեն մեկ անգամ ներկայացրել է Հայաստանը գաղտնի բանակցություններում, ու Վաֆա Գուլուզադեյի հետ՝ կրկին ԱՄՆ քավորությամբ, պատրաստվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով Արցախը հանձնել Ադրբեջանին։

Փաստորեն պատմությունը կրկնվում է, և Ժիրայր Լիպարիտյանը թաքնվելով հայի ազգանվան ներքո, կրկին փորձում է ի հաշիվ հայության շահերի, սպասարկել ամերիկյան շահերը՝ այս անգամ արդեն Նիկոլի ձեռքով։

@Կանչ
🤬56😢4👍2😁1
Մեր տեղեկություններով՝ այս ասունը, որը կրում է Դավիթ Կարապետյան վերնագիրը, նշանակվում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Այսուհետև սա է համակարգելու Հայաստանի դեսպանատների և ԱԳՆ վարչությունների ու բաժինների աշխատանքները:

Ընդ որում, Դավիթին ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակելու համար Արաբաթ Միրզոյանը կարողացել է օրենք փոխել և այնպես անել, որպեսզի կարևոր այդ պաշտոնին հնարավոր լինի նշանակել նաև ոչ դիվանագետի:

Դավիթ Կարապետյանը հենց Օմեգայի ջանքերով է հայտնվել ԱԳՆ-ում: Սա այն հայտնի նասկու՝ Վահան Կոստանյանի մյուս թայն է: Արաբաթը այս երկուսին սկզբից իրեն խորհրդական էր նշանակել, հիմա էլ սկսել է առաջ տանել կարիերայի աստիճաններով: Նասկին արդեն նախարարի տեղակալ է: Այս մի թայն էլ փաստացի գլխավոր քարտուղար է դառնում:

@Կանչ
🤬53😢133👍1😁1
Ադրբեջանական մամուլն ու բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած Ալիևից, երկու օր է բոլոր հարթակներով Հայաստանը որպես ցեղասպան երկիր են ներկայացնում։ Խոջալուի թեմայով թշնամու վայնասունը նոր թափ է ստացել և այդ քարոզչության տակ Բաքուն շատ հեռուն գնացող ծրագրեր է դրել։

Ադրբեջանում արդեն սկսվել է այսպես կոչված Խոջալուի դեպքերով դատավարությունների ընթացքը։ Դատում են հայ գերիներին։ Նրանք նաև հայտարարում են, որ շուտով նույն գործով կանցնեն Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Իսկ ազգադավի կառավարությունը լուռ է։ Նրանք թքած ունեն թե՛ պատմական արդարության, թե՛ մեր ժողովրդի հեղինակության և թե՛ հայ գերիների ճակատագրի վրա։

Լուռ է նաև հայ հանրությունը։ Ապատիան ու հուսալքությունը տիրել է ամենքին։ Եվ սա ամենավատ բանն է, որ կարող էր տեղի ունենալ մեր ժողովրդի հետ։

Թշնամին Երևանում նստած ազգադավի միջոցով ամեն օր քարոզում է, իբր մենք անզոր ենք ու ոչինչ չենք կարող անել։ Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է։ Եվ որքան շուտ կարողանանք գիտակցել դա, այնքան շուտ դուրս կգանք այս խղճալի դրությունից։

@Կանչ
35👍25🤬2
Սիմոնյան Ալենն ասել է, որ Զվարթնոցից ռուս սահմանապահները պետք է դուրս գան, քանզի Արցախում ռուսներն իրենց լավ չեն պահել, փաստացի դավաճանել են:

Զարմանում ենք ընդդիմության վրա: Ինչու՞ ոչ մեկը ազգադավին, Ալենին և մյուս բ-ի տղերքին չի հակադարձում՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ազգադավը չի՞ Արցախ բերել ռուսներին:

Կարո՞ղ ա Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն են 2020-ին իրենց ստորագրությամբ ռուսներին խցկել Արցախ, թե՞ Լ. Տեր-Պետրոսյանն է արել, իսկ միգուցե արցախցինե՞րն են իրենց ստորագրությամբ ռուսներին մտցրել Ղարաբաղ:

Ոչ մեկը դավաճան շանորդիներին չի ասում՝ ազգադավն է անձամբ ռուսներին բերել Արցախ, հիմա ում ի՞նչ եք ասում, ումից ի՞նչ եք ուզում:

@Կանչ
👍477
Նախ ազգադավի ընտանեկան թերթոնը տեղեկություն է տարածում այն մասին, թե Ֆրանսիան ու Հայաստանը պայմանավորվել են Ռուսաստանի, Իանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ հետախուզական տեղեկություններ փոխանակել, հետո պետական համակարգը սկսում է հերքել այդ լուրը:

Այս հարցի հետ կապված Ռուսաստանում և Իրանում առաջացած նեգատիվ վերաբերմունքն այլևս հնարավոր չի լինելու շտկել: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի հերքումը որևէ մեկի համար գրոշի արժեք չունի: Հո ազգադավի ասածներն էլ չեն հերքելու: Ո՞վ չգիտի, որ Հայաստանի իշխանությունները փաստացի կռիվ են սկսել Ռուսաստանի, իսկ հիմա նաև Իրանի դեմ:

Իսկ ու՞մ համար է անհասկանալի այդ կռվի հետևանքները: Նոր պատերազմն արդեն թակում է Հայաստանի դուռը: Բոլոր կարմիր լույսերը վառված են: Ազգադավն ու Բաքվում նստած նրա տերը սկսել են Հայաստանի կործանման վերջին արարը: Իրավիճակը փրկելու մեր ժողովրդի ժամանակը շատ կարճ է:

@Կանչ
👍35😁2🤬21
Տռուսիկ Գագոն ստանձնել է հակառուսականության տարածման անպատվաբեր դերը, որովհետև Գագոյի թոռը մարդ է դանակահարել ու չի դատվել. քրեական գործը կարճվել է:

Տռուսիկ Գագոն լավ գիտի, որ ինքնիշխանությունը թաղել է ազգադավը, բայց ապուշ-ապուշ դուրս է տալիս, որովհետև Նիկոլը ստիպում է:

Ազգադավը մի կողմից Տռուսիկի «կլյուչնիկ» որդու վրա ունի քրեական գործ, մյուս կողմից՝ թոռան: Այս «կրյուչոկի» վրա կախված՝ Գագոն հակառուս է աշխատելու: Սա է ազգադավի հետ «գործ բռնելու» գինը, որը գագոներն ու մյուս ուսապարկերը մինչև վերջ վճարելու են:

@Կանչ
👍42😁2
Ազգադավը նախօրեին հանդիպել է իր խմբակցության կամակատարներին ու, ըստ ամենայնի, հանձնարարություններ տալու ընթացքում նաև պատասխանել է անողնաշարների որոշ հարցերի։

Բնականաբար, որևէ պաշտոնական տեղեկություն, բացի հանդիպման փաստից չի եղել (մեր ողջույնները բաց հասարակության ջատագովներին), բայց որոշ տեղեկություններ սպրդել են մամուլ։

Արդյունքում պարզվել է, որ ազգադավը խոստովանել է, որ Զելենսկու գալն իր սրտով էլ չի, բայց Մյունխենում դրել են իր դեմ, և ինքը չի կարողացել մերժել։ Միակ բանը, որ կարողացել է պահանջել, այն է, որ Զելենսկին Հայաստանի հետ միաժամանակ այցելի նաև Ադրբեջան։ Կստացվի դա, թե չէ, կերևա մոտ ապագայում, բայց արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից «Նիկոլն ու կամանդը» թողել են մի լաթի կտոր, որի վրա ամեն անցնողը ոտք է մաքրում։

ՀԳ. Ուշագրավն այն է, որ Նիկոլի փակ հանդիպումներից վերջին շրջանում հաճախ է արտահոսք լինում։ Սա նշանակում է, որ ազգադավի, իբր, մոնոլիտ իշխանությունն այլևս նախկինը չէ։ Ակնհայտ է, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են «սլիվ» անել՝ ենթադրաբար հուսալով, որ ապագայում կարող են ներում հայցել։ Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ «սլիվ» անողները հոգեբանորեն պատրաստ են նաև «նավից փախչել», ինչը էապես փոխում է ներքաղաքական լանդշաֆտը։

@Կանչ
👍572
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Զելենսկու այցի և դրա շուրջ ազգադավի ինտերպրետացիայի շուրջ:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Մյունխենում Նիկոլը կախվել է Շոլցի ունքերից, պնդել , թե իր գլխավորած Հայաստանը պատրաստ է շրխկացնել Ռուսաստանի դուռն ու հրապարակավ կողմնորոշվել դեպի Արևմուտք: Դիմացը Նիկոլը պահանջել է իշխանության հարատևում, ճնշում Ալիևի վրա ու անվտանգության երաշխիքներ:

Շոլցը ի պատասխան ասել է, որ Նիկոլը նախ պետք է ապացուցի իր կողմնորոշումն ու որպես դրա հրապարակային դրսևորում` Զելենսկուն հրավիրի ու հյուրընկալի Հայաստանում, երկրորդ` հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ազգադավը համաձայնել է ու սկսել է գործել:

Այս պատմությունը գուժում է չարաբաստիկ զարգացումներ: Բավական է ընդամենը հիշել, թե ինչպես էին ռուս զինվորականները արգելել եվրոպացի դիտորդների այցը «ինքնիշխան» Հայաստանի սահման, պարզ կդառնա, թե ինչ գրոշի արժեք ունեն եվրոպացիների կարողությունները: Իսկ Ուկրաինայի հետ պատահածը վկայում է «կողմնորոշում» կոչվող ավանտյուրայի հետևանքները:

@Կանչ
🔥21👍111
Մեր օրերի թիվ մեկ ռասիստ Ժոզեպ Բորելը (նա հայտարարել էր, որ Արևմուտքը եդեմական այգի է, իսկ մնացյալ աշխարհը՝ ջունգլի) Եվրախորհրդարանում ունեցած ելությում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա մասնավորապես ասել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն վստահեցրել է, որ Հայաստանը երբևէ այնքան մոտ չի եղել Եվրոպային, որքան այսօր։ Բորելը չի մասնավորեցրել, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլը։

Մինչդեռ Հայաստանն ուզուրպացրած ազգադավը կարող էր նկատի ունենալ, որ զինծառայողների աշխատավարձը վճարում է WizzAir-ին որպես սուբսիդիա, նա էլ իր հերթին էժան չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան, ինչի արդյունքում ՔՊ-ի բաշիբոզուկները այլևս եվրոպաներում են թրև գալիս։

Կարող էր այլ բան նկատի ունենալ՝ ինքը Հայաստանը դարձնում է Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարի պլացդարմ, և թքած ունի, որ դրա արդյունքում հայ ժողովուրդը կարող է իսպառ հայրենազրկվել։ Մի խոսքով՝ ոչ Բորելը, ոչ Նիկոլը չեն հստակեցրել Հայաստան-Եվրոպա աննախադեպ մերձեցման չափորոշիչներն ու դետալները։

Ընդամենը ասվել է, որ ի նշան ընդառաջ քայլի, Եվրոպան կարող է քննարկել վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Այսինքն՝ ոչ թե վիզաները կազատականացվեն, ոչ թե դրանց ազատականացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն, այլ ընդամենը կքննարկվի բանակցությունները մեկնարկելու հարցը։ Դրա դիմաց Եվրոպան հավանաբար կպահանջի-կպարտադրի բարեփոխումների մի լայն փաթեթ, որի բաղկացուցիչներից կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու ռուսական բազայից հրաժարվելը։

Եթե Հայաստանն իր տնային աշխատանքը լավ կատարի, բորելի Եվրոպան խոստանում է շարունակել հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա պնդել է, որ Եվրոպան շարունակում է մերժել ուժի ցանկացած կիրառում։ Առայժմ պարզ չէ՝ Բորելն իր այս հայտարարությամբ Եվախորհրդարանի անդամներին է էշի տեղ դրե՞լ, թե՞ Հայաստանի հասարակությանը։

ՀԳ. Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, թե Եվրոպան կարող է անհանգստանալ արցախահայության իրավունքների համար, պետք է հիշեն, որ ընդամենը 30 տարի առաջ Խորվաթիան բռնի տեղահանել է Կրաինայի սերբ բնակչությանը, որի համար ոչ մի սանկցիայի չի ենթարկվել, իսկ այսօր ըստ Բորելի՝ Խորվաթիան «եդեմական այգու» մաս է, իսկ Սերբիան՝ «ջունգլի»։

@Կանչ
👍228🔥2
Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե Հայաստանի պաշտպանվելու ձևը դեմոկրատական երկիր լինելն է և դեմոկրատիաների ակումբի անդամ դառնալը (հեռու ավտորիտար Ռուսաստանից): Ավելին՝ Ալենն ասում է, որ Հայաստանն ավելի դեմոկրատական երկիր է, քան որոշ ԵՄ անդամ երկրներ:

Փաստորեն, ըստ այս ծաղրածուի՝ դեմոկրատական երկրում հնարավոր է ԱԺ նախագահի (սահմանադրութրամբ երկրորդ դեմքի) եղբոր կնոջը «հանիրավի» կամ «սխալմունքով» (ըստ Ալենի) կոխել ծակը և կանանց գաղութում օրեր շարունակ Կարիճ Լիլոյի նմանների ներքնաշորերը լվալ տալ: Եվ դա նորմալ է, այդպիսին է իսկական դեմոկրատիան:

Ի դեպ, Ալենի ճեպազրույցը լսեք ու դեմքին ուշադիր նայեք: Զըռում է, որ անասնական վախ կա մեջը:

@Կանչ
👍28🤬51🔥1
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Դավիթ Բալայանին ԱԺ-ում հարցերով կծմծում և «հարցախեղդ էր անում» մուտանտի դեմքով նիկոլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Մեր տեղեկություններով՝ նիկոլական մուտանտի պահվածքի պատճառներն անձնական են: Խնդիրն այն է, որ տարիներ առաջ Վալոդը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է եղել, իսկ Դավիթ Բալայանի հայրը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է:

Ստախոսության և շանտղության դրսևորումների համար Կիմ Բալայանը ՍԴ աշխատակազմի ներկայությամբ լեն սիլլա է հասցրել Վալոդին ու խոռոփել դեմքին, ինչից հետո մուտանտի աչքն ավելի է շլդիկացել: Ում հետաքրքիր է միջադեպի մանրամասնությունները, կարող է պարզել դեպքի ականատես ՍԴ նախկին անդամ Ֆելիքս Թոխյանից:

Հիմա նիկոլական մուտանտը ժամանակին մռթին կերած չափալախի և ըմբոշխնած խոռոփի համար վրեժ է լուծում Կիմ Բալայանի որդուց:

@Կանչ
🤬143
Դավաճանների իշխանությունը խոսում է այն մասին, թե Ռուսաստանը կարող է Ադրբեջանի ձեռքով նոր հարված հասցնել Հայաստանին և երկիրը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս:

Ալենն ու իր տերերը հայտարարում են, իբր նստած սպասում են, թե «հարվածը որ կողմից է լինելու»:

Իսկ մենք վստահ ենք, որ և՛ հարվածի ուղղությունը լավ գիտեն, և՛ հարվածողին, և՛ հարվածողի նպատակները, և՛ այդ ողջ կեղտոտ գործընթացից իրենց ստացվելիք անձնական օգուտը: Գիտեն, որովհետև իրենք են պայմանավորվել հարվածողի ու նրա տերերի հետ:

Ամեն ինչ շատ պարզ է. ազգադավի առջև Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու և երկիրը թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման գոտի դարձնելու խնդիր է դրված: Արևմուտքը Թուրքիայի հետ այս հարցում վերջնական համաձայնության է եկել և հիմա ստիպում է ազգադավին գնալ նշված ճանապարհով:

Վերջինս չի դիմադրում և իր իշխանությունը պահելու խոստման դիմաց ամեն ինչ խելոք ծախում թշնամուն: Հընթացս էլ սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան: Դե բա հո իր տերերին չի՞ մեղադրելու:

Ի դեպ, մեր տեղեկություններով ազգադավի իշխանությունը ռեալ ահաբեկված է: Մտածում են, որ Ռուսաստանի դեմ սկսած արշավի պատասխանը կարող է ոչ քաղաքական լինել: Այլ խոսքերով՝ վախեում են, թե երկրում կարող է ահաբեկչություն կամ քաղաքական սպանություններ լինեն: Բայց իշխանություն պահելը դավաճանների համար այսպես, թե այնպես կյանքի-մահի հարց է: Ու այդ պայքարում նրանք ընտրել են թուրքի հարճը և ոչ թե ռուսի դաշնակիցը լինելու հեռանկարը:

@Կանչ
👍467😢2
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ընթացքում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քիչ առաջ պաշտոնապես հրավիրեց Թուրքիային ներգրավվել «տարածաշրջանային առաջնորդությանը»: Կլաարը նաև հայտարարեց, որ «Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման գործում»:

Եվրոպան փաստորեն բացում է խաղաքարտերը: Այն, ինչ այսօր հնչում է որպես հրավեր, իրականում վաղուց գոյություն ունեցող իրողություն է: Նախորդ գրառման մեջ մենք արդեն նշել ենք, որ Հարավային Կովկասում Թուրքիան ու Արևմուտքը միասնական ճակատով են հանդես գալիս: Հայաստանի իշխանություններն էլ վերածվել են այդ դաշինքի հլու հնազանդ կամակատարի:

Ճիշտ այն պահին, երբ Կլաարը Թուրքիային է հանձնում Հարավային Կովկասի՝ այդ թվում նաև Հայաստանի առաջնորդությունը, Ռուբեն Ռուբինյանը ռեվերանսներ է անում Սերդար Քըլըչին: Նա ասում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը: «Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական», - ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող լաման:

@Կանչ
🤬582😢2
Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Աբազյան Արմենն արդեն երկու շաբաթ է՝ աշխատանքի չի հաճախում:

Հիմնարկում տեղյակ չեն՝ Աբազը գործուղմա՞ն է, արձակուրդու՞մ է, թե՞ այլ պատճառներ կան: Ուշագրավ է, որ «ռադարներից Աբազի կորելը» հատկապես ջղաձգումներ է առաջացրել ազգադավի անմիջական շրջապատի մոտ:

@Կանչ
👍343
Մեր տեղեկություններով՝ ազգադավի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ռուսաստանին Հայաստանից վերջնականապես «պասլատ» անելու հարցը:

Քննարկվել է ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալու, ինչպես և հայ-ռուսական մեծ պայմանագիրը պաշտոնապես չեղարկելու, մեկ տարվա ընթացքում Հայաստանից 102-րդ ռազմաբազայի, Զվարթնոց օդանավակայանի, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը:

Նիստի մասնակիցներից դեմ են եղել (պատճառաբանել են, որ ստեղծվելիք մարտահրավերների տակից դուրս չենք գա) միայն փոխվարչապետ Գրիգորյան Մհերը և ԱԱԾ ներկայացուցիչը (Աբազը չի մասնակցել, գտնվելու վայրն անհայտ է):

@Կանչ
🔥22🤬8😁5👍2
«Ռուսաստանն իր գործնական քայլերում հաշվի կառնի հայկական իշխանությունների հայտարարությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այսպիսով հնարավոր բարձր մակարդակով և հնարավորինս դիվանագիտական փաթեթավորմամբ Մոսկվայից հասկացրել են, որ Հայաստանի իշխանությունները կարող են հանգիստ լեզվին տալ, իսկ գործնականում Ռուսաստանը կանի այն, ինչ իրեն է հարմար:

Խաղաղության խաչմերուկից «Եվրոպական տուպիկ» ընթացք վերցրած Նիկոլը պետք է նկատի ունենա, որ Եվրոպայի դուռը թակողների խցանումը հասնում է 10 բալի. Ալբանիայից մինչև Ուկրաինա հերթ են կանգնել, բայց դուռը բացող չկա:

Փոխարենը ռուսական արջը հերթի մեջ գտնվողներին գործնականում «պատժելու» կուրս է որդեգրել, որի դեմ գործուն միջոց պարզապես չկա: Եվ այս պարագայում միայն կատարյալ ապուշը կամ ակնհայտ դավաճանը կարող է Հայաստանն ուղղորդել դեպի Մոսկվայի ցասման դաշտ:

@Կանչ
👍69🤬4
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Կովկասում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Նախօրեին էլ ՌԴ նախագահ Պուտինն է մեկ ժամանոց հեռախոսազրույց ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր։

Թե ինչ գնահատականների կարող էր արժանանալ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը երկու այդ զրույցներում, հեշտ կարելի է կռահել Լավրովի նախօրեի հայտարարություններից։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազգադավի կառավարությունը հասել է իր նպատակին՝ մեր դաշնակիցները Հայաստանը սկսել են դիտարկել որպես խնդիր, եթե չասենք՝ սպառնալիք։

Երկու օր է ռուսական ողջ քարոզչամեքենան ակտիվ աշխատում է հայ հանրության հետ։ Սա, կարծես, վիճակը փրկելու վերջին փորձը լինի։ Մոսկվայում ուզում են հասկանալ՝ կա՞ Հայաստանում «աշխատելու մատերիալ»։ Բոլո՞րն են արդյոք այստեղ նիկոլի պես մտածում, թե՞ կան ուժեր, որ դեռ կարող են ադեկվատ վարքագիծ դրսևորել և կանգնեցնել Հայաստանը վերջնական կործանման տանող դավաճաններին։

Հայաստանի քաղաքական շրջանակները պետք է ընտրություն կատարեն՝ շարունակել պոպքորնով հետևել հայ-ռուսական հակամարտության ընթացքին, թե՞ ինչ-որ կերպ ցույց տալ, որ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և վճռական քայլերի դիմել։ Ժամանակ չկա։ Աշխարհաքաղաքական կենտրոններում որոշումներն արդեն կայացված են։

@Կանչ
👍52