Կանչ
2.38K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
⚡️⚡️⚡️Ազգադավի կառավարությունը ցանկանում է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին տեղեկացնել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ձախողման մասին։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլն արդեն պատրաստել է իր հայտարարության տեքստը, որտեղ նշված է՝ իրավիճակն անմխիթար է։ Ազգադավը մասնավորապես նշում է, որ Ադրբեջանը ձգձգում է բանակցային գործընթացը և հրաժարվում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, այնուհետև 2022թ. հոկտեմբերի 26-ին Սոչիում և 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից, համաձայն որոնց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանանշումը պետք է կատարվեին Ալմա Աթայի հռչակագրի, այսինքն՝ ԽՍՀՄ վարչական սահմանների հիման վրա։ Ազգադավը վստահ է, որ սահմանազատման-սահմանանշման հանձնաժողովները ոչ թե «նոր սահմաններ պետք է ստեղծեն», այլ «վերարտադրեն ու վերարտահայտեն» Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման օրը գոյություն ունեցող սահմանները։

Ազգադավը ցանկանում է տեղեկացնել ՀՀ-ում գործող դեսպաններին, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և դրանք վերաբերվում են ոչ միայն 4 անկլավային գյուղերին, այլև Երևանին, Սյունիքին (որը Ալիևը Արևմտյան Զանգեզուր է կոչում) և այլն։ Մինչդեռ, ըստ Փաշինյանի, Հայաստանը ինքը կարող էր պահանջել Ադրբեջանից ազատագրել ՀՀ 32 բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող զավթված տարածքները։

Նիկոլը բողոքում է Ալիևի այն հայտարարությունից, համաձայն, որի Ադրբեջանը զորքերը չի տանելու 2021-2022թթ. ՀՀ գրավված տարածքներից, որպեսզի կարողանան այդ բարձունքներից հեշտությամբ դիտարկել Հայաստանի զորքերի տեղաշարժը։

Նիկոլի պատրաստած հայտարարության մեջ նշված է նաև, որ Հայաստանը չի ընդունում միջանցքային խոսույթը։ «Հաղորդակցության ուղիները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։ Իսկ Ադրբեջանը պահանջում է միջանցք դեպի Նախիջևան, որով փոխադրվող բեռները և մարդիկ չպետք է ենթարկվեն Հայաստանի սահմանային ծառայությունների կողմից ստուգման և մաքսային վարչարարության», - նշված է ազգադավի սեղանին դրված թղթում։ Նիկոլը նաև դեմ է Ադրբեջանի՝ ռուսական ուժերի կողմից միջանցքի անվտանգությունն ապահովելու պահանջին։

Վարչապետի պաշտոնը զբաղեցրած դավաճանը պատրաստվում է նաև հայտարարել, որ Հայաստանի համար այսուհետև «առոչինչ է» Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ «Ադրբեջանն ու Ռուսաստանը իրենք են ոտնահարել այն»։

Վերջում Փաշինյանը պատրաստվում է երկար խոսել, թե որքան ջանքեր են ինքն ու քպ-ականները գործադրել խաղաղություն հաստատելու համար և որ Ադրբեջանը «վարում է բանակցությունները ձգձգելու և ռազմական նախապատրաստության քաղաքականություն»։

@Կանչ
🤬41👍74😢2
Նիկոլի սպասարկուներից Չախոյան Տարոն անվամբ հայտնի զեղծարարն իբր հերքել է լուրերն այն մասին, թե ազգադավի իշխանությունը դատարկում է առանց այն էլ նոսր բնակեցված Մեղրին:

Դատարկում է, թե չի դատարկում, ցույց կտա ժամանակը, բայց ազգադավի քարոզիչը այդ լուրը հերքելու համար վկայակոչել է երեք փաստ, ըստ որոնց, իրենց կարճ խելքով՝ Մեղրին ոչ թե պիտի դատարկվի, այլ ծաղկի:

Այսպիսով, Չախոյանը պնդում է, որ Մեղրիում կառուցվում են նոր մաքսակետ, նոր ոստիկանատուն և նոր անատոմիկ:

Հիմա հարց, եթե դուք շարքային ՀՀ քաղաքացի եք, կգրավի՞ ձեզ բնակությունը Մեղրիում, եթե իմանաք, որ մաքսակետը, ոստիկանատունն ու անատոմիկը լրիվ նոր են ու եվրոպական ստանդարտներով:

#վարք_անասնյաց
@Կանչ
🤬36😢63👍1
Ամերիկյան կառավարությունը, նույն ինքը` դեսպանատունը, նույն ինքը` Ազգային ժողովրդավարական ինստիտուտ կոչվող կանտորան, հրապարակել է իբր հետազոտություն:

Իբր` որովհետև գիտական մեթոդաբանության վերաբերյալ այդ թղթի կտորի մեջ ոչ մի հուսալի տվյալ չկա: Չնայած որ, եթե անգամ լիներ, միևնույն է, նման հետազոտությունները հույս ներշնչել չեն կարող, քանզի դրանք կոչված են պատվիրատուի ուղերձը հանրայնացնելու, այլ ոչ թե հանրային կարծիքն իմանալու:

Եվ այսպես, մի քանի էջանոց փաստաթղթից հետևում է,

- որ հայ ժողովուրդը Ղարաբաղի հարցը փակ չի համարում,

- որ Նիկոլը վաաաբշե հույս չի ներշնչում, բայց ներկայիս ընդդիմության պարագայում Նիկոլին այլընտրանք չկա,

- որ միակ հաճախ հիշատակվող ուժը ազգային բևեռն է, որովհետև պահանջում է ռուսական ռազմաբազայի դուրսբերում,

- որ Ռուսաստանը ծայրաստիճան քըխ է, իսկ Ամերիկան պոտենցիալ դաշնակից (երևի Թուրքիային Սիրիան ա քսի տալիս),

- որ ամենակարևորը` հայ ժողովուրդը քնում, չի արթնանում, երազում արտահերթ ընտրություններ է տեսնում, տեսնում է ու փափագում:

Ասել է թե, առաջիկա շաբաթներին ամերիկյան կառավարությունը, դեսպանատուննն ու (ամերիկյան) քաղհասարակությունը, անսալով հայ ժողովրդի` ԱԺԻ-ի հայտնագործած իղձերին, կպահանջեն արտահերթ ընտրություններ:

Դրանցում անցողիկ շեմը կհաղթահարեն ազգադավ Նիկոլը, առավոտից մինչև ուշ գիշեր Ռուսաստանին մեղադրող Արամ Զավենիչը, ռուսներին վտարել քարոզող Ծռերը և ԱՄՆ-ում տաքուկ հանգրվանած Դոգը:

Այս կազմով խորհրդարանի պարագայում Նիկոլը կհայտարարի Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին տալու մասին, և մինչ ամերիկյան կոնգրեսը ծամծմելով կմերժի այդ մանդատը, նեոօսմանները կլծվեն Հայաստանի վերջնական վերացման գործին...

@Կանչ
🤬37😢72👍2
Հունվարի 18-ին հայտարարվեց, թե ստեղծվել է Հանձնախումբ, որը պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Հանձնախմբի համակարգումն իրականացնելու է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հանրությանը հայտնի չէ, թե ով է ստեղծել այդ Հանձնախումբը։ Տարածված հաղորդագրության մեջ նշված է միայն, որ Հանձնախումբը «համապատասխան լիազորություն» է ստացել։ Ումից՝ նորից հայտնի չէ։ Բայց ենթադրվում է, որ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից։

Եվ ահա այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ եթե Հանձնախումբը պետք է զբաղվի արցախցիների իրավունքների պաշտպանությամբ, ապա ինչու՞ է այն վախենում շեշտել, որ ստեղծվել է Արցախի Հանրապետության կողմից։ Ընդհանրապես ինչու՞ չեն կիրառում «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը։

Արցախի պետական ինստիտուտների լինել-չլինելու հարցի հետ կապված խայտառակ այս վիճակին պետք է վերջ դրվի։ Լավ, որքա՞ն կարելի է հոգով ստրուկ լինել։ Հանձնախումբ են ստեղծում ու վախենում հայտարարել, որ իրենք են ստեղծել ու թե ընդհանրապես ով կա այդ Հանձնախմբում։ Իսկ բոլորովին վերջերս էլ դարձանք ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի խայտառակ պահվածքին, երբ Սուրբծննդյան ճրագալույցի պատարագից առաջ լրագրողներն այդպես էլ չկարողացան գոնե մեկ բառ պոկել նրա շուրեթերից։ Կարծես լռության ուխտ արած լինեն։

Հետո էլ ասելու են, թե գործ ենք արել, արցախցիների շահերը պաշտպանել… Իսկ իրականում այսպիսի վախվորած վարքագծով, ըստ էության ազգադավի կամակատարը լինելով, փաստացի ոչնչացնում են Արցախի պետականության վերջին էլեմենտները։

@Կանչ
👍33😢7🤬2🔥1
2018թ. իշխանազավթումից հետո ազգադավը, հենվելով արևմտյան դեսպանատների ծափահարությունների ու գոտեպնդող խոսքերի վրա, հայտարարեց, թե Հայաստանը համաշխարհային մակարդակով ժողովրդավարությունը բարձրացրել է նոր աստիճանի և որ նման ժողովրդավարության վրա ոչ ոք չի կարող հարձակվել: Հետո եկավ 2020թ. ու Ալիևը տիրումեր արեց մեր անվտանգության «ժողովրդավարական ռեսուրսը»: Ի դեպ, նույն արևմտյան դեսպանատների ծափահարության ներքո:

Դրանից հետո ազգադավը սկսեց անվտանգության նոր ռեսուրսներ «փնտրել» և եկավ այն եզրահանգման, որ պետք է բավարարել Ալիևի մնացած պահանջները՝ ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ներառյալ Արցախը Ադրբեջանի կազմում, ճանաչեց ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադառնալու իրավունքը», համաձայնվեց «անկլավները» հանձնելու թշնամու պահանջին և այլն, և այլն: Արդյունքում մենք ստացանք 2023թ. սեպտեմբերյան ագրեսիան, հարյուրավոր նոր զոհեր, 150 հազար փախստական ու հայաթափված Արցախ:

Հիմա գլխավոր գերագույն դավաճանը անվտանգության նոր ռեսուրսներ է փորձում «ստեղծել»: Եվ դա անում է հայկականությունից իսպառ հրաժարվելու ճանապարհով: «Հայոց պատմությունը» փոխարինվում է «Հայաստանի պատմությամբ», Արարատը լեռը որպես սիմվոլ փոխարինվում է Արագածով, Սահմանադրության փոփոխության ծրագրով էլ Հայաստանի Հանրապետությունն ըստ էության վերածվում է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության...

Ահա այսպիսի «անվտանգության ռեսուրս»:

@Կանչ
😢26🤬14
«Ով բերեց Նիկոլին» անպտուղ և անիմաստ դիսկուրսը, այնուամենայնիվ, հետաքրքիր ֆենոմեն բացահայտեց:

Ազգադավն այն աստիճանի աղբի է վերածվել, որի հետ որևէ տեսակի առընչությունը (էլ չասած նրա իշխանության գալուն նպաստելը) քաղաքական ու բարոյական մահով է սպառնում:

Նիկոլին մեկը մյուսի «ջեբը գցողները» լավ գիտեն հանրային տրամադրությունները, և ներքաղաքական պայքարում ազգադավի անձն օգտագործում են որպես տիղմ, որը կարելի է քսել մրցակցի վրա և խորտակել նրան:

Ի դեպ, զիբիլի վերածված Նիկոլի մասին համարյա թե նույն կարծիքն ունեն նաև նրա անմիջական թիմակիցները, որոնց մեծ մասը ազգադավից ազատվելու պահի համար սեփական «ալիբին» է մշակել:

@Կանչ
👍532
Ինչպես հայտնի է՝ Ալիևի և Էրդողանի պահանջով ազգադավը պարտավորվել է փոխել հայոց պատմության դասագրքերը և ՀՀ սահմանադրությունը՝ դրանք համապատասխանեցնելով թուրքերի քիմքին:

Բայց, սա ամենը չէ: Մեր տեղեկություններով՝ կըզածը նաև պարտավորվել է քանդել Նկարիչների միության շենքը և այդ վայրում մզկիթ կառուցել՝ վերականգնելով սովետական իշխանության օրոք ապամոնտաժված Զալխանի մզկիթը: Եվս մեկ չափերով ավելի փոքր մզկիթ էլ ազգադավը պարտավորվել է կառուցել Կոնդ թաղամասում:

Ի դեպ, Երևանում ադրբեջանական մզկիթների կառուցումը Նիկոլը հիմնավորելու է Բաքվում հայկական եկեղեցու առկայությամբ և «խաղաղության օրակարգի» շրջանակներում ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտությամբ:

@Կանչ
🤬63😢8👍2🔥1😁1
Մեր տեղեկություններով ազգադավը գրավոր հանձնարարականներ է ուղարկել բոլոր համայքապետարաններին` պահանջելով ապամոնտաժել բնակավայրերի մերձակայքում տեղադրված խաչերը:

Նիկոլը հանձնարարել է հանել բոլոր խաչերն՝ առանց բացառության, իսկ կառավարության անդամներին զգուշացրել, որ հետևողական լինեն վերահսկողության հարցում:

Այժմ արդեն համայնքապետերը մտորում են, թե ինչպես այդ որոշումը իրականացնեն ու խուսափեն համայնքի բնակիչների ցասումից:

@Կանչ
🤬72👍4😢4😁1
Սիմոնյան Ալենը հայտարարել է, որ ՀՀ օրհներգը և զինանշանը պետք է փոխվեն: Սա Ալիևի և Էրդողանի հերթական պահանջներից են, որ ազգադավ կըզածները պարտավորվել են կատարել:

Մենք նաև տեղեկացրել ենք, որ կապիտուլյանտը հանձնարարել է ապամոնտաժել ՀՀ տարածքում առկա խաչերը: Այսինքն՝ Նիկոլն ու իր աղբաշրջապատը հանուն իշխանության պատրաստ են կատարել թուրքերի բոլոր տեսակի, այդ թվում՝ քրոստոնեությունից հրաժարվելու և իսլամ ընդունելու պահանջները:

Ի դեպ, չկարողացանք պարզել՝ Սիմոնյան Ալենը ջհուդականությու՞ն, թե՞ իսլամ է ընդունել, բայց ամենայն պատասխանատվությամբ և 100 տոկոսով ճշտված տեղեկատվություն ենք հրապարակում՝ Սիմոնյան Ալենը թլպատված է:

@Կանչ
👍33🤬232🔥1
Խնդիրն այն չէ, որ ազգադավը կանդալում է Սիմոնյան Ալենի եղբոր կնոջը: Խնդիրը, նույնիսկ, այն չէ, որ Սիմոնյան Ալենի եղբոր կինը՝ ինչպես «իրեն հարգող» ցանկացած ՔՊ-ական, լափել է բյուջեի փողերը:

Խնդիրն այն է, թե ինչ է լինելու Սիմոնյան Ալենի, նրա կանանց, նրա եղբայր Կառլենի հետ իշխանափոխությունից հետո: Այս «ընտանիքում» ամենիքիչը թալանել է Կառլենի կինը, պատկերացնու՞մ եք՝ ինչքան են լափել Ալենը, Մածիկը, Կառլենը…

Իսկ հիմա պատկերացրեք, որ հաջորդ իշխանությունն ում ում, բայց Ալենին չի ներելու՝ որպես դավաճանների խմբակի առացքային դեմքերից մեկը: Հիմա թող Ալենն ու նրա «քաղաքավարության էտալոն» մաման պատկերացնեն, թե ինչ է լինելու իրենց հենց, երբ հաջորդ իշխանությունը ջրի երես կհանի Ալենի և նրա պիղծ ընտանիքի թալանի պատմությունը

@Կանչ
👍72
Սիմոնյան Ալենն ու ռումիներեն խոսացող նրա եղբայր Կառլենը (ըստ Արսենյան Գուգոյի) այն սրբխեչի ուլերն են, որոնց օրինակի միջոցով ազգադավը ահ ու սարսափ պետք է տարածի ՔՊ-ում:

Հայաստանը թուրքի զուգարանի վերածելու ժամանակ կըզածը գիտի, որ անգամ ՔՊ-ում կան մարդիկ, որ կխրտնեն ու կդիմադրեն: Ալենի հարսին կանանց գաղութ ուղարկելով՝ Նիկոլը կոտրում է ՔՊ-ականների դիմադրելու ախորժակը:

ՔՊ-ում ամեն մեկն իր չափով թալանել է ու ըստ ազգադավի՝ հիմա պետք է հասկանա, որ եթե Ալենի հարսին են փակում, ապա իրենց ու իրենց հարազատների հետ էլ ցանկացած պահի կարող են նույն կերպ վարվել:

Ըստ էության, ազգադավը ՔՊ-ն կովերի նախիրից վերածում է ոչխարների հոտի, որոնք կարող են միայն մայել այն, ինչ վոթսափով իրենց ուղարկում է Նիկոլը կամ Աննան:

@Կանչ
👍41🤬52
Առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների, իսկ հնարավոր է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին, Երևանի փողոցները կրկին լցվել են տարատեսակ աղանդավորներով։ Յուրաքանչյուր անկյունում ակտիվ հոգեվորս է սկսվել։ Երևում է՝ ազգադավի տերերին անհանգստացնում են մոտ ապագայի զարգացումները։ Բոլոր գործիքներն օգտագործում են՝ լավ հասկանալով, որ դավաճանի ռեսուրսն այլևս բավական չէ Հայաստանում իշխանություն պահելու համար։

@Կանչ
👍50
Ազգադավի քարոզչական հենասյուներից Հանրային ռադիոյի տնօրեն Գարիկ Խումարյանը սրտաճմլիկ հայտարարություն է տարածել, որը մեկ նախադասությամբ կարելի է թարգմանել` «Նիկոլը սխալ է, մեզ տանում է կործանման»:

Գարիկը այս հայտարարությունից հետո չի գրել, որ անելիք չունի ու հեռանում է ռադիոյից: Ընդակառակը` խոստացել է մնալ ու բարելավել ժուռնալիստիկան:

Փաստորեն Գարիկը չի հասկանում, որ Նիկոլի ջրաղացին ջուր է լցնում, կամ էլ հասկանում է ու փորձում է, ռուսի ասած, «ատմազատսյա» լինել: Հավանաբար զգացել է, որ առաջիկայում պատասխան տալու շրջան է գալու, «էս գլխից» փորձում է «կռուտիտներ» պտտել:

Այնպես որ` Գարիկի ինքնախոստովանանքին լուրջ մի վերաբերվեք: Եթե այդքան համարձակ է, թող նախ հրապարակի, թե Հանրային ռադիոյի միջոցով ինչպիսի փողեր են լվացվում (օրինակ, թող հրապարակավ ասի, թե Պետոն ինչքան ա ստանում ռադիոյից), թող բացահայտի «արդարի» սխեմաներն ու հետո արդեն դուռը շրխկոցով փակի ու դուրս գա:

@Կանչ
👍445
2018-ի իշխանափոխությունից ի վեր ամեն ամսվա 20-ին Վիվառոյի Վիգենը միայն Սիմոնյան Ալենին 12 միլիոն դրամ «գրեֆ» է արել, ինչի դիմաց Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող բիզնեսները արտոնություններ են ստացել դավաճանների իշխանությունից:

Բացի Ալենից Բադալյանները «թոշակ» են տալիս նաև այլ ՔՊ-ականների (օրինակ՝ աներձագ Հրաչին, Թունյան Բաբկենին, Լուլուին և այլն): Պատահական չէ, որ Վիգեն և Վահե եղբայրների բիզնես իմպերիան երկրաչափական պրոգրեսիայով սկսեց աճել 2018-ից հետո և ներկայումս ամենախոշոր ՀՀ բիզնեսներից մեկն է:

Եվ ահա, մեր տեղեկություններով՝ ազգադավը «կրծքից» կտրել է Սիմոնյան Ալենին՝ արգելելով Վիվառոյի Վիգենին «թոշակ» տալ Ալենին: Ավելին՝ Վիգենին արգելվել է նաև բիզնես առընչություններ ունենալ Ալենի եղբայր Կառլենի հետ:

@Կանչ
👍208
Մեր տեղեկություններով՝ Ալիևը հերթական անգամ բռնել է ՀՀ վարչապետի աթոռին վեր ընկած իր ղազի վախը՝ պարտադրելով դպրոցներից և այլ հանրային վայրերից հանել ՀՀ և Արցախի հերոսների նկարները:

Արցախյան հաղթանակի հիշողությունը վերացնելու նպատակով ազգադավին ժամանակ տրված չէ սպասելու նոր սահմանադրությանն ու Չորրորդ Հանրապետության հռչակմանը: Ալիևը Նիկոլից պահանջում է ժամ առաջ կատարել իր խոստումները: Պատերազմի վերսկսման մասին ԱՄՆ դեսպանատան վերջին «ահազանգը» հենց այս նպատակով է արվել:

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննային ազգադավի աշխատակազմի ղեկավար դդումն արդեն իսկ հանձնարարել է «առանց շուխուռի» ազգային հերոսների նկարները դպրոցներից վերացնելու ձև գտնել:

@Կանչ
🤬56👍3😢32
Ազգադավի հանձնարարությամբ շուրջ 24 ժամ տարբեր մաստի ու տրամաչափի ՔՊ-ականներ փորձել են փափուկ բարձ դնել Նիկոլին թուրքի փալասի «ատչյոտ» տված Հանրային ռադիոյի տնօրեն Խումարյան Գարիկի գլխի տակ և համոզել, որ ամեն ինչ նորմալ է, «աղան չի բարկացել», Գարիկի տեքստին վերաբերվում է որպես «դեմոկրատիայի և խոսքի ազատության» դրսևորում:

Ազգադավը ցանկանում է, որ Գարիկը տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում չգրի, մնա այդ պաշտոնին և ժամանակ տա, որպեսզի Նիկոլը կարողանա կոռուպցիոն գործ կարի Գարիկի վրա և որպես թալանչի՝ կալանավորի:

Մեր տեղեկություններով՝ «փափուկ բարձ» օպերացիան չի ստացվել: Գարիկը, իմանալով գլխի գալիքը, նախօրոք դիմում է գրել: Հիմա ազգադավի ֆաս հրամանով դաշտ են նետվելու բոլոր տեսակի ՔՊ-ական բաշիբոզուկները, որպեսզի գոնե թե մի փոքր վարկաբեկեն Գարիկին:

@Կանչ
🔥16👍61🤬1
Պարզվում է՝ Արմեն Ռազմիկովիչը, երկար տարիներ զբաղեցնելով ռեկտորի պաշտոնը, տեղը տեղին օգտվել է Սլավոնականի ֆինանսական բարիքներից ու իրեն ցկյանս թոշակ է ապահովել՝ միլիոնավոր դոլարների տեսքով:

Ազգադավի հանձնարարությամբ ֆինանսական ատուգումներ են անցկացվել ու Ռազմիկովիչի լափածը վերածել են քրեական գործերի՝ երկար տարիներ վանդակավոր արև ցուցադրելու հեռանկարով:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Դարբինյանին ազգադավը գործարք է առաջարկել. թալանածի համար նստում ես կամ խոսում ես նրա դեմ, ում վրա քսի կտամ: Ռազմիկովիչը համաձայնվել է և առաջիկայում հանդես է գալու նախկինների և Ռուսաստանի դեմ ակտիվ քննադատությամբ:

@Կանչ
🤬47👍21😁1
«Խաղաղության օրակարգի» շրջանակներում թուրքական պետական հեռուստաընկերությունը պատահական չէր Օմերգայի անունը Արաբաթ գրել:

Չե՞ք հավատում. հարցրեք թուրքերի հետ բանակցող Ռուբինյան Ռուբենից՝ արդյո՞ք թուրքերը բանակցությունների ժամանակ նախապայման են դրել, որ ԱԳ նախարար Օմեգան հայկական «պահանջատիրությունից հրաժարվելու» համար որպես ապացույց պետք է փոխի անունը և դառնա Արաբաթ: Այո, այո. Աղրիդաղ չէ, հենց Արաբաթ:

Հարցրեք Ռուբինյան Ռուբենին՝ Միրզոյան Արոյի դեմը նման պահանջ դրվա՞ծ է, թե՞ ոչ: Շատ ուղիղ հարցրեք: Ի դեպ, եթե թուրքերի պահանջով Օմեգան անունը անձնագրով Արաբաթ չդարձնի, ապա կդարձնի Նիկոլի պահանջով: Հակառակ դեպքում՝ գործն այս անգամ Օմեգայի աչքի թայը հանելով չի ավարտվի… Եվ, այդ մասին լավ գիտի թե Օմեգան, թե հատկապես հանրության տեսադաշտից անհետացած նրա տիկինը:

@Կանչ
👍24😁62
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։ Թվում է՝ ի՞նչ մի տարօրինակ լուր է՝ նախագահ է, պետք է մշտական հանդիպումներ ունենա քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Սակայն Շահրամանյանի վերջին շրջանի լռության, փաստացի ընդհատակ անցնելու լույսի ներքո, այս հանդիպման փաստն ինքնին արդեն հուսադրող է։ Նշանակում է՝ Սամվել Շահրամանյանին բան չի պատահել։ Ողջ է։

Մնում է հուսալ, որ կենդանության նշաններ ցույց կտան նաև Արցախի պետական ինստիտուտները։

Մենք, իհարկե հասկանում ենք, որ տարատեսակ ճնշումների տակ գտնվող Արցախի իշխանությունները, ստիպված են որոշակի զգուշավորություն ցուցաբերել և հանդես գալ միայն խիստ հաշվարկված քայլերով։ Սակայն այդ քայլերի իսպառ բացակաությունը բացարձակապես անընդունելի է։

Հատկապես հիմա, երբ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն կերպ ջանում է ոչնչացնել նաև Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովրդին պարտադրելով հրաժարվել Անկախության հռչակագրից, պատմությունից և նույնիսկ ինքնությունից, Արցախի նախագահն ու իշխանությունները պետք է ամբողջ աշխարհով աղաղակեին Ալիևի քաղաքականության իրական էության մասին։ Էլ չենք խոսում այն մասին, որ հայրենազրկված հարյուր հազար արցախցիներ այսօր բացարձակ անտերության են մատնված և անհամբեր սպասում են իրենց ղեկավարների՝ դրությունը քիչ թե շատ բարելավելուն ուղղված քայլերին։ Նման իրավիճակում Շահրամանյանի ու Արցախի այլ ղեկավարների լռությունը պարզապես հանցագործություն է։ Դավաճանությանը մասնակից դառնալուն հավասարազոր հանցագործություն։

@Կանչ
👍505
Ազգադավը որոշել է «դա խազ» ստորացնել Սիմոնյան Ալենին: Մեր լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյան Ալենի կալանավորված եղբոր կնոջը թույլ չեն տվել փոխանցել իր ծխախոտները:

Անի Գևորգյանը Iqos է օգտագործում, սակայն կանանց գաղութի նորանշանակ պետը թույլ չի տվել Iqos-ի սարքը և ծխախոտը փոխանցել կալանավորին՝ առաջարկելով բավարարվել այն ծխավոտով (չիբուխի նման մի բան է), ինչ պետությունը հատկացնում է կալանավորներին:

@Կանչ
😁41👍41
Եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանի ելույթները լավ լսեք ու ենթատեքստը և տողատակերը վերլուծեք, կհասկանաք, որ գործ ունեք նիկոլական տերտերի, դասական ժեխի հետ:

Ազգադավի տերերը Աճապահյանին (և ոչ միայն) կաթողիկոսի գահն են խոստացել, և նա 2018-ի իշխանազավթումից հետո բացահայտորեն կատարում է անդրօվկիանոսյան իր տերերի հրահանգները:

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման իրական հիմնադիրը Աճապահյանն էր: «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու գաղափարի հեղինակն Աճապահյանն է, որը համապատասխան մասնագիտական խմբում նաև կողմ է քվեարկել այդ պիղծ առաջարկին:

Չե՞ք հավատում. լրագրողներին խնդրեք, թող Աճապահյանից մեկնաբանություն վերցնեն «Հայո՞ց, թե՞ Հայաստանի պատմություն» թեմայով: Թող ասի՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է:

Հ.Գ. Պատկերացրեք, թե ինչպիսի հզոր ուժեր են կանգնած Աճապահյանի թիկունքում, որ Մայր Աթոռը չի կարողանում (չնայած, որ շատ ցանկանում է) նրան այլ թեմ տեղափոխել: Ինչու՞ Շիրակի թեմ. որովհետև Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ բազան, ուստի և շատ ազդեցիկ հակառուս է պետք տարածքում:

@Կանչ
👍20😁85🤬5😢4🔥1