Կանչ
2.38K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Կառավարության շենքի դիմաց իրավիճակը կրկին լարվում է։ Քաղաքացիները հավաքվում են Հանրապետության Հրապարակում։ Ժամը 19։00-ին այստեղ կմեկնարկի ընդդիմության հանրահավաքը։

@Կանչ
👍20🤬43
Ամեն բան չափազանց հստակ է՝ Արցախում պատերազմն ավարտվել է, հաջորդը Հայաստանն է։ Թող ոչ ոք չկարծի, որ սա չափազանցություն է։ ՄԱԿ ԳԽ ամբիոնից Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ հստակ է խոսել իրենց նպատակների մասին։ Նույնը նաև Ալիևն է անում։ Ադրբեջանն արդեն բազում հայցեր է պատրաստել Հայաստանի դեմ և խոսում է մեր երկիր ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտության մասին։

Կարելի՞ է արդյոք կանխել վերահաս պատերազմը, դժվար է ասել։ Բայց այն, որ այդ պատերազմին պետք է պատրաստվել, միանշանակ է։ Եվ դրա առաջին քայլերը պետք է արվեն արդեն այսօր՝ թուրքի կոշիկ լիզող դավաճաններին հեռացնելով։

Հայաստանը ժամանակ չունի։ Հետհաշվարկն արդեն սկսված է։ Եվ եթե մեզ շատ արագ չհաջողվի վերականգնել ազգային պետությունը, ապա Հայաստանը դատապարտված է։

@Կանչ
👍32🤬42
⚡️Քիչ առաջ ձերբակալել են Նարեկ Մալյանին։ Պատճառը չգիտեմ։ Գնում եմ՝ իմանամ։

ՀԳ. «Իրավական» պատճառը դեռ չգիտեմ, բայց քաղաքական պատճառը պարզ է բոլորին։

Ռուբեն Մելիքյան / @Կանչ
🤬343👍1
Արտաքուստ լռություն է, բայց ինչ-որ բան եռում է Հայաստանում: Մարդկանց դեմքից զգացվում է, որ իրենց նվաստացած են զգում է: Հասկանալի է: Ազգադավը հերիք չէ արդարություն չի հաստատել, հերիք չէ Թոխմախի Մհերին ու Լֆիկ Սամոյին ահռելի տենդերներ է բաշխում, դեռ մի բան էլ` Արցախը սկուտեղի վրա տվել է Ալիևին, ու կասկած կա, որ Սյունիքն էլ է տալու:

Հողը` հող: Բա թասիբը՞, բա նամուսը՞, բա 30 տարվա զրկանքները՞: 1991-ին 90 տոկոսով անկախություն էին քվեարկել, 2023-ին Ալիև-Նիկոլ տանդեմը (Աննան էլ` վրադիր) սև անկախություն են բերելու գլխներին:

Փաստորեն Նիկոլը ոչ միայն մանանա չլցրեց շարքային հայաստանցու գլխին, այլ արեց ամեն ինչ, որ այսուհետ խոպան գնալուց ադրբեջանցի տեսնելուն պես գլխիկոր լքեն տարածքը, ուրանան իրենց եսն ու երեխաներին: Սա է իրականությունը: Այս իրականության զգացումն է խեղդում: ՆՎԱՍՏԱՑՈւՑԻՉ է:

Իրոք ամոթալի է: Բայց ԱՆԵԼԱՆԵԼԻ չէ: Պարզապես պետք է գիտակցել, որ ամոթից բացի, պատասխանատվությունն էլ է մերը: Ավելի լավ է կռիվ տալ, մաքառել, բայց արժանապատիվ ապրել: Իսկ կռիվը սկսվում է նիկոլին ու նիկոլիզմը մերժելուց:

@Կանչ
👍41🔥42🤬2
Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ «Երկու ոտքով կանգնած ասիական ցեխի մեջ՝ հայացքներս հառել ենք դեպի Եվրոպա»:

1915-ին դաս չեղավ, 1920-ին դաս չեղավ, 1988-ին դաս չեղավ, 2020-ին դաս չեղավ հայ ժողովրդի համար, որ Եվրոպան հեռու է, որ Եվրոպան իր շահերն ունի, որ եվրոպական նավերը հայկական լեռները չեն բարձրանում, վկա՝ աշխարհագրությունը, որ «քաղաքակիրթ աշխարհ» ասված բուտաֆորիան պատրաստ չէ հայերին պաշտպանել:

Դաս չեղավ, որ հայերն ապրում են երեք իմպերիաների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արանքում, Գևորգ Էմինի ասած՝ լեռնային անդունդի եզրին քայլողներ են: Դաս չեղավ, որ «վառոդի տակառի վրա նստած»՝ գեոպոլիտիկ խաղեր չեն տալիս…

Տեսնենք, թե 2023-ի այս մի դաժան դասն ինչպիսի հետևանքներ կունենա: Այդ դասի սերտումից է կախված՝ հայերն այս ռեգիոնում պետություն ունենալու իրավունք ունե՞ն, թե՞ չունեն: Ի վերջո, հայերը ոչ եզդիներից են լավը կամ վատը, ոչ ասորիներից ու քրդերից, ոչ էլ թալիշներից կամ ասենք՝ ավարներից ու տաբասարանցիներից։

@Կանչ
👍254😢2
2020-ի նոյեմբերի 9-ին՝ ՌԴ միջնորդությամբ Հայաստանի կապիտուլյացիայի օրը, ՀՀ-Նախիջևան սահմանին Ադրբեջանը ռուսական ուղղաթիռ խոցեց:

Այսօր՝ 2023-ի սեպտեմբերի 20-ին՝ ՌԴ միջնորդությամբ ԼՂՀ կապիտուլյացիայի օրը, Ադրբեջանն Արցախում ռուս զինվորականների է գնդակահարել:

Եզրակացություն. ամեն անգամ, երբ ՌԴ միջնորդությամբ թուղթ է համաձայնեցվում, Էրդողանն ու Ալիևը Ռուսաստանին հասկացնել են տալիս, թե ով է դրության տերը:

@Կանչ
👍293🔥3
Ալիևը գովաց ազգադավին և հայտարարեց, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ կզածն Ալիևից ստացավ բաղձալի «կադաստրի վկայականը»: Միայն հայտնի չէ, թե այդ «վկայականում» քանի ք/կմ տարածք է նշված: Սյունիքը մեջը մտնու՞մ է, թե՞ վիճելի տարածք է հայտարարվում, Սևանի արևելյան ափը մե՞ջն է, թե՞ ոչ:

Իսկ ընդհանրապես՝ եթե Հայաստանի «կադաստրի վկայականը» Էրդողանի «դաբռոյով» Ալիևն է տալիս, այդ դեպքում ո՞րն է երաշխիքը, որ վաղը Չինաստանի կոմպարտիայի «դաբռոյով» Իրանի այաթոլլաները չեն ՀՀ-ին «կադաստրի վկայական» տալու հարց բարձրացնելու կամ կա՞ երաշխիք, որ վաղը վրացիները Լոռվա ձորերի վրա ունեցած հավակնությունները չեն բարձրաձայնելու:

Պետք է քարի վրա ԱՐՁԱՆԱԳՐԵԼ՝ քանի կա ազգադավը, Հայաստանը «կադաստրի վկայական» երբեք չի ունենալու: ԵՐԲԵՔ ❗️

@Կանչ
👍15😢5
Չմոռանանք ասել, որ եթե հոգու խորքում ուրախացած հայ «սպառողական դասակարգին», հայ «չարչիական խավին», տարատեսակ լֆիկսամոներին ու գռզոներին թվում է, թե «Ղարաբաղը տվեցինք, հիմա հանգիստ կապրենք», չարաչար սխալվում են:

Նախ, «մի անգամ տվողը, հա էլ տալու է», այսինքն՝ հաջորդիվ թիրախը Սյունիքն ու Գեղարքունիքն են, թուրքը երբեք չի կշտանալու:

Հետո՝ մոռացեք ադրբեջանցիների հետ խաղաղության մասին, որովհետև այս աշխարհի երեսին ոչինչ հավերժ չէ՝ ոչ ազգադավը, ոչ իմպերիաները, ոչ իմպերիաներում նստած «մանաթի մեռածները», ոչ գեոպոլիտիկ «ռասկլադները», ոչ էլ նավթն ու գազը:

Վրեժի ժամանակը դեռ գալու է: ՉԿԱՍԿԱԾԵՔ՝ գալու է:

@Կանչ
👍3310🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հրապարակում կրկին թեժ է: Նոր բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: Ականատեսները պատմում են, որ իրենց մեքենաների մեջ ոստիկանները ցուցարար էին ծեծում:

@Կանչ
🔥10👍2🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Սպուտնիկ Արմենիան» առանց մեկնաբանությունների ներկայացրել է Արցախի հարցում հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող, համատիեզերական մասշտաբների ՎԻԺՎԱԾՔԻ մտքերի էվոլյուցիան:

@Կանչ
🤬47😁21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱԱԾ-ն Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում:

@Կանչ
🤬32😢4😁2👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Յաշմայի ստորաբաժանումները գիշերը գրոհել են Երևանը: Բազում արժանապատիվ հայեր են գերության տարվել:

Մեր ընթերցողներ ուղարկել են Յաշմայի և հայերի բախումները վկայող տեսանյութ:

Կանչը հորդորում է բոլոր հայերին լուսանկարել և հնարավոր բոլոր ճանապարհներով տարածել Յաշմայի մարտիկների դեմքերը: Թող ողջ ազգն իմանա, թե ով ով է Հայաստանում:

@Կանչ
🤬35👍61
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայերը սիկտիր արեցին դավաճան պատգամավորներին Եռաբլուրից:

Տեսանյութը լրագրող Անի Գևորգյանի էջից:

@Կանչ
👍56🔥1711
Արցախահայությունը կանգնած է երբևէ ամենադժվար որոշումը կայացնելու անհրաժեշտության առջև։ Եվ այդ որոշումը նա պետք է կայացնի այսօր։ Պետք է որոշի և մնա իր Հայրենիքում։

Մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում շատերին դա անհնար է թվում։ Պետք է նաև անկեղծ ասենք՝ մնալու որոշումը, ցավոք, կարող է նոր կորուստների պատճառ դառնալ։ Բայց այդ որոշումը պետք է կայացվի։

Չի կարելի անտեր թողնել մեր հայրերի ու զավակների գերեզմաններ։ Չի կարելի անտեր թողնել մեր գյուղերն ու քաղաքները։ Չի կարելի անտեր թողնել մեր վանքերն ու սրբավայրերը։ Չի կարելի անտեր թողնել մեր Հայրենիքը։

Իրավիճակը չափազանց ծանր է։ Բայց ամեն բան չէ, որ ավարտված է։ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական։ Պարզապես այսօր պետք է կայացնել այդ որոշումը, իսկ հետո նստել ու որոշել, թե ինչպես ենք ապահովում Արցախում մեր ապրելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանները։

P.S. Մեր ընթերցողներին խնդրում ենք առավելագույնս տարածել այս գրառումը։

@Կանչ
40😢18👍3🤬3
Սիրելի հետևորդներ,
Շնորհավորում ենք ՀՀ անկախության օրվա առթիվ: Անկախ Հայաստանը լինելու է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլն ու օտարերկրյա մյուս կատարածուներն այլևս չսպառնան Հայաստանին, նրա ողնաշար Արցախին և ամբողջ հայ ժողովրդին:

@Կանչ
👍3213😢3
Եռաբլուրը միայն զինվորական պանթեոն չէ։ Այն նաև վայր ու գաղափար է, որտեղ կոնցենտրատված է ազգի խիղճը։ Այն, ինչ այսօր մենք տեսանք Եռաբլրում՝ սկսած դավաճան պատգամավորներին այնտեղից լարելուց, մինչ մարդկանց ցավ ու նաև դժգոհություն, ահա դա էր ազգի ձայնը։

Հայերն ուզում են արժանապատիվ ապրել։ Հայերն ուզում են Հայրենիք ունենալ։ Հայերը չեն ուզում դառնալ տարբեր հանգամանքների զոհ։ Եվ դրա համար հայերն ընդամենը մեկ բան են պահանջում՝ դավաճան իշխանությունների հեռացմանն ուղղված կոնկրետ գործողություններ։

Երևանի տարբեր հատվածներում այս պահին բողոքի ցույցեր են ընթանում։ Երեկոյան կրկին հավաք է լինելու։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Եռաբլրի կոչը հնչի նաև հրապարակում ու Երևանի բոլոր փողոցներում։ Դավաճան իշխանությունները պետք է հեռացվեն։ Հայաստանն ու Արցախը պետք է ապրեն ու զարգանան։ Միայն այս դեպքում Եռաբլուրը կխաղաղվի։

@Կանչ
👍2914🔥3😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում դեռ կան անասուններ, որոնք մտածում են, թե իրենց գործերը շատ ավելի կարևոր են, քան այս պահին ցեղասպանվող արցախահայությունն ու դրա դեմ պայքարող արժանապատիվ հայերն են։

Տեսանյութում երևացող սև մեքենայի վարորդը դրանցից մեկն է։ Լավ է, որ քաղաքացիները շատ արագ բացատրեցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց վրաերթ անելու ցանկացած անասունի որոշում։

Թող այս տեսանյութը դաս լինի մնացած բոլոր անասունների ահմար։ Ձեր ժամանակն արդեն անցել է։ Հայաստանը կրկին դառնում է հայ մարդու և ոչ թե թուրքի կոշիկ լիզող դավաճանի երկիր։

@Կանչ
83👍16🔥4😁1
Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հրահանգել է զանգվածաբար քրեական գործեր հարուցել և դրանցով վախեցնել իր դավաճանական գործողությունները կանխելուն միտված բոլոր դրսևորումները:

Փաստորեն ազգադավը թուրքերի հետ միասին հայ ժողովրդին վերցրել է պաշարման մեջ: Ալիևը սպառնում է ֆիլտրացիոն մեխանիզմներով, իսկ Նիկոլը սպառնում է քրեական գործերով: Մի խոսքով` դրսից թուրքն է սպառնում գերությամբ, ներսից Նիկոլը:

Ինչպես ասում են, սա կարող է աշխատել до поры, до времени: Բնության մեջ և սոցիալական կյանքում ամենավտանգավոր ու ագրեսիվ էակը անկյուն քշված գազանն է:

Եվ եթե հայ ժողովուրդը ճիշտ գնահատի պատմական պահն ու միահամուռ հակահարված հասցնի իրեն անկյուն քշողներին, Նիկոլ-Ալիև տանդեմի ստրատեգիան ոչ միայն տանուլ կտա, այլև իրավիճակի անսպասելի հանգուցալուծումներ կլինեն:

Ասել է թե` բոլոր կամակատարներն, ովքեր մարդկանց ծեծելու ու քրեական գործեր կարելու հրահանգ ունեն, մի փոքր թող մտածեն: Առջևում արևածագն է:

Արևածագի կանչը դեռ կլսեք:

@Կանչ
👍368🤬2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուշադիր նայեք այս ենիչերիների դեմքին: Նայեք նրանց աչքերին և կտեսնեք անասնական վախը, որ տիրել է իրենց դավաճան տիրոջը:

Սա է Նիկոլի «կարապի երգը»: Նրա ժամանակը եկել է: Երևանը եռում է, Հայաստանը եռում է: Ոչ մի դավաճան չի ներվելու:

@Կանչ
👍38🔥5
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ դեռ շաբաթվա սկզբին տասնյակ հազարավոր հյուրանոցային համարներ ու կացարաններ են նախապատրաստել, որ ընդունեն արցախահայերին:

Նիկոլը սա հայտարարում է, որ 40 հազար ընտանիք ընդունելու նախապատրաստական աշխատանք են տարել:

Հարց` ինչու՞ եք նման նախապատրաստություն տեսել դեպքերից առաջ:

Նշանակու՞մ է արդյոք, որ տեղյակ եք եղել սպասվող հարձակումից: Եթե տեղյակ եղել եք, արդյոք տեղեկացրե՞լ եք Արցախի իշխանություններին, որպեսզի կարողանան առաջնագծի բնակավայրերից տարհանել խաղաղ բնակիչներին:

Ասենք ճշմարտությունը: Մեր տեղեկություններով` Ադրբեջանը նախապես տեղյակ է պահել իր ծրագրերի մասին: Իսկ Նիկոլը միակ բանը որ արել է, էրդողանի հետ զրույցում խնդրել է, որ գործողությունը մեկնարկի Երևանի ավագանու ընտրություններից հետո:

Սա կարող եք ճշտել` պահանջելով, որ Նիկոլը հրապարակի երբ և որտեղից է հեռախոսով շփվել Էրդողանի հետ: Եվ երկրորդ` արդյոք համապատասխան ծառայություններն ունե՞ն այդ զրույցի ձայնագրությունը, ինչպես օրենքն ու կարգն են պահանջում:

@Կանչ
🤬26👍9
«Շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով»:

Գուշակեք՝ ով է այս խոսքերի հեղինակը: Ճիշտ է՝ թուրքի կոշիկ լիզող Փաշինյան Նիկոլը:

Ինքն իր բաժին գործը արդեն արել է: Հենց իր «կարևոր նրբությունների» հետևանքն է Արցախում այսօր ստեղծված վիճակը: Իսկ հիմա կանգնում և նման բան է ասում:

Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ ինքը դեմ չէ, որ Արցախում էթնիկ զտումներ իրականացվեն: Ինքը միայն չի ուզում, որ դա «Հայաստանի ձեռքերով» արվի:

@Կանչ
🤬33👍3