Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Մեկ ժամից ավելի է ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացին ՀՀ տարածքից հետևում են ԵՄ դիտորդները:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմն այս պահին մեծացնում է Լաչինի միջանցքում իր զորքերի թիվը, որպեսզի խաղաղապահները չփորձեն ուժով հաղթահարել իրենց ստեղծած արգելքը:

@Կանչ
Արցախում այսօր կարևոր փոփոխություններ կլինեն

Արցախի Ազգային ժողովում այսօր հետաքրքիր զարգացումներ են սպասվում: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին այդ պաշտոնում կփոխարինի դաշնակցական Դավիթ Իշխանյանը:

Մեր տեղեկություններով, այս փոփոխությունը խորքում հեռու գնացող նպատակ ունի: Հաջորդ փուլում իշխանությունից հեռացվելու է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, դեմ չէ: Նա կարծում է, որ Արցախի ճակատագիրն արդենբլուծված է և ցանկանում է դրա պատասխանատվությունը կիսել այլոց հետ:

Դավիթ Իշխանյանը և նրան սատարող թիմը, որի մեջ են նաև Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչներ, հասկանում է Ա.Հարությունյանի մտահղացումը: Սակայն երկար քննարկումներից հետո եկել են այն որոշման, որ չեն կարող ձեռքերը ծալած նստել և պետք է փորձեն որևէ լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար:

@Կանչ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական կողմը նոր կադրեր է հրապարակել Լաչինի միջանցքից: Տեսանյութում երևում են սահմանագծում կայանված հայկական բեռնատարները, որոնց միջոցով ՀՀ կառավարությունը փորձել է հումանիտար օգնություն ուղարկել Արցախի քաղաքացիներին:

@Կանչ
Ռուբեն Վարդանյանն իր «բարձունքում» է

Ռուբեն Վարդանյանը հերթական ծառայությունն է առաջարկում Արցախի ժողովրդին: Ասում է՝ էլեկտրական մեքենա ենք գնել, ում շտապ փոխադրամիջոց պետք լինի, կարող եք զանգել:

Թվում է՝ առաջարկը վատը չէ: Իսկապես շատ մարդկանց կարող է շտապ մեքենա պետք գալ: Եվ նույնիսկ, եթե Վարդանյանը հասցնի այդ մեկ մեքենայով սպասարկել 120.000 արցախցիներին, կա մի խնդիր, որը հնարավոր չէ անտեսել: Այն, որ պաշարված Արցախում էլեկտրական մեքենան այսօր շատ ավելի անհրաժեշտ է պետությանը, քան բարեգործությամբ զբաղվող հիմնադրամին: Մանավանդ, եթե ի նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ այդ մեկ էլեկտրամեքենայի համար Արցախում իսկական պայքար էր սկսվել: Արդյունքում հաղթել է նա, ով կարողացել է ամենաբարձր գինը վճարել այդ մեքենայի համար՝ 6.000.000 ՀՀ դրամ:

Բայց նույնիսկ, եթե մի կողմ դնենք մեքենայի՝ առավել օգտավետ շահագործման խնդիրը, ապա միևնույն է այլ հարց է առաջանում՝ ինչու՞ է պետք ամեն ինչը ծառայեցնել սեփական փիարին: Բարեգործությու՞ն եք անում՝ լավ եք անում: Բայց գոնե հիմա մի քիչ զուսպ եղեք:

@Կանչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի սիրտը համաժողովրդական սեր է ուզել

Գեղարքունիքում Փաշինյանի «պատահական» հանդիպումը բանակից վերադարձող իրենց զավակին դիմավորող ծնողների հետ, որտեղ վերջիններս զուռնա-դհոլով պարում են իր շուրջը, իրականում ամենևին էլ պատահական չէր: Շուտով նման «քեֆ-ուրախություններ» էլի կլինեն:

Բանը նրանում է, որ Փաշինյանին խիստ անհանգստացնում է վերջին ամիսներին իր վարկանիշի կտրուկ անկումը: «Կանչի» տեղեկություններով նա իր թիմակիցներին հանձնարարել է «ժողովրդական սիրո» տեսարաններ կազմակերպել և որոշել հաճախ երևալ սովորական մարդկանց մեջ:

@Կանչ
Ադրբեջանցիները Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվեղ արցախցու են առևանգել

Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։ Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն», – գրել է Արցախի պետնախարարը։

@Կանչ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովին...

@Կանչ
🤬2
Հարցեր Սամվել Բաբայանին

Հուլիսի 29-ին ԼՂՀ քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Կարմիր Խաչի մեքենայից դուրս հանելով և կալանավորելով՝ արյան համն առած գազանի հոգեբանությամբ Ադրբեջանի ղեկավարությունը հստակ ազդակ է հղում արցախահայությանը, այն է՝ «ոչ մեկդ չեք պլստալու, արական սեռի բոլոր արցախցիները ֆիզիկապես ոչնչացվելու կամ փտելու են Բաքվի բանտերում»:

Կասկածող կա՞, որ Սամվել Բաբայանի նախկին վարորդ 68-ամյա Վագիֆ պապիկին ալիևյան գազաններն ամենայն հավանականությամբ շուտով զրկելու են կյանքից, իսկ մարդու իրավունքները դրոշակ դարձրած Եվրոպան լռելու է:

Ի՞նչ է մնում անել արցախցուն. այո, կենաց-մահու կռիվ տալ ու փրկվել: Բայց դա կքննարկենք մեկ այլ առիթով:

Հիմա Սամվել Բաբայանին հարցեր տալու ճիշտ ժամանակն է:

Պարոն Սամվել, որ քարոզում ես «երկխոսել» Բաքվի հետ, Աղդամի ճանապարհով Ադրբեջանից ողորմություն մուրալ ու ստանալ, մտքովդ անցնու՞մ էր, որ հենց քո վարորդ Վագիֆ Խաչատրյանին էր Բաքուն հոշոտելու է:

Հիմա քեզ լա՞վ ես զգում, տրամադրությունդ ո՞նց է: Երբ Հ1-ի Պետոյի եթերում արցախցուն առաջարկում էիր «կզել» Ադրբեջանի առջև ու Ալիևի կոշիկները լիզել, ճի՞շտ ենք հասկանում, որ Փաշինյան-Ալիև դաշինքին ես անդամակցել ու ամեն ինչ անելու ես, որ արցախցուն բարոյալքես, տեղահանես Արցախից, դրա դիմաց Երևանում պաշտոն ու բիզնես ստանաս՝ հավանաբար SOCAR-ի կապիտալով (որպես դիզելի քվոտաների մեծ սիրահար):

@Կանչ
ԼՂՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը քրեական հոդված է կարել նրա վրա՝ որպես 1990-ականների պատերազմի մասնակից:

Եթե ՀՀ իշխանություն կոչվածը դավաճանների կույտ չլիներ, ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ լինեին Ժնևյան և Հաագայի կոնվենցիաների մասին, իսկ Արցախի իշխանության ղեկին լինեին ուղեղ և ողնաշար ունեցող մարդիկ, ապա հիմա աշխարհով մեկ կաղաղակեին, որ Ալիևը չլսված բան է արել՝ միջազգայնորեն ճանաչված կոմբատանտ է առևանգել:

Որովհետև եթե անգամ 68-ամյա Վագիֆ պապիկը 1990-ականներին պատերազմի է մասնակցել, ապա նա եղել է միջազգայնորեն (այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից) կոմբատանտ ճանաչված ԼՂՀ ՊԲ-ի մարտիկ: Սա կարմիր գիծ է, որն Ալիևն իրեն թույլ է տալիս անցնել, քանզի գիտի, որ հայկական կողմում գործ ունի սրբխեչի ուլերի հետ, որոնք ձեն-ծպտուն չեն հանելու: Հակառակ դեպքում, չկասկածեք, ուղղակի չէր համարձակվի:

#Վարք_անասնյաց @Կանչ
1915 թվականին ֆրանսիական «Ժաննա դԱրկ», «Գիշեն» և մի շարք այլ նավեր արձագանքեցին Մուսա լեռան վրա պաշարված հայերի «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությանն ու փաստացի մուսալեռցիներին փրկեցին վերահաս կոտորածից: 

1915-ին եվրոպական արժեքները հասկանալի էին և կար միսիոներության զգացում` իհարկե, միահյուսված ազգային շահերի հետ:

2023-ին եվրոպական արժեքները, հասկանալի չէ, ինչի մասին են: Բարձրագոչ հումանիստական հռետորաբանության ֆոնին եվրոպացիները գործում են լուսանկարում պատկերված դիտորդների պես` փուշ կերած մալի դեմքով հետևել ու ոչնինչ չասող հայտարարություն անել:

Պատկերացնու՞մ եք` «Ժաննա դԱրկի» ու «Գիշենի» նավապետերը հեռադիտակով հետևեին Մուսա լեռում կատարվողին ու բավարարվեին հայտարարությամբ, որ օսմանյան զորքերը պետք  է դադարեցնեն պաշարումը:

Պատրանք պետք չէ ունենալ` Եվրոպան Արցախին ու հայությանը ոչնչով օգնել չի կարող: Դեռ հարց է` ինքն իրեն օգնել կկարողանա, թե ոչ:

#Պատմական_փաստ @Կանչ
Ադրբեջանում հասարակությանը նախապատրաստում են պատերազմի՞:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️
Սմբատյան Արմենը օգտվել ու հարստացել է կոմունիստների օրոք, Լ. Տեր-Պետրոսյանի օրոք (Կոնսերվատորիայի ռեկտոր, հետո մշակույթի նախարար), Ռ. Քոչարյանի օրոք (ՀՀ դեսպանը ՌԴ-ում), Ս. Սարգսյանի օրոք (նախագահի խորհրդական): Բացի ԱՕՔՍ-ի շենքն ու Չայկովսկու դպրոցի տարածքը տակով անելուց Սմբատյան Արմենը նաև իր որդի Սերյոժիկին ՀՀ պետական բյուջեի հաշվին դիրիժոր Սերգեյ Սմբատյան դարձրեց: Բայց ինչպես ասում են՝ жадность губит фраера… Սմբատյանները որոշել էին, որ 2018-ի հեղափոխությունն իրենց դեմ չէ ու ծառայություններ էին մատուցում ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանախմբին:

Հայրը Թալեյրանի դեմքով Նիկոլի մոտ դեսպան էր աշխատում և կրեմլամերձ շրջանակներում Նիկոլ Վավայիչի լոբբինգով էր զբաղվում, չէր մոռանում ասել, որ նախկինները թալանչի են, Նիկոլը՝ սուրբ փրկիչ: Իր հերթին որդին մանր-մունր իմիջային ծառայություններ էր մատուցում դավաճանախմբակին: Պատկերացնու՞մ եք օրինակ՝ Մանգասարյանը համերգի ժամանակ դիրիժորական փայտիկը տար Կ. Դեմիրճյանին ու ասեր՝ չափ տուր: Կամ Օհան Դուրյանը փայտիկը տար Լ. Տեր-Պետրոսյանին… Իսկ ահա դիրիժոր Սմբատյանը համերգի ժամանակ փայտիկը տվել էր Հարությունյան Արայիկին, որ ազգը Հ1-ով տեսնի, թե ոնց է դդումը Արամ Խաչատուրյանի լեզգինկան չափ տալիս:

Կյանքը ցույց տվեց, որ հայր ու որդի Սմբատյանները չներվեցին և դա բնական է: Դավաճանախմբին քսմսվելու ճանապարհի վերջին հանգրվանը բանտն է: Դա հասկանալու համար պետք էր մի փոքր բարոյականություն ունենալ, մի փոքր էլ՝ քթի ծակ: Երիցս ճիշտ էր Հենրիկ Իգիթյանը, երբ Սովետի ԳԽ ամբիոնից հայտարարում էր՝ բոզին բոզություն է հասնում❗️❗️❗️

#մի_կզեք @Կանչ
Ն. Փաշինյանը դիմել է ԱՄՆ դեսպանատան օգնությանը

Արևմտյան դրամաշնորհներով գործող ՀԿ-ների հարձակումը Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տված լրագրողների վրա վկայում է, որ վարչապետը տեղեկատվական աջակցություն է պահանջել Արևմուտքից: Ակնհայտ է, որ լրագրողների վրա գրանտակերի հարձակման սանկցիան տրվել է ԱՄՆ դեսպանատնից:

«Կանչի» տեղեկությունների համաձայն՝ վերջին ասուլիսում խայտառակվելուց հետո Ն. Փաշինյանը ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ասել է, որ լրագրողների պատճառով կորցնում է հանրային կարծիքը և այդպես շարունակվելու դեպքում չի կարող կյանքի կոչել իր կողմից խոստացված «Արցախը Ադրբեջան է և վերջ» օպերացիան, քանզի մեծանում է վտանգը, որ ժողովուրդը ոտքի կկանգնի ու ցախավելով կսրբի Արցախ հանձնողներին:

#Վախեցածը @Կանչ
Կանչ pinned a photo
Ռուսաստանն ու Արևմուտքը մրցակցության մեջ են մտել, թե ով և որտեղ կկազմակերպի հանդիպում Ադրբեջանի և Արցախի «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» միջև:

Այս ձևաչափը, հավանաբար, պահանջել է Բաքուն, որպեսզի խուսափի Արցախի ֆորմալ իշխանությունների հետ շփումներից, բայց և չմեղադրվի արցախահայության հետ դիալոգից խուսափելու մեջ:

Նիկոլն ու Արայիկը, բնականաբար, Ալիևին «չէ» ասելու ոչ դուխ ունեն, ոչ էլ ձու: Արդյունքում միակ փրկությունը Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունն է: Շանսերը մեծ են, որ Ալիևի պահանջած այդ հանդիպումը կկայանա հենց Մոսկվայի միջնորդությամբ ու պարտադրանքով, այն էլ` Ադրբեջանում (խոսվում է Եվլախի մասին): 

Եթե իրադարձությունները զարգանան այդ հունով, Արցախում պետք է շատ մանրակրկիտ որոշեն, թե ում են ուղարկելու Եվլախ: Պատճառը մեկն է` դժվար է գտնել որևէ չափահաս մարդու, ով մասնակից չի եղել երեք պատերազմներից գոնե մեկին, իսկ մասնակցության փաստն ինքնին նշանակում է, որ Եվլախ այցելությունն ավարտվելու է Բաքվի բանտում հայտնվելով:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
Ասենք՝ ռուսը դավաճանել է, չի կատարում իր պարտականությունը, հետո՞, դա մեզ արդարացնո՞ւմ է։ «Ադրբեջանը չի հարգում նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․», է ի՞նչ, չի հարգում, հետո՞, սպասենք մինչև հարգի՞։ Այս անկամության, չկամության, տգիտության, անկարողության մեջ ի՞նչ եք ուզում որ լինի։ Եթե մենք գեներալիտետ չունենք․․․, մի հատ գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, էս խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Ինչպես գիտենք՝ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը ստեղծեց ՔՊ երիտթևը: Չի բացառվում, որ շուտով Փաշինյանը նաև ՔՊ կուսակցական դպրոց ստեղծի, որտեղ 1-ին հոսքի համար ՔՊ տարբեր կարկառուններ հանդես կգան այնպիսի դասախոսություններով, ինչպիսիք են.

Հաղթանակած երկիրը գետնափալասի վերածելու հիմունքները

Ալիևի ցեխոտ կոշիկները լիզելու նուրբ արվեստը. գիտապրակտիկ սեմինար անձամբ Ն. Փաշինյանից

Բանակը կազմաքանդելու մեթոդոլոգիական հիմնախնդիրները

Թալանը վերացնելու անվան տակ իշխանությունը զավթելու և բյուջեն լափելու հիմունքները

Թուրքի ագենտ լինելու դրական կողմերը. միրզոյանական լսումներ

Փաբերում նիսյա պիվա խմելու և տարիներով չփակվելու հմտությունները. մաստեր-կլասս անձամբ աներձագից

Կանացի հիմնադրամներով բիզնես ռեկետի և բունկեռում բարոյական աջակցության 7 գաղտնիքները. դաշտային աշխատանքներ «Էրատո» ջոկատի կազմում

Սեփական ժողովրդի պատմությունն և Եռաբլուրն ուրանալու հիմնախնդիրները

Էշ-էշ դուրս տալու հմտությունները. պրակտիկում անձամբ Հովիկ Աղազարյանից

Տավարի ցավն Ազգային ժողովում. մաստեր-կլասս Հակոբ Ասլանյանից

Ինչպես կողմնորոշվել վիբրատորի ընտրության հարցում. ԱԺ նախագահի 4 գաղտնիքները

Օմարի արծվից մինչև շարքային հայրենավաճառ. ճոճված նավակը Բաքվի նախադուներում

Դեղ ցրողի հիշատակարանը. երեկոն կվարի DJ Էդոն, որպես ասիստենտ հանդես կգա Արսենյան Գուրգենի նառկաման որդին

Պատերազմի ժամանակ Գորիսում մեջքից վիրավոր վիճակում մեջքի վրա պառկելու արվեստը. խորհուրդներ կամադիր Սասունից

Բոլոր իշխանությունների օրոք երբեք թալանի երես չտեսած օլիգարխը. Ավետարան ըստ Գռզոյի:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
Թուրքիան սարսափում է Ռուսաստանի վերադարձից Վրաստան

Բաթումիից ականատեսները մեզ պատմեցին, որ ռուսական զբոսանավի այցելության դեմ «բողոքի ցույցերը» կազմակերպել և հրահրել են ոչ միայն արևմտամետ վրացական ՀԿ-ները և տեղի ուկրաինացիները, այլև Բաթումիի թուրք բիզնեսմենները, որոնք շատ վաղուց են հանդիսանում պաշտոնական Անկարայի էմիսարները Վրաստանում:

Ըստ մեր աղբյուրների՝ Բաթումիի թուրք բիզնեսմենները իրենց աշխատակիցներին հրահանգել են մասնակցել հակառուսական սադրանքներին՝ յուրաքանչյուր մասնակցի վճարելով 130 լարի գումար:

@Կանչ
Ինչպե՞ս է Ռաշիդ Բեգլարյանը հայտնվել ադրբեջանցիների գերության մեջ

Ադրբեջանական կողմն այսօր հայտնել է Լաչինի միջանցքում ևս մեկ հայի ձերբակալության մասին:

Ըստ թշնամու պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Աղավնո գնուղի հատվածում ձերբակալել է 1962թ. ծնված ՀՀ քաղաքացի Ռաշիդ Արամիսի Բեգլարյանին:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ռ. Բեգլարյանը Շուշիի բնակիչ էր, իսկ 2020թ. պատերազմից հետո բնակվում է Հին շեն գյուղում: Արցախի իշխանությունները ենթադրում են, որ Ռ.Բեգլարյանը մոլորվել է և հայտնվել ադրբեջանցիների ձեռքում:

Մեզ հետ զրույցում, սակայն, Ռ. Բեգլարյանի համագյուղացիները այլ վարկածներ էլ էին առաջարկում: Նրանք չեմ բացառում, որ Ռաշիդ Բեգլարյանը պարզապես փորձել է դուրս պրծնել շրջափակումից, սակայն բացահայտվել է թշնամու կողմից և ձերբակալվել:

@Կանչ
Մահացել է Ադրբեջանում 1993 թ. ապստամբության առաջնորդ Սուրեթ Հուսեյնովը: Նրա ապստամբության արդյունքում Բաքվում իշխանությունը Էլչիբեյից սահուն անցավ Հեյդար Ալիևին, իսկ վերջինս դիրքերն ամրացնելուց հետո չեզոքացրեց բոլոր հնարավոր անհնազանդներին` առաջինների թվում հենց Հուսեյնովին:

Սուրեթ Հուսեյնովը ապաստանել էր Ստամբուլում և որոշ տեղեկությունների համաձայն հենց այնտեղ էլ մահացել:

Ինչպես ասում են, умер король, да здравствует король: Կարծես պատեհ պահն է, որ Ադրբեջանում նոր «Հուսեյնով» ծնվի: Համենայն դեպս, Իլհամ Ալիևը դրա համար արել է ամեն ինչ, իսկ տարածաշրջանում պրոցեսների տրամաբանությունը հուշում է, որ արտաքին աշխարհը կօգնի նման համարձակներին:

@Կանչ
Ձախից Արմեն Գրիգորյանն է՝ ЕРМИ КВН-ի թիմից: Նա «չկզեց» Հայաաստանն օկուպացրած դավաճանախմբի առջև ու սպանվեց հենց դատարանի դահլիճում:

Աջից Կարեն Ղազարյանն է՝ Կզոն, նույնպես ЕРМИ КВН-ի թիմից: Կզոն տասը տակ ծալվեց ու կզեց դավաճանախմբի առաջ, Շարմի կզոյից դարձավ Ավինյան Տիգրանի անձնական Կզոն, դրա դիմաց նշանակվեց Մարզահամերգային համալիրի տնօրեն:

Մեկին դավաճանների ռեժիմը սպանեց ողնաշար ունենալու համար, մյուսին՝ ըստ պահանջի կերակրում է կզելու համար: Իսկ թե ինչպիսի գնահատական կտա պատմությունը և ինչպես կանդրադառնա դավաճանների առջև ծալվելու փաստը կզածի և չկզածի սերունդների վրա, ցույց կտա շատ մոտ ապագան:

#Մի_կզի @Կանչ
👍2