Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Արայիկ Հարությունյանն Արցախը աղետի գոտի է հայտարարել

«Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով»:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ «հասունացել է միակողմանի քայլեր ձեռնարկելու պահը՝ որպես զանգվածային հանցագործությունը կանխարգելելու վերջին միջոց»:

#Արցախ @Կանչ
Ինչպե՞ս ձերբազատվել խաղաղապահներից՝ Փաշինյանի ակնարկը Ալիևին

Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, նշանակում է, որ ռուսական կողմը Ղարաբաղի բնակչության զանգվածային զոհվելու վտանգ այլևս չի տեսնում: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ն. Փաշինյանը:

«Որովհետև եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել: Իսկ եթե չկա նման վտանգ, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների շրջանակում գտնվել է արդյունավետ, և կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության կարիք այլևս չկա»,-ասել է Փաշինյանը:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Փաշինյանի կառավարությունը հենց ինքն է առաջ տանում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեման: Եվ հիմա, ըստ էության, Փաշինյանն ակնարկում է Ալիևին, թե ինչպես է հնարավոր լուծել Արցախից ռուս խաղաղապահներին հանելու խնդիրը՝ պարզապես պետք է ցույց տալ, իբր Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է:

@Կանչ
Ի՞նչ է ասել Փաշինյանն ասուլիսին

«Կանչը» առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսի հիմնական դրույթները:

ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել: ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Այդպիսի ժանր ունենք՝ «Նամակ ռուսաց թագավորին», մինչև ե՞րբ ենք այդ ժանրի մեջ ապրելու մենք: Ընդ որում, այո, ԼՂ մեր հայրենակիցները այդ ժանրի հիմնադրման գործում շատ մեծ ներդրում ունեն:

Ամբողջ Ղարաբաղը տեսավ, որ վարչապետի կինը աջափսանդալի նկար ա դրել: Ժողովուրդ, ձե՞ռ եք առնում, թող գնային բախչեն վարեին, բադրիջան ցանեին 150 միլիարդ դրամի փոխարեն:

Ստեփանակերտին Աղդամով օգնություն հասցնելու հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում՝ ես ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ:

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխելն է: Եթե ՌԴ-ն որոշի ԼՂ-ից դուրս գալ, կնշանակի, որ այլևս նման վտանգ չկա:

Եթե որևէ մեկն ասում է՝ Հայաստանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել, ինքն, ըստ էության, ՀՀ պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը դնում է կասկածի տակ:

Արցախի փոխարեն ասում եմ Լեռնային Ղարաբաղ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում, դրա մասին կա ստորագրված թուղթ: Երբ ինչ-որ մարդիկ ԼՂ հասկացությունը օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն և ասում են Արցախ, նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասախանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղ չկա:

@Կանչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ազատության» հրապարակում մեկնարկել է Արցախի իշխանությունների նախաձեռնած հանրահավաքը:

Զուգահեռ հանրահավաք է սկսվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում:

@Կանչ
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

@Կանչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ

Սննդամթերքով բեռնված մեքենաներն արդեն Կոռնիձորի ճանապարհին են: Կոռնիձորից հումանիտար օգնությունն Արցախ կհասցնեն ռուս խաղաղապահները:

Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք:

@Կանչ
Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Մեկ ժամից ավելի է ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացին ՀՀ տարածքից հետևում են ԵՄ դիտորդները:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմն այս պահին մեծացնում է Լաչինի միջանցքում իր զորքերի թիվը, որպեսզի խաղաղապահները չփորձեն ուժով հաղթահարել իրենց ստեղծած արգելքը:

@Կանչ
Արցախում այսօր կարևոր փոփոխություններ կլինեն

Արցախի Ազգային ժողովում այսօր հետաքրքիր զարգացումներ են սպասվում: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին այդ պաշտոնում կփոխարինի դաշնակցական Դավիթ Իշխանյանը:

Մեր տեղեկություններով, այս փոփոխությունը խորքում հեռու գնացող նպատակ ունի: Հաջորդ փուլում իշխանությունից հեռացվելու է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, դեմ չէ: Նա կարծում է, որ Արցախի ճակատագիրն արդենբլուծված է և ցանկանում է դրա պատասխանատվությունը կիսել այլոց հետ:

Դավիթ Իշխանյանը և նրան սատարող թիմը, որի մեջ են նաև Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչներ, հասկանում է Ա.Հարությունյանի մտահղացումը: Սակայն երկար քննարկումներից հետո եկել են այն որոշման, որ չեն կարող ձեռքերը ծալած նստել և պետք է փորձեն որևէ լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար:

@Կանչ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական կողմը նոր կադրեր է հրապարակել Լաչինի միջանցքից: Տեսանյութում երևում են սահմանագծում կայանված հայկական բեռնատարները, որոնց միջոցով ՀՀ կառավարությունը փորձել է հումանիտար օգնություն ուղարկել Արցախի քաղաքացիներին:

@Կանչ
Ռուբեն Վարդանյանն իր «բարձունքում» է

Ռուբեն Վարդանյանը հերթական ծառայությունն է առաջարկում Արցախի ժողովրդին: Ասում է՝ էլեկտրական մեքենա ենք գնել, ում շտապ փոխադրամիջոց պետք լինի, կարող եք զանգել:

Թվում է՝ առաջարկը վատը չէ: Իսկապես շատ մարդկանց կարող է շտապ մեքենա պետք գալ: Եվ նույնիսկ, եթե Վարդանյանը հասցնի այդ մեկ մեքենայով սպասարկել 120.000 արցախցիներին, կա մի խնդիր, որը հնարավոր չէ անտեսել: Այն, որ պաշարված Արցախում էլեկտրական մեքենան այսօր շատ ավելի անհրաժեշտ է պետությանը, քան բարեգործությամբ զբաղվող հիմնադրամին: Մանավանդ, եթե ի նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ այդ մեկ էլեկտրամեքենայի համար Արցախում իսկական պայքար էր սկսվել: Արդյունքում հաղթել է նա, ով կարողացել է ամենաբարձր գինը վճարել այդ մեքենայի համար՝ 6.000.000 ՀՀ դրամ:

Բայց նույնիսկ, եթե մի կողմ դնենք մեքենայի՝ առավել օգտավետ շահագործման խնդիրը, ապա միևնույն է այլ հարց է առաջանում՝ ինչու՞ է պետք ամեն ինչը ծառայեցնել սեփական փիարին: Բարեգործությու՞ն եք անում՝ լավ եք անում: Բայց գոնե հիմա մի քիչ զուսպ եղեք:

@Կանչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի սիրտը համաժողովրդական սեր է ուզել

Գեղարքունիքում Փաշինյանի «պատահական» հանդիպումը բանակից վերադարձող իրենց զավակին դիմավորող ծնողների հետ, որտեղ վերջիններս զուռնա-դհոլով պարում են իր շուրջը, իրականում ամենևին էլ պատահական չէր: Շուտով նման «քեֆ-ուրախություններ» էլի կլինեն:

Բանը նրանում է, որ Փաշինյանին խիստ անհանգստացնում է վերջին ամիսներին իր վարկանիշի կտրուկ անկումը: «Կանչի» տեղեկություններով նա իր թիմակիցներին հանձնարարել է «ժողովրդական սիրո» տեսարաններ կազմակերպել և որոշել հաճախ երևալ սովորական մարդկանց մեջ:

@Կանչ
Ադրբեջանցիները Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվեղ արցախցու են առևանգել

Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։ Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն», – գրել է Արցախի պետնախարարը։

@Կանչ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովին...

@Կանչ
🤬2
Հարցեր Սամվել Բաբայանին

Հուլիսի 29-ին ԼՂՀ քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Կարմիր Խաչի մեքենայից դուրս հանելով և կալանավորելով՝ արյան համն առած գազանի հոգեբանությամբ Ադրբեջանի ղեկավարությունը հստակ ազդակ է հղում արցախահայությանը, այն է՝ «ոչ մեկդ չեք պլստալու, արական սեռի բոլոր արցախցիները ֆիզիկապես ոչնչացվելու կամ փտելու են Բաքվի բանտերում»:

Կասկածող կա՞, որ Սամվել Բաբայանի նախկին վարորդ 68-ամյա Վագիֆ պապիկին ալիևյան գազաններն ամենայն հավանականությամբ շուտով զրկելու են կյանքից, իսկ մարդու իրավունքները դրոշակ դարձրած Եվրոպան լռելու է:

Ի՞նչ է մնում անել արցախցուն. այո, կենաց-մահու կռիվ տալ ու փրկվել: Բայց դա կքննարկենք մեկ այլ առիթով:

Հիմա Սամվել Բաբայանին հարցեր տալու ճիշտ ժամանակն է:

Պարոն Սամվել, որ քարոզում ես «երկխոսել» Բաքվի հետ, Աղդամի ճանապարհով Ադրբեջանից ողորմություն մուրալ ու ստանալ, մտքովդ անցնու՞մ էր, որ հենց քո վարորդ Վագիֆ Խաչատրյանին էր Բաքուն հոշոտելու է:

Հիմա քեզ լա՞վ ես զգում, տրամադրությունդ ո՞նց է: Երբ Հ1-ի Պետոյի եթերում արցախցուն առաջարկում էիր «կզել» Ադրբեջանի առջև ու Ալիևի կոշիկները լիզել, ճի՞շտ ենք հասկանում, որ Փաշինյան-Ալիև դաշինքին ես անդամակցել ու ամեն ինչ անելու ես, որ արցախցուն բարոյալքես, տեղահանես Արցախից, դրա դիմաց Երևանում պաշտոն ու բիզնես ստանաս՝ հավանաբար SOCAR-ի կապիտալով (որպես դիզելի քվոտաների մեծ սիրահար):

@Կանչ
ԼՂՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը քրեական հոդված է կարել նրա վրա՝ որպես 1990-ականների պատերազմի մասնակից:

Եթե ՀՀ իշխանություն կոչվածը դավաճանների կույտ չլիներ, ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ լինեին Ժնևյան և Հաագայի կոնվենցիաների մասին, իսկ Արցախի իշխանության ղեկին լինեին ուղեղ և ողնաշար ունեցող մարդիկ, ապա հիմա աշխարհով մեկ կաղաղակեին, որ Ալիևը չլսված բան է արել՝ միջազգայնորեն ճանաչված կոմբատանտ է առևանգել:

Որովհետև եթե անգամ 68-ամյա Վագիֆ պապիկը 1990-ականներին պատերազմի է մասնակցել, ապա նա եղել է միջազգայնորեն (այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից) կոմբատանտ ճանաչված ԼՂՀ ՊԲ-ի մարտիկ: Սա կարմիր գիծ է, որն Ալիևն իրեն թույլ է տալիս անցնել, քանզի գիտի, որ հայկական կողմում գործ ունի սրբխեչի ուլերի հետ, որոնք ձեն-ծպտուն չեն հանելու: Հակառակ դեպքում, չկասկածեք, ուղղակի չէր համարձակվի:

#Վարք_անասնյաց @Կանչ
1915 թվականին ֆրանսիական «Ժաննա դԱրկ», «Գիշեն» և մի շարք այլ նավեր արձագանքեցին Մուսա լեռան վրա պաշարված հայերի «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությանն ու փաստացի մուսալեռցիներին փրկեցին վերահաս կոտորածից: 

1915-ին եվրոպական արժեքները հասկանալի էին և կար միսիոներության զգացում` իհարկե, միահյուսված ազգային շահերի հետ:

2023-ին եվրոպական արժեքները, հասկանալի չէ, ինչի մասին են: Բարձրագոչ հումանիստական հռետորաբանության ֆոնին եվրոպացիները գործում են լուսանկարում պատկերված դիտորդների պես` փուշ կերած մալի դեմքով հետևել ու ոչնինչ չասող հայտարարություն անել:

Պատկերացնու՞մ եք` «Ժաննա դԱրկի» ու «Գիշենի» նավապետերը հեռադիտակով հետևեին Մուսա լեռում կատարվողին ու բավարարվեին հայտարարությամբ, որ օսմանյան զորքերը պետք  է դադարեցնեն պաշարումը:

Պատրանք պետք չէ ունենալ` Եվրոպան Արցախին ու հայությանը ոչնչով օգնել չի կարող: Դեռ հարց է` ինքն իրեն օգնել կկարողանա, թե ոչ:

#Պատմական_փաստ @Կանչ
Ադրբեջանում հասարակությանը նախապատրաստում են պատերազմի՞:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️
Սմբատյան Արմենը օգտվել ու հարստացել է կոմունիստների օրոք, Լ. Տեր-Պետրոսյանի օրոք (Կոնսերվատորիայի ռեկտոր, հետո մշակույթի նախարար), Ռ. Քոչարյանի օրոք (ՀՀ դեսպանը ՌԴ-ում), Ս. Սարգսյանի օրոք (նախագահի խորհրդական): Բացի ԱՕՔՍ-ի շենքն ու Չայկովսկու դպրոցի տարածքը տակով անելուց Սմբատյան Արմենը նաև իր որդի Սերյոժիկին ՀՀ պետական բյուջեի հաշվին դիրիժոր Սերգեյ Սմբատյան դարձրեց: Բայց ինչպես ասում են՝ жадность губит фраера… Սմբատյանները որոշել էին, որ 2018-ի հեղափոխությունն իրենց դեմ չէ ու ծառայություններ էին մատուցում ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանախմբին:

Հայրը Թալեյրանի դեմքով Նիկոլի մոտ դեսպան էր աշխատում և կրեմլամերձ շրջանակներում Նիկոլ Վավայիչի լոբբինգով էր զբաղվում, չէր մոռանում ասել, որ նախկինները թալանչի են, Նիկոլը՝ սուրբ փրկիչ: Իր հերթին որդին մանր-մունր իմիջային ծառայություններ էր մատուցում դավաճանախմբակին: Պատկերացնու՞մ եք օրինակ՝ Մանգասարյանը համերգի ժամանակ դիրիժորական փայտիկը տար Կ. Դեմիրճյանին ու ասեր՝ չափ տուր: Կամ Օհան Դուրյանը փայտիկը տար Լ. Տեր-Պետրոսյանին… Իսկ ահա դիրիժոր Սմբատյանը համերգի ժամանակ փայտիկը տվել էր Հարությունյան Արայիկին, որ ազգը Հ1-ով տեսնի, թե ոնց է դդումը Արամ Խաչատուրյանի լեզգինկան չափ տալիս:

Կյանքը ցույց տվեց, որ հայր ու որդի Սմբատյանները չներվեցին և դա բնական է: Դավաճանախմբին քսմսվելու ճանապարհի վերջին հանգրվանը բանտն է: Դա հասկանալու համար պետք էր մի փոքր բարոյականություն ունենալ, մի փոքր էլ՝ քթի ծակ: Երիցս ճիշտ էր Հենրիկ Իգիթյանը, երբ Սովետի ԳԽ ամբիոնից հայտարարում էր՝ բոզին բոզություն է հասնում❗️❗️❗️

#մի_կզեք @Կանչ
Ն. Փաշինյանը դիմել է ԱՄՆ դեսպանատան օգնությանը

Արևմտյան դրամաշնորհներով գործող ՀԿ-ների հարձակումը Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տված լրագրողների վրա վկայում է, որ վարչապետը տեղեկատվական աջակցություն է պահանջել Արևմուտքից: Ակնհայտ է, որ լրագրողների վրա գրանտակերի հարձակման սանկցիան տրվել է ԱՄՆ դեսպանատնից:

«Կանչի» տեղեկությունների համաձայն՝ վերջին ասուլիսում խայտառակվելուց հետո Ն. Փաշինյանը ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ասել է, որ լրագրողների պատճառով կորցնում է հանրային կարծիքը և այդպես շարունակվելու դեպքում չի կարող կյանքի կոչել իր կողմից խոստացված «Արցախը Ադրբեջան է և վերջ» օպերացիան, քանզի մեծանում է վտանգը, որ ժողովուրդը ոտքի կկանգնի ու ցախավելով կսրբի Արցախ հանձնողներին:

#Վախեցածը @Կանչ
Կանչ pinned a photo
Ռուսաստանն ու Արևմուտքը մրցակցության մեջ են մտել, թե ով և որտեղ կկազմակերպի հանդիպում Ադրբեջանի և Արցախի «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» միջև:

Այս ձևաչափը, հավանաբար, պահանջել է Բաքուն, որպեսզի խուսափի Արցախի ֆորմալ իշխանությունների հետ շփումներից, բայց և չմեղադրվի արցախահայության հետ դիալոգից խուսափելու մեջ:

Նիկոլն ու Արայիկը, բնականաբար, Ալիևին «չէ» ասելու ոչ դուխ ունեն, ոչ էլ ձու: Արդյունքում միակ փրկությունը Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունն է: Շանսերը մեծ են, որ Ալիևի պահանջած այդ հանդիպումը կկայանա հենց Մոսկվայի միջնորդությամբ ու պարտադրանքով, այն էլ` Ադրբեջանում (խոսվում է Եվլախի մասին): 

Եթե իրադարձությունները զարգանան այդ հունով, Արցախում պետք է շատ մանրակրկիտ որոշեն, թե ում են ուղարկելու Եվլախ: Պատճառը մեկն է` դժվար է գտնել որևէ չափահաս մարդու, ով մասնակից չի եղել երեք պատերազմներից գոնե մեկին, իսկ մասնակցության փաստն ինքնին նշանակում է, որ Եվլախ այցելությունն ավարտվելու է Բաքվի բանտում հայտնվելով:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ