ՀՀ կառավարություն/Government of Armenia
4.08K subscribers
1.62K photos
35 videos
8 files
1.06K links
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government
Download Telegram
ՀՀ կառավարություն/Government of Armenia
«Ադրբեջանական հերթական հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինծառայող է զոհվել Հայաստանի տարածքում: Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի և կանգնեցվի». Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ…
«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն են». նշել է վարչապետը հաջորդ գրառման մեջ:
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Այն սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
Կառավարությունը 4 ճանապարհահատվածի շինարարությանը հատկացրեց ավելի քան 3 մլրդ դրամ:
Կառավարությունը հաստատեց հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը:
 
Վարչապետը ողջունել է պարոն Կուրցիոյի այցը Հայաստան և հույս հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների միջև փոխգործակցությունը կզարգանա ու կիրականացվի փորձի արդյունավետ փոխանակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության:
 
Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն:
 
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող:

https://www.primeminister.am/hy/congratulatory/item/2022/10/05/Nikol-Pashinyan-meeting/
Կառավարությունը 508 մլն դրամ հատկացրեց 7 մարզի 20 բնակավայրերի 21 սուբվենցիոն ծրագրերի համար:
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները:
Կառավարությունը հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:
 
Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
 
Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
 
Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: 

Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Պրահայում տեղի է ունենում Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը