ՀՀ կառավարություն/Government of Armenia
4.05K subscribers
1.59K photos
35 videos
8 files
1.06K links
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government
Download Telegram
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.

https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/09/19/Nikol-Pashinyan-Security-Council-Announcement/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:
 
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը,  «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
 
 
Սիրելի ժողովուրդ,
 
սիրելի հայրենակիցներ,
 
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:
 

Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը:

Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
 
Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է.
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
 
Կարևոր  նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։
 
Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար։
 
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարօրություն»։
🇦🇲ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:

https://bit.ly/3BAeAG9
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթցքում հանդես կգա ելույթով:
 
Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:
 
Կառավարության որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ:
Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022թ. պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար: