Forwarded from Infocom
⚖️ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։
🗣 «Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։
📢 «Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։ Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։ |factor.am|

🗳 ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
🗣«Դա իրականացվել է թվով 2005 տեղամասում։ Նման պահանջ տեղամասային հանձնաժողովներին ներկայացված չի եղել, որ մուտքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին։ Տեղամասերն իրենց գործառույթներն իրականացրել են օրենքի պահանջներին համապատասխան»,- նշել է նա։

💬 ԿԸՀ նախագահը «չգիտի»՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները պայմանականորեն անվավեր չճանաչվեին:
🗣 «Ես չգիտեմ, որովհետև ես այդ երեք տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ: Խնդիրն այս է. երբ չունենք վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները զրո են: Որպեսզի ունենանք որևէ կուսակցությանը տրված ձայն, պիտի ունենանք վավեր քվեարկություն: Երբ չունենք վավեր քվեարկություն, չունենք նաև ձայն, որը պիտի պայմանականորեն գումարենք և արդյունք ստանանք»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին ի պատասխան:
📌Նշենք՝ արդեն 4-րդ օրն է՝ ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: Այժմ դատավորներն իրենց հարցերն են ուղղում կողմերին:

😁2
Forwarded from Infocom
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։
⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ:
[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

❗️ «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից մեկը հայտնաբերվել է և կալանավորվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
📌 Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։

❤1
armVote by Infocom
ՔՊ նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին:
🔻 Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
🔻 Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից՝ ՄԻՊ-ը կարևորում է, որ նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ:
[ՄԻՊ]

‼️ ՔՊ-ն փոխել է ընտրելու իրավունքն իրացնելու համար ՀՀ-ում փաստացի բնակվելու ժամկետի իր առաջարկը:
🔸 Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք ունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝ նախորդող 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 2 տարվա ընթացում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի:

👍3
✅ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրելու իրավունքի համար բնակության ցենզ սահմանող նախագիծը՝ 68 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով:
⏳ Այսուհետ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին իրենց ընտրելու իրավունքը կկարողանան իրացնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկությունից առաջ 2 տարվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի:
📌 Ընդդիմությունը չի մասնակցում նիստին. ավելի վաղ հայտնել են, որ վիճարկելու են վերոնշյալ սահմանադրականությունը:

❤5👍1
Forwarded from Infocom
⚖️ 🗳 Ժամը 17:55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ ԱԺ 2026 ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։
[Սահմանադրական դատարան]
[Սահմանադրական դատարան]
👍1
Forwarded from Infocom
⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ
Forwarded from Infocom
🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
🔹 Իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց՝ «Արդարադատություն տեղի ունեցավ»։

Infocom
🔸 «Ես հիմա ավելորդ ինֆորմացիա չասեմ, բայց ակնհայտ էր, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ»,- ՍԴ որոշման հայտնի դառնալուց հետո հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ…
🔸 «Արձանագրվեց, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելիս հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
🗣 «Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, կարծում եմ՝ ակնհայտ է»,- նշեց նա։

👎1
Infocom
⚖️ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ
🗳 ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը։ Ֆեյսբուքում գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
📢 «9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր,
2․ «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 պատգամավոր,
3. «Հայաստան« դաշինք` 12 պատգամավոր»,- նշել է նա։