✅ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է հունիսի 7-ին կայացած ընտգրություններին մասնակցած 7 կուսակցությունների դիմումը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ։
📌 Քննվող վարույթով ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է ներկայացնել ԱԺ ընտրություններին մասնակցած մի խումբ անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, իսկ ԱԱԾ-ից՝ ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ: |pastinfo.am|
🔗 Կարդալ ավելին

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔈 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել։
📌 Նշվում է, որ փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։
⚖️ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Forwarded from Infocom
‼️ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է «Փաստինֆո»-ին հայտնել է կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։
🗣 «Ի սկզբանե ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով, և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։

😁4👍2👎1
Forwarded from Infocom
📄 «Ինֆոքոմը» պաշտոնական տվյալների վերլուծությամբ փորձել է ԱԺ հերթական ընտրությունների ընդհանուր արդյունքներից զատ ցույց տալ նաև ձայների բաշխվածությունն ու միտումները տարբեր դիտանկյուններից։
👉 Թերթեք ինֆոքարտերը՝ արդյունքը տեսնելու համար։
👉 Թերթեք ինֆոքարտերը՝ արդյունքը տեսնելու համար։
Forwarded from Infocom
⚖️ Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփմանը:
🗳 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում միջնորդեցին փորձաքննության ուղարկել ընտրական ծրարները, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները երևացել են, այսինքն՝ ծրարները եղել են թափանցիկ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը:
🔸 ԲՀԿ ներկայացուցիչները միջնորդեցին ՍԴ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 10-ական ծրար և նշանակել փորձաքննություն դրանց թափանցելիության վերաբերյալ: |hetq.am|

⚖️ Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը։
🔸 Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը քննվող հարցի շուրջ։
🗳 Ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ողջ ընթացքում արձանագրված ընթացակարգային հարցերը չեն կարող որակվել որպես այնպիսի խախտումներ, որոնք ունակ կլինեին փոխելու ընտրողների կամքի արտահայտման վերջնական պատկերը՝ այս մասին հայտարարեց ԿԸՀ ներկայացուցիչը։ |factor.am|

❤1
Forwarded from Infocom
🔸 «ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ, գտնում է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է, կայացել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել»,- Սահմանադրական դատարանում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
👍1👎1
Forwarded from Infocom
⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։
📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
🔸 Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ |factor.am|

🔶 «Ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ և իրական կամքը»,- Սահմանադրական դատարանում ՔՊ ներկայացուցիչներին այս հարցն ուղղեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը։
📌 Ի պատասխան ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ այդ խախտումները եղել են և պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական արդյունքների համատեքստում իրենք չեն կարող դրանց ազդեցությունը գնահատել․
🗣 «Այն իրողությունը, որ կա այսօր, ցույց է տալիս, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել իր ընտրելու իրավունքը»,- նշել է Գալյանը։

⚖️ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։
🗣 «Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։
📢 «Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։ Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։ |factor.am|

🗳 ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
🗣«Դա իրականացվել է թվով 2005 տեղամասում։ Նման պահանջ տեղամասային հանձնաժողովներին ներկայացված չի եղել, որ մուտքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին։ Տեղամասերն իրենց գործառույթներն իրականացրել են օրենքի պահանջներին համապատասխան»,- նշել է նա։

💬 ԿԸՀ նախագահը «չգիտի»՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները պայմանականորեն անվավեր չճանաչվեին:
🗣 «Ես չգիտեմ, որովհետև ես այդ երեք տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ: Խնդիրն այս է. երբ չունենք վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները զրո են: Որպեսզի ունենանք որևէ կուսակցությանը տրված ձայն, պիտի ունենանք վավեր քվեարկություն: Երբ չունենք վավեր քվեարկություն, չունենք նաև ձայն, որը պիտի պայմանականորեն գումարենք և արդյունք ստանանք»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին ի պատասխան:
📌Նշենք՝ արդեն 4-րդ օրն է՝ ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: Այժմ դատավորներն իրենց հարցերն են ուղղում կողմերին:

😁2