armVote by Infocom
837 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
armVote by Infocom
🗳⚖️ Սահմանադրական դատարան է մուտքագրվել ԱԺ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը: 💬 «Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում…
⚖️🗳 «Միասնության թևերը» դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

🗣 Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հենց ընտրողների նկատմամբ և այլն, այսինքն՝ այնպիսի միջոցների ձեռնարկում, որ քաղաքացիները զերծ մնան կոնկրետ դեպքում «Միասնության թևերի» հավաքներին ներկայանալուց։

📣 «2-րդ բլոկը վերաբերվում է նախընտրական հիմնադրամի ֆինանսավորմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի շեմը, մեր համոզմամբ, հատած լինելուն։ Սա կարևոր խնդիր է, ընտրական պրոցեսներում երբևէ չի բարձրաձայնվել։ Գործող օրենսդրությունը շեմ է սահմանում, որից ավելի կուսակցությունները չեն կարող օգտագործել նախընտրական պրոցեսի ժամանակ։ ՔՊ-ն կարելի է ասել՝ ամբողջ ծավալով օգտագործել է այն․ շուրջ 800 մլն-ի հայտարարագիր է ներկայացրել, բայց, մեր համոզմամբ, չեն ներառվել մի շարք ծախսեր կամ ներկայացվել են ծախսեր, որոնք ամբողջ ծավալով չեն», - նշել է Դրմեյանը։
😁1
armVote by Infocom
⚖️🗳 «Միասնության թևերը» դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ 🗣 Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը…
⚖️ Այսօր ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ, որով վիճարկվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:

📌 ՍԴ-ն դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում կորոշի դիմումների ընդունելիության հարցը:

[Սահմանադրական դատարան]
😁1
armVote by Infocom
⚖️ Այսօր ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ, որով վիճարկվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: 📌 ՍԴ-ն դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում կորոշի դիմումների ընդունելիության հարցը: …
🗳⚖️ «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, հայտնում են ՍԴ-ից։
😁3
armVote by Infocom
‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե…
📣 Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող է համագործակցել, մյուս ուժերն էին փորձում մեզանից որոշ չափով հեռավորություն պահպանել, ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի առաջարկի մասին։

🗣 «Հիմա համագործակցությունը համարում եմ` պետք է, սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած»,- հայտարարել է նա։

🔸 Քոչարյանը նշել է, որ հնարավոր է համարում իշխանափոխությունը։

🗣 «Արդյունավետության հետ կապված օրինակ բերեմ 2017-ի Խորհրդարանական ընտրությունները․ ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ, մոտ 9 ամիս անց՝ հեղափոխություն, իշխանափոխություն, հնարավո՞ր է դա․ հնարավոր է»,-ասել է նա։ |tert.am|
😁2
🗳 Ընտրական օրենսգրքի կարգավորումը հուշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։

🔸 Կրկին հիշեցնում ենք, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։

🔹 Այնուհանդերձ, հարկ ենք համարում պարզաբանել, որ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։

[ԿԸՀ]
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎞 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։

⚖️ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

[Հակակոռուպցիոն կոմիտե]
1
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎞 «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք:

[Հակակոռուպցիոն կոմիտե]
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է հունիսի 7-ին կայացած ընտգրություններին մասնակցած 7 կուսակցությունների դիմումը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ։

📌 Քննվող վարույթով ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է ներկայացնել ԱԺ ընտրություններին մասնակցած մի խումբ անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, իսկ ԱԱԾ-ից՝ ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ: |pastinfo.am|

🔗 Կարդալ ավելին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔈 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել։

📌 Նշվում է, որ փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։

⚖️ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Forwarded from Infocom
‼️ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է «Փաստինֆո»-ին հայտնել է կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

🗣 «Ի սկզբանե ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով, և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։
😁4👍2👎1
Forwarded from Infocom
📄 «Ինֆոքոմը» պաշտոնական տվյալների վերլուծությամբ փորձել է ԱԺ հերթական ընտրությունների ընդհանուր արդյունքներից զատ ցույց տալ նաև ձայների բաշխվածությունն ու միտումները տարբեր դիտանկյուններից։

👉 Թերթեք ինֆոքարտերը՝ արդյունքը տեսնելու համար։
Forwarded from Infocom
⚖️ Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփմանը:

🗳 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում միջնորդեցին փորձաքննության ուղարկել ընտրական ծրարները, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները երևացել են, այսինքն՝ ծրարները եղել են թափանցիկ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը:

🔸 ԲՀԿ ներկայացուցիչները միջնորդեցին ՍԴ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 10-ական ծրար և նշանակել փորձաքննություն դրանց թափանցելիության վերաբերյալ: |hetq.am|