armVote by Infocom
837 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
Forwarded from Infocom
Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

📌 Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն: |azatutyun.am|
😁3
‼️ Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ [հաստատված խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտի] փաստը լեգիտիմություն ստացավ և վերարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը:

🗣 Այս մասին ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |1lurer.am|
💬 Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընտրություններից առաջ թոշակների բարձրացմանը՝ նշելով.

📌 «Մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից մարդիկ և պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը:

📌 Սա է պատճառը, որ արձանագրելով, որ 2025-ի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2 տոկոսով ավելի է եղել, նաև հաշվի առնելով 2021թ. մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանք պետք է ՀՀ-ում լինի թոշակների բարձրացումը»: |1lurer.am|
💬 Իշխող ուժը չի ստացել բավարար մանդատ՝ սահմանադրական հանրաքվեի համար՝ հայտարարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

🗣 «Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի՝ անգամ այսքան ապօրինություններից հետո, ընտրակեղծիքներից հետո, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի 50 հազարից ավել ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում՝ Ալիևի պահանջով, Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել»,- հրապարակված տեսանյութում ասել է Կարապետյանը:
😁2👎1
armVote by Infocom
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերին վերաբերող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին
💬 «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։

📣 Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը:
👍3👎1
📑 ՔՊ նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին:

🔸 Ըստ հեղինակների՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն: |armenpress.am|
2👍2
‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։
1👍1
armVote by Infocom
‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ 📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։
❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:
👍2
armVote by Infocom
‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ 📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։
‼️ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է, հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

🗣 «Փաստորեն, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

🔸 ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

🔸 Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել: Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,- նշված է հայտարարության մեջ։
😁1
📣 «Հանուն Հանրապետության» կուսակցությունն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան, ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

🗣 «Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։

🔸 Մեր նպատակը ՀՀ-ում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք»,- նշել է նա։
1👍1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
💵⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել, բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։

📣 Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
1
Infocom
Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է
‼️ «Անկախ դիտորդը» պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։

📣 Այս մասին նշված է դիտորդական կազմակերպության հայտարարության մեջ՝ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշման վերաբերյալ:
💬 Վարչապետի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, և առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է:

🗣 «Ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն։ Նրանց պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:

📌 Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեմ պայքարի վերաբերյալ իր խոսույթը նախընտրական շրջանում ստացել է Հայաստանի քաղաքացիների աջակցությունը։ |armenpress.am|
armVote by Infocom
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
⚖️ ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

🗣 Լրագրողներին այդ մասին հայտնել է պաշտպան Արամ Օրբելյանը:

📌 Վերջինս ավելի վաղ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։
📣 «Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 ընտրատեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

🗣 «Անկախ դիտորդ դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։

🔸 Այս տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը»,- նշված է «Անկախ դիտորդ»-ի հաղորդագրությունում։
👍3👎1
armVote by Infocom
❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:
‼️ ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

📌 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
👍3
‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, նրանց հետ մենք չկարողացանք պայմանավորվել։

🔸 Հիմա կարևոր է այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,-նշել է նա։ |tert.am|
😁31
👨‍⚖️ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

🗣 Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

📌 Երեկ հայտնի էր դարձել, որ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր Դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
👍2
Infocom
Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։
💬 Մաքուր իրավական լուծում է տրված հարցին, որևէ քաղաքական շահարկման տեղ ընդհանրապես չկա:

🗣 Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ 3 տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել՝ առանց վերաքվեարկության նշանակման:

🔸 Փաշինյանը պնդեց, որ այդ տեղամասերում ՔՊ-ն 1800 ձայն է ստացել, և ՔՊ-ն ձևավորել է մեծամասնություն. «Այդ տեղամասերում քվեարկել են այն պրապորցիաներով, ինչ ընդհանուր պատկերն է, և քաղաքացիների ձայնը այդքանով արտահայտվել է»:
👍1👎1
armVote by Infocom
‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե…
📣 Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան

📌 «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը այս մասին հայտարարել է լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ ցանկանում է՝ այդ հանրահավաքը կոչեն «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։

🗣 «Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի իրական աջակցությունը ստանալ»,- նշել է նա։