armVote by Infocom
837 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
🗳 Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ դրա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ գրանցվել է հետևյալ պատկերը․

🔸«Ուժեղ Հայաստան»՝ 23,271%
🔹 «Բարգավաճ Հայաստան»՝ 3,989%
🔻 «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,745%
◻️ «Հայաստան» դաշինք - 9,923%
8👎4👍2🤬1
Forwarded from Infocom
🗳 Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

📌 Հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների շրջանում։
😁5👍1
Forwarded from Infocom
❗️ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․

🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 61 մանդատ,
🔹 «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 28 մանդատ,
🔻 «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

📌 Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ մանդատ։
4👎3👍1
Forwarded from Infocom
📌««Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է»,- Ֆեյսբուքյան էջում գրել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
👍62👎1
📌 «Արդար քվե» դիտորդական առաքելությունը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը բացահայտ անհամաչափ և իրավական առումով չհիմնավորված է։

📌 Այն դեպքում, երբ ԿԸՀ-ն արդեն իսկ արձանագրել է ընտրությունների արդյունքների վրա ազդելու ունակ խախտումների առկայություն և որոշ տեղամասերում անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները, վերաքվեարկության չնշանակումը չի ապահովում ընտրողների կամքի լիարժեք վերականգնումը և լրջորեն վնասում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությանը։

[«Արդար քվե» դիտորդական առաքելություն]
📣 ԿԸՀ-ն մեկնաբանել է 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու հարցը:

🔸 «Մասնակի վերաքվեարկության դեպքում մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։

🔸 Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։

🔸 Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը»,- ասվում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության մեջ:
‼️ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերին վերաբերող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին

🔸 «Կոմիտեում նախնական ամփոփվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները:

🔸 Դրանց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով
հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- հայտնում են Կոմիտեից:

Էկրանանկարը՝ միջնորդության փաստաթղթից
5
📣 Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները, հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը։

🗣 «ՀՀԿ-ն կոչ է անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանել Հայաստանի պետականությունը։

🔸 Մենք պայքարելու ենք հետևողականորեն և անզիջում՝ բացառապես Սահմանադրության, օրենքի և ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանություն քաղաքացիների ընտրական իրավունքի, Հայաստանի Հանրապետության պետականության շահերի և ժողովրդավարության հիմնարար արժեքների»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
😁4👍1
📣 «Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականը, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը, հայտարարություն է տարածել «Ականատես»-ը։

🗣 «Խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման և խորհրդարանական անցողիկ շեմի հաղթահարման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի ապացույցների։ Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը և արդարացիորեն վտանգում վարչական ակտի օրինականության հանրային ընկալումը։

🔸 Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելն արդարացնելը տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, հաշվի առնելով այն, որ համապատասխան տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը հանգեցրել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի կողմից անցողիկ շեմը չհաղթահարելուն:

🔸 ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը»,- նշված է հայտարարության մեջ։
4👎1
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով:
Forwarded from Infocom
Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

📌 Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն: |azatutyun.am|
😁3
‼️ Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ [հաստատված խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտի] փաստը լեգիտիմություն ստացավ և վերարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը:

🗣 Այս մասին ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |1lurer.am|
💬 Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընտրություններից առաջ թոշակների բարձրացմանը՝ նշելով.

📌 «Մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից մարդիկ և պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը:

📌 Սա է պատճառը, որ արձանագրելով, որ 2025-ի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2 տոկոսով ավելի է եղել, նաև հաշվի առնելով 2021թ. մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանք պետք է ՀՀ-ում լինի թոշակների բարձրացումը»: |1lurer.am|
💬 Իշխող ուժը չի ստացել բավարար մանդատ՝ սահմանադրական հանրաքվեի համար՝ հայտարարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

🗣 «Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի՝ անգամ այսքան ապօրինություններից հետո, ընտրակեղծիքներից հետո, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի 50 հազարից ավել ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում՝ Ալիևի պահանջով, Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել»,- հրապարակված տեսանյութում ասել է Կարապետյանը:
😁2👎1
armVote by Infocom
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերին վերաբերող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին
💬 «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։

📣 Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը:
👍3👎1
📑 ՔՊ նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին:

🔸 Ըստ հեղինակների՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն: |armenpress.am|
2👍2
‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։
1👍1
armVote by Infocom
‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ 📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։
❗️Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար:
👍2
armVote by Infocom
‼️ Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ 📌 Այս մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից։
‼️ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է, հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

🗣 «Փաստորեն, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

🔸 ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

🔸 Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել: Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,- նշված է հայտարարության մեջ։
😁1
📣 «Հանուն Հանրապետության» կուսակցությունն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան, ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

🗣 «Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։

🔸 Մեր նպատակը ՀՀ-ում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք»,- նշել է նա։
1👍1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
💵⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել, բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։

📣 Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
1