armVote by Infocom
836 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
👨‍⚖️ Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

🗣 Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։
👍1
🗳 «Ուժեղ Հայաստանը» վաղը դիմելու է ԿԸՀ, որ հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և վերանայի ՔՊ-ի ձայները: Եթե արագ պատասխան չլինի, կդիմեն Սահմանադրական դատարան:

🗣 Այս մասին հայտնել է դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

💬 «Դուք ինքներդ տեսաք՝ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ՔՊ-ի ստացած ձայների շեշտակի անկում է նկատվել, թե ինչպես են զինվորներին ուղղորդած տանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխպատակիցների ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին»,- նշել է նա:
😁61👎1
📣 «Ռուսաստանի անամոթ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և տնտեսական վնաս պատճառող առևտրային սահմանափակումների միջոցով, ինչպես նաև նրանց մոլորեցնելու մանիպուլյատիվ բովանդակության միջոցով, մեծ մասամբ ձախողվել են»:

📑 Այս մասին ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտարարության մեջ նշել են Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ:

🤝 Եվրախորհրդարանի պատգամավորները խրախուսում են հետագա և ուժեղացված միջոցառումները՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու համար, մասնավորապես, աջակցելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային և խթանելու ԵՄ-ՀՀ առևտուրը, օրինակ՝ ԵՄ ինքնավար առևտրային միջոցառումների ընդունման միջոցով։ «Մենք նաև ընդունում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ արագ առաջընթացի ու ԵՄ նոր գործընկերության առաքելության արագ տեղակայման անհրաժեշտությունը»: |factor.am|
2😁1
📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։

Նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։
2👎1
armVote by Infocom
📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։ Նյութերն…
❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։

Նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։
2👎1
armVote by Infocom
Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։
💬 ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։

🗣 «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ։ (...) Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,- հայտնել է Իվետա Տոնոյանը:

💬 Իսկ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ եթե ԿԸՀ-ն ու իշխանությունները կրկնաընտրություն չնշանակեն 2 ընտրատեղամասերում, հատելու են ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը:
😁41
💬 Հնարավոր վերաքվեարկության վերաբերյալ որոշումները ԿԸՀ-ն կայացնում է ընտրության արդյունքների ամփոփման նիստին, որը տեղի է ունենալու կիրակի՝ հունիսի 14–ին:

🗣 Այս մասին news.am-ին հայտնել են ԿԸՀ-ից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկու ընտրատեղամասերում, որտեղ ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները, տեղի են ունենալու վերաքվեարկություններ։
armVote by Infocom
«Դուք ինքներդ տեսաք՝ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ՔՊ-ի ստացած ձայների շեշտակի անկում է նկատվել, թե ինչպես են զինվորներին ուղղորդած տանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխպատակիցների ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին»,- նշել է նա:
‼️ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ:

💬 Դաշինքից պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ դիմումով ներկայացրել են ընտրություններից առաջ և ընտրության օրն արձանագրված ընտրախախտումների մասին։

🗣 «Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը՝ ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը»,- ասաց Վարդևանյանը։ |civilnet.am|
👎1
ԲՀԿ-ն կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար. Գագիկ Ծառուկյան

🔸 «Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական Օրենսգիրքը։

🔸 Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։

🔸 ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ»,- հայտարարում է ԲՀԿ առաջնորդը:
👎4
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը․ Հակակոռուպցիոն կոմիտե

📌 ««Բարգավաճ Հայաստանի» Վանաձորի տարածքային շտաբի ներկայացուցիչը և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք:

🔸 Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։
👍1
📣 «Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք ԱԺ». Սամվել Կարապետյան

🗣 Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը․ «Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», - ասաց նա:

📌 Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ․ «Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը: |azatutyun.am|
😁5👎21
Forwarded from Infocom
🪧 ԿԸՀ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները։ Նրանք պահանջում են, որ վերաքվեարկություն լինի երկու ընտրատեղամասերում, որոնց արդյունքները անվավեր են ճանաչվել։

📣 ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նախ, ընտրական վերաբերմունք են դրսևորել, որ ԲՀԿ-ին ֆիլտրեն, չթողնեն անցնի խորհրդարան։ Մենք ասում ենք՝ լավ, անվավեր եք ճանաչել, ինչո՞ւ կրկնակի քվեարկություն չեք նշանակել։ Կամ այս որոշումը ամսի 14-ին պետք է կայացվեր ու միանգամից կրկնակի քվեարկություն նշանակվեր, կամ սենց գիշերային խորհրդավոր որոշում չպետք է կայացվեր։ Իրենք ամեն ինչ անում են ԲՀԿ-ին ֆիլտրելու համար, ցանկացած մեթոդի գնում են։ Ընթացակարգի խախտումը մեզ մոտ լեգիտիմ կասկած է առաջացնում, որ նպատակն ազնիվ չէ»,–ասաց նա։ |news.am|
👎1
armVote by Infocom
ԿԸՀ-ն 12/13 տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում է ստացել «Ուժեղ Հայաստան» դաշինքից: 🗣 Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: 📌 Դա այն տեղամասն է, որտեղ հունիսի 7-ին մինչև ժամը 18:00-ն չի եղել 8 համարի քվեաթերթիկ:
❗️ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։

📣 Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը («Ազգային-ժողովրդավարական բեւեռ»։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

📌 Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։

[ԿԸՀ]
Forwarded from Infocom
🔸 Երկու տեղամասերում արդյունքների անվավեր համարվելը թեև էական ազդեցություն չունի առաջատար երեք ուժերի՝ ՔՊ-ի, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների համար, սակայն, չափազանց կարևոր է «Բարգավաճ Հայաստանի» համար, քանի որ կարող է վճռել կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու հարցը։

📄 Այս երկու ընտրատեղամասերում միասին ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե։ Մինչև երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչվելը, նախնական տվյալներով, ԲՀԿ-ն ստացել էր քվեների 3.996%-ը և ընդամենը 0.004% կամ մոտ 60 ձայն է պակասում այս ուժին ԱԺ-ում հայտնվելու համար։

📌 Վերաքվեարկություն կիրականացվի՞ այդ երկու տեղամասերում, թե ոչ՝ դեռևս հստակ չէ, պարզ կլինի կիրակի օրը։ Այդ օրը, ըստ Ընտրական օրենսգրքի, ամփոփվելու են ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները, և թե ինչ որոշում կարող է կայացվել ըստ սահմանվածի՝ կարդացեք «Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը» նյութում։
❗️ «Միասնության թեւեր» կուսակցությունը քիչ անց դիմում կներկայացնի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն իրականացնելու համար։

[«Միասնության թեւեր» կուսակցություն]
😁52👎1
📣 Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, իմ համոզմունքն է, որ առնվազն 10 տոկոս ձայն տարբեր հնարքներով ավելացրել են, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

📌 Քոչարյանը հայտարարել է, որ մանդատների հետ կապված դեռ վերջնական որոշում չունեն։

🗣 «Այն պետք է կայացվի մնացած ընդդիմադիր ուժերի հետ խորհրդակցելով։ Պայքարը, եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են: Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար»,- նշել է նա։ |tert.am|
😁31🤬1
Forwarded from Infocom
ԿԸՀ-ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները, համաձայն որի՝

🔸 «Ռեֆորմիստներ» -1456 քվեն նվազել է 11-ով,
🔸 «Բոլորին դեմ եմ» - 21477 քվեն նվազել է 244-ով,
🔸 «Ուժեղ Հայաստան» դաշինք - 340088 քվեն ավելացել է 508-ով,
🔸 Շնորհապետական - 30807 քվեն նվազել է 117-ով,
🔸 «Նոր ուժ» - 25624 քվեն նվազել է 21-ով,
🔸 «Միասնության թեւեր» - 33644 նվազել է 56-ով,
🔸 ԲՀԿ - 58378 քվեն ավելացել է 147-ով,
🔸 ԱԺԲ - 5485 քվեն ավելացել է 5-ով,
🔸 «Քոչարի» - 1984 ավելացել է 1-ով,
🔸 ՀԱԿ - 3206 նվազել է 47-ով,
🔸 «Հանրապետություն» - 15835 քվեն ավելացել է 8-ով,
🔸 ՔԺԿ - 2679 քվեն մնացել է անփոփոխ,
🔸 «Ժողովրդավարական համախմբում» - 5284 քվեն նվազել է 14-ով,
🔸 ԴՕԿ - 26567 քվեն նվազել է 819-ով,
🔸 ՔՊ - 727820 քվեն ավելացել է 1148-ով,
🔸 «Հայաստան» դաշինք - 145113 քվեն ավելացել է 217-ով,
🔸 Հանուն Հանրապետության - 6750 քվեն ավելացել է 18-ով,
🔸 ԼՀԿ - 7258 քվեն ավելացել է 55-ով։

📌 Անճշտությունների գումարային չափը 1279-ից ավելացել է 230-ով:

📃 Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:
5
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔶 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
👍41
🔶 «Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ դեռևս վերջնական որոշում չունի, այն պետք է կայացվի խորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, հայտարարել է դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

🗣 «Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ՝ պայքարը, եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են»,- հայտարարել է Քոչարյանը՝ շարունակելով- «Հիմա մանդատները դա լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց, կրկնեմ, վերջնական որոշում չկա, բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի, այստեղ կասկած չի կարող»:

📌 Լրագրողի հարցին, թե պայքարը շարունակել նկատի ունի նաև փողոցայի՞ն պայքար, երկրորդ նախագահն ասաց՝ նաև փողոցը։ |azatutyun.am|
😁5
⚖️ «Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում [․․․] կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները»,- ֆեյսբուքում հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
🗳 Հունիսի 14-ին՝ ժամը 18։00-ին, կամփոփվեն ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։

[ԿԸՀ]