armVote by Infocom
836 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
armVote by Infocom
Փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
📌 Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է:

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|
👍5😁1
🔸 Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է. սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են:

🔸 Մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա այլ բան: Եղել է տեխնիկական [խնդիր], դրա համար է այդ փուլը կոչվում է «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները: Սա է ընդամենը:

🔸 Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ:

[ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան] |1lurer.am|
3👎1🤬1
armVote by Infocom
12/13 ընտրատեղամասում տեղի է ունեցել «Անկախ դիտորդ»-ի արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկների բացակայության հարցը․ Իոաննիսյան
ԿԸՀ-ն 12/13 տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում է ստացել «Ուժեղ Հայաստան» դաշինքից:

🗣 Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

📌 Դա այն տեղամասն է, որտեղ հունիսի 7-ին մինչև ժամը 18:00-ն չի եղել 8 համարի քվեաթերթիկ:
📣 «Ապրելու երկիրը» ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ. հայտարարություն

🔸 «Թեև տեղամասերում, բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130.000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից։

🔸 Նշված խախտումներն արձանագրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ Վերոնշյալն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը», - նշել են կուսակցությունից։
😁7👎2
📣 Դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, չնայած ըստ Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այս մասին հարց ուղղեցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։

🗣 Հովակիմյանը նշեց՝ հարցը պետք է ուղղել Գլխավոր դատախազությանը։ Նա ասել է նաև, որ Ծառուկյանի վերաբերյալ հրապարակված տեղեկություններում խոսքը նախորդ քրեական վարույթների մասին է, այլ ոչ թե նոր մեղադրանք առաջադրելուն։

📌 Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է պատգամավորի թեկնածուների համար անձեռնմխելիության որոշ երաշխիքներ միայն այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը սկսվում է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ «Եթե մինչ այդ արդեն եղել են գործողություններ կամ քրեական գործընթացներ, ապա դա այլ իրավական կարգավորում է»,- նշել է նա։
📣 Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյան

🗣 «Համոզմունք ունեմ, որովհետև սկսած մեր ակտիվի ձերբակալություններից և կալանավորումներից, մեր գործընթացը կաթվախահար անելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհուպ անգամ կաշառքների դրվագների մասին ունենք ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում»,- ասուլիսի ժամանակ ասել է Մելոյանը։

🗳 Անդրադառնալով մանդատները վերցնելու հարցին, Մելոյանն ասել է, որ սպասում են քվեների վերահաշվարկին․ «Մենք պետք է հասկանանք որքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է լիազորել, պատվիրակել, քանի որ սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Կարծում եմ որևէ մեկիդ մոտ 2–րդ կարծիք չի կարող առաջանալ, որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել»,- ասել է Մելոյանը։ |civilnet.am|
😁7👎2
📣 Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

🗣 «Եթե մենք, օրինակ, 2017 թվականին այդպիսի ընտրություններ անցկացնեինք, եվրոպացի դիտորդներն անպայման կասեին, որ քվեարկությունն ու ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Չեմ կարծում, որ հիմա նրանք նման բան կասեն, քանի որ իրենց քաղաքական ղեկավարները նախընտրական շրջանում աջակցություն էին հայտնում այս իշխանությանը, և դա իրենց կաշկանդում է»,- նշել է Սարգսյանը։ |news.am|
😁52👍1👎1
armVote by Infocom
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…
❗️ Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն, գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

🗣 «Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։

🔸 Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»,- նշել է Տոնոյանը։
👎21👍1
🗳 ԿԸՀ-ից հայտնում են, որ շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները։

🕑 «Վերահաշվարկի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով:

📌 Տվյալներ են ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, համակիրների և այլ անձանց հետ Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որ վերջիններս մասնակցեն Երևանում հունիսի 4-ին անցկացվող հավաքին:

[Հակակոռուպցիոն կոմիտե]
💬 Եթե Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, այդ գործարքին ծնկաչոք ընդառաջ կգար:

🗣 Այս մասին ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդին գործարքի առաջարկ եղե՞լ է:

📌 «Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենն իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Ծառուկյանը կխնդրի, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ»,- նշեց Փաշինյանը: |azatutyun.am|
🇹🇷🎉 Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության հաղթանակի առթիվ:

🔸 «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:

🔸 Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի: Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,- ասված է ուղերձում:
5
armVote by Infocom
Եթե Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, այդ գործարքին ծնկաչոք ընդառաջ կգար:
💬 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:

📌 «Ի՞նչն է պետք հերքել. ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ-որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը։

📌 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա։

🤝 ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։ ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր։ Շատ լավ հարաբերություններ ունենք արաբական աշխարհի մի շարք քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ, ինչի մասին տեղյակ են բոլորը։ ԱՄՆ տարբեր ազդեցիկ շրջանակների հետ ունենք գործընկերային կապեր և համագործակցության ծրագրեր, որոնց մասին ևս հրապարակային խոսել ենք»,- գրել է նա:
😁2
🇵🇰🎉 Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

🔸 «Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։

🔸 Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք հույս ունենք, որ Ձեր նոր պաշտոնավարումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման առաջխաղացմանը»,- ասված է ուղերձում։
👨‍⚖️ Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

🗣 Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։
👍1
🗳 «Ուժեղ Հայաստանը» վաղը դիմելու է ԿԸՀ, որ հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և վերանայի ՔՊ-ի ձայները: Եթե արագ պատասխան չլինի, կդիմեն Սահմանադրական դատարան:

🗣 Այս մասին հայտնել է դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

💬 «Դուք ինքներդ տեսաք՝ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ՔՊ-ի ստացած ձայների շեշտակի անկում է նկատվել, թե ինչպես են զինվորներին ուղղորդած տանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխպատակիցների ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին»,- նշել է նա:
😁61👎1
📣 «Ռուսաստանի անամոթ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և տնտեսական վնաս պատճառող առևտրային սահմանափակումների միջոցով, ինչպես նաև նրանց մոլորեցնելու մանիպուլյատիվ բովանդակության միջոցով, մեծ մասամբ ձախողվել են»:

📑 Այս մասին ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտարարության մեջ նշել են Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ:

🤝 Եվրախորհրդարանի պատգամավորները խրախուսում են հետագա և ուժեղացված միջոցառումները՝ Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու համար, մասնավորապես, աջակցելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային և խթանելու ԵՄ-ՀՀ առևտուրը, օրինակ՝ ԵՄ ինքնավար առևտրային միջոցառումների ընդունման միջոցով։ «Մենք նաև ընդունում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ արագ առաջընթացի ու ԵՄ նոր գործընկերության առաքելության արագ տեղակայման անհրաժեշտությունը»: |factor.am|
2😁1
📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։

Նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։
2👎1
armVote by Infocom
📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։ Նյութերն…
❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։

Նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։
2👎1
armVote by Infocom
Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։
💬 ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։

🗣 «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ։ (...) Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,- հայտնել է Իվետա Տոնոյանը:

💬 Իսկ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ եթե ԿԸՀ-ն ու իշխանությունները կրկնաընտրություն չնշանակեն 2 ընտրատեղամասերում, հատելու են ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը:
😁41
💬 Հնարավոր վերաքվեարկության վերաբերյալ որոշումները ԿԸՀ-ն կայացնում է ընտրության արդյունքների ամփոփման նիստին, որը տեղի է ունենալու կիրակի՝ հունիսի 14–ին:

🗣 Այս մասին news.am-ին հայտնել են ԿԸՀ-ից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկու ընտրատեղամասերում, որտեղ ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները, տեղի են ունենալու վերաքվեարկություններ։