armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
📣 Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են, գրել է Արման Թաթոյանը։

🗣 «Համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։

🔸 Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:

🔸 Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,- նշել է Թաթոյանը։
😁5👍2👎1
armVote by Infocom
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…
❗️Իվետա Տոնոյանի հրապարակած քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք, բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Այս մասին գրել է ՔՊ կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։

🗣 «Մասնավորապես, 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց, Հայաստան դաշինքի 63-ը՝ ՔՊ-ի դիմաց։

🔸 Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։

🔸 Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով»,- նշել է նա։
😁73
📣 «Նժար» սահմանադրական շարժման անդամներն այսօր քաղաքական ուժերին հրավիրել էին Ազատության հրապարակ՝ միասնական վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել երեկ խորհրդարանական ընտրություններին։

🗣 «Մենք սպասում էինք, որ քաղաքական ուժեր էլ կգային, որովհետև տարբեր քաղաքական ուժեր գնահատականներ են հնչեցնում։ Մենք անհանգստություն ունենք, որ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի ձայների կտրուկ աճը կարող է տեղի ունեցած լինել նաև նրա հաշվին, որ ոչ թե մեծ ուժերից են ձայներ պակասեցրել, այլ՝ փոքր ուժերից։

🔸 Մեծ հավանականություն կա, որ որոշակի տոկոսով ձայներ են պակասեցրել։ Մենք՝ որպես փոքր ուժ, հնարավորություն չենք ունեցել բոլոր տեղերում ունենալ մեր ներկայացուցիչները»,- ասել է«Նժարի» համահիմնադիր Նինա Կարապետյանցը։ |aravot.am|
😁62👎1
🇺🇸🎉 ԱՄՆ-ն կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ձգտման ճանապարհին. ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Փաշինյանին:

🗣 «Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ»,- հայտնել է Մարկո Ռուբիոն: |azatutyun.am|
🔸 Մինչ քաղաքական ուժերը հայտարարում են ընտրությունների արդյունքների վիճարկման մասին, ԿԸՀ-ն շարունակում է նախնական արդյունքների ամփոփման, ճշգրտման և վերահաշվարկի գործընթացները։

🗣 «Ընտրական գործընթացները իրավական գործընթաց են: Թող ցույց տան տեղամասը, բողոքը, չգիտեմ փաստը: Բոլոր 1800 տեղամասերում ուղիղ հեռարձակում է իրականացվել: Դա չի նշանակում, որ այդ ձայնագրությունները կորել են։ Թող խնդիրները ցույց տան ու մենք այդ խնդրի հետևից գնալու ենք»,- Հանրային ՀԸ-ում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

📌 Նա հորդորել է կոնկրետ տեղամասեր նշել վերահաշվարկ իրականացնելու համար․ «Եթե ցանկանում են ամբողջ հանրապետությունը, կարող ենք ամբողջ հանրապետությունը վերահաշվարկ իրականացնել: Այստեղ մեզ համար կարևորը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ այն թիվը, որ հրապարակվում է, ճշգրիտ է»։ |civilnet.am|
6
🇨🇦 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

🗣 «Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խորացնելու մեր երկրների միջև գործընկերությունը և բարեկեցություն ստեղծելու երկու ժողովուրդների համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։ |azatutyun.am|
3👍1
‼️ Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով:

🕐 Վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ:

🔸 Նիստերը բաց են այն անձանց համար, ովքեր կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ:

[ԿԸՀ]
1
‼️ «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, և միայն դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ:

🔻 «Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, եթե տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ: (...)

🔻 Եթե ընդամենը 8 պատգամավոր ՔՊ կուսակցությունից փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- նշել է դաշինքից պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:
🗣 Արման Թաթոյանը պնդում է՝ «Միասնության թևեր»-ի ձայները գողացել են մեծ ծավալներով։

💬 «Այս պահի օրինակը՝ Սյունիքի թիվ 34/32 ընտրատեղամասում «Միասնության թևերը» ստացել է 76 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն»,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարը:
3👎2
💬 «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը իրենց արձագանագրած ընտրախախտումներն է ներկայացրել:

🔸 «Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ։ Փետրվարի 11-ին ՆԳՆ ՄՔԾ-ն տեղեկանք էր հրապարակել, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 489 031 է եղել, մայիսի 23-ին էլ հայտարարեցին, թե 2 473 445 ընտրող կա, իսկ մայիսի 31-ին մեկ այլ թիվ հրապարակվեց. ընտրողների ընդհանուր թիվն արդեն 2 485 224 էր։ ԿԸՀ-ն էլ արձանագրութուն հրապարակեց հունիսի 8-ին՝ հայտնելով, որ ընտրությանը մասնակցելու է 2 507 216 անձ։

🔸 Ըստ պաշտոնական աղբյուրների նաև բացահայտել ենք 689 հասցե, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչև 303 քաղաքացի:

🔸 Այժմ փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել»,- նշել է Մելոյանը։ |arm.sputniknews.ru|
⚖️ «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում՝ հայտնել է Իշխան Սաղաթելյանը:

🗣 «Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է նա: |armenpress.am|
😁6
🗳 Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Ըստ ԿԸՀ-ի՝ ընդհանուր 30 դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք և թեկնածուներ։

📌 «Վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել», - նշվում է հայտարարությունում։
😁1
‼️ Մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշումը պետք է բոլոր ընդդիմադիր ուժերով կայացնենք՝ նշում է Իշխան Սաղաթելյանը:

🔻 «Համապատասխան խորհրդակցություններ ենք անցկացնելու ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք՝ այդ որոշումը պետք է լինի միասնական։ Մի բան ընդամենը այս պահին կարող եմ մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ (...)

🔻 Ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում. երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ակնհայտ է, որ ՔՊ-ն 3/5 ձայն չի ունենալու ԱԺ-ում»,- ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածուն: |news.am|
😁3
📣 «Լուսավոր Հայաստան»-ը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ, այնինչ ԿԸՀ կայքում դրանց առկայությունը նշված չէ․ Էդմոն Մարուքյան

📌 «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշել է, որ 21/01 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեջ նշված է 4 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0, 21/02 տեղամասում՝ 2 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։ Մարուքյանը ներկայացրել է մի քանի ընտրատեղամասերի տվյալներ ևս։

🗣 «Մենք չենք պնդում, թե հավաքել ենք անցողիկ ձայներ, բայց պնդում ենք, որ հավաքել ենք այնքան ձայն, որը բավարար կլիներ պետական բյուջեից «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված ֆինանսավորում ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի մեր կուսակցությունը չունենա նաև այդ հնարավորությունը», - նշել է Մարուքյանը գրառման մեջ։
😁7👍1
⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են։

📣 Քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից ևս 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
5👍3
❗️ Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն, բայց հրապարակվել է 10։

📌
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
🤬42😁1
📣 Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կտրականապես չի ընդունում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։

🗣 «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։

🔸 Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։ Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։

🔸 Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է»,- նշված է հայտարարության մեջ։
😁71👎1
Forwarded from Infocom
🤷‍♀️ Ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները եւ ինչ պատկեր է սպասվում․ ամփոփ

🗳 Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։ Մասնակիցների այս թիվը, հավանաբար, ընտրողներին չի զարմացրել․ նրանք 2021 թվականին փորձ են ունեցել ընտրություն կատարել 25 քաղաքական ուժի միջեւ։ Ամեն դեպքում այսքան ուժերից անգամ կեսը չի հաղթահարել անցողիկ 4 տոկոսի շեմը։

🔸 Այժմ հստակ է, որ խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները։ 4-րդ քաղաքական ուժը, որի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը դեռեւս քննարկվում է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։

☝️ Թեեւ նախնական հաշվարկի ժամանակ ինչ-որ պահի ԲՀԿ-ի ցուցանիշը հասել էր 4%-ի, այդուհանդերձ ԿԸՀ-ի վերջին տվյալներով այն 3,996% է։ ԲՀԿ-ի համար նույնիսկ ամենափոքր անճշտություններն այս պահին կարեւոր են՝ ընդամենը 0,004 տոկոս է պակասում ԱԺ-ում ներկայացված լինելու համար։
5
armVote by Infocom
Փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
📌 Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է:

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|
👍5😁1
🔸 Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է. սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են:

🔸 Մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա այլ բան: Եղել է տեխնիկական [խնդիր], դրա համար է այդ փուլը կոչվում է «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները: Սա է ընդամենը:

🔸 Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ:

[ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան] |1lurer.am|
3👎1🤬1