armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
📣 Ընդամենը 4 ընտրատեղամասից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձայն վերադարձել է ԲՀԿ–ին. Արման Աբովյան

🗣 ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածուն ասուլիսի ընթացում նշել է, որ այս խնդիրները ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում․ եթե լինի 3 ընդդիմադիր ուժ, այլ պրոցես կընթանա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ՝ այլ։

🔸 «Մենք վերահաշվարկի գործընթացի մեջ ենք»,- arm.sputniknews.ru-ի փոխանցմմաբ ասել է Աբովյանը։

📌 Նշենք, որ ավելի վաղ Իվետա Տոնոյանը հրապարակել էր մի քանի ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած քվեների թվերը։ Ըստ հրապարակման՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
🗳 Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության | civilnet.am

📌 Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չի հաղթահարում անցողիկ շեմը, ապա նրա ստացած ձայները կվերաբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև, ինչը կարող է մոտ հինգ մանդատի վերաբաշխման հանգեցնել։ Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ընտրական օրենսգրքի բանաձևերի կիրառման արդյունքում՝ մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․

🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ՝ 61-ի փոխարեն, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ՝ 28-ի փոխարեն, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ՝ 11-ի փոխարեն։

📣 Այսինքն՝ եթե ՔՊ-ն ունենա 61 մանդատ, չի ստանա ձայների 3/5-ը, իսկ 63-64 մանդատի դեպքում ստանում է 3/5-ը։ Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։ Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։
🗳 Ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ․ Գուրգեն Սիմոնյան

🗣 «Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածուն նշել է, որ եղել են «անհավասար մրցակցային պայմաններ, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի գործադրում, օտար պետությունների առաջնորդների միջամտություններ, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական դաշտում ընտրապայքարին մասնակցել են ոչ միանշանակ անցյալ ունեցած անձինք և ուժեր»։

📣 «Բացում ենք մեզ համար քաղաքական պայքարի բոլոր հնարավոր դռները՝ ժողովրդի իշխանությունը ապահովելու,ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և Սահմանադրական հիմքերը պաշտպանելու համար։

📌 Նկատենք, որ ի հեճուկս ՀՀ քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների՝ ԱԺ-ում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը, ներառյալ կոմպլեմենտարիզմը դրոշակ դարձրած, մինչ ընտրական արդյունքների ամփոփումը հաղթանակ տոնած ուժը», - նշել է նա։
😁32
📣 Կրկին հաղթեցին «իշխանությունը» և «ընդդիմությունը», պարտվեց Հայաստանի Հանրապետությունը, փոխհամաձայնեցված խմբիշխանությունը շարունակվում է, գրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։

🗣 «Ձայների վերահաշվարկից և վերջնական արդյունքների հրապարակումից հետո հանգամանորեն կանդրադառնամ ընդդիմության կողմից այդքան խոսված ձայների փոշիացմանը, որը փաստացի տեղի ունեցավ հենց իրենց կողմից։

Հ.գ. ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է նա։
👍2😁2
📣 Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

🗣 «Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։

🔸 Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք քննարկումների ավարտից հետո:

🔸 Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,- գրել է նա։
😁8👎32
📣 Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են, գրել է Արման Թաթոյանը։

🗣 «Համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։

🔸 Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:

🔸 Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,- նշել է Թաթոյանը։
😁5👍2👎1
armVote by Infocom
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…
❗️Իվետա Տոնոյանի հրապարակած քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք, բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Այս մասին գրել է ՔՊ կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։

🗣 «Մասնավորապես, 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց, Հայաստան դաշինքի 63-ը՝ ՔՊ-ի դիմաց։

🔸 Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։

🔸 Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով»,- նշել է նա։
😁73
📣 «Նժար» սահմանադրական շարժման անդամներն այսօր քաղաքական ուժերին հրավիրել էին Ազատության հրապարակ՝ միասնական վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել երեկ խորհրդարանական ընտրություններին։

🗣 «Մենք սպասում էինք, որ քաղաքական ուժեր էլ կգային, որովհետև տարբեր քաղաքական ուժեր գնահատականներ են հնչեցնում։ Մենք անհանգստություն ունենք, որ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի ձայների կտրուկ աճը կարող է տեղի ունեցած լինել նաև նրա հաշվին, որ ոչ թե մեծ ուժերից են ձայներ պակասեցրել, այլ՝ փոքր ուժերից։

🔸 Մեծ հավանականություն կա, որ որոշակի տոկոսով ձայներ են պակասեցրել։ Մենք՝ որպես փոքր ուժ, հնարավորություն չենք ունեցել բոլոր տեղերում ունենալ մեր ներկայացուցիչները»,- ասել է«Նժարի» համահիմնադիր Նինա Կարապետյանցը։ |aravot.am|
😁62👎1
🇺🇸🎉 ԱՄՆ-ն կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ձգտման ճանապարհին. ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Փաշինյանին:

🗣 «Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ»,- հայտնել է Մարկո Ռուբիոն: |azatutyun.am|
🔸 Մինչ քաղաքական ուժերը հայտարարում են ընտրությունների արդյունքների վիճարկման մասին, ԿԸՀ-ն շարունակում է նախնական արդյունքների ամփոփման, ճշգրտման և վերահաշվարկի գործընթացները։

🗣 «Ընտրական գործընթացները իրավական գործընթաց են: Թող ցույց տան տեղամասը, բողոքը, չգիտեմ փաստը: Բոլոր 1800 տեղամասերում ուղիղ հեռարձակում է իրականացվել: Դա չի նշանակում, որ այդ ձայնագրությունները կորել են։ Թող խնդիրները ցույց տան ու մենք այդ խնդրի հետևից գնալու ենք»,- Հանրային ՀԸ-ում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

📌 Նա հորդորել է կոնկրետ տեղամասեր նշել վերահաշվարկ իրականացնելու համար․ «Եթե ցանկանում են ամբողջ հանրապետությունը, կարող ենք ամբողջ հանրապետությունը վերահաշվարկ իրականացնել: Այստեղ մեզ համար կարևորը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ այն թիվը, որ հրապարակվում է, ճշգրիտ է»։ |civilnet.am|
6
🇨🇦 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

🗣 «Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խորացնելու մեր երկրների միջև գործընկերությունը և բարեկեցություն ստեղծելու երկու ժողովուրդների համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։ |azatutyun.am|
3👍1
‼️ Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով:

🕐 Վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ:

🔸 Նիստերը բաց են այն անձանց համար, ովքեր կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ:

[ԿԸՀ]
1
‼️ «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, և միայն դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ:

🔻 «Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, եթե տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ: (...)

🔻 Եթե ընդամենը 8 պատգամավոր ՔՊ կուսակցությունից փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- նշել է դաշինքից պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:
🗣 Արման Թաթոյանը պնդում է՝ «Միասնության թևեր»-ի ձայները գողացել են մեծ ծավալներով։

💬 «Այս պահի օրինակը՝ Սյունիքի թիվ 34/32 ընտրատեղամասում «Միասնության թևերը» ստացել է 76 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն»,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարը:
3👎2
💬 «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը իրենց արձագանագրած ընտրախախտումներն է ներկայացրել:

🔸 «Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ։ Փետրվարի 11-ին ՆԳՆ ՄՔԾ-ն տեղեկանք էր հրապարակել, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 489 031 է եղել, մայիսի 23-ին էլ հայտարարեցին, թե 2 473 445 ընտրող կա, իսկ մայիսի 31-ին մեկ այլ թիվ հրապարակվեց. ընտրողների ընդհանուր թիվն արդեն 2 485 224 էր։ ԿԸՀ-ն էլ արձանագրութուն հրապարակեց հունիսի 8-ին՝ հայտնելով, որ ընտրությանը մասնակցելու է 2 507 216 անձ։

🔸 Ըստ պաշտոնական աղբյուրների նաև բացահայտել ենք 689 հասցե, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչև 303 քաղաքացի:

🔸 Այժմ փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել»,- նշել է Մելոյանը։ |arm.sputniknews.ru|
⚖️ «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում՝ հայտնել է Իշխան Սաղաթելյանը:

🗣 «Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է նա: |armenpress.am|
😁6
🗳 Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Ըստ ԿԸՀ-ի՝ ընդհանուր 30 դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք և թեկնածուներ։

📌 «Վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել», - նշվում է հայտարարությունում։
😁1
‼️ Մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշումը պետք է բոլոր ընդդիմադիր ուժերով կայացնենք՝ նշում է Իշխան Սաղաթելյանը:

🔻 «Համապատասխան խորհրդակցություններ ենք անցկացնելու ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք՝ այդ որոշումը պետք է լինի միասնական։ Մի բան ընդամենը այս պահին կարող եմ մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ (...)

🔻 Ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում. երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ակնհայտ է, որ ՔՊ-ն 3/5 ձայն չի ունենալու ԱԺ-ում»,- ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածուն: |news.am|
😁3
📣 «Լուսավոր Հայաստան»-ը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ, այնինչ ԿԸՀ կայքում դրանց առկայությունը նշված չէ․ Էդմոն Մարուքյան

📌 «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշել է, որ 21/01 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեջ նշված է 4 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0, 21/02 տեղամասում՝ 2 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։ Մարուքյանը ներկայացրել է մի քանի ընտրատեղամասերի տվյալներ ևս։

🗣 «Մենք չենք պնդում, թե հավաքել ենք անցողիկ ձայներ, բայց պնդում ենք, որ հավաքել ենք այնքան ձայն, որը բավարար կլիներ պետական բյուջեից «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված ֆինանսավորում ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի մեր կուսակցությունը չունենա նաև այդ հնարավորությունը», - նշել է Մարուքյանը գրառման մեջ։
😁7👍1
⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են։

📣 Քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից ևս 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
5👍3