armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
Infocom
Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․
💬 Այն փաստը, որ քաղաքական ուժերը մոտ 2-3 ժամ ավելի արագ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական է՝ նշում է ԿԸՀ նախագահը:

🗣 Վահագն Հովակիմյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ վստահված անձինք արագ միայն թվերը ներկայացնում են իրենց շտաբներին, իսկ ԿԸՀ տվյալներ ներկայացնելուց պետք է հաշվեն նաև կտրոնները, տեղավորեն դրանք պարկերում և էլի մի շարք գործողություններ արվեն, ինչն էլ ուշացնում է տվյալների ստացումը։ |news.am|
‼️ Ընտրությունից հետո ՌԴ մեկնելու մասին լրագրողին հայտնած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

🔸 «Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

🔸 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)»,- հայտնում են ՔԿ-ից:
😁1
💬 «Ուժեղ Հայաստան» դաշինքը խոստանում է հանդես գալ խորքային հայտարարությամբ բոլոր հաշվարկների ավարտից հետո:

🗣 «Մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտված լինեն հաշվետվություններն ու հաշվարկները»,-ասել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը
😁111👎1
armVote by Infocom
‼️ Ըստ ներկայացված նախնական տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ 4%-ի շեմը: 🗣 ԿԸՀ նախագահը բոլորին հիշեցրեց վերահաշվարկի համար դիմելու հնարավարության մասին: 📌 Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում…
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան

🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։

🔸 Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։

🔸 Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում», - գրել է ԲՀԿ խոսնակը։
🗳🇦🇲🇷🇺 Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության գործողությունները․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

🗣 «Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում», - «TASS»-ի փոխանցմամբ ասել է Զախարովան։
👎4😁3🤬21
🗳 Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով շնորհավորել են նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

🇪🇺 «Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար», - ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Մեցոլան։

🇲🇩 Սանդուն էլ նշել է, որ սրտանց շնորհավորում է հաղթանակի առիթվ, որը տեղի է ունեցել «ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը»․ «Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին»։
1
📣🗳 IRI-ն ընտրությունները համարում է արդար, նշում՝ չեն արձանագրել համակարգային խախտումներ և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը եղել է վստահելի ու արժանահավատ։

📌 Առաքելությունը նշեց, որ ընտրություններն անցկացվել են բևեռացված քաղաքական միջավայրում՝ անվտանգային խնդիրների և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության շուրջ շարունակվող բանավեճերի ֆոնին։

🔸 Հայտարարվեց, որ Ռուսաստանը և Ռուսաստանի հետ կապվող դերակատարները փորձել են ազդել ընտրական միջավայրի վրա՝ տնտեսական ճնշումների, քաղաքական և տնտեսական հետևանքների մասին նախազգուշացումների, ինչպես նաև վախի վրա հիմնված քարոզչական նարատիվների միջոցով։

📃 Նախնական հայտարարության մեջ IRI-ը ներկայացրել է 11 առաջարկ, որոնք վերաբերում են ընտրական վարչարարությանը, քաղաքական ֆինանսավորմանը, կիբերանվտանգությանը և մեդիա միջավայրին։ |civilnet․am|
👎1
🇪🇺 Ռուսաստանի լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։ Այս մասին գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ շնորհավորելով Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ։

🗣 «Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է», - նշել է Կոսը։


🇵🇱 Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ևս արձագանքել է Հայաստանում ընտրություններին՝ նշելով՝ «Հայաստանը ընտրել է շարունակականության ուղին և վերահաստատել իր եվրոպամետ ուղղությունը»։

🇮🇳 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ շնորհավորելով ասել է, որ սկնկալում եմ սերտորեն համագործակցել՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով»:
2👍1
🗣 Մեր ընդհանուր դիտարկմամբ կարող ենք ասել, որ քվեարկության գործընթացներն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ միջավայրում, մրցակցային պայմաններում, դինամիկ վիճակում. «Ականատես» դիտորդական առաքելություն

📣 «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ նկատվել է ընտրողների մեծ ակտիվություն․ «Միաժամանակ, որոշ տեղամասերում նկատվել է լարվածություն, առերևույթ ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ և դրա փորձեր ընտրողների կողմից, նաև վերահսկողության փորձեր, և դրանք անշուշտ որոշակիորեն ազդում են որակի վրա։ Եվ նաև պետք է նշել, որ ընտրական խախտումների իրականացմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և դաշինքների ներկայացուցիչներ»,- ասել է Այվազյանը։ |factor.am|
🗳📣 «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ ընտրության արդյունքներով հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը։

🔸 «Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում։
🔸 Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով։
🔸 Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս, արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ։ Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։

🗣 «Ուժեղ Հայաստան»-ը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը», - գրել է «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
😁9👎1🤬1
🗳📣 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր դիտարկումներն է ներկայացրել ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ։

🔸 Քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։

🔸 Նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների տեսքով, ինչը նպատակ ուներ անհարկի կերպով ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել։

🔸 Այս ամենը, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության միջոցառումներին, և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները, առաջացրել են մտահոգություններ քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ:|azatutyun.am|
😁1
🗣 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ի գիտություն է ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ։

🔸 Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:

📣 «Այս ընտրությունները և գրանցված արդյունքները վերահաստատում են մեր այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ վեր հանելով մեր հանրային, քաղաքական կյանքի, մեր ապրելու կազմակերպչական ձևի բոլոր արատները ու գտնելով դրանց համար լուծումներ։ Մենք ընդլայնվելու ենք՝ ներառելով ավելի ու ավելի շատ ստեղծագործ և անհաշտ մարդկանց հանուն փոփոխության, տոտալ և ամեն ինչին վերաբերող փոփոխության», - նշել են կուսակցությունից։
👍2👎2😁1
📣 Ընդամենը 4 ընտրատեղամասից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձայն վերադարձել է ԲՀԿ–ին. Արման Աբովյան

🗣 ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածուն ասուլիսի ընթացում նշել է, որ այս խնդիրները ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում․ եթե լինի 3 ընդդիմադիր ուժ, այլ պրոցես կընթանա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ՝ այլ։

🔸 «Մենք վերահաշվարկի գործընթացի մեջ ենք»,- arm.sputniknews.ru-ի փոխանցմմաբ ասել է Աբովյանը։

📌 Նշենք, որ ավելի վաղ Իվետա Տոնոյանը հրապարակել էր մի քանի ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած քվեների թվերը։ Ըստ հրապարակման՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
🗳 Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության | civilnet.am

📌 Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չի հաղթահարում անցողիկ շեմը, ապա նրա ստացած ձայները կվերաբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև, ինչը կարող է մոտ հինգ մանդատի վերաբաշխման հանգեցնել։ Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ընտրական օրենսգրքի բանաձևերի կիրառման արդյունքում՝ մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․

🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ՝ 61-ի փոխարեն, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ՝ 28-ի փոխարեն, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ՝ 11-ի փոխարեն։

📣 Այսինքն՝ եթե ՔՊ-ն ունենա 61 մանդատ, չի ստանա ձայների 3/5-ը, իսկ 63-64 մանդատի դեպքում ստանում է 3/5-ը։ Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։ Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։
🗳 Ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ․ Գուրգեն Սիմոնյան

🗣 «Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածուն նշել է, որ եղել են «անհավասար մրցակցային պայմաններ, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի գործադրում, օտար պետությունների առաջնորդների միջամտություններ, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական դաշտում ընտրապայքարին մասնակցել են ոչ միանշանակ անցյալ ունեցած անձինք և ուժեր»։

📣 «Բացում ենք մեզ համար քաղաքական պայքարի բոլոր հնարավոր դռները՝ ժողովրդի իշխանությունը ապահովելու,ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և Սահմանադրական հիմքերը պաշտպանելու համար։

📌 Նկատենք, որ ի հեճուկս ՀՀ քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների՝ ԱԺ-ում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը, ներառյալ կոմպլեմենտարիզմը դրոշակ դարձրած, մինչ ընտրական արդյունքների ամփոփումը հաղթանակ տոնած ուժը», - նշել է նա։
😁32
📣 Կրկին հաղթեցին «իշխանությունը» և «ընդդիմությունը», պարտվեց Հայաստանի Հանրապետությունը, փոխհամաձայնեցված խմբիշխանությունը շարունակվում է, գրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։

🗣 «Ձայների վերահաշվարկից և վերջնական արդյունքների հրապարակումից հետո հանգամանորեն կանդրադառնամ ընդդիմության կողմից այդքան խոսված ձայների փոշիացմանը, որը փաստացի տեղի ունեցավ հենց իրենց կողմից։

Հ.գ. ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է նա։
👍2😁2
📣 Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

🗣 «Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։

🔸 Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք քննարկումների ավարտից հետո:

🔸 Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,- գրել է նա։
😁8👎32
📣 Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են, գրել է Արման Թաթոյանը։

🗣 «Համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։

🔸 Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:

🔸 Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,- նշել է Թաթոյանը։
😁5👍2👎1
armVote by Infocom
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…
❗️Իվետա Տոնոյանի հրապարակած քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք, բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Այս մասին գրել է ՔՊ կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։

🗣 «Մասնավորապես, 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց, Հայաստան դաշինքի 63-ը՝ ՔՊ-ի դիմաց։

🔸 Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։

🔸 Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով»,- նշել է նա։
😁73
📣 «Նժար» սահմանադրական շարժման անդամներն այսօր քաղաքական ուժերին հրավիրել էին Ազատության հրապարակ՝ միասնական վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել երեկ խորհրդարանական ընտրություններին։

🗣 «Մենք սպասում էինք, որ քաղաքական ուժեր էլ կգային, որովհետև տարբեր քաղաքական ուժեր գնահատականներ են հնչեցնում։ Մենք անհանգստություն ունենք, որ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի ձայների կտրուկ աճը կարող է տեղի ունեցած լինել նաև նրա հաշվին, որ ոչ թե մեծ ուժերից են ձայներ պակասեցրել, այլ՝ փոքր ուժերից։

🔸 Մեծ հավանականություն կա, որ որոշակի տոկոսով ձայներ են պակասեցրել։ Մենք՝ որպես փոքր ուժ, հնարավորություն չենք ունեցել բոլոր տեղերում ունենալ մեր ներկայացուցիչները»,- ասել է«Նժարի» համահիմնադիր Նինա Կարապետյանցը։ |aravot.am|
😁62👎1
🇺🇸🎉 ԱՄՆ-ն կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ձգտման ճանապարհին. ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Փաշինյանին:

🗣 «Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ»,- հայտնել է Մարկո Ռուբիոն: |azatutyun.am|