armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
🎉🇬🇪 Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն. «Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»:

🇰🇿 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս շնորհավորել է Փաշինյանին. «Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:

📱 Երեկ կեսգիշերն անց տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ քվեարկության ամփոփման ընթացքում ոչ պաշտոնական զրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ:
1
armVote by Infocom
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները:
🎉 Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։

🗣 «Ժողովրդավարությունը հաղթեց։ Հայաստանի ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,- նշել է նա։
3🤬1
📣 Ընտրություններն ավարտվեցին, բայց Հայաստանի ապագայի համար մեր պայքարը շարունակվում է. «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյան

🔻 «Մենք չենք ստացել այն արդյունքը, որի համար պայքարել ենք, բայց չենք կորցրել ամենակարևորը՝ գաղափարը, հավատը և պետության ապագայի հանդեպ պատասխանատվությունը։ (...)

🔻 Քրեաօլիգարխիկ համակարգի խորհրդանիշները, պետական հանցագործներն ու Պուտինի նախընտրած ուժերը անելիք չունեն Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում։ Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ՝ բարեփոխումները խորացնելու, իշխանությանը վերահսկելու, ժողովրդավարությունը պաշտպանելու և Հայաստանի միջազգային պարտավորություններն ու պայմանավորվածությունները հետևողականորեն առաջ մղելու համար։

🔻 Այս պահից սկսվում է ավելի խոր և պատասխանատու աշխատանք՝ իմաստավորելու կատարվածը, վերաիմաստավորելու մեր ճանապարհը, սառնասրտորեն վերլուծելու արդյունքները և անհրաժեշտ հետևություններ անելու՝ ավելի հասուն, ավելի կազմակերպված և ավելի սկզբունքային պայքարի համար»,- գրել է Բաբաջանյանը:
👍2🤬1
🇱🇻 Լատվիայի նախագահը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

💬 «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, քո հնչեղ ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի ու Եվրոպական միության միջև առավել սերտ հարաբերություններին»,- գրել է Էդգարս Ռինկևիչսը: |hetq.am|
2👍1
🇪🇺🇦🇲 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին.

💬 «2018թ. Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,- գրել է Լայենը X-ում: |armenpress.am|
👍2
🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս շնորհավորել է Փաշինյանին «համոզիչ հաղթանակի առթիվ»:

💬 «Ես ուրախ եմ շարունակել աշխատել ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման խթանման ուղղությամբ»,- գրել է նա X-ում:
3👍1👎1😁1
⚖️ 2026թ. փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում, որոնցից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ,

🔍 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 349 անձի նկատմամբ, ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:

📌 Անանուն հաղորդում ներկայացնելու կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում:

[Գլխավոր դատախազություն]
1
armVote by Infocom
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: ‼️ Անցողիկ շեմը, նախնական տվյալներով, հաղթահարել են՝ ՔՊ - 49.81% «Ուժեղ Հայաստան» - 23.29% «Հայաստան» դաշինք - 9.94% ԲՀԿ - 4%
‼️ ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները:

📌 Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա:

🗣 Այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
2
armVote by Infocom
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: ‼️ Անցողիկ շեմը, նախնական տվյալներով, հաղթահարել են՝ ՔՊ - 49.81% «Ուժեղ Հայաստան» - 23.29% «Հայաստան» դաշինք - 9.94% ԲՀԿ - 4%
🗣 ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

🔸 ՔՊ - 49.825 %
🔸 «Ուժեղ Հայաստան» - 23.281 %
🔸 «Հայաստան» դաշինք - 9.934 %
🔸 ԲՀԿ - 3.996 %
3
armVote by Infocom
🗣 ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 🔸 ՔՊ - 49.825 % 🔸 «Ուժեղ Հայաստան» - 23.281 % 🔸 «Հայաստան» դաշինք - 9.934 % 🔸 ԲՀԿ - 3.996 %
‼️ Ըստ ներկայացված նախնական տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ 4%-ի շեմը:

🗣 ԿԸՀ նախագահը բոլորին հիշեցրեց վերահաշվարկի համար դիմելու հնարավարության մասին:

📌 Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կամ հունիսի 9-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11:00-ն։
🎉 «Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է ՔՊ կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

📌 «Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։ Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ–ՌԴ դիմակայության արտացոլումն է։ (...)

📌 Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ»,- ասվում է ուղերձում։
4🤬4
🔸 Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։

🎉 Այս մասին Փաշինյանին ուղղված իր ուղերձում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

💬 «Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։ Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ»,- գրել է նա X-ում:
2
🇺🇦🇦🇲 Զելենսկին շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։

🔸 «Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության համար և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։

🔸 Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որ մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի նախագահը X-ում:
5
Infocom
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․
‼️ «Նժար» սահմանադրական շարժումը բոլոր ուժերին հրավիրում է ժամը 19:00-ին հավաքվելու Ազատության հրապարակում՝ «միասին վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել»:

💬 Շարժման ղեկավար, «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը աննախադեպ է համարել ձայների 10% հաշվարկի պայմաններում իշխանության ներկայացուցիչների՝ ընտրություններում հաղթելու մասին հայտարարությունը:

🗣 «Սա ուրիշ բանի մասին է խոսում. բացի նրանից, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրական 2-րդ՝ հաջորդ փուլի վրա, ասել է թե ձայների հաշվարկի վրա, շատ մեծ հավանականություն կա, որ տեղի են ունեցել խախտումներ, մեծ խախտումներ. ուրիշ բանի մասին ուղղակի չի կարող խոսել»,- նշել է նա:
😁102👎1
💬 ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բաց, մրցակցային և երկրի սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան է համարում։

🗣 Այս մասին հայտնել է առաքելության ղեկավար Նուրլան Սեյտիմովը։

📌 Անդրադառնալով ընտրական գործընթացում արձանագրված խնդիրներին՝ ԱՊՀ դիտորդները փաստել են, որ նկատված առանձին բացթողումները կրել են զուտ տեխնիկական բնույթ և օպերատիվորեն վերացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից: Առաքելության պաշտոնական հայտարարության համաձայն՝ չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով կամ ծավալով կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ |civilnet.am|
3😁2
Infocom
Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել
💬«Ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են». ԿԸՀ նախագահը պարզաբանել է՝ ինչու էին զինվորները քվեարկում ժամը 20:00-ից հետո

🗣 «Խնդիրը եղել է սա. երկու տեղամասում մեր զինվորները դեռ կեսօրից կամ գուցե ավելի շուտ, եկել են քվեարկության։ Պետք է խոստովանեմ, որ ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են։ Մի տեղամասում ես տեսա, որ քվեաթերթիկների տրցակ հավաքելը 3 րոպե էր տևում։ Այսինքն՝ կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20–ին դեռ դռան դիմաց կանգնած էին։ Կամ մենք պետք է զինվորներին թույլ տայինք մտնել ներս ու ապահովել իրենց քվեարկելու իրավունքը, կամ պետք է մեր զինվորների վրա դուռը փակեինք և ասեինք՝ դուք չեք կարող քվեարկել, որովհետեւ գործընթացը դանդաղ է գնացել»,- ասել է Վահագն Հովակիմյանը: |news.am|
Infocom
Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․
💬 Այն փաստը, որ քաղաքական ուժերը մոտ 2-3 ժամ ավելի արագ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական է՝ նշում է ԿԸՀ նախագահը:

🗣 Վահագն Հովակիմյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ վստահված անձինք արագ միայն թվերը ներկայացնում են իրենց շտաբներին, իսկ ԿԸՀ տվյալներ ներկայացնելուց պետք է հաշվեն նաև կտրոնները, տեղավորեն դրանք պարկերում և էլի մի շարք գործողություններ արվեն, ինչն էլ ուշացնում է տվյալների ստացումը։ |news.am|
‼️ Ընտրությունից հետո ՌԴ մեկնելու մասին լրագրողին հայտնած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

🔸 «Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

🔸 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)»,- հայտնում են ՔԿ-ից:
😁1
💬 «Ուժեղ Հայաստան» դաշինքը խոստանում է հանդես գալ խորքային հայտարարությամբ բոլոր հաշվարկների ավարտից հետո:

🗣 «Մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտված լինեն հաշվետվություններն ու հաշվարկները»,-ասել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը
😁111👎1
armVote by Infocom
‼️ Ըստ ներկայացված նախնական տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ 4%-ի շեմը: 🗣 ԿԸՀ նախագահը բոլորին հիշեցրեց վերահաշվարկի համար դիմելու հնարավարության մասին: 📌 Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում…
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան

🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։

🔸 Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։

🔸 Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում», - գրել է ԲՀԿ խոսնակը։
🗳🇦🇲🇷🇺 Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության գործողությունները․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

🗣 «Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում», - «TASS»-ի փոխանցմամբ ասել է Զախարովան։
👎4😁3🤬21