armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58.97 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։

🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 48.6%, իսկ 2021-ին՝ 49․4%:

🔗 Քվեարկության ընթացքի ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին հետևեք՝ liveelections.infocom.am -ում։
3
⚖️ Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ է մուտքագրվել ընդհանուր 80 գործ։

📌 Վարչական դատարան է մուտքագրվել 44 դատական գործ:

[Դատական դեպարտամենտ]
⚖️ Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում, որոնցից 186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

🔸 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

‼️ Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ է ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

[ՀՀ գլխավոր դատախազություն]
2
💡⚖️ ՀԷՑ-ը դատական քայլեր կձեռնարկի ընտրական հաշվարկի ընթացքում որոշ լրատվամիջոցների կողմից հնարավոր կեղծ տեղեկությունների տարածման դեպքում։

🗣 «Հավաքագրված և փաստաթղթավորված տվյալների հիման վրա հայց կներկայացվի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և դրանք կներկայացվեն նաև ՀԾԿՀ-ին»,- գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Forwarded from Infocom
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ liveelections.infocom.am -ում արդեն կարող եք հետևել ընտրատեղամասերից ստացվող՝ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին։
7🤬1
‼️ Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ:

⚖️ Նշված վարույթներից 61-ով՝
📌 ձերբակալվել է 214 անձ,
📌 քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
📌 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

👨‍⚖️ Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝
📌 50-ի նկատմամբ՝ կալանք,
📌 41-ի նկատմամբ՝ տնային կալանք,
📌 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

ℹ️ Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:
🔸 Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում:

[Քննչական կոմիտե]
Forwarded from Infocom
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները 51 ընտրատեղամասի տվյալների հիման վրա արդեն առկա են։
🗳 Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն 537 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 410-ը։

📊 Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 330
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 13
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 13
«Հայաստան» դաշինք՝ 8
«Բարգավաճ Հայաստան»՝ 5
Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 5
«Հանրապետություն» կուսակցություն՝ 4
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 3
«Ժողովրդավարական համախմբում»՝ 1
«Լուսավոր Հայաստան»՝ 1
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»՝ 1

📌 Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները ոչ մի ձայն չեն ստացել։ 22 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: [ԿԸՀ]
😁2
🔶 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
🗳 Ժամը 22:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 79 դեպք, որոնցով ձերբակալվել է 18 անձ։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ քրեագիտական վերլուծության և իրավապահ համագործակցության գլխավոր վարչության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։

📌 Գնդապետը մանրամասն ներկայացրել է խախտումների կառուցվածքը՝ նշելով, որ արձանագրված միջադեպերից 41-ը կապված է կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի հետ, իսկ 29 իրավախախտում վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը։ |news.am|
Forwarded from Infocom
Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել

📌 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը Սյունիքի մարզում (Մեղրի համայնք, ք․ Ագարակ) գտնվող թիվ 35/65 ընտրատեղամասում արձանագրել է քվեարկության ընթացակարգի կոպիտ խախտում։

🔸 Ժամը 20։00-ին տեղամասային կենտրոնի դռները փակվելուց հետո այդ պահին շենքի միջանցքում հավաքված է եղել մոտ 480 զինվոր։ Հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։

Ըստ օրենքի՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։

🔸 Այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել:

🔸 Այնուամենայնիվ, նրանց թույլատրվել է քվեարկել տեղամասի փակվելուց հետո։

[«Ականատես» դիտորդական առաքելություն]
2🤬1
Forwarded from Infocom
🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․

🔸 «ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի սկզբում։
2👎1
Infocom
🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․ 🔸 «ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում…
Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, երբ բոլոր տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․

🔸 «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է»։
1👎1
Forwarded from Infocom
🗣 Իմ ասելիքը չի փոխվել․ էդ ուժերի լիդերները պետք ա բերվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրության սահմանած կարգով։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ ի պատասխան հարց-դիտարկման՝ կարծես թե նշմարվում է՝ որ ուժերից է ձեւավորվելու խորհրդարանը, նրանց հետ համագործակցության ի՞նչ եզրեր կան․

🔸 «Նրանք քրեական պատասխանատվության պետք ա ենթարկվեն ձեզ հայտնի գործերով, եւ քրեաօլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով, եւ, ի վերջո, էս քաղաքական ուժերը քաղաքական ուժեր չեն, իրենք քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են եւ նրանք պետք ա գործունեության դաշտ չունենան ՀՀ-ում։

🔹 Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք ա արմատախիլ արվի ՀՀ-ից, քաղաքական դաշտում էդ ա մեր առանցքային անելիքը»։
1👍1🤬1
Infocom
Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել 📌 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը Սյունիքի մարզում (Մեղրի համայնք, ք․ Ագարակ) գտնվող թիվ 35/65 ընտրատեղամասում արձանագրել է քվեարկության ընթացակարգի կոպիտ խախտում։ 🔸 Ժամը 20։00-ին…
❗️ «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամաերի արդյունքները։

🔸 12/13-ում` ԱԺԲ-ի քվեաթերթիկների բացակայության հիմքով,
🔸 35/65-ում` ժամը 20։00-ից քվեարկության սենյակում չգտնված հարյուրավոր ընտրողների (զինվորականների) քվեարկության հիմքով։

[«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]
👍1
Infocom
🗣 Իմ ասելիքը չի փոխվել․ էդ ուժերի լիդերները պետք ա բերվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրության սահմանած կարգով։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ ի պատասխան հարց-դիտարկման՝ կարծես թե նշմարվում է՝ որ ուժերից է ձեւավորվելու խորհրդարանը, նրանց հետ համագործակցության ի՞նչ…
📣 Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լինում ա այնտեղ, որտեղ լինում ա իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։

🔸 Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, որովհետեւ իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած ձայներ են, և բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ընդհանրապես թպրտա։ Ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։

[Նիկոլ Փաշինյան]
3
❗️ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը Փաշինյանի հայտարարությունները ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու փորձեր են։

🗳 «Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի է մեկ քառորդի արդյունքները։ Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»,- ասել է Սաղաթելյանը։
😁41👎1
❗️Արման Թաթոյանը հայտարարում է՝ Փաշինյանի ասածը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները:

🗣 «Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ:

🔸 [...] Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,- հայտարարել է Թաթոյանը։
😁53👎2
🗳 Ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, հայտարարել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։

🗣 «Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները։

🔸 Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»,- ասաց Կարապետյանը։
😁7👎2
Forwarded from Infocom
760 ընտրատեղամասի նախնական արդյունքները:

Աղբյուրը՝ ԿԸՀ։