armVote by Infocom
836 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
🕗 Ժամը 20:00 է. ընտրական բոլոր տեղամասերը փակվում են ընտրողների առաջ։

🗳 Նրանք, ովքեր տեղամասում են, բայց չեն հասցրել ընտրել, կունենան քվեարկելու հնարավորություն։

📃 Ընտրական տեղամասում հանձնաժողովը կազմակերպչական աշխատանքներից հետո սկսելու է քվեների հաշվարկը։
3
💬 Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս մեզ, որ Փաշինյանը պարտվում է՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը քվեարկության ավարտից հետո հրապարակված տեսաուղերձում։

🗣 «Բայց բացարձակ հաղթանակ տանելու համար մեզ անհրաժեշտ է, որ հանձնաժողովի բոլոր անդամները, մեր վստահված անձինք ուշադիր հետևեն հաշվարկներին, բացառեն կեղծարարությունը։ Մեր հաղթանակը շատ մոտ է»,- նույն տեսաուղերձում ասել է դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
😁7🤬3
💡 Բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ՝ վստահեցնում է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

🗣 «Առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում ՀԷՑ-ի՝ հերթապահության մեջ գտնվող շուրջ 2000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։

📌 Ավելի վաղ ԶԼՄ-ներն էին գրել 7 ընտրատեղամասում հոսանքազրկումների մասին։ Պետրոսյանը վստահեցրել է, որ նշված տեղամասերում էլեկտրամատակարարումը վաղուց վերականգնված է։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Ավշարի 13/29 տեղամասում վիճաբանություն է եղել:

🔸 «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբից են ահազանգում` ՔՊ վստահված անձը հարձակվել է «Ուժեղ Հայաստանի» վստահված անձի վրա:

🔸 Թե ինչից է սկսվել վիճաբանությունը, մանրամասներ դեռ չեն հայտնում: ՔՊ-ից այս տեսանյութին դեռ չեն արձագանքել: |azatutyun.am|
📣 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։

🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է՝ ժամը 20։25 Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել. «Զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության»։

📸 Էկրանակադրը՝ ԿԸՀ պաշտոնական կայքում 10/51 տեղամասից ուղիղ հեռարձակումից
😁2
‼️ ՀԱԿ-ը պահանջում է «անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը»։

🔻 «ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։

🔻 Իրավական համակարգի կատարյալ դեգրադացիայի մասին է վկայում այն, որ ՔԿ-ն, փոխանակ քրեաիրավական գնահատականի արժանացնելու օրինախախտ պաշտոնյաներին, նրանց ցուցումով հայտարարում է «ստուգումներն ավելացնելու» մասին։ Փաստորեն, պետական իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական պատժիչ մահակի՝ ընտրական գործընթացը տապալելու համար։ Սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
😁2🤬2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ ներառող նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստանի» համակիրները ռուսաստանաբնակ ամուսիններ հանդիսացող ՀՀ 2 քաղաքացու խոստացել են հունիսի 8-ին ընտրվելուց հետո լուծել թմրամիջոց պահելու համար ՌԴ-ում դատապարտվող վերջիններիս որդիներին ազատ արձակելու և ՀՀ տեղափոխելու հարցը՝ դաշինքի օգտին քվեարկելու նպատակով։
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58.97 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։

🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 48.6%, իսկ 2021-ին՝ 49․4%:

🔗 Քվեարկության ընթացքի ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին հետևեք՝ liveelections.infocom.am -ում։
3
⚖️ Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ է մուտքագրվել ընդհանուր 80 գործ։

📌 Վարչական դատարան է մուտքագրվել 44 դատական գործ:

[Դատական դեպարտամենտ]
⚖️ Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում, որոնցից 186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

🔸 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

‼️ Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ է ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

[ՀՀ գլխավոր դատախազություն]
2
💡⚖️ ՀԷՑ-ը դատական քայլեր կձեռնարկի ընտրական հաշվարկի ընթացքում որոշ լրատվամիջոցների կողմից հնարավոր կեղծ տեղեկությունների տարածման դեպքում։

🗣 «Հավաքագրված և փաստաթղթավորված տվյալների հիման վրա հայց կներկայացվի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և դրանք կներկայացվեն նաև ՀԾԿՀ-ին»,- գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Forwarded from Infocom
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ liveelections.infocom.am -ում արդեն կարող եք հետևել ընտրատեղամասերից ստացվող՝ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին։
7🤬1
‼️ Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ:

⚖️ Նշված վարույթներից 61-ով՝
📌 ձերբակալվել է 214 անձ,
📌 քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
📌 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

👨‍⚖️ Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝
📌 50-ի նկատմամբ՝ կալանք,
📌 41-ի նկատմամբ՝ տնային կալանք,
📌 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

ℹ️ Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:
🔸 Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում:

[Քննչական կոմիտե]
Forwarded from Infocom
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները 51 ընտրատեղամասի տվյալների հիման վրա արդեն առկա են։
🗳 Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն 537 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 410-ը։

📊 Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 330
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 13
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 13
«Հայաստան» դաշինք՝ 8
«Բարգավաճ Հայաստան»՝ 5
Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 5
«Հանրապետություն» կուսակցություն՝ 4
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 3
«Ժողովրդավարական համախմբում»՝ 1
«Լուսավոր Հայաստան»՝ 1
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»՝ 1

📌 Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները ոչ մի ձայն չեն ստացել։ 22 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: [ԿԸՀ]
😁2
🔶 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
🗳 Ժամը 22:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 79 դեպք, որոնցով ձերբակալվել է 18 անձ։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ քրեագիտական վերլուծության և իրավապահ համագործակցության գլխավոր վարչության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։

📌 Գնդապետը մանրամասն ներկայացրել է խախտումների կառուցվածքը՝ նշելով, որ արձանագրված միջադեպերից 41-ը կապված է կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի հետ, իսկ 29 իրավախախտում վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը։ |news.am|
Forwarded from Infocom
Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել

📌 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը Սյունիքի մարզում (Մեղրի համայնք, ք․ Ագարակ) գտնվող թիվ 35/65 ընտրատեղամասում արձանագրել է քվեարկության ընթացակարգի կոպիտ խախտում։

🔸 Ժամը 20։00-ին տեղամասային կենտրոնի դռները փակվելուց հետո այդ պահին շենքի միջանցքում հավաքված է եղել մոտ 480 զինվոր։ Հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։

Ըստ օրենքի՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։

🔸 Այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել:

🔸 Այնուամենայնիվ, նրանց թույլատրվել է քվեարկել տեղամասի փակվելուց հետո։

[«Ականատես» դիտորդական առաքելություն]
2🤬1
Forwarded from Infocom
🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․

🔸 «ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի սկզբում։
2👎1
Infocom
🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․ 🔸 «ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում…
Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, երբ բոլոր տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․

🔸 «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է»։
1👎1