armVote by Infocom
836 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
‼️ Բոլոր մարզերում, քաղաքներում կան շատ ուսուցիչներ, որոնք մեզ սատարում են ու գալիս մեր միտինգներին՝ ասաց ՔՊ պատգամավորության թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով իշխանության կողմից վարչական ռեսուրս օգտագործելու մասին հարցին։

🗣 «Գուցե էթիկապես ճիշտ չէ կուրսի, կոլեկտիվի չաթերում նման [վարչապետի հանրահավաքին գնալու առաջարկով/հորդորով] հաղորդագրություն դնելը, բայց մյուս կողմից դա ներկայացնելը որպես ընտրախախտում կամ նույն հարթության վրա դնելը մարդկանց առուծախի, մարդկանց արժանապատվությունը ստորացնելու հետ, համաձայն չեմ»,- ասաց նա։

💬 Արայիկ Հարությունյանն էլ, որը նաև ՔՊ կենտրոնական շտաբի ղեկավարն է, վստահեցրեց, որ «կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել»։
👍2
📣 «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կատարել է իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իր կարծիքով կարողացել են հասցնել ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է։

🗣 «Ես քվեարկեցի նրա համար, որ «խելագար Հայաստան»-ը փոխարինենք «խելամիտ Հայաստանով», որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն ՀՀ-ն ավերակների։ Եթե մրցակցում են, մրցակցեն ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա տրանզիտային հանգույց ներդրումների համար։

📌 Սա մեզ համար մարտահրավեր է՝ հայ ժողովուրդը այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը», - ասել է Զուրաբյանը։
😁1
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 48․9 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։

🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 39․5%, իսկ 2021-ին՝ 38․2%:
4
📌 «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քվեարկել է՝ համոզված, որ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ժողովրդավար և զարգացող աշխարհի ընտանիքում։

💬 Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ իրենց միջնորդության խնդիրը ոչ թե ենթադրությունների հենքով էր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեի նյութերի, կալանավորումների, դրսից Հայաստան եկող հարյուր հազարավոր մարդկանց՝ համացանցում անգամ արված հայտարարությունների։

🗣 «Ես համարում եմ, որ ճիշտ եմ արել՝ դիմելով ԿԸՀ, եւ ճիշտ կլիներ՝ արևմտյան արժեքներ կրող մյուս ուժերն էլ դա անեին, ոչ թե կողքից հետևեին, թե «Հանրապետություն» կուսակցությունն ինչ է անում»,- ասել է Արամ Սարգսյանը։
1
📣 «Քվեարկեցինք, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխություն լինի, եւ չլինի ատելության խոսք»․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը կատարել է իր ընտրությունը

🗣 «Ես վստահ եմ, որ մենք 4 տոկոսը շատ վաղուց հատել ենք, անգամ մտավախություն ունեմ, որ մենք կարող ենք հավաքել շատ ավելի շատ ձայն, քան թողել ենք մարդ մեր ցուցակում, անհամեստ չլինի, ուղղակի քաղաքում եւ երկրում տիրող շարժը, տրամադրությունները հուշում են, որ մենք հաստատապես հավաքելու ենք շատ ավելի ձայն»,- ասել է Կարապետյանցը։
6👍1🤬1
armVote by Infocom
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձնանցից մեկն ասել է լրագրողին, որ տեղամասից մոտ 200 մետր հեռավորության վրա իրեն ծեծել են։
💬 «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի պնդմամբ՝ Լիճքի ընտրատեղամասում ՔՊ երեք վստահված անձանցից մեկը եղել է Լիճքի գյուղապետը։

🔻 Նրա խոսքով՝ գյուղապետը և նրա հարազատներն են հարձակվել դաշինքի վստահված անձի վրա, երբ վերջինս հորդորել է պահպանել ընտրական գործընթացի կանոնները․ «Վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական գործընթացին խոչընդոտելու դրսևորում է եղել»։

‼️ Նրա փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը հարվածներ է ստացել, սակայն այս պահին նրա առողջական վիճակը լավ է։ |factor.am|
📞 Ընտրությունների շրջանակում ՆԳՆ թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։

🔻 Արձանագրվել է կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

🔻 Ձերբակալվել է 14 անձ։

[ՆԳՆ]
Forwarded from Infocom
liveelections.infocom.am-ում արդեն հասանելի են 17:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների, ըստ բոլոր ընտրատեղամասերի։ Կարող եք տեսնել նաև այն ընտրատեղամասերը, որոնք ունեն ընդհանուր միտումից էականորեն տարբերվող մասնակցության մակարդակ և որոնցում արձանագրվել են խախտումներ ու միջադեպեր։
1
🗳 «Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ակնկալում է անցնել ԱԺ և «պայքարել ժողովրդի համար»: Այդ մասին նա ասաց քվեարկելուց հետո։

🗣 «Ես հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց ա տալու, թե որ ուժերն էլ ընդհանրապես իրավունք չունեն ներգրավված լինել քաղաքական պայքարի մեջ։ Ես մեղադրում եմ էս իշխանություններին, որ թողել են էդ ուժերին հասնել մինչեւ էս ընտրություններ, նրանք չպետք ա նույնիսկ ընտրական ցուցակում լինեին, նրանք վաղուց պետք ա պատիժ կրեին»,- ասել է Սարգսյանը՝ բացառելով իր ակնարկած ուժերի հետ համագործակցությունը։
armVote by Infocom
📣 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել: 🗣 «Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն-ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված…
📣 Որևէ հաշվառում որակել որպես ընտրակեղծիքի աղբյուր, պարզ մոլորեցում է․ ՆԳՆ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում հաշվառման ահազանգին

🗣 «Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի ահազանգի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։

🔸 Նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել։

📌 Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը», - հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
👍2
Forwarded from Infocom
Որո՞նք են 17։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 7 համայնքները։

📌 Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 48․9 %։

🔗 Քվեարկության ընթացքի ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին հետևեք՝ liveelections.infocom.am-ում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա. ձերբակալվել է 7 անձ:

[Հակակոռուպցիոն կոմիտե]
Forwarded from Infocom
🤔 Ցանկանու՞մ ես իմանալ, թե քո համայնքի որ ընտրատեղամասերում է մասնակցությունը միջինից էականորեն բարձր կամ ցածր։ Դա կարող ես անել liveelections.infocom.am -ում։

🔻 Նոյեմբերյան համայնքի օրինակով առանձնացրել ենք այն ընտրատեղամասերը, որտեղ մասնակցության ցուցանիշը էականորեն տարբերվում է համայնքային ընդհանուր միտումներից։
2
🔸 Մեծավանի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։

ℹ️ Հանձնաժողովի նախագահի կողմից ոստիկաններին դիմելուց հետո անձն ընտրատեղամասից դուրս է հրավիրվել։ Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել և փորձել է ներս մտնել։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել․ տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

⚖️ Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

[ՆԳՆ]
‼️ Ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում որևէ ցնցում տեղի չունենա, ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի ունենա սահուն իշխանափոխություն։

🔸 Եթե իշխանությունը կփորձի գողանալ հաղթանակը, կեղծել ընտրությունների արդյունքները (մենք մի քանի սցենար պատկերացնում ենք, ինքը դժվար է հաշվի նստելու ժողովրդի որոշման հետ), մենք դա թույլ չենք տալու և պաշտպանելու ենք մեր ստացած քվեն և ժողովրդի կամարտահայտությանը տեր ենք կանգնելու։

🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության հաղթանակի դեպքում հետընտրական հնարավոր զարգացումներին։
🔍 «Անկախ դիտորդն» այցելել է 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի գրեթե 92%-ը։ Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։

📊 Խախտումների պատկերը․ դիտարկված տեղամասերի 7%-ում՝ ընթացակարգային, 6%-ում՝ գաղտնիության հետ կապված, 6%-ում՝ գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող, բանավեճ կամ լարված մթնոլորտ՝ 3%-ում, և քարոզչության դրսևորումներ՝ 3%-ում։

👤 Խախտումների հեղինակների պատկերը․ մոտ 7․5%-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մոտ 1%-ը՝ ոստիկանության ծառայողներ, մոտ 7․8%-ը՝վստահված անձինք, և մոտ 9․5%-ը՝ ընտրողներ։

🔻 Այն դեպքերում, երբ որ հնարավոր է լինում իդենտիֆիկացնել խախտման հեղինակի կուսակցական պատկանելիությունը, [պատկերը] հետևյալն է․ 39%՝ «Ուժեղ Հայաստանը», 29%՝ ՔՊ, 9%՝ «Հայաստան» դաշինք, և մոտ 8%՝ ԲՀԿ։
🔁 ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ահազանգել է ընտրողների՝ ՆԳՆ և ԿԸՀ հրապարակած թվերի միջև առկա տարբերության մասին։

📌 Ըստ նրա՝ հունիսի 6-ին ՆԳՆ-ն հայտնել է՝ ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը 2 մլն 503 հազար 996 է։

ℹ️ Ընտրողների թվերի տարբերությունը պայմանավորված է Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումներով։ ՆԳՆ-ի հրապարակած բաց ընտրողների ռեգիստրում ներառված չեն ընտրողների մի շարք խմբեր, որոնք հաշվառվում են առանձին ընթացակարգերով և հետագայում ավելացվում վերջնական ընտրացուցակներում։ |civilnet.am|
🔻 «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Հ.-ն մի խումբ անձանց ուղղորդել է ընտրել տվյալ համարի ներքո հանդես եկող կուսակցությանը:

🔻 Նա ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրական իրավունքի իրականացումը, ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

[ՀՀ քննչական կոմիտե]
‼️ 12/13 ընտրատեղամասում տեղի է ունեցել «Անկախ դիտորդ»-ի արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկների բացակայության հարցը․ Իոաննիսյան

🗣 «Մինչև առնվազն ժամը վեցը՝ համարյա մինչև քվեարկության ավարտը, այդ կուսակցության քվեաթերթիկներ չեն եղել։ Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ ինքը ընտրատարածքայինի ղեկավարին հայտնել է այդ խնդրի մասին, դեռ գիշերն է հայտնել, և միջոցներ չեն ձեռնարկվել։

‼️ Սա այս տեղամասում քվեարկության ամբողջ պրոցեսը հարցականի տակ դնող հանգամանք է»- նշեց դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
1🤬1
🔻 Աջափնյակի 6/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը կոնֆլիկտ հրահրելու տրամադրվածություն է նկատել ոմանց մոտ։

🗣 Հանձնաժողովի նախագահը լսել է, որ դրսում կուտակումներ կան, սակայն, նրա խոսքով, դրանք հեռու են եղել տեղամասից, և ինքն անձամբ չէր կարող դա տեսնել։ Ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ այս տեղամասում, ըստ ահազանգի, թաղային հեղինակությունները փակել են  ընտրատեղամասի մուտքը եւ ահաբեկում են  քաղաքացիներին։

🔻 ժամը 19:00-ի դրությամբ այս տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1766 ընտրողից քվեարկել է 1021-ը։ Հազարերորդ ընտրողին տեղամասում ծափերով ողջունեցին։

📄 Այստեղ, սակայն, քվեախցիկների դիրքն այնքան էլ հարմար չէ․ որոշ աթոռներ ավելի հետ են, քան քվեախցիկները, ինչի արդյունքում քվեախցիկում գտնվող ընտրողի վերցրած թերթիկը կարող է տեսանելի լինել։

🔻 Տեղամասում որոշ մարդիկ շրջում են առանց տեսանելի վկայականի։ «Հայաստան» դաշինքի վստահված անձանցից մեկը նույնիսկ հանձնաժողովի նախագահի ցուցումից հետո շարունակում էր շրջել առանց բեյջի։ Այժմ նա տեղամասում չէ, դուրս է եկել՝ առանց ելքի ժամը գրանցելու։
1