armVote by Infocom
836 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
🗳 Երեւանի 9/58 ընտրական տեղամասում քվեախցիկներն իրար շատ մոտ են տեղադրված։ Ընտրողները դժգոհություն են հայտնել, որ մեկը մյուսի քվեարկությունը կարող է տեսնել դրա պատճառով։

🗣 «Հանգիստ կարող ես նայել՝ ով ում ա ընտրում, որը սխալ ա, պետք ա էնպես դասավորեն, հետ ու առաջ, կամ անկյունում դնելով, [որ տեսանելի չլինի]․․․»,- Infocom-ի թղթակցին ասաց ընտրողներից մեկը։

📌 Մինչդեռ հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ այլ կերպ դասավորելու հնարավորություն չկա՝ տարածքը փոքր է, խցիկները հետ դնելու դեպքում մոտ կգտնվեն պատուհաններին։ Նշենք, որ քվեախցիկներից մեկի կողքին նաեւ դուռ կա, որը թեեւ բանալիով փակ է, սակայն արտաքինից կնքված չէ։

🔸 Այս տեղամասում քվեաթերթիկների վրա պատահաբար ջուր է թափվել։ Տեղամասում գտնվող երեխաներից մեկը ինքնաբերաբար փորձել է հավաքել դրանք, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։ Քիչ անց քարտուղարն ինքը հավաքել է թրջված քվեաթերթիկները։
1
📣 Երեւանի 9/59 ընտրական տեղամասի տարածքն այնքան փոքր է, որ հանձնաժողովի անդամները փորձել են երկրաչափական մոտեցմամբ լուծել խնդիրը. երեք քվեախցիկներն այնքան մոտ են տեղադրված, որ մեկից դուրս եկողը կարող է մյուսի քվեարկությունը տեսնել։

🗣 «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնել է նաև, որ քվեախցիկներից մեկի կողքին էլ դուռ կա, որը թեեւ փակ է բանալիով, սակայն արտաքինից կնքված չէ։
Forwarded from Infocom
📈 Մասնակցության ցուցանիշը Երևանում ժամը 14։00-ի՝ ըստ վարչական շրջանների։

🗳 Ընդհանուր առմամբ մասնակցությունը Երևանում եղել է 33,4%
1
‼️ Ժամը 15:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմ է ստացվել ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ։

🔻 Մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին, մի մասն էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում:

🔻 ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։

[ՀՀ ՄԻՊ]
📣 Մեզ ինչ-որ ննջասենյակ են տվել, ասում են՝ ընտրություն կազմակերպեք. հանձնաժողովի նախագահ

🗣 7/52 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արշակ Ազիկյանը դժգոհում է սենյակի չափերից ու տարածքից՝ նշելով, որ շատ փոքր է ու անհարմար ընտրական գործընթացը լավ կազմակերպելու համար․

📌 «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ պատուհաններից մեկը բաց է․ սենյակում օդափոխության այլ հնարավորություն չկա։ Սակայն մեծ ցանկության դեպքում դրսից կարելի է տեսնել քվեախցիկի ներսը։

🔸 Հանձնաժողովի նախագահը ներկաներին հայտարարեց նաև՝ «մյուս կուսակցության կողմից ուտելիքն արդեն հասել է», կարող են մեկ-մեկ մոտենալ, զգուշացնել ու գնալ ուտելու։ Ազիկյանը, մեկնաբանելով «մյուս կուսակցության կողմից եկող ուտելիքը», ասում է՝ քանի որ սննդի հարցը պաշտոնապես որևէ մեկը չի լուծում, ավանդաբար իշխող և ընդդիմադիր կուսակցություններն են ուղարկում․

📌 «Եթե առաջ «Հանրապետականն» ու «Բարգավաճն» էին, ապա հիմա, տրամաբանական է, ՔՊ-ն ու «Հայաստանը» լինեն։ Ցավալին էն ա, որ մեկինը նոր կերանք, մեկինն էլ հենց նոր ա եկել, ո՞նց ուտենք»․- ասում է հանձնաժողովի նախագահը։
😁5
armVote by Infocom
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը։
💰 ՆԳՆ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։

👮 Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ։

[ՀՀ ՆԳՆ]
😁31
📣 Գյումրու 31/33 տեղամասի հանձնաժողովի անդամը չիմացության պատճառով մի շարք կտրոններ չի կնքել, հանձնաժողովի նախագահը արկղից հանել է դրանք, հանձնարարել կնքել և վերադարձրել արկղ։

🔸 Ընտրողը ծրարի մեջ տեղադրել էր երկու քվեաթերթիկ։ Դրանից հետո քվեաթերթիկների վրա փակցվել է դրոշմանիշը։ Ընտրողը շփոթվել է, և հանձնաժողովի նախագահը թույլատրել է նրան կրկին անցնել քվեարկության ընթացակարգը։ Վերաքվեարկությունն իրականացվել է ներկաների տեսադաշտում, այսինքն եղել է բաց քվեարկություն։

🔸 Ալվինա Ոսկանյանը լուսանկարել է իր ընտրած քվեաթերթիկը։ Հանձնաժողովի նախագահը փորձել է կանխել գործողությունը, սակայն լուսանկարն արդեն արված էր։ Ընտրողը պնդել է, որ որևէ տեղ նշված չէ, թե քվեաթերթիկի լուսանկարահանումն արգելված է։

🔸 Ընտրատեղամասում ներկա գտնվող անձանց թիվը գերազանցել է օրենքով կամ կարգով սահմանված թույլատրելի քանակը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է իրավիճակի մասին, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

[«Ասպարեզ» դիտորդական առաքելություն]
📣 «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ընտրեց՝ իր խոսքով՝ մասնակցելով և քվեարկելով ընտրություններին հանուն հանրապետության, ընդդիմափոխության և ուժեղ հակակշռի։

📌 Թեկնածուն քվեարկությունից հետո նշել է, թե հանուն ինչպիսի Հայաստանի է քվեարկել․

🗣 «Քվեարկեցի հանուն մի քաղաքական միջավայրի, որտեղ մեր պետության գոյությունը չի վիճարկվում, որտեղ մեր պետության գոյությունը վտանգավոր չի համարվում, քաղաքական մի իրավիճակի օգտին, որտեղ մենք ի վիճակի ենք միջազգային մեր գործընկերների հետ ձեռք բերված մեր պայմանավորվածությունները լիարժեք կերպով իրագործել՝ որպես պայմանագրունակ պետություն»,-ընդգծեց Բաբաջանյանը։ |armenpress.am|
3
🗳 Եթե ժողովուրդն իր ընտրությունը կատարի, և խախտումներ չլինեն, մենք պետք է հարգենք այդ ընտրությունը՝ լինի դա իշխանության կամ ընդդիմության հաղթանակի դեպքում։

🗣 Այս մասին քվեարկելուց հետո լրագրողներին ասել է «Նոր ուժ» կուսակցությունից վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ վստահություն հայտնելով, որ «Նոր ուժը» կանցնի խորհրդարան։

💬 «Մեզ համար կարմիր գիծ է համագործակցությունը ՔՊ-ի հետ, որը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի հետ, որը առաջադրել է Ռոբերտ Քոչարյանին։ Այլ ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք պահպանեն մեր ծրագրերի դրույթները»,- ընդգծել է Մարությանը։ |news.am|
💡 «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ կան ահազանգներ այն մասին, որ երեկոյան ժամերին կարող են լինել հոսանքազրկումներ՝ գուցե կիբերհարձակումների տեսքով կամ այլ մեխանիզմներով։

🗣 «Թեև Էլեկտրական ցանցի պատասխանատուները մեզ վստահեցրել են, որ Էլեկտրացանցի ամեն տեղամասում պատասխանատու հերթապահ է լինելու, որ ամեն ենթակայան հիմա խիստ վերահսկվում է նաև ուժային կառույցների կողմից, ամեն դեպքում՝ ես ուզում եմ բոլորին ասել՝ եթե լինեն հոսանքազրկումներ, մենք ունենք գործողությունների հստակ ալգորիթմներ։ Նախ՝ 96 թիվը չէ, որ հոսանքը գնալու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ։ Բոլորը հեռախոս ունեն, հեռախոսները լապտեր ունեն, տեսախցիկները UPS-ով են և շարունակելու են նկարահանել և հեռարձակել տեղի ունեցածը։ Ամեն դեպքում՝ մենք նայելու ենք, թե որ տեղամասերում են եղել հոսանքազրկումներ, մենք տեղեկությունը թվային, բավականին խորամանկ ձևով կարողանալու ենք շատ արագ՝ րոպեների ընթացքում, տեսնել և նաև հանրությանը հայտնել; Ավելին՝ մենք վաղը առավոտյան համեմատելու ենք հոսանքազրկված նույն տարածքների, օրինակ՝ նույն մարզի չհոսանքազրկված տեղամասերի քվեարկության արդյունքները և տեսնենք՝ արդյոք որոշակի տարբերություններ կան»։
⚖️ ՔԿ-ում 2026թ․ ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:

[Քննչական կոմիտե]
💬 Ընդհանուր առմամբ մենք շատ լավ ենք գնահատում ընթացքը՝ ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

🔸 Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները, մթնոլորտը վկայում են, որ ընդդիմադիրների վիճակը նախանձելի չէ, և նրանց վերջին օրերի հռետորաբանությունը վկայում է, որ նրանք «իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ»։

🔸 Հարությունյանը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկման հետ, որ իրավապահները վերջին պահին գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների շրջանակում՝ հիշեցնելով, որ քարոզարշավի ընթացքում էլ բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ։
👍1
‼️ Լիճքում ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել։ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձնանցից մեկն ասել է լրագրողին, որ տեղամասից մոտ 200 մետր հեռավորության վրա իրեն ծեծել են։

Լրագրողը հարցրեց հանձնաժողովի նախագահին՝ արդյո՞ք միջադեպը եղել է այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն ասել է, թե ՔՊ-ից միաժամանակ 3 վստահված անձ կա տեղամասում։ Հանձնաժողովի նախագահն ասաց՝ այդ պահին քարտուղարն արդեն դուրս էր հրավիրում երրորդ անձին։ Գրանցամատյանում էլ արձանագրություն չեն կազմել, քանի որ, նախագահի խոսքով, միայն խոսակցություն է եղել․ եթե միջադեպ լիներ, կկազմեին։

💬 «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանցից մեկն էլ (ոչ միջադեպի մասնակից) հայտնեց՝ ՔՊ-ի վստահված անձ ներկայացած մարդն առանց գրանցվելու քայլել է տեղամասում, երբ զգուշացրել են գրանցվելու մասին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, սպառնալիքներով դուրս կանչել «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանցից մեկին, որը հետո դուրս է եկել, գնացել խանութ ու մինչ այս պահը չի վերադարձել։
🤬1
armVote by Infocom
ՔԿ-ում 2026թ․ ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ
⚖️ Միայն այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 13 քրեական վարույթ, որից՝

🔻 6-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու,
🔻 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը,
🔻 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու վերաբերյալ:

[ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
📄 Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյանի 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։

⚖️ Նա ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

[ՀՀ քննչական կոմիտե]
Forwarded from Infocom
🗳 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 7/46 տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը:

🗣 «Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը:
‼️ Բոլոր մարզերում, քաղաքներում կան շատ ուսուցիչներ, որոնք մեզ սատարում են ու գալիս մեր միտինգներին՝ ասաց ՔՊ պատգամավորության թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով իշխանության կողմից վարչական ռեսուրս օգտագործելու մասին հարցին։

🗣 «Գուցե էթիկապես ճիշտ չէ կուրսի, կոլեկտիվի չաթերում նման [վարչապետի հանրահավաքին գնալու առաջարկով/հորդորով] հաղորդագրություն դնելը, բայց մյուս կողմից դա ներկայացնելը որպես ընտրախախտում կամ նույն հարթության վրա դնելը մարդկանց առուծախի, մարդկանց արժանապատվությունը ստորացնելու հետ, համաձայն չեմ»,- ասաց նա։

💬 Արայիկ Հարությունյանն էլ, որը նաև ՔՊ կենտրոնական շտաբի ղեկավարն է, վստահեցրեց, որ «կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել»։
👍2
📣 «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կատարել է իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իր կարծիքով կարողացել են հասցնել ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է։

🗣 «Ես քվեարկեցի նրա համար, որ «խելագար Հայաստան»-ը փոխարինենք «խելամիտ Հայաստանով», որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն ՀՀ-ն ավերակների։ Եթե մրցակցում են, մրցակցեն ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա տրանզիտային հանգույց ներդրումների համար։

📌 Սա մեզ համար մարտահրավեր է՝ հայ ժողովուրդը այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը», - ասել է Զուրաբյանը։
😁1
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 48․9 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։

🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 39․5%, իսկ 2021-ին՝ 38․2%:
4
📌 «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քվեարկել է՝ համոզված, որ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ժողովրդավար և զարգացող աշխարհի ընտանիքում։

💬 Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ իրենց միջնորդության խնդիրը ոչ թե ենթադրությունների հենքով էր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեի նյութերի, կալանավորումների, դրսից Հայաստան եկող հարյուր հազարավոր մարդկանց՝ համացանցում անգամ արված հայտարարությունների։

🗣 «Ես համարում եմ, որ ճիշտ եմ արել՝ դիմելով ԿԸՀ, եւ ճիշտ կլիներ՝ արևմտյան արժեքներ կրող մյուս ուժերն էլ դա անեին, ոչ թե կողքից հետևեին, թե «Հանրապետություն» կուսակցությունն ինչ է անում»,- ասել է Արամ Սարգսյանը։
1