📣 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել:
🗣 «Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն-ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում:
📌 Սա տարբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում», - ասել է Միկոյանը «5–րդ ալիքին»։

😁3
🗳 Երեւանի թիվ 10/37 ընտրատեղամասում մուտքից սկսած կողային հատվածով երևում է քվեախցիկի հետնամասը։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց, որ սա միակ հարմար դիրքն է։ Նա վստահեցրեց, որ միշտ հետեւում են, որ հանկարծ բաց քվեարկություն չլինի։
📣 Տեղամասում քվեարկելուց հետո քաղաքացիներից մեկը գոռաց «մահ թուրքին», ինչի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարը նկատողություն արեց՝ չի կարելի, քաղաքացին էլ վրդովվեց ու նույնը կրկնելով դուրս եկավ ընտրատեղամասից:
📌 Այս ընտրատեղամասում 1896 ընտրողից 544-ն արդեն մասնակցել է քվեարկությանը։

Forwarded from Infocom
❗️ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:
📌 Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։
🔸 Ս.Թ.-ն ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։
🔻 Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
[ՀՀ ՔԿ]

❤3
Forwarded from Infocom
❗️ՆԳՆ-ից հայտնում են, որ ձերբակալվել է 6 անձ։
🗣 « Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
📞 Ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ ստացվել է 29 ահազանգ։
📌 Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները», - նշված է հաղորդագրությունում։

❤1
⚖️ Ձերբակալվել է ակտիվիստ Կարապետ Պողոսյանը։
📌 Infocom-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացավ, որ ձերբակալությունը կատարվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

🔍 «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի դիտորդներն այսօր այցելել են 1420 ընտրական տեղամաս։ Նա ներկայացրեց դիտարկված տեղամասերում խախտումների տեսակները, և թե ում կողմից են եղել դրանք։
🔸 «Տեղամասերի 41%-ը գնահատվել է որպես ոչ մատչելի։
🔸Խախտումներ նկատվել են 387 տեղամասում կամ 27%-ում։ Դիտարկված տեղամասերի մոտ 5․5% խախտումներն ընթացակարգային էին, ոչ շատ էական։ Մոտ 4․5%-ում խախտումները գաղտնիության հետ կապված էին, մոտ 4%-ում՝ վերահսկողության դրսևորումներ, որոնք չէին հասնում գաղտնիության խախտմանը, և բանավեճի նման մի բան՝ տեղամասերի 1․8%-ում։
🔸 Խախտումների մոտ 20%-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից էին արվում, մոտ 20%-ը՝ վստահված անձանց կողմից։
🔸 Կուսակցությունների մասով բաշխումը մոտավորապես հետևյալն է․ 41%՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26%՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ»։

🗣 «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային գրանցման սարքերը որոշ տեղամասերում կտրոնները խոտանով են տալիս, երբեմն՝ ճմռթված, և դա խնդիրներ է առաջացնում։
🗳 «Որոշ տեղամասերում էլեկտրոնային գրանցման սարքերի վրա տպված համարը չի համապատասխանում ընտրողների թղթային ցուցակում ընտրողի համարին, ինչը լրացուցիչ անհարմարություն է պատճառում ընտրական հանձնաժողովին, դանդաղեցնում է պրոցեսը, որովհետև հանձնաժողովի անդամը պետք է ձեռքով գտնի, թե ընտրողը որտեղ է ցուցակում։
⏳ 9/51 տեղամասում սա հանգեցրել է քվեարկության գործընթացի կանգնեցմանը 40 րոպեով՝ առավոտյան մինչև 8։40, ինչը խնդրահարույց է, որովհետև ինքնին սա այնպիսի խնդիր չէ, որ պետք է ընտրությունը կանգներ։ Եղել են եզակի ընտրողներ, որոնք այդ ընթացքում նաև չեն սպասել և գնացել են»,- նշեց նա։

📣 Երեւանի 9/27 տեղամասում խախտում է գրանցվել. ընտանիքի անդամներից մեկը մյուսին ուղղորդել է՝ ում ընտրել՝ ցույց տալով համապատասխան քվեաթերթիկը։ Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը նկատել ու բարձրաձայնել է խախտման մասին։
📌 Նույն տեղամասում հանձնաժողովի նախագահը հայերեն կարդալ չիմացող ընտրողին հարցրել է՝ ո՞ւմ է ուզում ընտրել, ու բոլորին տեսանելի ձեւով մատնանշել է համապատասխան ուժի թվանշանը։
🗣 Ի պատասխան «Ինֆոքոմի» թղթակցի հարցի՝ հանձնաժողովի նախագահն ասել է, թե դա ընտրախախտում չի համարում, այլ պարզապես օգնել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները իրավունք չունեն օգնելու նման կարիք ունեցող ընտրողներին։

❤1👍1
armVote by Infocom
🗣 «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային գրանցման սարքերը որոշ տեղամասերում կտրոնները խոտանով են տալիս, երբեմն՝ ճմռթված, և դա խնդիրներ է առաջացնում։ 🗳 «Որոշ տեղամասերում էլեկտրոնային գրանցման սարքերի վրա տպված համարը…
Դանիել Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ նկատվում են հերթերի հետ կապված խնդիրներ․ «Երբեմն դրանք ոչ այնքան կուտակում են, ինչքան ուղղակի ընտրողների հերթեր են, և մենք հիմա վիճակագրական վերլուծություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ որքանով են այդ հերթերը բնականոն երևույթների արդյունք, որքանով՝ ընտրողներին արհեստական բերելու արդյունք»։
Forwarded from Infocom
📌 Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմության ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
🗣 «Չեմ կարծում, որ մեր ընտրություններին չմասնակցելու քայլը մեծահոգություն էր, այն սթափ հաշվարկի արդյունք էր: Այդ մասին կարող ենք դատել այսօր՝ ժամը 20:00-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելի շատ գան ընտրատեղամասեր, քան 2021-ին էր՝ ապա ես կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր»,- նշել է նա: |tert.am|

Դանիել Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ նկատվում են հերթերի հետ կապված խնդիրներ․ «Երբեմն դրանք ոչ այնքան կուտակում են, ինչքան ուղղակի ընտրողների հերթեր են, և մենք հիմա վիճակագրական վերլուծություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ որքանով են այդ հերթերը բնականոն…
❗️ Դանիել Իոաննիսյանը հայտնեց՝ բավականին հաճախ տեղամասերում նկատվում են քարոզչանյութեր, որոնք վստահված անձինք են կրում՝ շապիկներ, գլխարկներ, կրծքանշաններ։
🗣 «Կրկին հիմնականում նույն երկու ուժերի մասին է խոսքը («Ուժեղ Հայաստան» և ՔՊ,- խմբ․)։ Երբ խոսքը կրծքանշանի մասին է, մեր դիտորդները պահանջում են, որ հանձնաժողովի նախագահը միջամտի, և դա հեռացվի, որպես կանոն՝ հեռացվում է։ Երբ որ խոսքը հագուստի մասին է, պահանջում են, որ անձը դուրս գա տեղամասից, երբ խոսքը գլխարկի մասին է, գլխարկը հանի։ Հիմնականում դա հեշտ լուծվում է, բայց լինում են դեպքեր, որ հեշտ չի լուծվում խնդիրը»։

⚖️ Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը։
🗣 Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակը։ |arm.sputniknews.ru|
🗣 Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակը։ |arm.sputniknews.ru|
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33․8 %։
📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։
🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 24․5%, իսկ 2021-ին՝ 26․8%:

❤2
📣 Դանիել Իոաննիսյանը հայտարարեց՝ «աննախադեպ բան են արձանագրել․ ԱՊՀ դիտորդներից մեկն ուղիղ քարոզչություն է իրականացնում իր ֆեյսբուքյան էջում»․ «ԱՊՀ դիտորդի այդ պահվածքը մենք արդեն ներկայացրել ենք ԿԸՀ՝ պահանջելով նրան զրկել դիտորդական հավատարմագրումից»։
🗣 Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ նկատել են, որ դիտորդական առաքելության համար չհավատարմագրված և կուսակցություններից մեկի հետ աֆիլյացիա ունեցող «Հայաքվե»-ն հայտնում է բազմաթիվ խախտումների մասին։
🔸 «ԱՊՀ առաքելությունը և «Հայաքվե» նախաձեռնությունն այս առումով խնդրահարույց են նաև այն ձայնագրության լույսի ներքո, որը օրերս հրապարակվել էր, և որտեղ «Հայաքվեի» ղեկավար անձանցից մեկը քննարկում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրությունների միջամտության մեխանիզմները, և այդ կոնտեքստում քննարկվում էին նաև ԱՊՀ դիտորդները։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նաև տրամաբանական ինչ-որ կապ»։
📌 «Հայաքվե» միավորումը կեղծ և արհեստականորեն գեներացված է համարել ձայնագրությունը, որտեղ լսվում է Չալաբյանի ձայնը․ «Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուրը», - նշել են միավորումից։

👍2
🗳 Երեւանի 9/58 ընտրական տեղամասում քվեախցիկներն իրար շատ մոտ են տեղադրված։ Ընտրողները դժգոհություն են հայտնել, որ մեկը մյուսի քվեարկությունը կարող է տեսնել դրա պատճառով։
🗣 «Հանգիստ կարող ես նայել՝ ով ում ա ընտրում, որը սխալ ա, պետք ա էնպես դասավորեն, հետ ու առաջ, կամ անկյունում դնելով, [որ տեսանելի չլինի]․․․»,- Infocom-ի թղթակցին ասաց ընտրողներից մեկը։
📌 Մինչդեռ հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ այլ կերպ դասավորելու հնարավորություն չկա՝ տարածքը փոքր է, խցիկները հետ դնելու դեպքում մոտ կգտնվեն պատուհաններին։ Նշենք, որ քվեախցիկներից մեկի կողքին նաեւ դուռ կա, որը թեեւ բանալիով փակ է, սակայն արտաքինից կնքված չէ։
🔸 Այս տեղամասում քվեաթերթիկների վրա պատահաբար ջուր է թափվել։ Տեղամասում գտնվող երեխաներից մեկը ինքնաբերաբար փորձել է հավաքել դրանք, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։ Քիչ անց քարտուղարն ինքը հավաքել է թրջված քվեաթերթիկները։

📣 Երեւանի 9/59 ընտրական տեղամասի տարածքն այնքան փոքր է, որ հանձնաժողովի անդամները փորձել են երկրաչափական մոտեցմամբ լուծել խնդիրը. երեք քվեախցիկներն այնքան մոտ են տեղադրված, որ մեկից դուրս եկողը կարող է մյուսի քվեարկությունը տեսնել։
🗣 «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնել է նաև, որ քվեախցիկներից մեկի կողքին էլ դուռ կա, որը թեեւ փակ է բանալիով, սակայն արտաքինից կնքված չէ։
🗣 «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնել է նաև, որ քվեախցիկներից մեկի կողքին էլ դուռ կա, որը թեեւ փակ է բանալիով, սակայն արտաքինից կնքված չէ։
Forwarded from Infocom
📈 Մասնակցության ցուցանիշը Երևանում ժամը 14։00-ի՝ ըստ վարչական շրջանների։
🗳 Ընդհանուր առմամբ մասնակցությունը Երևանում եղել է 33,4%

‼️ Ժամը 15:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմ է ստացվել ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ։
🔻 Մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին, մի մասն էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում:
🔻 ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
[ՀՀ ՄԻՊ]