armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղյալ համարելու, Կարապետյանն ասաց․ «Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և արեցին ճիշտ ընտրություն (նկատի ունի ԿԸՀ որոշումը,- խմբ․)»։

Անդրադառնալով ՌԴ-ից քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ տեղափոխելու լուրերին՝ նա նշեց․ «Օրինակ, դուք դա ո՞նց եք պատկերացնում»։ Կարապետյանը նաև հայտարարեց՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանել․ «Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։

Հարցին՝ ինչ պլան ունի ընդդիմությունը Փաշինյանի հաղթանակի պարագայում, նա պատասխանեց․ «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։ Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին՝ ասաց․ «Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։
👎1
🗣 Երեւանի Էրեբունի վարչական շրջանի 10/16 ընտրական տեղամասում ընտրողների երկար հերթ է գոյացել։ Ի տարբերություն այլ տեղամասերի՝ այստեղ տարածքն ավելի ընդարձակ է, ինչը հնարավորություն է տալիս պահել մեկգծանի հերթ։

📣 Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1871 անձ, նրանցից 256-ն արդեն քվեարկել է։

📌 Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, տեղամասում երբեմն աղմկոտ է դառնում մանր փոքր պատճառով՝ տարեցները դժվարությամբ եմ կողմնորոշվում շատ սեղաններից որին մոտենալ, մոռանում են կտրոնը եւ այլն։ Հանձնաժողովի նախագահը փորձում է կարգավորել ընթացքը։
2
📣 Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն. մուտքի մոտ հերթեր են։

❗️ «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ դռան մոտի հերթերը «կառավարում են» «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի վստահված անձինք. սիրալիր ընդունում և ճանապարհում են ընտրողներին` «տատիկին կանչեք», «համեցեք ձախ, աջ»։ Երբեմն կանգնում են քվեախցիկի հետևում և ընտրողներին բացատրում՝ ինչ անել, երբեմն էլ լցված քվեաթերթիկների պարկը տեղափոխում են ոտքի տակից: Դռան մոտ հերթերի կառավարում երբեմն իրականացնում է նաև ՔՊ վստահված անձը:

📌 Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը Կարինե Վանյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14․48 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։
7
🗳 Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական ընդդիմությունը շանս ունի իշխող ուժին հաղթելու, նա պատասխանեց՝ միանշանակ։

Ծառուկյանը, անդրադառնալով ներկայիս կառավարության քաղաքականությանը, նշեց․ «Էնքան ասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Իսկ տնտեսական պատերազմն արդեն նշանակում է՝ եթե տնտեսություն չկա, պետություն չկա»։

Նա կրկին խոսեց Քրիստոսի արձանի մասին․ «Ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացել, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, տուրիզմը զարգանալու է, ամեն մեկը աշխատանք է ունենալու, ներդրումներ են լինելու, և մեր երկիրը ծաղկելու է»։
😁3
🗳 «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում․ «Քվեարկել եմ հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի», - ասաց Քոչարյանը։

Հարցին, թե եթե ընդդիմության մեջ չստանան ամենաշատ ձայները, պատրաստ են իրենց ձայները տալ ամենաշատ ձայները հավաքած ուժին, Քոչարյանն ասաց․

📣 «Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը իրավունք ունի առաջադրել իր վարչապետի թեկնածուին․ ակնհայտ է սա ինձ համար․ սա Սահմանադրությունից բխող հանգամանք է»։

🗣 Հարցին, որ եթե իրեն բավականաչափ քվե տան, ինչու քաղաքացիները պետք է հավատան, որ վաղվա Հայաստանը ավելի անվտանգ է լինելու քան այսօրվանը, Քոչարյանը պատասխանեց․ «Ինչու պետք է չհավատան։ Իմ ժամանակվա փորձը դառը չէ, քաղցր է։ 10 տարի անվտանգ երկիր է եղել։ Քաղաքացին անվտանգության մասին չի մտածել, մտածել է երկրի առաջնորդը։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային հարցերը։ Ինչի համար ենք ընտրել, կառավարություն, խորհրդարան»։
🤬4
🗳 Երեւանի 10/40 տեղամասում քվեարկության իրավունք ունեցող 1849 անձանցից 262-ն արդեն մասնակցել է ընտրությանը։

📣 Այս տեղամասում եւս պարբերաբար հերթեր են առաջանում, դրանք դժվար են կարգավորվում:

📌 Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, տեղամասի գրանցամատյանում 2 արձանագրություն կա, երկուսն էլ կազմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը։ Մասնավորապես, ըստ նրա, մի դեպքում ընտրատեղամասի մոտ հաճախակի հայտնվում է մի երիտասարդ, որն ընտրող չէ, իսկ մյուս դեպքում քաղաքացին, որն օգնել է ծնողին, քվեարկելիս վիճել է վստահված անձի հետ, որովհետև վերջինս նրան լուսանկարել է:
📣 Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը քվեարկել է հանուն Հայաստանի անվտանգության և զարգացման։ Նա այդ մասին ասաց իր ընտրությունը կատարելուց հետո։

🗣 «Կարևոր է անվտանգությունն ու երկրի զարգացումը` անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն։ Մեր ազգային ժողովը պետք է ղեկավարվի ազգային շահերով»,– ասաց Հարությունյանը լրագրողներին։ |arm.sputniknews.ru|
📣 Երեւանի թիվ 7/3 ընտրական տեղամասը ակնհայտորեն փոքր տարածքում է տեղակայված. ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, այստեղ բարդ է քվեարկության բնականոն ընթացքն ապահովելը։

🗣 Թեեւ հանձնաժողովի նախագահը եւս այն կարծիքին է, որ տարածքի խնդիր կա, այդուհանդերձ ասում է, որ իրեն հաջողվում է ապահովել ընտրողների քվեարկության իրավունքը։

🕔 Ժամը 12:45-ի դրությամբ այս տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1872 քաղաքացիներից 420-ը մասնակցել է քվեարկությանը։

📌 Հերթ է նաև 7/2 ընտրատեղամասում։

Տեսանյութը՝ 7/2 ընտրատեղամասից, լուսանկարը՝ 7/3-ից
1
🚔 Ժամը 11։00-ի դրությամբ ստացվել է 17 ահազանգ․ ՆԳՆ ոստիկանություն

🔸 Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
🔸 Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
🔸 Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
armVote by Infocom
🚔 Ժամը 11։00-ի դրությամբ ստացվել է 17 ահազանգ․ ՆԳՆ ոստիկանություն 🔸 Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 🔸 Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում…
🗳 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ ընտրության օրը կազմվել և նախաքննական մարմին է ուղարկվել հանցագործության մասին շուրջ 100 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

💰 Քրեական վարույթները վերաբերում են հիմնականում ընտրակաշառք տալուն, ստանալուն և միջնորդությանը, արձանագրվել են նաև բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու մի շարք դեպքեր։

[Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ]
Forwarded from Infocom
Որո՞նք են ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 5 ընտրատեղամասերը։

📌 Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14․48 %։

🔹 Նշենք, որ 2018 թվականին մասնակցությունը եղել է՝ 7․8%, իսկ 2021-ին՝ 12․2%:
👮‍♂️ Թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել:

📣 Ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կտրոնը վերցվել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին: Ա.Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է:

📌 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):

[ՀՀ Քննչկան կոմիտե]
🗳 Քվեարկություն կատարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

🗣 Լրագրողների հետ զրույցում, խոսելով իրենց ուժի հետ կապված սպասելիքների մասին, Մարուքյանը նշեց․ «Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան Հայաստանի խորհրդարան»։

🇦🇲 Նա հավելեց՝ սպասելիքներ ունի ոչ միայն իրենց ուժի հետ կապված․ «Ակնկալիքներս կապված են ՀՀ-ում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձի հետ։ Ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը, որ մենք այս պահին արձանագրում ենք, հերթերը (ամբողջ Հանրապետությունով են հիմա հերթեր), նշանակում է, որ քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս»։

❗️ Հարցին, թե հետընտրական ինչ գործընթացների են պատրաստ մասնակցել ընտրության արդյունքների օբյեկտիվությունը կասկածի տակ դնելու դեպքում, Մարուքյանը պատասխանեց՝ կհայտարարեն, որ Հայաստանում ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն, ապա հավելեց՝ լավատես է ու կարծում է՝ բանը դրան չի հասնելու։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Արարատի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
📣 ԶԼՄ-ները տարածում են տեսանյութ, որում ընտրատեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը պնդում է՝ «իմ տան վրա թուրք են բերել, գրանցել»։

🗣 FIP.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ Նանոր Յարությունի Քրտան օղլին, որը գրանցված է նույն հասցեում հիշյալ քաղաքացու հետ, ազգությամբ հայ է և ունի ՀՀ քաղաքացիություն։

📌 Միևնույն ժամանակ, Դավթյանը հայտնել է, որ ընտրատեղամասում բողոքող քաղաքացին իր գրանցման հասցեի տան սեփականության վկայական չունի, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ։ |fip.am|
📣 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել:

🗣 «Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն-ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում:

📌 Սա տարբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում», - ասել է Միկոյանը «5–րդ ալիքին»։
😁3
🗳 Երեւանի թիվ 10/37 ընտրատեղամասում մուտքից սկսած կողային հատվածով երևում է քվեախցիկի հետնամասը։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց, որ սա միակ հարմար դիրքն է։ Նա վստահեցրեց, որ միշտ հետեւում են, որ հանկարծ բաց քվեարկություն չլինի։

📣 Տեղամասում քվեարկելուց հետո քաղաքացիներից մեկը գոռաց «մահ թուրքին», ինչի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարը նկատողություն արեց՝ չի կարելի, քաղաքացին էլ վրդովվեց ու նույնը կրկնելով դուրս եկավ ընտրատեղամասից:

📌 Այս ընտրատեղամասում 1896 ընտրողից 544-ն արդեն մասնակցել է քվեարկությանը։
Forwarded from Infocom
❗️ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:

📌 Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։

🔸 Ս.Թ.-ն ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։

🔻 Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

[ՀՀ ՔԿ]
3