armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
📣 Շենգավիթի 8/37 և 8/38 ընտրատեղամասերում առավոտից հերթեր են։ Մանկապարտեզի մուտքի մոտ ոստիկանները հերթով քաղաքացիներին թույլ են տալիս մտնել ներս, որպեսզի քվեարկության սենյակում կուտակումներ չլինեն։

🔸 Քվեախցիկների հետևի մասում պատուհան կա, որտեղից երևում է մանկապարտեզի փակ բակն ու այլ պատուհաններ։ «Հետք»-ը փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի քարտուղարից, հետո նախագահից։ Սկզբում նշել են, որ առավոտյան են կահավորանքը փոխել և իրենց որևէ դիտողություն չեն արել պատուհանի ու քվեախցերի մասով։

🔸 «Դրսից պատուհանի մուտքերը բոլորը փակ են, ոչ մեկ դրսից չի մոտենալու,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ վստահեցնելով, որ մուտքերը կողպեքով և ժապավեններով փակ են թե դեպի բակ, թե դեպի երկրորդ հարկ, որտեղից ևս տեսանելի կլինի քվեախցիկը։ Ըստ Սոֆյա Խաչատրյանի, ոստիկանները ևս հսկում են՝ բացառելու դեպի այդ հատվածներ մուտքը։

🗣 «Դեպի բակ դռները փակ են»,- ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հասմիկ Վահրամյանը, անձամբ է ստուգել։ Ասում է՝ ինքն էլ է այդ մասին հարցրել, բայց հիմա խնդիր չի տեսնում։ |hetq.am|
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՀայաՔվե» միավորումը [«Ուժեղ Հայաստան» դաշինք] հայտարարում է, որ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է եղել։

Տեսանյութը՝ «ՀայաՔվե»-ի
👎3
🗳 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց 8/20 ընտրատեղամասում։

Նա ծրարը քվեախցիկում դնելուց հետո ցուցադրեց իրենց նախընտրական ժեստը՝ սրտիկ։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը հարցրեց՝ ինչու է նա ճնշումներ գործադրում ընդդիմության վրա, օրինակ՝ փորձում էին «Ուժեղ Հայաստանին» դուրս թողնել ընտրապայքարից։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ իսկ ո՞վ է փորձել։

«Դրանք գործընթացներ են, որոնք իրականացվում են՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության։ Դուք գիտեք՝ ցավոք, շատ փաստեր կան ընտրակաշառքների վերաբերյալ, և ՀՀ պետական մարմինները պարտավոր են արձագանք տալ»,- ասաց նա։
👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով, սակայն ընտրական պրոցեսի հետագա ընթացքը դեռ անհայտ է։ Այս մասին հաղորդել է «Ազատության» թղթակիցը:
🗳️ Արտաշատի թիվ 12/7 ընտրատեղամասում Զոյա Զաքարյանը քվեախցում փորձում էր քվեարկել, բայց ասաց, որ իր նախընտրած թեկնածուի անունը չկա քվեաթերթիկների վրա։

📣 Հանձնաժողովին ասաց, որ օգնության կարիք ունի։ Հանձնաժողովի նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ իրենք օգնել չեն կարող, առաջարկեց դրսում գտնվող մարդկանց օգնությանը դիմել։ Զոյա Զաքարյանը քվեաթերթիկները ձեռքին դուրս եկավ սենյակից և քվեարկության եկած քաղաքացիներից մեկին խնդրեց գտնել իր նախընտրած թեկնածուի անունը, գտնելուց հետո վերադարձավ և կատարեց իր ընտրությունը։ 

📌 Հանձնաժողովն այդ պահին արձանագրություն չկազմեց, նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ օրվա ընթացքում ԿԸՀ-ից կճշտեն եւ կկազմեն։ 

📌 12/7 ընտրատեղամասում  գրանցված 1725 ընտրողից ժամը 9:40- ի դրությամբ ընտրությանը մասնակցել է  118 ընտրող։ |hetq.am|
armVote by Infocom
🗳 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց 8/20 ընտրատեղամասում։ Նա ծրարը քվեախցիկում դնելուց հետո ցուցադրեց իրենց նախընտրական ժեստը՝ սրտիկ։ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը հարցրեց՝…
🗣 Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մեծամասնություն չկազմելու դեպքում պատրա՞ստ է ընդդիմություն դառնալ։ Փաշինյանն արձագանքեց՝ ժողովուրդը կորոշի։

🇦🇲🇷🇺 Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք լարվածություն կա Ռուսաստանի հետ հարաբերություններում, ՔՊ վարչապետի թեկնածուն պատասխանեց․ «Ես լարվածություն չեմ տեսնում․ դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածություններ չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ»։
🗳 Թիվ 9/24 ընտրատեղամասի քվեախցիկներից մեկն այնպես է տեղադրված, որ նստած տեղից երևում էր, թե ինչպես են քվեարկում քաղաքացիները։ «Ազատության» դիտարկումից հետո նախագահը այն հրեց դեպի պատը: |azatutyun.am|
armVote by Infocom
🗣 Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մեծամասնություն չկազմելու դեպքում պատրա՞ստ է ընդդիմություն դառնալ։ Փաշինյանն արձագանքեց՝ ժողովուրդը կորոշի։ 🇦🇲🇷🇺 Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք լարվածություն կա Ռուսաստանի հետ հարաբերություններում, ՔՊ վարչապետի թեկնածուն…
Լրագրողներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց այն հրապարակումների մասին, համաձայն որոնց՝ ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկը սխեմաներ է մշակում Հայաստան մարդիկ բերելու, ընտրությունների վրա ազդեցություն ունենալու։ Լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է Փաշինյանն այս թեման քննարկել Մոսկվայի հետ, նա պատասխանեց․

🗣 «Գիտե՞ք՝ այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր հարցերն էլ քննարկվում են՝ ըստ անհրաժեշտության։ Թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարցի քննարկման անհրաժեշտություն չի առաջանա»։
📃 ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ:

🗣 Պարզաբանում ենք, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։

📌 Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն:

[ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
👍1
📣 Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկել է 14/11 ընտրատեղամասում։

🗣 «Աստված օրհնի ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա, այս ծանր, դժվարին փորձությունները։ Մենք կատարեցինք մեր ընտրությունները, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի ժողովրդին` հաղթահարելու մեր կյանքում առկա, այս ծանր, դժվարին փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ և բարօր երկիր։

📌 Աստված օգնական և պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը թող լինի մեզ և ողջ աշխարհի հետ»,- ասել է Կաթողիկոսը։
😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 Երեւանի թիվ 9/23 ընտրական տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են այնպես, որ կողքից նայելիս ամբողջությամբ տեսանելի է դրանց հետնամասը։

🗣 Հանձնաժողովի նախագահը «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք երեկ ստուգել են ու մտածված այդպես դրել քվեախցիկները, և քանի որ գործողությունը քվեախցիկի ներսում է կատարվում, ինչքան էլ կողքից նայեն, չեն կարող քվեաթերթիկները տեսնել։
😁21👍1
«Ականատես» դիտորդական առաքելությունը ընտրատեղամասերում արձանագրվել է 5 էական միջադեպ․

🔸 7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։
🔸 8/61 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության սենյակի կահավորման խնդիրն արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում տեղի ունեցող անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։
🔸 8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև 07։18 չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել։
🔸 14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների ետևում առկա վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։
🔸 4/54 ընտրատեղամասում արձանագրվել է չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր․ այն բացված է եղել դեռևս 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։
🗳 «Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը մասնակցեց քվեարկությանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իրենք պատրաստ են հնարավոր երեք սցենարներին՝ և՛ հաջողություն գրանցելու և արտախորհրդարանական կարգավիճակում աշխատելու, և՛ խորհրդարանական կարգավիճակում աշխատելու, և՛ հաղթանակի։ Սիմոնյանը հնարավոր համարեց երեք սցենարներն էլ։

🤝 Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ իրենց՝ խորհրդարան անցնելու շանսերը շատ մեծ են: Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցություններին, նա հիշեցրեց՝ հայտարարել են, որ նախկին երեք նախագահների ու ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի և «նրանց սպասարկող արբանյակ ուժերի» հետ կոալիցիան բացառվում է։
😁1
🗳 «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկեց 7/50 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն և այսօր որոշվում է երկրի ապագան։

🗣 «Ինձ համար կյանքում այսպիսի սկզբունք է գործել․ շատ ավելի վատ է, որ ունենում ես հնարավորություն արդարադատություն հաստատելու, քայլ անելու և բաց ես թողնում այդ հնարավորությունը, հետո էլ չի լինում վերականգնել։ Ես ուզում եմ՝ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար։ Խնդրում եմ մեր քաղաքացիներին, որը ընտրելիս հաշվի առնեն՝ ով է հասկանում, թե ինչ է նշանակում պետական կառավարման համակարգը, նրանց, ովքեր դժվար պահին ապացուցել են, որ կարող են ժողովրդի հետ լինել»,- ասել է Թաթոյանը։

📌 Թաթոյանը նշել է, որ բոլոր ընտրամատեղամասերով շրջելու են, հետևելու են, որ քաղաքացիների քվեն չգողացվի։
😁31👍1
🗳 7/43 և 7/44 ընտրատեղամասերը տեղակայված են Մալաթիա- Սեբաատիա վարչական շրջանում՝ Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թողթակիցը, մոտ մեկ ժամ ընտրողների հոսքը տեղամաս չի դադարել, դռան մոտ կուտակված հերթ է եղել։

🗣 7/43 տեղամասի «Հայաստան դաշինքի» վստահված անձը ասաց, որ հատկապես տարեց ընտրողների մոտ կա ընտրության կարգի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս։ 7/44ում էլ տարեց կինը, չիմանալով, որ պետք է կտրոնը պահի, կորցրեց այն, հետևաբար կտրոնը մարվեց, կազմվեց արձանագրություն։

📌 Մեկ այլ ընտրող, անցնելով բոլոր փուլերը, քվեատուփի մոտ միայն պարզվեց, որ նրան չեն գրանցել, իսկ կտրոնը կնքված է։ Վերադարձավ, ստորագրեց ու նոր միայն գցեց քվեատուփի մեջ։

🔸 7/44 ընտրատեղամասում կա գրանցված ընտրող 1932, ժամը 10:42 դրությամբ ընտրել է 256 մարդ։ 7/43 ընտրատեղամասում կա գրանցված 1918 ընտրող, ժամը 10:42 դրությամբ ընտրել է 238 մարդ։
Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղյալ համարելու, Կարապետյանն ասաց․ «Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և արեցին ճիշտ ընտրություն (նկատի ունի ԿԸՀ որոշումը,- խմբ․)»։

Անդրադառնալով ՌԴ-ից քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ տեղափոխելու լուրերին՝ նա նշեց․ «Օրինակ, դուք դա ո՞նց եք պատկերացնում»։ Կարապետյանը նաև հայտարարեց՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանել․ «Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։

Հարցին՝ ինչ պլան ունի ընդդիմությունը Փաշինյանի հաղթանակի պարագայում, նա պատասխանեց․ «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։ Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին՝ ասաց․ «Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։
👎1
🗣 Երեւանի Էրեբունի վարչական շրջանի 10/16 ընտրական տեղամասում ընտրողների երկար հերթ է գոյացել։ Ի տարբերություն այլ տեղամասերի՝ այստեղ տարածքն ավելի ընդարձակ է, ինչը հնարավորություն է տալիս պահել մեկգծանի հերթ։

📣 Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1871 անձ, նրանցից 256-ն արդեն քվեարկել է։

📌 Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, տեղամասում երբեմն աղմկոտ է դառնում մանր փոքր պատճառով՝ տարեցները դժվարությամբ եմ կողմնորոշվում շատ սեղաններից որին մոտենալ, մոռանում են կտրոնը եւ այլն։ Հանձնաժողովի նախագահը փորձում է կարգավորել ընթացքը։
2
📣 Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն. մուտքի մոտ հերթեր են։

❗️ «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ դռան մոտի հերթերը «կառավարում են» «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի վստահված անձինք. սիրալիր ընդունում և ճանապարհում են ընտրողներին` «տատիկին կանչեք», «համեցեք ձախ, աջ»։ Երբեմն կանգնում են քվեախցիկի հետևում և ընտրողներին բացատրում՝ ինչ անել, երբեմն էլ լցված քվեաթերթիկների պարկը տեղափոխում են ոտքի տակից: Դռան մոտ հերթերի կառավարում երբեմն իրականացնում է նաև ՔՊ վստահված անձը:

📌 Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը Կարինե Վանյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Forwarded from Infocom
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14․48 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։
7
🗳 Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական ընդդիմությունը շանս ունի իշխող ուժին հաղթելու, նա պատասխանեց՝ միանշանակ։

Ծառուկյանը, անդրադառնալով ներկայիս կառավարության քաղաքականությանը, նշեց․ «Էնքան ասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Իսկ տնտեսական պատերազմն արդեն նշանակում է՝ եթե տնտեսություն չկա, պետություն չկա»։

Նա կրկին խոսեց Քրիստոսի արձանի մասին․ «Ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացել, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, տուրիզմը զարգանալու է, ամեն մեկը աշխատանք է ունենալու, ներդրումներ են լինելու, և մեր երկիրը ծաղկելու է»։
😁3
🗳 «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում․ «Քվեարկել եմ հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի», - ասաց Քոչարյանը։

Հարցին, թե եթե ընդդիմության մեջ չստանան ամենաշատ ձայները, պատրաստ են իրենց ձայները տալ ամենաշատ ձայները հավաքած ուժին, Քոչարյանն ասաց․

📣 «Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը իրավունք ունի առաջադրել իր վարչապետի թեկնածուին․ ակնհայտ է սա ինձ համար․ սա Սահմանադրությունից բխող հանգամանք է»։

🗣 Հարցին, որ եթե իրեն բավականաչափ քվե տան, ինչու քաղաքացիները պետք է հավատան, որ վաղվա Հայաստանը ավելի անվտանգ է լինելու քան այսօրվանը, Քոչարյանը պատասխանեց․ «Ինչու պետք է չհավատան։ Իմ ժամանակվա փորձը դառը չէ, քաղցր է։ 10 տարի անվտանգ երկիր է եղել։ Քաղաքացին անվտանգության մասին չի մտածել, մտածել է երկրի առաջնորդը։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային հարցերը։ Ինչի համար ենք ընտրել, կառավարություն, խորհրդարան»։
🤬4